Դա Վինչիի ծածկագիրը (վեպ)
«Դա Վինչիի ծածկագիրը» (անգլ.՝ The Da Vinci Code), պաշտամունքային վեպ` գրված ամերիկացի գրող և լրագրող Դեն Բրաունի կողմից։ Գիրքը հրատարակվել է 2003 թվականի ապրիլին «Doubleday Group» հրատարակչությունում։ «Դա Վինչիի ծածկագիրը» դարձավ Բրաունի՝ 2000 թվականին լույս տեսած «Հրեշտակներ և դևեր» վեպի շարունակությունը։ Գիրքը դարձավ արագ և մեծ տպաքանակով վաճառվող գրականություն արտասահմանում։ Գիրքը թարգմանված է 44 լեզուներով և հրատարակված է ավելի քան 81 միլիոն տպաքանակով։ Վեպը գրված է ինտելեկտուալ դետեկտիվ ժանրով։ Այն կարողացավ արթնացնել մեծ հետաքրքրություն դեպի Սուրբ գավաթի լեգենդը և Մարիամ Մագդաղենացու դերը քրիստոնեության մեջ[1]։
Դա Վինչիի ծածկագիրը անգլ.՝ The Da Vinci Code | |
---|---|
Հեղինակ | Դեն Բրաուն |
Անվանվել է | Լեոնարդո դա Վինչի և Կոդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կոնսպիրատիվ գրականություն, էզոթերիկ վեպ, դետեկտիվ, քրեական և թրիլեր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ռոբերտ Լենգդոն և Սոֆի Նևու |
Նկարագրում է | Փարիզ |
Էջեր | 519 |
Շարք | Ռոբերտ Լենգդոն |
Նախորդ | Հրեշտակներ և սատանաներ և Խաբկանքի կետ |
Հաջորդ | Կորցված նշանը |
Երկիր | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Doubleday, Transworld Publishers, Բանտամի Գրքերը և Qanun? |
Հրատարակման տարեթիվ | ապրիլ 2003 |
Կայք | danbrown.com/the-da-vinci-code-young-adult-edition/(անգլ.) |
The Da Vinci Code Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դա Վինչիի ծածկագիրը (այլ կիրառումներ)
Սյուժե
խմբագրելԸստ գրքի բովանդակության` գլխավոր հերոսը` դոկտոր Ռոբերտ Լանգտոնը, Հարվարդի համալսարանի կրոնական պատկերագրության պրոֆեսոր է։ Նա պետք է բացահայտի Լուվրի հսկիչ Ժակույ Սաուիներեի սպանությունը։ Սաուիներեի մարմինը գտել են Լուվրի ներսում` մերկացված և տեղադրված հենց այնպես, ինչպես Լեոնարդո Դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» հայտնի նկարում` իրանի վրա կոդավորված գրությունով։ Այդ գրությունը վկայում է, որ սպանության բանալին պետք է փնտրել Դա Վինչիի հայտնի նկարների մեջ։ Լեոնարդոյի «Մոնա Լիզա» և «Խորհրդավոր ընթրիք» ստեղծագործությունների վերլուծությունը բավականաչափ օգնում է այս հանելուկի լուծման մեջ։ Այդ ժամանակահատվածում Ռոբերտը հանդիպում է Ժակույ Սաուիներեի թոռնուհու` Սոֆի Նևեուի հետ։ Նրա ընտանիքը (մայրը, հայրը, եղբայրը, տատիկը) ավտովթարի հետևանքով զոհվել է։ Սոֆին և Ռոբերտը պետք է բացահայտեն շատ առեղծվածներ և հանելուկներ։ Գլխավոր հերոսը պետք է լուծի երկու գլխավոր հանելուկ.
- Ի՞նչ գաղտնիք էր պահում Սաուիները և ինչո՞ւ են սպանել նրան։
- Ո՞վ է սպանել Սաուիներին և ո՞վ է պլանավորել այդ սպասնությունը[2]։
Ժակույ Սաուիներեի և Մոնա Լիզայի մարմինների վրայի գրության օգնությամբ Սոֆին և Ռոբերտը գտնում են առեղծվածի բանալին, որը Սոֆին տեսել էր իր պապիկի արկղիկում։ Սոֆին որոշում է Լանգտոնին տանել Ամերիկայի դեսպանատուն։ Բայց նրանց ճանապարհը փակում են ոստիկանները, որոնցից հաջողվում է փախչել։ Սոֆին և Լանգտոնը բանալու վրա կարդում են 24 ՌՅՈւ ԱԿՍՈ հասցեն։ Նրանք գնում են այնտեղ, որտեղ գտնվում է Ցյուրիխի ավանդատվական բանկը։ Լանգտոնն ու Սոֆին բանալու և մուտքի կոդի օգնությամբ բացում են սեյֆը, որտեղ գտնում են զարդատուփ։ Այդ ընթացքում անվտանգության աշխատողը ճանաչում է Լանգտոնին և Սոֆիին, ովքեր հետախուզման մեջ են Ինտերպոլի կողմից, բայց բանկի կառավարիչը` Անդրե Վերնետը, ճանաչելով Սոֆիին` Ժակույ Սաուիներեի թոռնուհուն, օգնում է նրանց փախչել։ Լանգտոնը բացում է զարդատուփը։ Նա հույս ուներ ստանալ անկյունաքարը` Սուրբ Գավաթ տանող ճանապարհի քարտեզը։ Վերնետը իմանով, որ բացի Սաուիներեից, ևս 3 մարդ են սպանվել, որոնց սպանության մեջ մեղադրվում են Սոֆին և Ռոբերտը, դադարում է հավատալ նրանց անմեղությանը։ Սպառալով զենքով` նա պահանջում է իրեն տալ զարդատուփը, բայց Ռոբերտին հաջողվում է զինաթափել հակառակորդին։ Պրոֆեսորն ու Սոֆին փախչում են անտառից և ուղևորվում են դեպի Վիլլետ դղյակ, որտեղ ապրում է Սըր Լեյ Տիբինգը` գավաթների մասնագետը։ Տիբինգը պատմում է Գավաթի պատմությունը։ Այդ ընթացքում Տիբինգի ծառայապետը` Ռեմին, հեռուստացույցով տեսնում է Սոֆիին և Ռոբերտին հետախուզման մեջ։ Նա այդ մասին հայտնում է Տիբինգին։ Վերջինս ցանկանում է դուրս գցել նրանց, բայց Սոֆին ասում է, որ անկյունաքարը իրենց մոտ է։ Տիբինգը հետաքրքրված է։ Նրանք միասին սկսում են ուսումնասիրել քարը, երբ Ռոբերտը զարդատուփի վրա տեսնում է գաղտնի ճեղքվածք։ Հանկարծ Լանգտոնի վրա հարձակվում է Օպուս Դեի վանական Սիլասը, ով սպանել է Ժակույ Սաուիներեին։ Վանականը պահանջում է Սոֆիին և Տիբինգին իրեն հանձնել քարը։ Տիբինգին հաջողվում է ազատվել այդ վանականից։ Այդ ընթացքում լեյտենանտ Կոլետը և իր գործակալները իմանում են, որ Սոֆին և պրոֆեսորը Տիբինգի մոտ են։ Նրանք գալիս են Վիլլետ դղյակ։ Սակայն Ռոբերտը, Սոֆին, Տիբինգը, Ռեմին և կապված Սիլասը փախչում են։ Նրանք գնում են Լե Բուրժե (ֆր.՝ Aéroport Paris-Le Bourget) օդանավակայան, որպեսզի թռչեն Մեծ Բրիտանիա։ Ինքնաթիռի մեջ Լանգտոնը մի անգամ ևս բացում է զարդատուփը և գրություն է գտնում։ Սոֆին վճռեց, որ դա անգլերեն գրություն է, բայց այն գրված է հայելային արտացոլանքով։ Լանգտոնին և Լեյին հաջողվեց բացահայտել առանցքանյին բառը. դա Սոֆի անունն է։ Քրիպտիկսի[Ն 1] ներսում պարզվեց կա մեկ ուրիշ սև և փոքր քրիպտիկս։ Վերջինիս վրա կար հերթական կոդավորված բանաստեղծությունը, որի մեջ ասվում էր, որ պետք է գտնել Պապի կողմից թաղված ասպետի գերեզմանը։ Տիբինգը ասում է, որ ինքը գիտի` որտեղ է գտնվում գերեզմանը, այն գտնվում է Տեմպլում[3]։ Աշխատողը ասում է, որ եկեղեցում կան ասպետների տապանաքարեր, բայց ոչ գերեզմաններ։ Հանկարծ եկեղեցի է ներխուժում վանականը, ում ազատել է Ռեմին, ովքեր, պարզվում է, միասին են գործում։ Վանականը պահանջում է կրիպտեկսը, բայց Լանգտոնը հրաժարվում է տալ այն։ Վանականը, պատանդ վերցնելով Տիբինգին, կարողանում է ձեռք գցել կրիպտեկսը։ Բայց այն ստանալուց հետո էլ բաց չի թողնում Տիբլինգին, նրանք վերջինիս տանում են իրենց հետ։ Դրանից հետո Ռեմին հանդիպում է գաղտնի ուսուցչի հետ, ում համար աշխատում է։ Ուսուցիչը սպանում է նրան` մտածելով որ իրեն ավելորդ վկաներ պետք չեն։ Սոֆին և Լանգտոնը հասնում են Թագավորական քոլեջ։ Նրանք Պամելա Գյոտեմի հետ փնտում են տեղեկություներ Պապի կողմից թաղված ասպետի մասին։ Պարզվում է, որ նա Իսահակ Նյուտոնն է, բայց նա թաղված է ոչ թե Պապի կողմից, այլ Ալեքսանդր Փոփի կողմից, պարզապես անգլերենում Պապ և Փոփ գրվում են միանման։ Լանգտոնը և Սոֆին ուղևորվում են նրա` աբբայությունում գտնվող գերեզմանը, որտեղ նրանք հայտնաբերում են գրություն։ Այնտեղ գրված է, որ Տիմբինգը առևանգիչների մոտ է և որ վերջիններս նրանց սպասում են այգում։ Լանգտոնն ու Սոֆիան գնում են այնտեղ, բայց ճանապարհին նրանց կանգնեցնում է Տիմբինգը։ Հենց նա էլ հանդիսանում է գաղտնի ուսուցիչը։ Հենց նա է եղել Ժակույ Սաուիներեի սպանության կազմակերպիչը։ Տիբինգը, սպառնալով ատրճանակով, պահանջում է, որպեսզի Լանգտոնը բացի քրիպտեկսը։ Լանգտոնը ասում է, որ գիտի պատասխանը, բայց սկզբում պահանջում է բաց թողնել Սոֆիին։ Տիբինգը հասկանում է, որ Լանգտոնը բացահայտել է կոդը։ Այդ ժամանակ Լանգտոնը գցում է կիպտիկսը։ Տիբիգը վազում է քիփլինգի հետևից, բայց չի հասցնում բռնել այն։ Իրականում Լանգտոնը բացահայտել էր կոդը։ Առանցքային բառն էր խնձոր։ Տիբինգին ձերբակալում է կապիտան Բեզու Ֆաշը։
Վեպում կան զուգահեռ սյուժեներ, որոնցում մասնակցում են տարբեր հերոսներ։ Գրքի վերջում բոլոր սյուժեները հավաքվում են միասին Ռոսլինի մատուռում և հանգուցալուծվում են։ Գրքի գաղտնիքը կայանում է Սուրբ Գավաթի գտնվելու տեղում։ Օպուս Դեյ կաթոլիկ կազմակերպությունը նույնպես մեծ դեր է խաղում սյուժեում։
Գլխավոր հերոսներ
խմբագրել- Ռոբերտ Լանգտոն
- Սոֆի Նեվեու
- Սըր Լեյ Տիբինգ
- Կապիտան Բեզու Ֆաշ
- Լեյտենանտ Կոլետ
- Ժակույ Սաուիներե
- Սիլաս
- Բիշոպ Մանուել Արինգարոշա
- Քույր Սանդրին
- Անդրե Վերնետ
- Ռեմի Ժան
- Պամելա Գյոտեմ
- Սայմոն Էդվարդս
Վայրեր
խմբագրել- Լուվր
- Սեն-Սյուլպիս եկեղեցի
- Վիլլետ դղյակ
- Ռից հյուրանոց
- Բուլոնի անտառ
- Օդանավակայան Բիգին Հիլ
- Տեմպլ
- Աբբայություն
- Լոնդոնի ազգային պատկերասրահ
- Թագավորական քոլեջ
- Կաթոլիկ մատուռ
Հաջողության արդյունքները
խմբագրել2003 թվականին լույս տեսնելուց հետո մինչև 2006 թվականի մայիսի 23-ը Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» և նրա այլ 4 գրքերը բերեցին հեղինակին ավելի քան 260 միլիոն դոլլար։ Այդ նույն ժամանակահատվածում հայտնի Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերի» 5 հատորները միասին վերցված բերեցին հեղինակին 59 մլն. դոլլար։ 2006 թվականի մայիսին տեղի ունեցավ վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի պրեմիերան[1]։
Քննադատություններ
խմբագրելԴ. Ի. Երմալովիչը կարծում է, որ «Բրաունի վեպը ինտելեկտուալ դետեկտիվ գլուխկոտրուկ է, որը համադրված է պատմա-կրոնական սիմվոլիկայի և իրերի վրա»։ Ռուսաստանում հայտնի ուղղափառ քարոզիչ Անդրեյ Կուրաևը նույնպես հանդես եկավ քննադատությամբ։ Նրա փաստերը և գնահատականը կողմից հավաքված են «Երևակայություննրը և ճշմարտությունը Դա Վինչիի ծածկագրի մասին»[4]։
Նշումներ
խմբագրել- ↑ Քիպլիկսը նորարարություն է, որը ներմուծել է գրքի հեղինակ Բրաուենը
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դա Վինչիի ծածկագիրը (վեպ)» հոդվածին։ |