Մեր թվարկությունը կամ Քրիստոնեական թվարկություն, որը ներկայացվում է մ.թ. կամ Ք.հ. հապավումներով, Anno Domini ժամանակաշրջանի այլընտրանքային տարբերակն է («Քրիստոսի տարի», կրճատ՝ մ.թ.)։ Մ.թ.ա.-ն հապավվում է «Մեր թվարկությունից առաջ» (կա նաև «Քրիստոսից առաջ» տարբերակը, որը հապավվում է Ք.ա.) արտահայտությունը։ Մ.թ. և մ.թ.ա. նշանակումներն օգտագործում են Քրիստոնյա վանական Դիոնիսիուս Էքսիգուուսի 6-րդ դարում ներկայացված տարեգրության համակարգը, որը սկիզբ դրեց Anno Domini նշանակմանը։ Նշանակումը՝ արձանագրելով Հիսուս Քրիստոսի կյանքի սկիզբը որպես ելակետային թվական։ Ոչ մի տարեգրության մեջ չի մտնում զրո թվականը, իսկ երկու թվարկությունները (մ.թ., մ.թ.ա. և Ք.ա, Ք.հ.) թվային արժեքով հավասար են. Այդպես՝ «մ.թ. 2015 թ.» համընկնում է «Ք.հ. 2015 թ.»-ի հետ, իսկ «Մ.թ.ա. 400 թ.» համընկնում է «Ք.ա. 400 թ.»-ի հետ։

«Մեր թվարկություն» արտահայտությունը կարելի է գտնել 1708 թվականից անգլերենով, ու արմատներով գնում էր դեպի լատիներեն կիրառությունը Եվրոպայի քրիստոնյաների կողմից 1615 թվականին, որպես vulgaris aerae, ու դեպի 1635 թ.-ը որպես անգլերենով Vulgar Era: Այդ ժամանակներում բոլոր արտահայտություններն օգտագործվում էին զուգահեռ «Քրիստոնեական թվարկություն»-ի հետ, իսկ «vulgar» բառը նշանակել է ավելի ճիշտ «հասարակ, նորմալ, կամ ոչ-կայսերական», քան «կոպտորեն անպատշաճ»։

«Մ.թ.» հապավման կիրառությունը ներկայացրել են հրեա գիտնականները 19-րդ դարի կեսին։ 20-րդ դարի վերջից մ.թ. ու մ.թ.ա.-ն տարածում գտան գիտական գրականության մեջ ու հիմնականում միտում ունեն շեշտել ոչ-քրիստոնյաների հանդեպ հանդուրժողականություն ու/կամ ուշադրությունը։

Գրիգորյան օրացույցն ու նրա հետ կապված տարեգրության համակարգն այսօր աշխարհում ամենատարածված օրացույցի համակարգն է։ Տասնամյակներով այն եղել է համընդհանուր չափանիշ, որը ճանաչել են միջազգային կառույցները՝ ինչպիսիք են ՄԱԿ-ն ու Համաշխարհային փոստային միությունը։

Մ.թ. և մ.թ.ա. հապավումներն օգտագործել են որոշ հեղինակներ ու հրատարակություններ, ցանկանալով լինել չեզոք կամ ուշադիր դեպի ոչ-քրիստոնյաները, քանի որ այն չի օգտագործում Հիսուսի կրոնական տիտղոսներից ոչ մեկը («Քրիստոս», «Դոմինուս» (նշանակում է «Աստված»), որոնք օգտագործվում են Ք.ա ու Ք.հ. հապավումներում. Նաև այն չի տալիս քրիստոնեական հավատքին թաքնված արտահայտություն, որ Հիսուսը Քրիստոսն էր։

Մեր թվարկության արտահայտության կիրառության հակառակորդների տված պատճառներից է այն, որ ընտրողական է, ինչպես և արևմտյան օրացույցի այլ տարրեր ունեն արմատներ կրոնական տարբեր համակարգերից օրինակ՝ հունվարը կոչված է Յանուսի անունով)։ Նրանք պնդում են, որ դրա պորպագանդան աշխարհականացման, հակագերբնականության, կրոնական բազմազանականության ու քաղաքական շիտակության արդյունք է։

Ծագումնաբանություն

խմբագրել

Մեր թվարկությմաբ կիրառված թվագրման համակարգը մշակել է քրիստոնյա քահանա Դիոնիսիուս Էքսիքուուսը 525 թվականին՝ Era of Martyrs-ի համակարգը փոխարինելու համար, քանի որ նա չէր ուզում շարունակել քրիստոնյաներին հալածող բռնակալի հիշողությունը։ Նա որոշեց սկսել հաշվել տարիները սկսած Հիսուսի մարմնավորման դեպքի ժամանակից, չնայած այսօր գիտնականները համաձայնվոմ են, որ նա մի քանի տարվա սխալանք է թույլ տվել։ Դիոնիսիուսը կազմեց Զատկի սեղանի պարունակության ցուցակը, որտեղ ներկայացրել է նոր թվարկություն «Anni Domini Nostri Jesu Christi»: Այս կերպ տարիները հաշվելը դարձավ ավելի տարածված, երբ այն սկսեց օգտագործել Բեդան Անգլիայում 731 թվականին։ Բեդան նաև ներկայացրեց մինչև Հիսուսի ենթադրվող ծնունդը եղած տարիների հաշվառումն ու զրոյական տարին չօգտագործելը։ 1422 թ.-ին Պորտուգալիան դարձավ միակ արևմտաեվրոպական երկիրը, ով անցավ Դիոնիսիուսի մշակած համակարգին։

«Վուլգար թվարկություն» տերմինի կիրառություն

խմբագրել

«Մեր թվարկություն» տերմինն արմատներով գնում է մինչև անգլերեն, երբ այն կոչվում էր «վուլգար թվարկություն»՝ այն ազգային իրավունքում օգտագործվող իշխանության թվագրման համակարգից տարբերելու ամար։ Լատիներեն համարժեքի (vulgaris aerae) առաջին կիրառությունը, պարզվում է, եղել է 1615 թվականին Կեպլերի գրքում։ Կեպլերն այն նորից օգտագործում է 1616 թվականի էֆիրմենտեների աղյուսակում ու նորից 1617 թվականին։ Այդ գրքի 1635 թվականի անգլերեն հրատարակությունն ունի անգլերեն տիտղոսաթերթ՝ այսպիսով այն Vulgar Era գործածության ամենավաղ նմուշն էր անգլերենով։ 1796 թվականի գիրքն օգտագործում է «ծննդականության վուլգար թվարկություն» տերմինը։

«Քրիստոնեական թվարկություն» տերմինի դեռևս հայտնաբերված առաջին գործածությունը լատիներեն aerae christianae արտահայտությունն է 1584 թվականի թեոլոգիայի գրքի շապիկին։ 1649 թվականին լատիներեն æræ Christianæ արտահայտությունը հայտնվում է անգլերեն օրացույցի խորագրում։ 1652 թվականի օրագրություն հայտնաբերված առաջին աղբյուրն է, որտեղ կա անգլերեն Christian Era արտահայտությունը։

Անգլերեն «Մեր թվարկություն» արտահայտությունը հայտնվում է 1708 թվականից, իսկ 1715 թվականի աստղագիտության մասին գրքում գործածված է «վուլգար թվարկություն» տերմինի հետ զուգահեռաբար։ 1759 թվականի պատմության գիրքը հիմնականում օգտագործում է common æra արտահայտությունը՝ այն վերագրելով հրեաների թվարկությանը։ «Մեր թվարկությունից առաջ» արտահայտության առաջին գործածությունն է 1770 թվականի աշխատության մեջ, որը նաև օգտագործում է մեր թվարկություն ու վուլգար թվարկություն եզրերը զուգահեռաբար, որոնք գրքի թարգմանության մեջ գրված են գերմաներենով։ 1797 թվականի Encyclopædia Britannica հրատարակությունն օրգագործում է վուլգար և մեր թվարկություն արտահայտությունները զուգահեռաբար։ 1835 թվականին Living Oracles գրքում Ալեքսանդր Քամբըլը գրել է.

  «Վուլգար թվարկությունը կամ Anno Domini-ն. Հիսուս Քրիստոսի չորրորդ տարին, որոնցից առաջինը տևել է միայն ութ օր», ու նաև ակնարկում է մեր թվարկությանը որպես վուլգար թվարկության հոմանիշին, հաշվի առնելով «այն փաստը, որ մեր Աստված ծնվել է վուլգար թվարկությունից 4 տարի առաջ, որը կոչվում է Anno Domini, պատճառ է դառնում (օրինակ), որ նրա ծննդից 42-րդ տարին համապատասխանում է մեր թվարկության 38-րդ տարուն...»: Կաթոլիկ Հանրագիտարանը (1909 թ.) օգտագործում էր «Քրիստոնեական, Վուլգար կամ մեր թվարկություն» տերմինները զուգահեռաբար։  

«Մեր թվարկություն» արտահայտությունը փոքրատառերով հայտնվեց նաև 19րդ դարում ընդհանուր իմաստով, որը պարտադիր չէր վերաբերվում Քրիստոնեական թվարկությանը, այլ թվագրման մի համակարգի, որն ունի ընդհանուր կիրառություն մարդկության մեջ։ Այսպիսով՝ «մեր թվարկություն հրեաների համար», «մեր թվարկություն մուսուլմանների համար», «մեր թվարկություն աշխարհի համար», «մեր թվարկություն Հռոմի հիմնադրման համար»։ Երբ սա հղվում է Քրիստոնեական թվարկությանը այն երբեմն դասակարգվում էր որպես «Մարմնացման թվարկություն», «Ծննդի թվարկություն» կամ «Քրիստոսի ծննդյան թվարկություն»։

Մեր թվարկության ադապտացված թարգմանությունը կեղծ-լատիներենով ինչպես Era Vulgaris (լատիներեն դա նշանակում է Մեր Տիրուհի) ձևավորվել է 20-րդ դարում Ալիսթեր Քրոուլիի հետևորդների կողմից, և այսպիսով՝ "e.v." կամ "EV" կարող են երբեմն ներկայացվել ինչպես Ք.ա.: Մ.թ. և մ.թ.ա. հապավումների օգտագործման պատմությունը։

Չնայած հրեաներն ունեն իրենց սեփական Հրեաների տոմարը, նրանք հաճախ օգտագործում են Գրիգորյան օրացույցը։

1825 թվականին արդեն Վ.թ. (վուլգար թվարկություն) հապավումը կիրառվում էր հրեաների կողմից՝ Արևմտյան տոմարի տարիները բնորոշելու համար։

Մեր թվարկության թվագրումը օգտագործվել է նաև եբրայերենի դասերում «ավելի քան մի դարի ընթացքում»։ Որոշ հրեա գիտնականներ արդեն օգտագործում էին մ.թ. և մ.թ.ա. հապավումները 19-րդ դարի կեսից՝ մոտ 1856 թվականին, երբ ռաբբի ու պատմաբան Մորիս Ջեյքոբ Ռաֆալն օգտագործեց հապավումը իր «Հրեաների հետ-աստվածաշնչյան պատմություն» գրքում։

Մ.թ.ա.-ից Ք.ա., մ.թ.-ից Ք.հ., Մեր թվարկությունից Աննո Դոմինի ու մեր թվարկությունից առաջից Քրիստոսից առաջ կիրառման շրջանակները կտրուկ փոխվեցին 1800-2008 թվականներին՝ մասնավորապես՝ 1980-ականներից սկսած, երբ մ.թ.-ատիպ տարբերակների օգտագործումն աճեց։

Ժամանակակից կիրառություն

խմբագրել

Թեոլոգիայի, կրթության ու պատմության ոլորտի որոշ գիտնականներ որդեգրեցին մ.թ. և մ.թ.ա. հապավումները, չնայած առկա է որոշ անհամաձայնություն։

Մեր թվարկության կիրառության ավելի ակնառու կիրառություններ վերջերս կան անգլիալեզու աշխարհի թանգարանների մեծ մասում՝ The Smithsonian Institution-ը գերադասում է Մեր թվարկության կիրառությունը, չնայած առանձին թանգարանները պարտավոր չեն այն օգտագործել։ Ավելին՝ մի շարք ոճային տեղեկագրքեր այժմ գերադասում են կամ պարտադրում են այդ կիրառությունը։ Նույնիսկ քրիստոնեական եկեղեցիների ոճային տեղեկագրքերը գերադասում են այդ կիրառությունը, օրինակ՝ Episcopal Diocese Maryland Church News:

ԱՄՆ-ում Մ.թ. և մ.թ.ա. հապավումների կիրառությունը դասագրքերում աճում է։ Որոշ հրատարակություններ անցել են բացարձակապես դրա կիրառությանը։ Օրինակ՝ 2007 թվականին World Almanac-ը առաջին հրատարակությունն էր, որը անցավ Մ.թ. և մ.թ.ա. կիրառությանը, ինչով վերջ դրվեց Ք.ա/Ք.հ. հապավումների օգտագործմանը։ Այն կիրառում են College Board–ը իր պատմության թեստերում ու Norton Anthology of English Literature-ը։ Մնացածները ցուցաբերել են այլ մոտեցում։ Ամերիկամետ History Channel-ը օգտագործում է մ.թ ու մ.թ.ա. հապավումները ոչ քրիստոնեական կրոնական թեմաներում, ինչպիսիք են Երուսաղեմն ու հուդդայականությունը։ 2006 թվականի հունիսին, Կենտուկի նահանգի կրթության նախարարությունը փոփոխեց իր որոշումը, որը պետք է ներառեր մ.թ.ա.-ն ու մ.թ.-ն, որպես նահանգի օրենսդրության մաս, թողնելով այդ թեմաներով աշակերտների կրթության հարցը տեղական մարմիններին։

2002 թվականին մ.թ./մ.թ.ա. հապավումների համակարգը մտցվեց Անգլիայի ու Ուելսի դպրոցական ուսումնական պլան։ 2011-ին Միացյալ Թագավորությունում, BBC-ն հայտարարեց, որ անցնում է իր ծրագրերում ու վեբ-կայքում այդ հապավումների կիրառություննրին՝ թույլ տալով այլ հապավումների կիրառությունը։ Մի շարք բրիտանական համալսարաններ, թանգարաններ, պատմաբաններ ու գրքերի հեղինակներ նույնպես հրաժարվեցին Ք.ա. և Ք.հ. հապավումներից ընդհանրապես, կամ սկսեցին օգտագործել դրանք մ.թ./մ.թ.ա.-ի հետ զուգահեռաբար։ 2011-ին նաև ԶԼՄ-ն հրապարակում է մի զեկուցում այն մասին, որ Ավստրալիայում առաջարկվել է դպրոցական դասագրքերում փոխարինել Ք.ա/Ք.հ. հապավումները մ.թ.-ով ու մ.թ.ա.-ով։ Այս դեպքը դարձավ ազգային նորություն ու ընդդիմություն ձևավորեց մի շարք քաղաքական գործիչներից ու հոգևոր առաջնորդներից։ Այս նորության փայլատակումից շաբաթներ անց Australian Curriculum, Assessment and Reporting Authority-ը հերքեց լուրը ու հայտարարեց, որ Ք.ա և Ք.հ. հապավումները կպահպանվեն, իսկ մ.թ.ա. ու մ.թ. տարբերակները կլինեն հավելյալ։

Տես նաև

խմբագրել