Մկրտիչ Սեդրակյան
Մկրտիչ Հովհաննեսի Սեդրակյան (փետրվարի 7, 1922, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ - 2009, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Մկրտիչ Սեդրակյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Մկրտիչ Հովհաննեսի Սեդրակյան |
Ծնվել է | 1922, փետրվարի 7 |
Ծննդավայր | Վաղարշապատ |
Վախճանվել է | 2009 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1941) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1952) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
1938-1941 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1941-1945 թվականներին մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին»։ Քութայիսի կրտսեր հրամանատարական կուրսերն ավարտելուց հետո որպես 10-րդ առանձին հրաձգային բրիգադի հրամանատար, գերմանական ուժերի դեմ 1942-1943 թվականներին կռվել է Մոզդոկում, Տուապսեում, հետո միացել է 18-րդ բանակի զորքերին, վեց ամիս մարտեր է մղել Մալայա Զեմլյայի և Նովոռոսիյսկի ազատագրման համար, մասնակցել Ղրիմի, Կերչի, Սևաստոպոլի, Սիմֆերոպոլի, Յալթայի ազատամարտերին։ Բելոռուսական ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ Գեորգի Ժուկով) մարտիկների հետ հետապնդելով թշնամուն, հասել է մինչև Բեռլին։ 1946 թվականին շքանշաններով ու մեդալներով պարգևատրված, Սեդրակյանը վերադարձել է հայրենի Էջմիածին[1]։
1946-1952 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1967 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում, պրոֆեսոր (1986): 1952 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[2]։ 1985 թվականին «Խորհրդային արվեստ» ամսագրի 9-րդ համարում տպագրվել է Սեդրակյանի «Բեռլին, 1945 թվականի մայիս» ստեղծագործությունը։ Սեդրակյանի ռազմի բոլոր կտավներին դիպուկ են հումանիզմն ու լավատեսությունը։
Ստեղծագործական ուղիԽմբագրել
Մկրտիչ Սեդրակյանը բազմաժանր նկարիչ է։ Ստեղծել է պատմական, պատմահեղափոխական թեմաներով կոմպոզիցիաներ՝
- «Քսանվեցը», 1956
- «Արևածագին», 1967
- «Գայ։ Առջևում է Սիմբիրսկը», 1969
- «1915 թվական», 1960
- «Երևանի բերդի գրավումը», 1978
- «Դեր Զոր», 1979
- «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 2003
- «Բջնի», 1965
- «Աշտարակի կիրճը», 1969
- «Սևան», 1999
- «Ուսանող», 1967
- «Վարդանի դիմանկարը», 1967
- «Հին աշխարհից», 1967
- «Նատյուրմորտ», 1968
Սեդրակյանի կտավներին բնորոշ է կոմպոզիցիայի կառուցիկությունը, պատկերման հավաստիությունը։
1952 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական և արտասահմանյան ցուցահանդեսների։ Նրա կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, նրա մասնաճյուղերում, Հայաստանի պատմության, հեղափոխության և այլ թանգարաններում։
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
- Երևան, 1973, 2002
- Էջմիածին, 1973
- Սան Ֆրանցիսկո, 2000
- Լոս Անջելես, 2001
- Սան Խոսե, 2001
ՄրցանակներԽմբագրել
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։
ԳրականությունԽմբագրել
- Մկրտիչ Սեդրակյան։ Կատալոգ (առաջաբանը՝ Ե․ Մարտիկյանի), Ե․, 1972։
Արտաքին աղբյուրներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007