Բացել գլխավոր ցանկը
2000 թվականն
այլ օրացույցներով
Գրիգորյան օրացույց 2000
MM
Հուլյան օրացույց 1999—2000 (հունվարի 14 -ից)
Հուլյան օրացույց
բյուզանդական շրջան
7508—7509
(սեպտեմբերի 14-ից)
Հռոմի հիմնադրումից սկսած 2752—2753 (մայիսի 4-ից)
Հայկյան տոմար 4492—4493 (օգոստոսի 11-ից)}
Հրեական օրացույց
5760—5761

ה'תש"ס — ה'תשס"א

Իսլամական օրացույց 1421—1422
Չինական օրացույց 4696—4697
己卯 — 庚辰
դեղին ճագար — սպիտակ վիշապ
Եթովպական օրացույց 1992—1993
Հին հնդկական օրացույց
- Վիկրամ սամվատ 2056—2057
- Շակա սամվատ 1922—1923
- Կալի յուգա 5101—5102
Իրանական օրացույց 1378—1379
Բուդդայական օրացույց 2543

Բյուզանդական շրջան, բյուզանդական դարաշրջան, հինռուսական շրջան[1], տարեգրության համակարգ, որը սկսվում է «Աշխարհի արարումից», որը համապատասխանում էր արարման վեցերորդ օրվան, ինչը համաձայն Սեպտուագինտայի մ.թ.ա. 5508 թվականի մարտի 1-ն էր, իսկ հետագայում համարվում էր մ.թ.ա. 5509 թվականի սեպտեմբերի 1-ը:

Սկսած VII դարից դարձավ Բյուզանդական կայսրությունում ընթացիկ օրացուցային համակարգ, և հետագայում նաև մնացած ուղղափառ աշխարհում, օրինակ, Սերբիայում և Բուլղարիայում: Մասնավորապես կիրառվել է Ռուսաստանում մինչև 1700 թվականը, Պետրոս I-ի օրացուցային բարփոխումը:

Պաշտոնապես հաստատվել է Բյուզանդական կայսրությունում Բարսեղ Բ Բուլղարասպան կայսեր կողմից 988 թվականին և կիրառվել է կայսրությունում մինչև նրա անկումը, 1453 թվականին: Օրացույցը համընկնում էր Հուլյան օրացույցի հետ, տարբերվում էին միայն ամիսների անվանումները: Տարվա առաջին օրն էր համարվում սեպտեմբերի 1-ը:

Բյուզանդական կայսրությունում տարվա սկիզբը դարձավ սեպտեմբերի 1-ը սկսած 462 թվականից, սակայն պաշտոնապես հաստատվեց միայն 537 թվականին: Սական, որոշ բյուզանդական տարեգիրներ, օրինակ՝ Մաքսիմոս Խոստովանողը, շարունակում էին համարել տարվա սկիզբը մարտի 25-ը, ընդհուպ մինչև X դար:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Климишин, Иван Антонович (1990)։ Календарь и хронология (Изд. 3 ed.)։ М.: Наука։ էջ 107, 329, 457 ։ ISBN 5-02-014354-5 

Արտաքին հղումներԽմբագրել