Էլեկտրոնային գիրք
Էլեկտրոնային գիրք, գրքի տարբերակը, որը պահպանվում է թվային տեսակով։ Այս տերմինը օգտագործվում է ոչ միայն գրքի այսպիսի տարբերակի նկարագրումը, այլև նկարագրելու համար այն սարքը, որը օգտագործվում է ընթերցանության համար։
Անգլերենով այս տերմինը հանդիպում է ինչպես e-book, գրքի էլեկտրոնային տարբերակը նկարագրելու համար, որոնց պահպանման համար օգտագործվում է բաց ֆորմատով ֆայլեր, հիմանկանում՝ տեքստային խմբագրիչներ, նաև հանդիպում է e-text տերմինը։
Պատմություն
խմբագրել1971 թվականին Մայքլ Հարտը ստացավ Xerox Sigma V համակարգչի օգտագործման անսահմանափակ հնարավորություն։ Փորձելով արժանապատիվ օգտագործել այս ռեսուրսը, նա ստեղծեց առաջին էլեկտրոնային գիրքը՝ ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, երբ նա տպեց գրքի պարունակությունը էկրանին։ Գրքերը պատճենելով և նրանց էլեկտրոնային տարբերակները ստեղծելու ճանապարհով էլ սկիզբ դրվեց Գուտենբերգ նախագիծին[1]։
Ֆորմատներ
խմբագրելԷլեկտրոնային գրքերը կարող են տարածվել տարբեր ֆորմատներով․
- սովորական տեքստ (plain text)
- տեքստային ձևավորումներ՝ HTML, էլեկտրոնային գրքերի բաց ֆորմատ Electronic Publication (.epub), (OPF FlipBook), OpenDocument, SGML, XML, FictionBook (.fb2), TeX, PDF, Microsoft HTMLHelp (.chm), eReader (.lit), PostScript (.ps, .eps), ExeBook, Mobipocket (.prc, .mobi) և այլն։
- գրաֆիկական ռասթերներ՝ TIFF, JPEG, DjVu և այլն։
- գրքերի մուլտիմեդիա՝ SWF, EXE, աուդիոգրքեր և այլն
- գրքեր java-MIDlet ֆորմատով բջջային հեռախոսների համար
- գրքեր հավելվածների տեսքով տարբեր օպերացիոն համակարգերի համար, որոնք ոչ միայն իրենց մեջ են պարունակում գիրքը, այլ նաև նրանք ընթերցելու ծրագիրը։
Որոշ ֆորմատներ (OpenDocument, FictionBook, PostScript, PDF, MS Word DOC և այլն) կարող են իրենց մեջ պարունակել վեկտորային կամ այլ ձևաչափի նկարներ։
Առավելություններ և թերություններ
խմբագրելԱռավելություններ
խմբագրել- դյուրակիրություն[2]
- ամբողջական տեքստի որոնման հնարավորություն
- հարմարավետ ընթերցանության համար կարգավորումներ տալու հնարավորություն
- գրքերի տեքտերը լսելու հնարավորություն
- թույլ լուսավորության պայմաններում ընթերցանության հնարավորություն
- տարածման ցածր գին (հիմնականում տարածումը կատարվում է անվճար)
- բազմաթիվ էլեկտրոնային գրքեր անվճար են ընթերցողի համար
- գրքի արագ հասանելիություն (թղթե գիրք ձեռք բերման համար անհրաժեշտ է հասնել խանութ կամ գրադարան)
- անհարժեշտ է քիչ ժամանակ հրատարակման համար (համեմատության համար՝ մեկ շաբաթ էկելեկտրոնային գրքի, և կես տարի թղթի համար)
- հիգեիա, թղթե գրքերը համարվւմ է թղթե փոշու աղբյուր
- էկոլոգիա՝ էլեկտրոնային գրքերի համար անհրաժեշտ չէ զբաղվել ծառահատմամբ։
Թերություններ
խմբագրել- գեղագիտական բաղադրիչերի բացակայություն
- կախված է էլեկտրոնային սարքերի առկայությունից
- անհամապատասխանեցում նոր ծրագրային և սարքային ապահովման հետ
- որոշ սարքերի էկրանները շատ արագ են վնասում են աչքերը
- ներկա էկրանների ընդլայնումնները այնպիսին են, որ «լուսանկարի որակը» նրանցում դեռ այնպիսին չէ ինչպիսին թղթին են
- ընթերցնությունը կախված է սարքի մարտկոցի կյանքից
- էկեկտրոնային գրքերի տարածման համար հաճախ օգտագործվում է օգտատիրական համաձայնություն և DRM, ինչը թույլ է տալիս նրանց ընթերցողի համար դարձնել ավելի անհարմար[3][4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.guardian.co.uk/books/2011/sep/08/michael-hart-inventor-ebook-dies «Michael Hart, inventor of the ebook, dies aged 64» Alison Flood, The Guardian. 8 September 2011
- ↑ Michael Pastore (2008 թ․ հունվարի 28). «http://epublishersweekly.blogspot.com/2008/02/30-benefits-of-ebooks.html» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Richard Stallman (2000-2013). «E-Books: Freedom Or Copyright» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.; перевод
- ↑ Richard Stallman (2012-2013). «E-books must increase our freedom, not decrease it» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.; перевод
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրոնային գիրք» հոդվածին։ |