Վրաստանի քաղաքացիներին ներկայացվող վիզային պահանջները

Վրաստանի քաղաքացիներին ներկայացվող վիզային պահանջները՝ այլ պետություններ Վրաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված տվյալ պետությունների իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումներ։ 2015 թ. հոկտեմբերի դրությամբ Վրաստանի քաղաքացիները կարող են այցելել 61 երկիր ոչ վիզային ռեժիմով կամ մուտքի վիզան տեղում տրամադրելու պայմանով։ Այդ ցուցանիշով Վրաստանը 75-րդն է աշխարհում։

A Վրաստանի քաղաքացու անձնագիր

Վիզային պահանջների քարտեզ խմբագրել

 
     Վրաստան     Վիզա չի պահանջվում     Վիզան տրամադրվում է ժամանելիս     Էլեկտրոնային վիզա     Վիզա պահանջվում է

Վիզային պահանջներ խմբագրել

Ոչ վիզային ռեժիմ խմբագրել

Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ոչ վիզային ռեժիմ կիրառում է 28 պետություն։

Պետություն Ծանոթություն (վճարների չափերը նշված չեն)
  Ադրբեջան 90 օր
  Անտիգուա և Բարբուդա 1 ամիս
  Արգենտինա 90 օր
  Բահամներ 3 ամիս
  Բարբադոս 28 օր
  Բելառուս
  Բրազիլիա 90 օր
  Գրենադա 3 ամիս
  Դոմինիկա 21 օր
  Էկվադոր 90 օր1
  Թուրքիա 90 օր
  Իսրայել 3 ամիս
  Կոլումբիա 180 օր
  Հայաստան
  Հայիթի 3 ամիս
  Ղազախստան 90 օր
  Ղրղզստան
  Մալայզիա 30 օր
  Միկրոնեզիա 30 օր
  Մոլդովա 90 օր
  Մոնղոլիա 30 օր
  Չիլի
  Պանամա 180 օր
  Սենտ Վինսենթ և Գրենադիններ 30 օր
  Տաջիկստան
  Ուզբեկստան 90 օր
  Ուկրաինա
  Ուրուգվայ 90 օր

1 - Գալապագոսյան կղզիներ այցելությունը թույլատրվում է միայն նախնական առցանց գրանցման և օդակայանում տրվող տարանցման հսկիչ քարտի հիման վրա

Պայմանական ոչ վիզային ռեժիմ՝ խմբագրել

Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ոչ վիզային ռեժիմ՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում կիրառում է 4 պետություն։

Պետություն Ծանոթություն (վճարների չափերը նշված չեն)
  Թունիս Տուրիստական գործակալությունների կազմակերպած այցերով ժամանելու դեպքում
  Մակեդոնիա Գործնական այցերով կամ տուրիստական գործակալությունների կազմակերպած խմբերով ժամանելու դեպքում
  Չինաստան Միայն հանրային նպատակներով տրամադրված անձնագրեր ունեցողների համար, ինչպես նաև հավատարմագրված տուրիստական խմբի կազմում ժամանելու դեպքում
  Սերբիա Միայն ԱՄՆ կամ ԵՄ անդամ պետությունների մուտքի վիզա ունեցողների համար

Վիզայի տրամադրում ժամանելիս խմբագրել

Մուտքի վիզան ժամանելիս Վրաստանի քաղաքացիներին տրամադրելու ռեժիմ՝ որոշակի պայմաններով կամ առանց դրանց, կիրառում է 33 պետություն։

Պետություն Ծանոթություն (վճարների չափերը նշված չեն)
  Արևելյան Թիմոր 30 օր, միայն Դիլիի միջազգային օդանավակայանով կամ նավահանգստով ժամանելու դեպքում
  Բանգլադեշ 30 օր
  Բոլիվիա 90 օր
  Գվինեա Բիսաու 90 օր
  Եգիպտոս
  Զամբիա 90 օր
  Իրան 15 օր
  Լաոս 30 օր
  Լիբանան 1 ամիս
  Կամբոջա 30 օր
  Կաբո Վերդե
  Կոմորներ Անձնագրի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 6 ամիս
  Հորդանան 3 ամիս
  Ճամայկա
  Մադագասկար 90 օր, անձնագրի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 6 ամիս
  Մալավի
  Մալդիվներ 30 օր
  Մավրիկիոս 60 օր
  Մավրիտանիա Միայն Նուակշոտի միջազգային օդանավակայանով ժամանելու դեպքում
  Մարշալյան կղզիներ 90 օր
  Մոզամբիկ 30 օր
  Նեպալ 90 օր
  Նիկարագուա 90 օր
  Պալաու 30 օր
  Ջիբութի
  Սամոա 60 օր
  Սեյշելներ 1 ամիս, հետադարձի տոմս, կացարանի ամրագրում և բավարար դրամական միջոցներ ունենալու դեպքում
  Սոմալի 30 օր, հրավերի առկայության դեպքում։ Կիրառելի չէ Սոմալիլենդ և Պունտլենդ այցելելու համար։
  Տանզանիա Անձնագրի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 6 ամիս
  Տոգո 7 օր, հետդարձի տոմս ունենալու դեպքում
  Տուվալու 1 ամիս
  Ուգանդա Անձնագրի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 6 ամիս։ Վճարը՝ 100 ԱՄՆ դոլար։
  Քուվեյթ 90 օր

Էլեկտրոնային վիզայի տրամադրում խմբագրել

Ստորև նշված 10 երկրները մուտքի վիզան Վրաստանի քաղաքացիներին տրամադրում են էլեկտրոնային ձևով։

Պետություն Ծանոթություն (վճարների չափերը նշված չեն)
  Գաբոն Լիբրեվիլի միջազգային օդանավակայանով ժամանելու դեպքում
  Զիմբաբվե
  Հնդկաստան 30 օր, 16 միջազգային օդանավակայաններից որևէ մեկով ժամանելու դեպքում
  Մյանմա
  Շրի Լանկա 30 օր
  Ռուանդա
  Սան Տոմե և Պրինսիպի
  Սենթ Քիթս և Նևիս
  Սինգապուր
  Քենիա

Այլ պետություններ խմբագրել

Վերը բերված աղյուսակներում չնշված պետությունները Վրաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառում են վիզային ռեժիմ ընդհանուր հիմունքներով՝ վիզան տրամադրելով նախապես՝ դիվանագիտական ներկայացուցչություններում։