Հրատարակչություն, գրքեր, գրքույկներ, լրագրեր, ամսագրեր, պլակատներ, նոտաներ և տպագիր այլ արտադրանք թողարկող ձեռնարկություն։ Կատարում են տպագիր արտադրանքի պատրաստման բոլոր գործողությունները՝ հրատարակվող ձեռագրի (բնագրի) ընտրություն, խմբագրում, էջկապ, գեղարվեստական ձևավորում, դիզայն և տպագրություն։

Հրատարակչություն Քաբուլում, Աֆղանստան

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հրատարակչական գործում հնարավորություն է տվել ոչ միայն արագացնելու և բարելավելու տպագրական բնագրի պատրաստումը, այլև նախատպագրական բոլոր գործողությունները կենտրոնացնելու հրատարակչությունում՝ բացառելով սրբագրական տպածոների՝ «տպարան-հրատարակչություն» փոխանակման ավանդական անհրաժեշտությունը։

Ժամանակակից հրատարակչությունների մեծ մասը հիմնականում կատարում է միջնորդ ծառայություն հեղինակի և ընթերցողի, ներդրողի ու խմբագրահրատարակչական և մարկետինգային ծառայությունների միջև։

Հայաստանում ներկայում գործում են 100֊ից ավելի հրատարակչություններ՝ «Անտարես», «Գիտություն», «Դարակ», ԵՊՀ-ի, Զանգակ, «Էդիթ Պրինտ», «Լույս», «Հակոբ Մեղապարտ», «Հայաստան», «Հայկական հանրագիտարան. հրտարակչություն», ՀԳՄ-ի, «Մուղնի», «Նաիրի», «Ոսկան Երևանցի», «Սարգիս Խաչենց», «Տիգրան Մեծ» «Փրինթինֆո» և այլն[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայ գրատպություն և գրքարվեստ հանարագիտարան, Ե., 2015, էջ 646։