Լուիջի Սքուարցինա (Squarzina, փետրվարի 18, 1922(1922-02-18)[1][2][3], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3] - հոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[1][2][3], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի ռեժիսոր և դրամատուրգ։

Լուիջի Սքուարցինա
իտալ.՝ Luigi Squarzina
LuigiSquarzina64.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1922(1922-02-18)[1][2][3]
ԾննդավայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3]
Վախճանվել էհոկտեմբերի 8, 2010(2010-10-08)[1][2][3] (88 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա[3]
Մասնագիտությունդրամատուրգ, թատերական ռեժիսոր, գրող, սցենարիստ, դերասան և ռեժիսոր
Լեզուիտալերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա և Հռոմի Սապիենզա համալսարան
ՊարգևներՖելտրինելի մրցանակ
Luigi Squarzina Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1946 թվականին ավարտել է Հռոմի դրամատիկական արվեստի ազգային ակադեմիան։ 1952 թվականին Հռոմում կազմակերպել և ղեկավարել է (Վ․ Դասմանի հետ) «Իտալական արվեստի թատրոնը», ուր բեմադրած Շեքսպիրի «Համլետ»-ը Լուիջի Սքուարցինային Իտալիայի անվանի ռեժիսորի ճանաչում է բերել։ Բեմադրություններ է տալիս դրամատիկական և օպերային թատրոններում, այդ թվում՝ Զենովայի «Տեատրո ստաբիլե»-ում, որը ղեկավարում է 1962 թվականից (Ի․ Կյեզայի հետ), ինչպես և «Լա Սկալայում» (Միլան) ու Հռոմի օպերայում։ Դոլդոնիի, Շեքսպիրի, Դոստոեսկու, Պիրանդելլոյի երկերի շարքում Սքուարցինան բեմադրում է նաև արտասահմանյան և իտալական ժամանակակից առաջադեմ դրամատուրգների պիեսները։ 1948 թվականից հանդես է գալիս նաև որպես դրամատուրգ։ Դիմադրության շարժման մասնակից Սքուարցինայի պիեսները («Լուսնի երեք քառորդը», 1953, «Նրա դերը պատմության մեջ», 1955, «Ռոմանիոլա», 1957, «Սեպտեմբերի 8», 1972, վերջինն է․ Դե Բեռնարտի և Ռ․ Զանգրանդիի հետ են) ուղղված են ֆաշիզմի դեմ և աչքի են ընկնում սուր քաղաքական պաթոսով։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 219