Միլիոնատեր (միլիոն բառից), ավելի քան մեկ միլիոն դրամական միավոր (սովորաբար՝ դոլար, կամ այլ տարադրամ, օրինակ՝ եվրո, բրիտանական ֆունտ, շվեյցարական ֆրանկ) ունեցվածքի (կապիտալի) հարուստ սեփականատեր։ Առօրյայում նաև գործում է մուլտիմիլիոնատեր (բազմամիլիոն ունեցվածքի սեփականատեր) և միլիարդեր տերմինները։

Տերմին խմբագրել

Միլիոնատեր կարելի է անվանել այն մարդկանց, ովքեր ունեն ցանկացած տարադրամով միլիոն միավոր։ Միայն թե այդպիսի անվանումը կարող է շատ հեռու լինել իր սկզբնական` հարստություն, նշանակությունից. այսպես, Բելառուսում (մինչև 2016 թվականի հուլիսը) միլիոնատեր կարող էին կոչվել աշխատունակ բնակչության մեծ մասը։ 1995-1998 թվականներին Ռուսաստանում գրեթե յուրաքանչյուր ընտանիք միայն կանխիկ ունեցել է ավելի քան միլիոն ռուբլի. ռուսական ռուբլին արժեզրկված է եղել (հացի բոքոնը արժեր մի քանի հազար ռուբլի)։

Միլիոնատերերի ցանկ խմբագրել

Merrill Lynch ընկերության տվյալներով, 2008 թվականի հունիսին աշխարհում կար 10,1 միլիոն միլիոնատեր, նրանցից մոտ մեկ երրորդը` ԱՄՆում։ Նրանց ակտիվների ընդհանուր արժեքը (առանց հաշվի առնելու առաջնային անշարժ գույքի արժեքը) կազմել է $40,7 տրիլիոն[1]։ Credit Suisse շվեյցարական բանկի տվյալների համաձայն, 2015 թվականին աշխարհում կա մոտ 34 միլիոն դոլարային միլիոնատեր[2]։

Spectrem Group ընկերության տվյալներով, 2015 թվականին միլիոնատերերի տնային տնտեսությունների քանակը միայն Միացյալ նահանգների տարածքում հասել է 10,4 միլիոնի, որը 3%-ով բարձր է 2014 թվականի մակարդակից[3]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Հետաքրքիր է, որ ըստ ամերիկացի տնտեսագետներ Թոմ Սթենլիի (Thomas Stanley) և Ուիլյամ Դանկոյի (William Danko), իրենց ներկայացրած «Միլիոնատեր հարևան» (The Millionaire Next Door) գրքում, ամերիկացի միլիոնատերերի 80%-ը հասել է միլիոնատերի կարգավիճակի ինքնուրույն, և միայն 20 %-ն է այն ստացել որպես ժառանգություն։ Միլիոնատեր, կամ նույնիսկ միլիարդատեր հնարավոր է դառնալ` հաղթելով ջեք փոթ ինչ-որ մի վիճակախաղում (չնայած, մի շարք երկրներում շահած գումարով պետք է հարկեր վճարել, և հաճախ` ոչ քիչ) կամ հաղթանակ տանելով որևէ սպորտային կամ այլ միջոցառումներում։

Մի շարք զարգացած երկրներում գոյություն ունեն գյուղեր և թաղամասեր, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր ունեն միլիոն դոլար կամ ավելի։ Բացի այդ, ձևավորվել են նույնիսկ մասնագիտական ոլորտներ, որտեղ աշխատավորների մեծամասնությունը միլիոնատերեր են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել