Ջուդի Գառլենդ
Ջուդի Գառլենդ (անգլ.՝ Judy Garland, իսկական անուն ազգանունը՝ Ֆրենսիս Էթել Գամ, հունիսի 10, 1922[1][2][2][…], Grand Rapids, Մինեսոտա, ԱՄՆ - հունիսի 22, 1969[2][2][3][…], Չելսի, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5][6]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։
Ջուդի Գառլենդ անգլ.՝ Judy Garland | |||||
---|---|---|---|---|---|
Հասակը | 151 սմ | ||||
Ծնվել է | հունիսի 10, 1922[1][2][2][…] | ||||
Ծննդավայր | Grand Rapids, Մինեսոտա, ԱՄՆ | ||||
Մահացել է | հունիսի 22, 1969[2][2][3][…] (47 տարեկան) | ||||
Մահվան վայր | Չելսի, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5][6] | ||||
Գերեզման | Hollywood Forever Cemetery[7] | ||||
Կրթություն | Հոլիվուդի ավագ դպրոց, Հարվարդի համալսարան, Hollywood Professional School? և Antelope Valley High School? | ||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի և Անգլիկան եկեղեցի | ||||
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, դերասանուհի, ձայնային դերասանուհի, ռադիոհաղորդավար և թատրոնի դերասանուհի | ||||
Ակտիվ շրջան | 1929-1967 | ||||
Ժանրեր | փոփ | ||||
Ծնողներ | հայր՝ Francis Avent Gumm?[8], մայր՝ Ethel Marion Milne?[8] | ||||
Ամուսին(ներ) | Դևիդ Ռոուզ (1941-1944), | ||||
Երեխա(ներ) | Լայզա Մինելլի, Լորնա Լուֆտ և Ջոի Լուֆտ | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
judygarland.com | |||||
|
Դերասանուհի Լայզա Մինելլիի և Լորան Լոֆթի մայրը։
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 8-րդն է։
Կենսագրություն
խմբագրելՋուդի Գառլենդը ծնվել է շրջիկ դերասանների ընտանիքում։ Արդեն մանուկ հասակից սկսել է հանդես գալ որպես դերասանուհի և երգչուհի։ Արդեն 3 տարեկանում ավագ քույրերի՝ Մերի Ջեյն Գամմի (1915 - 1964 թթ.) և Դորոտի Վիրջինա Գամմի (1917 - 1977 թթ.) հետ բեմ է բարձրացել իր հոր ներկայացման մեջ, որտեղ երգչախմբի կազմում երգել է «Jingle Bells» երգը։
1934 թվականին նրա քույրերը արդեն միասին համերգներով հանդես էին գալիս Չիկագոյի «Արևելյան թատրոնում» «Գամմ քույրեր» անունով շոու ներկայացման մեջ Ջորջ Ջեսսելի հետ։ Հենց նա էր, ով խորհուրդ տվեց քույրերին փոխել ազգանունները դառնալով «Գառլենդ քույրեր»։ Շուտով նաև իր անունը՝ Ֆրենսիս, նա փոխեց Ջուդի, ոգեշնչված լինելով Հոագի Կառմայքլի ճանաչված երգերից մեկով։
Նրանց մայրը համառորեն ուզում էր աղջիկներին նկարահանել կինոյում և նրա միջոցով քույրերը 1935 թվականին ընդունվում են «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերություն։ Ռեժիսոր Լուիս Մայերը հավանում է Ջուդիի դերասանական կեցվածքը և ընկերությունը 13-ամյա աղջկա հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր, ընդ որում առանց կինոփորձերի և դա դարձավ միակ դեպքը «MGM» կինոստուդիայի պատմության մեջ։
17 տարեկանում Ջուդի Գառլենդը խաղաց «Օզ երկրի հրաշագործը» երաժշտական ֆիլմում, որի համար ստացավ հատուկ Օսկար մրցանակ։ Գառլենդը նկարահանվել է Դեյվիդ Բատլերի «Պիգսկին շքահանդես» երաժշտական կինոժապավենում, ինչպես նաև ռեժիսորներ Էդուին Մերինի «Ամեն ոք երգում է » (1938), Նորման Տորոգի «Փոքրիկ Նելլի Քելլի (1940), Վինսենթ Մինելիի «Ժամացույցը (1945) և այլ գործերում։ Գառլենդը հայտնի կատակերգու Միքի Ռունիի հետ միասին նկարահանվեց «Էնդի Հարդի» խորագիրը կրող կինոշարում։ Նկարահանվել է նաև ռեժիսորներ Ջորջ Կյուքորի «Մի աստղ ծնվեց» (1954), Ջոն Կասավետեսի «Մի երեխա սպասում է » (1961), Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» (1961) ֆիլմերում։ Դերասանուհին վերջին անգամ նկարահանվել է Անգլիայում՝ ռեժիսոր Ռոնալդ Նիմի «Դեռևս կարող եմ երգել» կինոժապավենում (1963):
Անձնական կյանք
խմբագրել1941 թվականի հունիսի 28-ին 19 տարեկան հասակում Ջուդի Գառլենդը ամուսնացավ 31-ամյա երաժիշտ Դևիդ Ռոուզի հետ։ Հաջորդ տարի նա երեխա էր սպասում Դևիդից, սակայն ամուսնու, մոր և «MGM» կինոընկերության պահանջով ընդհատեց հղիությունը։ 1944 թվականին նրանք ամուսնալուծվեցին։
1945 թվականին Ջուդին ամուսնացավ ռեժիսոր Վինսենթ Մինելլիի հետ։ Մեկ տարի անց նրանք ունեցան աղջիկ՝ Լայզա Մինելլի, ով նույնպես դարձավ դերասանուհի։ 1951 թվականին նրանք նույնպես ամուսնալուծվեցին։ 1952 թվականին Ջուդին ամուսնացավ պրոդյուսեր Սիդնի Լաֆթի հետ, նրաք ունեցան երկու երեխա՝ աղջիկ Լորան (1952 թ.) և տղա՝ Ջոու (1955 թ.)։ 1965 թվականին նրանք նույնպես ամուսնալուծվեցին։ Դրանից հետո դերասանուհին ամուսնացավ ևս 2 անգամ՝ Մարկ Հերոնի հետ (1965 - 1966 թթ.) և նրանցից բաժանվելուց հետո կյանքի վերջին տարիներին ամուսնացած էր Միկի Դինսի հետ։
1969 թվականի հունիսի 22-ին Ջուդի Գառլենդին մեռած հայտնաբերեցին Լոնդոնյան Չելսի թաղամասում գտնվող առաձնատան լոգարանում։ Մահվան պատճառ էր եղել բարբիտուր դեղամիջոցի չափից ավելի քանակի օգտագործումը։ Դերասանուհին թաղված է Նյու Յորքի Ֆերնկլիֆֆ գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
խմբագրելԽաղացել է ընդհանուր թվով մոտ 30 ֆիլմում, նրա ձայնը հնչում է 100-ից ավելի ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերից են
տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|
1939 | «Օզ երկրի հրաշագործը» | Վիկտոր Ֆլեմինգ | |
1944 | «Դիմավորիր ինձ Սենտ Լուիսում» | Վինսենթ Մինելլի | |
1950 | «Ամառային հյուրախաղեր» | Չառլզ Ուոտերս | Ջին Քելլի |
1954 | «Աստղ է ծնվել» | Ջորջ Կյուկոր | Ջեյմս Մեյսոն |
1961 | «Նյուրնբերգյան դատավարություն» | Սթենլի Կրամեր | Սփենսեր Թրեյսի Բերտ Լանկաստեր Ռիչարդ Ուիդմարկ Մաքսիմիլիան Շելլ Մոնտգոմերի Կլիֆտ Մառլեն Դիտրիխ |
Մրցանակներ
խմբագրել2 անգամ ներկայացվել է Օսկարի «Աստղ է ծնվել» ֆիլմի համար Օսկար լավագույն դերասանուհու համար և 1961 թվականին «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմի համար որպես երկրորդ պլանի դերասանուհի։ «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի համար ստացել է հատուկ Օսկար որպես պատանի դերասանուհի։ Ստացել է նաև 2 Ոսկե Գլոբուս, իսկ որպես երգչուհի 3 անգամ ստացել է Գրեմմի։
Գրականություն
խմբագրել- Bianco, David. Gay Essentials։ Facts For Your Queer Brain. Alyson Publications. Los Angeles, 1999. ISBN 1-55583-508-2.
- Clarke, Gerald (2001). Get Happy։ The Life of Judy Garland. New York, Random House. ISBN 0-375-50378-1.
- DiOrio, Jr., Al. Little Girl Lost։ The Life and Hard Times of Judy Garland. Manor Books. New York, 1973.
- Duberman, Martin (1993). Stonewall. Penguin Books. ISBN 0-525-93602-5.
- Edwards, Anne. Judy Garland. Simon & Schuster. New York, 1975. ISBN 0-671-80228-3 (paperback edition).
- Finch, Christopher. Rainbow։ The Stormy Life of Judy Garland. Ballantine Books. 1975. ISBN 0-345-25173-3 (paperback edition).
- Frank, Gerold. Judy. Harper & Row. New York, 1975. ISBN 0-06-011337-5.
- Juneau, James. Judy Garland։ A Pyramid Illustrated History of the Movies. Pyramid Publications. 1974, New York. ISBN 0-515-03482-7.
- Luft, Lorna. Me and My Shadows։ A Family Memoir. Simon & Schuster. New York, 1999. ISBN 0-283-06320-3.
- Sanders, Coyne Steven. Rainbow's End։ The Judy Garland Show. Zebra Books. 1990 ISBN 0-8217-3708-2 (paperback edition).
- Seaman, Barbara. Lovely Me։ The Life of Jacqueline Susann. Seven Stories Press. 1996, New York. ISBN 0-9658770-6-X (1996 edition).
- Shipman, David. Judy Garland։ The Secret Life of an American Legend. Hyperion. New York, 1992. ISBN 0-7868-8026-0 (paperback edition).
- Steiger, Brad (1969). Judy Garland. New York, Ace Books.
- Wayne, Jane Ellen (2003). The Golden Girls of MGM. New York, Carroll & Graf Publishers. ISBN 0-7867-1303-8.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://blog.eogn.com/eastmans_online_genealogy/2009/10/ancestrycom-launches-two-new-record-collections-and-a-new-location.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://davelandweb.com/judygarland/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.hollywoodsgoldenage.com/actors/garland.html
- ↑ https://www.dailymail.co.uk/news/article-4174216/Judy-Garlands-remains-moved-NY-LA.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Pas L. v. Genealogics — 2003.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդի Գառլենդ» հոդվածին։ |