Եթովպական օրացույց
Գրիգորյան օրացույց | 2000 MM |
Հուլյան օրացույց | 1999—2000 (հունվարի 14 -ից) |
Հուլյան օրացույց բյուզանդական շրջան |
7508—7509 (սեպտեմբերի 14-ից) |
Հռոմի հիմնադրումից սկսած | 2752—2753 (մայիսի 4-ից) |
Հայկյան տոմար | 4492—4493 (օգոստոսի 11-ից) ՏՆՂԲ—ՏՆՂԳ |
Հրեական օրացույց |
5760—5761 ה'תש"ס — ה'תשס"א |
Իսլամական օրացույց | 1421—1422 |
Չինական օրացույց | 4696—4697 己卯 — 庚辰 դեղին ճագար — սպիտակ վիշապ |
Եթովպական օրացույց | 1992—1993 |
Հին հնդկական օրացույց | |
- Վիկրամ սամվատ | 2056—2057 |
- Շակա սամվատ | 1922—1923 |
- Կալի յուգա | 5101—5102 |
Իրանական օրացույց | 1378—1379 |
Բուդդայական օրացույց | 2543 |
Եթովպական օրացույց (ամհարերեն՝ የኢትዮጵያ ዘመን አቆጣጠር — ye'Ītyōṗṗyā zemen āḳoṭaṭer), կիրառվում է Եթովպիայում, ինչպես նաև Եթովպական և Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցիների, Էրիթրեական կաթոլիկ եկեղեցու և Էրիթրեայի եվանգելիկ եկեղեցիների կողմից։ Այս օրացույցը հիմնված է ավելի հին ղպտիական օրացույցի վրա, որը իր հերթին հիմնվել է ավելի հին եգիպտական օրացույցի վրա, սակայն Եթովպական օրացույցը ունի նմանություն հուլյան օրացույցին. նրանում նույնպես կիրառվում է հավելյալ օր ամեն չորս տարին։
Եթովպական օրացույցի տարվա սկիզբն է համարվում հուլյան օրացույցի օգոստոսի 30, եթե հաջորդ տարին նահանջ է, և օգոստոսի 29, եթե հաջորդ տարին նահանջ չէ։ Ինչպես և Ղպտիական օրացույցը Եթովպականն ունի 12 ամիս ամեն մեկը 30 օրով, ինչպես նաև հինգ կամ վեց էպագոմեն օրեր տարվա վերջում, սովորաբար առանձնացվում են որես 13-րդ ամիս[1]։
Եթովպական օրացույցում տարիների հաշվարկման սկիզբն է մ. թ. 8 թվականի օգոստոսի 29 հուլյան օրացույցով։ Այսպիսով Գրիգորյան օրացույցի 2000 թվականը համընկնում է Եթովպական օրացույցի 1992 թվականի վերջի և 1993 թվականի սկզբի հետ։
Օրը սկսվում է ոչ թէ կեսգիշերին, այլ Արեգակի ծագման պահին։
Ամիսներ
խմբագրելԱմհարերեն | Ղպտիերեն | Ամսվա սկիզբ | Ամսվա սկիզբ նահանջ տարում |
---|---|---|---|
መስከረም (Mäskäräm) | Tut | 11 սեպտեմբեր | 12 սեպտեմբեր |
ጥቅምት (Teqemt) | Babah | 11 հոկտեմբեր | 12 հոկտեմբեր |
ኅዳር (Hedar) | Hatur | 10 նոյեմբեր | 11 նոյեմբեր |
ታኅሣሥ (Tahsas) | Kiyahk | 10 դեկտեմբեր | 11 դեկտեմբեր |
ጥር (T’er) | Tubah | 9 հունվար | 10 հունվար |
የካቲት (Yäkatit) | Amshir | 8 փետրվար | 9 փետրվար |
መጋቢት (Mägabit) | Baramhat | 10 մարտ | 10 մարտ |
ሚያዝያ (Miyazya) | Baramundah | 9 ապրիլ | 9 ապրիլ |
ግንቦት (Genbot) | Bashans | 9 մայիս | 9 մայիս |
ሰኔ (Säne) | Ba’unah | 8 հունիս | 8 հունիս |
ሐምሌ (Hamle) | Abib | 8 հուլիս | 8 հուլիս |
ነሐሴ (Nähase) | Misra | 7 օգոստոս | 7 օգոստոս |
ጳጉሜ (Pagumän) | Nasi | 6 սեպտեմբեր | 6 սեպտեմբեր |
Ամսաթվերը տրված են գրիգորյան օրացույցով XX—XXI դարերի համար։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ethiopian Calendar App for Mobile Phones Ethiopian Calendar App for Android Phones on Play Store by EthioLab
- Ethiopian calendar year by year
- Interactive Ethiopian Calendar
- Ethiopian Calendar Converter Արխիվացված 2015-05-12 Wayback Machine
- Ethiopian Perpetual Calendar Software
- Jquery Ethiopian Calendar Date Picker
- Ethiopian Calendar .Net Library
- Ethiopian Calendar Nuget Package