Բովանդակություն
Փիլիսոփայության մեջ հայեցակարգի բովանդակությունը կազմված է առարկայի, որակի կամ միատարր իրերի բազմության մի շարք էական և առանձնահատուկ հատկանիշներից, որոնք արտացոլված են այս հայեցակարգում, քանի որ տրամաբանության տեսակետից յուրաքանչյուր հայեցակարգ ունի բովանդակություն և ծավալ։ Օրինակ, «կոռուպցիա» հասկացությունը իրենից ներկայացնում է երկու էական հատկանիշների համադրություն՝ «պետական կառույցների կառուցվածքի համաձուլումը հանցային աշխարհի կառույցների հետ» և «հանրային և քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների և պաշտոնական անձանց կաշառակերությունն ու կոռումպացվածությունը»։
Բովանդակության հայեցակարգի մասին չի կարելի խոսել, մեկուսացնելով նրան ծավալից։ Հայեցակարգի ծավալ է կոչվում մի շարք դրանում ընդհանրացված օբյեկտների բազմությունը։ Օրինակ, «ապրանք» հասկացության ծավալի տակ ենթադրվում է բոլոր ապրանքների բազմությունը, որ առաջարկվում է շուկայում ինչպես այժմ, այնպես էլ նախկինում կամ ապագայում։
Հայեցակարգի ծավալի և բովանդակության հակադարձ հարաբերությունների օրենք
խմբագրելՀայեցակարգի ծավալը կարող է ընդգրկվել այլ հայեցակարգի ծավալի մեջ և այդպիսով կազմել նրա մի մասը։ Օրինակ, «ֆիրմային անվանում» ծավալը ամբողջովին ներառված է այլ, ավելի լայն հասկացություն շրջանակներում. «նշան» հայեցակարգում։ Այս դեպքում առաջին հայեցակարգի բովանդակությունը ավելի լայն է, քանի որ պարունակում է ավելի շատ տարբերակող հատկանիշներ, քան երկրորդի բովանդակությունը։
Ելնելով այս օրենքից, գոյություն ունի հետևյալ օրենքը. որքան ավելի լայն է ծավալը, այնքան ավելի պարզ է նրա բովանդակությունը, և հակառակը։
Դասի և տեսակի հայեցակարգ
խմբագրելԴասի հայեցակարգը այն հայացակարգն է, որն ունի ավելի լայն ծավալ և ամբողջովին ներառում է մյուս հայացակարգի ծավալը։
Տեսակի հայեցակարգը այն հայացակարգն է, որը դասի հայեցակարգի ծավալի միայն մի մասն է կազմում։
Աղբյուրներ
խմբագրել- Վ.Պ.Մալախով. Ձևական տրամաբանություն. Դասագիրք բարձրագույն հաստատությունների համար. Մոսկվա, 2001 /ռուսերեն/: