Բացել գլխավոր ցանկը

Սեյշելյան կղզիներ (ֆր.՝ République des Seychelles, անգլ.՝ Republic of Seychelles), կղզային հանրապետություն Արևելյան Աֆրիկայում։ Սեյշելյան Կղզիների Հանրապետությունն զբաղեցնում է համանուն և Ամիրանտյան, Ալդաբրա, Կոսմոլեդո, Ֆարկուար ու մերձակա մոտ 115 մանր կղզիները Հնդկական օվկիանոսի արևմուտքում՝ Մադագասկարից հյուսիս-արևելք՝ մերձհասարակածային գոտում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Մաե կղզին ամենաբարձրադիր կղզին է, իսկ ամենամարձր կետը 910 մետր է։ Այս կղզիները հայտնաբերել են պորտուգալացիները 15-րդ դարի սկզբին։ Մայրաքաղաքը Վիկտորիան է։

Սեյշելյան կղզիներ
Seychelles
Սեյշելյան կղզիների դրոշ Զինանշան
Flag of Seychelles.svg
Coat of arms of Seychelles.svg
SYC orthographic.svg
Կարգավիճակհանրապետություն, ինքնիշխան պետություն, կղզային պետություն և երկիր
Ներառում էBel Air?, La Rivière Anglaise?, Les Mamelles?, Mont Buxton?, Mont Fleuri?, Plaisance?, Roche Caiman?, Saint Louis?, Anse-aux-Pins?, Anse Boileau?, Anse Etoile?, Au Cap?, Anse Royale?, Baie Lazare?, Beau Vallon?, Bel Ombre?, Cascade?, Glacis?, Grand'Anse Mahé?, Pointe La Rue?, Port Glaud?, Takamaka?, Baie Sainte Anne?, Grand'Anse Praslin? և La Digue?
Պետական լեզուֆրանսերեն, անգլերեն և Seychellois Creole?
ՄայրաքաղաքՎիկտորիա
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարDanny Faure?
Կառավարության ղեկավարDanny Faure?
Մակերես455 կմ²
Ազգաբնակչություն95 843 մարդ (2017)[1]
Խտություն193 մարդ/կմ²
ՀիմնKoste Seselwa?
ԿարգախոսFinis Coronat Opus և The End Crowns the Work
Հիմնադրված է1976 թ.
ԱրժույթSeychellois rupee?
Կենտրոնական բանկCentral Bank of Seychelles?
Ժամային գոտիUTC+04:00
Հեռախոսային կոդ+248
Ինտերնետ-դոմեն.sc
Կոորդինատներ: 7°6′9.9998721023076e-08″ հվ. լ. 52°46′0.0012000999935597″ ավ. ե. / 7.10000000002777742480475354° հս․. լ. 52.766667000027773326565° ավ. ե. / 7.10000000002777742480475354; 52.766667000027773326565
egov.sc

ԲնակչությունԽմբագրել

Բնակչությունը չի անցնում 100 հազարից։ Երկրում բնակվում են կրեոլներ, բանտու աֆրիկացիներ, հնդիկներ, չինացիներ և այլք։

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության հիմքը գյուղտնտեսությունն ու զբոսաշրջությունն են։ Մշակում են ծխախոտ, համեմունքներ (դարչին, վանիլին), ադամաթուզ, ցիտրուսներ, եթերայուղատու բույսեր։ Զարգացած է ձկնորսությունը։

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Կղզիները տեղավորված են 30–70 մ խորություններում գտնվող ստորջրյա բարձրացումների վրա և հիմնականում ունեն բուստային ծագում։ Շատ են բնաշխարհիկ բույսերն ու կենդանիները։ XVIII դարի կեսին գաղութացրել են ֆրանսիացիները, դարավերջին զավթել են անգլիացիները և, համարելով բրիտանական տիրույթ, միացրել Մավրիկիոսին։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1976 թվականի հունիսի 28-ին։ Միակ քաղաքը մայրաքաղաք Վիկտորիան է։

ԾանոթագրություններԽմբագրել