Վաչագան Վլասով
Վաչագան Հրաչյայի Վլասով (1922, հոկտեմբերի 14, գ. Սահյան, Ադրբեջանական ԽՍՀ - 2003, հուլիսի 8, Ալմա Աթա), խորհրդային բանակի գեներալ-մայոր։
Վաչագան Վլասով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1922 |
Ծննդավայր | Շամախիի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Մահացել է | հուլիսի 8, 2003 (80 տարեկան) |
Մահվան վայր | Ալմաթի, Ղազախստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | զորավար |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Բաքվի Ս․ Օրջոնիկիձեի անվան հետևակային ուսումնարանը (1942), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1959), բարձրագույն ակադեմիական կուրսեր (1968)։ 1942 թվականի փետրվարին զորակոչվել է կարմիր բանակ, սեպտեմբեր-դեկտեմբերին եղել Անդրկովկասյան ռազմաճակատի 45-րդ բանակի առանձին հրաձգային բրիգադի գնդացրային դասակի հրամանատար, 1943 թվականի մարտից 1945 թվականի հունիսը՝ 261-րդ հրաձգային դիվիզիայի 978-րդ գնդի գնդացրային վաշտի հրամանատար։ 1945-1956 թվականներին, որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, հրամանատար, գնդի դպրոցի պետ, շարունակել է ծառայությունը Անդրկովկասյան ռազմական օկրուգում։ 1959 թվականին փոխադրվել է Թուրքեստանյան ռազմական օկրուգ, եղել գնդի հրամանատար, ստորաբաժանման հրամանատարի տեղակալ։ 1970 թվականի հունվարից՝ հրամանատարական բարձրագույն ուսումնարանի պետ։ 1978 թվականի հոկտեմբերին զորացրվելուց հետո՝ Ղազախական ԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի Կենտկոմի նախագահի տեղակալ։
ՊարգևներԽմբագրել
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- Կարմիր Աստղի շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ՀիշատակԽմբագրել
Ալմաթիի Դոտիսկ պողոտայի թիվ 42 տանը, որտեղ Վլասովն ապրել է ավելի քան 30 տարի, 2010 թվականի սեպտեմբերին տեղադրվել է հուշատախտակ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Жорова Ю. В честь боевого генерала // Вечерний Алматы. — 2010, 9 сентября.
ԳրականությունԽմբագրել
- Казарян А. В. Ратный труд // война, люди, судьбы : Очерки. - Ереван, 1975.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Власов (Власян) Вачаган Грачиевич»։ ArmeniaOnline.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2013-02-16
- «К 90-летию со дня рождения генерала В. Р. Власова»։ АВОКУ։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2013-02-16
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 478)։ |