Ստեֆանի Մայեր
Ստեֆանի Մորգան Մայեր (անգլ.՝ Stephenie Morgan Meyer, դեկտեմբերի 24, 1973[1][2][3][…], Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2][4]), ամերիկացի գրող, ով հայտնի է դարձել «Մթնշաղ» վիպաշարի շնորհիվ։ Վաճառվել է գրքերի ավելի քան 85 միլիոն պատճեն, թարգմանվել է 37 լեզուներով[5]։
Ստեֆանի Մայեր Stephenie Meyer | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Ստեֆանի Մորգան Մայեր |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1973[1][2][3][…] (49 տարեկան) |
Ծննդավայր | Հարթֆորդ (Կոնեկտիկուտ), Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և գործարար |
Լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրիհեմ Յանգի համալսարան (1997) և Chaparral High School? |
Ստեղծագործական շրջան | 2005 - այժմ |
Ժանրեր | ֆենթեզի, սիրավեպ, սյուրռեալիզմ-ավանտյուրիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մթնշաղ և The Host? |
Ներշնչվել է
| |
![]() | |
Կայք | stepheniemeyer.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 24-ին Հարթֆորդում՝ Կոնեկտիկուտի շրջանում։ Մանկությունը անցկացրել է Ֆինիկսում իր երկու քույրերի և երեք եղբայրների հետ։ Ապագա ամուսնուն՝ Քրիստիանին, հանդիպել է դեռևս դեռահասության շրջանում և ամուսնացել է 1994 թվականին[6]։
1995 թվականին ավարտել է Բրիգման Յանգի անվան համալսարանը՝ ստանալով անգլերենի մասնագետի բակալավրի կոչում։ Սովորելու տարիներին եռանդուն կերպով կարդացել է տարբեր գրքեր։
Ասում են՝ 2003 թվականի հունիսի 2-ին նա երազում երկու սիրահարների է տեսել, ովքեր նստած էին մի կոճղի վրա։ Պատանի վամպիրը, չնայած անկեղծ զգացմունքներին, ցանկանում է խմել իր սիրելիի արյունը[6][7]։ 29 տարեկան տնային տնտեսուհին և երեք որդիների մայրը սկսում է գրառել իր գաղափարները, իսկ 3 ամսից ավարտում է 500 էջանոց վեպը։ Մի քանի անհաջող փորձերից հետո պայմանագիր է կնքում «Լիթլ, Բրաուն և Կոկ» ընկերության հետ երեք գիրք հրատարակելու համար։ Դրա շնորհիվ նա 750 հազար դոլարի շահույթ է ստանում։
Վեպը, որը ավելի շատ ուշադրություն է գրավում դեռահասների շրջանում, ԱՄՆ-ում հրատարակվել է 2005 թվականին և մեծ հաջողություն է ունեցել, գրավել է հինգերորդ հորիզոնականը ազգային բեսթսլերների ցանկում։ Հաջորդ տարիների ընթացքում հրատարակում է «Նորալաուսին» (2006), «Խավարում» (2007), «Լուսաբաց» (2008) վեպերը։
Բոլոր գրքերում անփոփոխ է մնում Բելլա Սվոնի դերը։ Բացի այդ գրողը որոշում է նկարագրել մի շարք իրադարձություններ կապված Բելլայի սիրելիի՝ վամպիր Էդվարդ Կալլենի հհետ։
2008 թվականի մայիսին հրատարակում է արդեն ավագ սերնդի համար՝ «Հյուրը» վեպը, ըստ որի՝ Երկրի վրա մարտնչում են «գիտակցության մակաբույծներ»-ը՝ հոգիներ, որոնք չունեն սեփական մարմինը։ Մայերը ծրագրել է այդ վեպի երկու շարունակությունները գրել՝ «Հոգի» և «Փնտրող»
ՄատենագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | ISBN |
2005 | Մթնշաղ | Twilight | ISBN 0-316-16017-2 |
2006 | Նորալուսին | New Moon | ISBN 0-316-16019-9 |
2007 | Խավարում | Eclipse | ISBN 978-0-316-16020-9 |
2008 | Լուսաբաց | Breaking Dawn | ISBN 0-316-06792-X |
2008 | Հյուրը | The Host | ISBN 0-316-16017-2 |
2009 | Երկրի դժոխք | Prom Nights from Hell | ISBN 978-5-17-063199-5 |
2010 | Բրի Տաների կարճաժամկետ երկրորդ կյանքը | The Short Second Life of Bree Tanner | ISBN 978-5-17-068736-7 |
2011[9] | Պաշտոնական ուղեկցող | Twilight Saga Official Guide | |
(ծրագրել է) | Հոգին | The Soul | . |
(ծրագրել է) | Փնտրողը | The Seeker |
ՔննադատությունԽմբագրել
Ստեֆանի Մայերի ստեղծագործությունը մեծ արձագանք ունեցավ դեռահասների շրջանում․ գիրքը վաճառվեց միլիոնավոր օրիկնակներով։ Մի քանի հեղինակներ քննադատում են Մայերին՝ ասելով, որ նրա գրելու ընդունակությունները փոքր են ու քիչ, և տեքստը հաճախ իմաստ չի ունենում։ Ամենանշանավոր քննադատությունը արել է ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նրա աշխատանքը նմանեցնում է անգլիացի Ջոան Ռոուլինգի հետ։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Մայերը երեք երեխաների մայր է[10]։
- 1991-1993 թվականներին Լիզա Ջեյն Սմիթը գրեց «Վամպիրի օրագրերը» վիպաշարը, որը սյուժեով և գաղափարներով շատ նման էր Մթնշաղին[11]։ Ասում են, որ Ստեֆանին իր գիրքը գրել էր «Վամիպրի օրագրերը» գրքի ազդեցությամբ, սակայն հենց ինքը փաստում է, որ երբեք վամպիրների մասին գրքեր չի կարդացել և սարսափ ֆիլմեր չի դիտել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Flemish Literature Fund — 1999.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 https://mormonarts.lib.byu.edu/people/stephenie-meyer/
- ↑ «'Twilight' author, Stephenie Meyer is America’s JK Rowling» (անգլերեն)։ Independent։ Արխիվացված օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2010-03-04
- ↑ 6,0 6,1 Whitworth D. Harry who? Meet the new J.K. Rowling (eng) // The Times. — 2008.
- ↑ Grossman L. It's Twilight in America: The Vampire Saga(անգլ.) // Time : Журнал. — 2009.
- ↑ Stephenie Meyer
- ↑ «The Twilight Saga: The Official Illustrated Guide» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2011-03-12
- ↑ Mills T. News Review interview: Stephenie Meyer(անգլ.) // The Times. — 2008.
- ↑ «Ստեֆանի Մայերի Մթնշաղային շարքը» (ռուսերեն)
Արտաքին հղումներԽմբագրել
- Գրողի պաշտոնական կայքը(անգլ.)
- Ստեֆանի Մայեր (անգլ.) Internet Movie Database կայքում