Տասնամյակ, ժամանակաշրջան, որը 10 օրացուցային տարի է ներառում (օրինակ․ «2010-2019 թվականներ», «2011-2020 թվականներ», «2010-ական թվականներ»)։ Նույնպես «տասնամյակ» տերմինն օգտագործվում է ավելի լայն իմաստով որպես «10 տարի շարունակվող ցանկացած շրջան», օրինակ «Մոցարտի կյանքի վերջին տասնամյակ»։

Օրացուցային տասնամյակի սկիզբ և ավարտ խմբագրել

Օրացուցային հաշվարկով օգտագործվում են տասնամյակների հաշվի երկու տարբերակներ։ Առաջին դեպքում, այս տասնամյակի տասնյակ տարիների թիվը նույնն է, օրինակ, 390-ական թվականները ներառում են թվականներ 390-ից 399: Երկրորդ տարբերակի համաձայն, տասնամյակի սկիզբը համարվում է 1-ով սկսվող տարին, օրինակ, XXI դարի 2-րդ տասնամյակը ներառում է թվականներեր 2011-ից մինչև 2020, դարը բաղկացած է 10 տասնամյակից։ Տարակարծության պատճառը կայանում է Հուլյան և Գրիգորյան օրացույցներում տարեգիրքի սկզբում. դրանցում բացակայում է 0-ական թվականը, և տարեգիրքը կատարվում է մ. թ. ա. 1-ին թվականից։ Նման տարեգիրքը թվագրվում է մ․թ. 525 թվականին[1] (այլ տվյալներով՝ մ․ թ. 532 թվականին[2]), երբ Դիոնիսիոս Փոքրը փորձում էր հաշվարկել Զատկի ամսաթվերը, ընդ որում ընդունելով Քրիստոսի ծննդյան 1-ին թվականն (այլ ոչ թե զրոյական), այդ թվում այն պատճառով, որ զրո թիվը չէր օգտագործվում Եվրոպայում այդ ժամանակ[1][2][3]։ Այսպիսով, նոր դարաշրջանի առաջին տասը տարիներն ավարտվել են մ. թ. 10-ի դեկտեմբերի 31-ին, և երկրորդ տասնյակը սկսվել է 11-ից, ինչը հանգեցրել և հանգեցնում է անվերջ վեճերի այն մասին, թե երբ են իրականում սկսվում և ավարտվում տասնամյակները, դարերը և հազարամյակները[1][4]։

Անվանումներ խմբագրել

Տասնամյակների անվավնումները տալիս են տարիների տասնյակներով՝ «քսանական թվականներ» (անգլ.՝ twenties), «վաթսունականներ» (անգլ.՝ sixties)։ Ավանդաբար դժվար է անվանել նոր դարի առաջին տասնամյակը («զրոյականներ»), անգլերենում համապատսաան բառն ընդհանրապես գոյություն չունի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Laura M. Holson. When Does the New Decade Begin: In a Month, or a Year From Now? // Нью-Йорк Таймс, 28 ноября 2019 года.(անգլ.)
  2. 2,0 2,1 Espenak, Fred. «Year Dating Conventions». NASA. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.(անգլ.)
  3. Bikos, Konstantin. «When Did the 21st Century Start?». TimeAndDate.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.(անգլ.)
  4. О писании впредь Генваря с 1 числа 1700 года во всех бумагах лета от Рождества Христова, а не от сотворения мира :Именный : [Указ] № 1735, 19 декабря 1699 г. /Петр Алексеевич. //Российская империя. Полное собрание законов Российской Империи c 1649 года. Том 3, 1689—1699. — Санкт-Петербург : Печатано в Типографии II Отделения Собственной Его Императорского Величества Канцелярии, 1830. — С. 680—681

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել