Նիկոլայ Վվեդենսկի
Նիկոլայ Եվգենևիչ Վվեդենսկի (ռուս.՝ Николай Евгеньевич Введенский, ապրիլի 28 (մայիսի 10), 1852, ապրիլի 28, 1852 կամ 1852[1], Q4195781?, Q4414746?, Մեժդուրեչենսկի շրջան, Վոլոգդայի մարզ - սեպտեմբերի 16, 1922[2], Q4195781?, Q4414746?, Մեժդուրեչենսկի շրջան, Վոլոգդայի մարզ), ռուս ֆիզիոլոգ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1908 թվական)։ Ի․ Սեչենովի աշակերտը։
Նիկոլայ Վվեդենսկի Николай Введенский | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28 (մայիսի 10), 1852, ապրիլի 28, 1852 կամ 1852[1] Q4195781?, Q4414746?, Մեժդուրեչենսկի շրջան, Վոլոգդայի մարզ |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1922[2] Q4195781?, Q4414746?, Մեժդուրեչենսկի շրջան, Վոլոգդայի մարզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ[3] և Բեստուժևյան դասընթացներ[4] |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[3] |
Ալմա մատեր | Վոլգոգրադի հոգևոր սեմինարիում և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1879)[3] |
Գիտական աստիճան | մագիստրոս[3] և դոկտորի աստիճան[3] |
Գիտական ղեկավար | Իվան Սեչենով |
Հայտնի աշակերտներ | Nikolai Kuznetsov? և Ալեքսեյ Ուխտոմսկի |
1872 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարան և ավարտել է 1879 թվականին (1874 թվականին բանտարկվել է ուսանողական հեղափոխական խմբակների աշխատանքներին մասնակցելու համար)։ Աշխատել է Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի ֆիզիոլոգիական լաբորատորիաներում (1881, 1884, 1887 թվականներին)։ 1884 թվականից եղել է Պետերբուրգի համալսարանի պրիվատդոցենտ, 1895 թվականից՝ օրդինար պրոֆեսոր, 1889 թվականից մինչև կյանքի վերջը՝ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Միաժամանակ ֆիզիոլոգիա է դասավանդել կանանց բարձրագույն դասընթացներում և պսիխոներոլոգիական ինստիտուտում։ Վվենդսկու գիտական հետազոտությունները վերաբերում են ֆիզիոլոգիայի ընդհանուր հարցերին։ Նա ուսումնասիրել է տարբեր գրգռիչների ազդեցությունը կենդանի հյուսվածքների վրա։ Արտածելով նյարդի կենսահոսանքները՝ Վվենդսկի առաջինը հայտնաբերեց (հեռախոսային սարքի օգնությամբ, 1884 թվական) նյարդի դրդման ռիթմիկությունը, վերլուծեց մկանային կծկման և նյարդի հոգնելիության պարբերականությունը։ Համեմատելով դրդման ռիթմերը նյարդում և մկաններում՝ Վվենդսկի 1886 թվականին բացահայտեց գրգռման օպտիմումը և պեսիմումը, հաստատեց, որ գրգիռը զգալիորեն ուժեղացնելիս կամ հաճախացնելիս մկանի կծկումը թուլանում է (պեսիմումի երևույթ)։ Դրա հիման վրա ձեակերպեց հյուսվածքների հարաբերական ֆունկցիոնալ շարժունության՝ լաբիլության օրենքը։ Վվենդսկի պարզեց ժամանակի գործոնի դերը դրդման զարգացման պրոցեսում, նկարագրեց դրդման ոիթմի փոխակերպումը՝ քիմիական և ֆիզիկական ազդակներով նյարդը գրգռելիս։ Պարաբիոզի ուսմունքում Վվենդսկի ցույց տվեց դրդման և արգելակման պրոցեսների միասնությունը։ Վվենդսկի առաջավոր մատերիալիստական ուղղության ներկայացուցիչ էր ֆիզիոլոգիայում և ֆիզիոլոգիական գիտ․ դպրոցի հիմնադիրներից։ 1900 թվականին նա ընտրվել է Փարիզի բժշկական կոնգրեսի պատվավոր պրեզիդենտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Введенский Николай Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Фокин С. И., Завойская Н. Е. Владимир Тимофеевич Шевяков (1859–1930): изучение простейших Неаполитанского залива. История длиною в жизнь. Часть I. В Российской империи, Wladimir Timopheyevitch Schewiakoff (1859–1930): Investigation of Protists of the Gulf of Naples. A Life Long Story. Part I. In the Russian Empire (ռուս.) // Историко-биологические исследования — 2016. — Т. 8, вып. 1. — С. 66—93. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Юлия Ивановна Фаусек (Андрусова). Воспоминания. Публикация и комментарии С.И. Фокина; вступительная статья С.И. Фокина и О.Б. Вахромеевой, Recollections of Yulia I. Faussek (Andrussova). The Publication with Commentary by S.I. Fokin, An introductory Essay by S.I. Fokin and O.B. Vahromeeva (ռուս.) // Историко-биологические исследования — 2011. — Т. 3, вып. 4. — С. 90—124. — ISSN 2076-8176; 2500-1221
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 504)։ |