Չարտիզմ
Չարտիզմ 1839-ից 1857 թվականների աշխատավոր դասի շարժում Բրիտանիայում ուղղված քաղաքական բարեփոխումների հասնելու համար։ Անվանումը ստացել է 1838 թվականի Ժողովրդական չարտերից, որը ազգային բողոքական շարժում էր՝ հատկապես մեծ աջակցություն ունենալով Հյուսիսային Անգլիայում, Արևելյան Միդլենդում, Ստաֆորդշիրում, Բլեք Քաունթրիում և Հարավային Ուելսում։ Շարժումը ամենամեծ աջակցությունը ստացավ 1839, 1842 և 1848 թվականներին, երբ ստորագրահավաքին մասնակցեցին միլիոնավոր աշխատավորներ և ներկայացրեցին Համայնքների պալատին։ Շարժման կազմակերպիչների մարտավարությունն էր ցույցերի միջոցով ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա։ Այսպիսով Չարտիստները ձգտում էին իրենց նպատակներին հասնել սահմանադրական եղանակով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Chartist_meeting_on_Kennington_Common_by_William_Edward_Kilburn_1848_-_restoration1.jpg/300px-Chartist_meeting_on_Kennington_Common_by_William_Edward_Kilburn_1848_-_restoration1.jpg)
Չարտիսները պահանջում էին վեց բարեփոխում, որպեսզի քաղաքական համակարգը դառնար ավելի ժողովրդական․
- Ընտրական իրավունք տալ բոլոր տղամարդկանց, ովքեր մեծ են 21 տարեկանից և չեն դատապարտված։
- Ընտրողը իր ձայնը պետք է տար գաղտնի քվեաթերթիկի միջոցով։
- Խորհրդարանի անդամները որևէ հնարավորություն չպետք է ունենային ազդելու քաղաքացու ընտրության վրա։
- Աշխատողներին վճարում, որոնք հանուն ազգի շահերի լքել էին իրենց աշխատանքը։
- Հավասար ընտրատարածքներ, ապահովելով նույն քանակի ներկայացուցչություն նույն քանակի ընտրողների համար, փոխարենը թույլ տալով, որ ավելի քիչ բնակչություն ունեցող ընտրողներն ունենան նույնքան կամ ավելի շատ կշիռ։
- Տարին մեկ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում, քանի որ քաղաքական գործիչները չէին հասցնի 12 ամսվա ընթացքում իրենց քսակները լցնել կաշառակերությամբ։
Չարտիստները իրենց համարում էին կոռուպցիայի դեմ և ժողովդրավարության համար պայքարողներ, սակայն ակնկալում էին արմատական քաղաքական խմբերի աջակցությունը տնտեսական նպատակներով[1][2]։