Միլան Կունդերա

ֆրանսիացի գրող (1929-2023)

Միլան Կունդերա (ապրիլի 1, 1929(1929-04-01)[1][2][3][…], Královo Pole, Չեխոսլովակիա[4] - հուլիսի 11, 2023(2023-07-11)[5][6][7][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7][24]), չեխ գրող, 1975 թվականից ապրել է Ֆրանսիայում՝ 1981 թվականից դառնալով քաղաքացի։ Չնայած ազգությամբ չեխ էր, ինքն իրեն «համարում էր ֆրանսիացի գրող և պնդում, որ իր աշխատանքը պետք է ուսումնասիրվի որպես ֆրանսիական գրականության մաս և այդպիսին ներկայացվի գրախանութներում»[25]։

Միլան Կունդերա
Milan Kundera
Ծնվել էապրիլի 1, 1929(1929-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրKrálovo Pole, Չեխոսլովակիա[4]
Վախճանվել էհուլիսի 11, 2023(2023-07-11)[5][6][7][…] (94 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, թարգմանիչ, վիպասան, դրամատուրգ, համալսարանի դասախոս, բանաստեղծ, դրամատուրգ, ակնարկագիր և արձակագիր
Լեզուչեխերեն[8] և ֆրանսերեն[8]
Քաղաքացիություն Ֆրանսիա[9],  Չեխիա[10][9],  Չեխոսլովակիա[11] և առանց քաղաքացիության[12]
ԿրթությունՓիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան (1949)[13] և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց (1952)[13][14]
Ժանրերվեպ, պատմվածք, էսսե, պիես և բանաստեղծություն
Ուշագրավ աշխատանքներԿատակ, Ծիծաղի և մոռացության գիրք, Կեցության անտանելի թեթևությունը, Immortality?[15], Laughable Loves?[15], The Art of the Novel?, Life Is Elsewhere?, Q78152429? և The Farewell Waltz?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, comité de lecture des éditions Gallimard?, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Q125391099?[14] և Svaz českých spisovatelů?[14]
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն[13] և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն[13]
ԱշխատավայրՀասարակական գիտությունների բարձրագույն դպրոց
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[13] Մեդալ «Մատուցած ծառայությունների համար»[13]

Հերդերի մրցանակ

[13]

Չինո դել Դուկա մրցանակ

[16]

Վիլենիցայի մրցանակ

արտասահմանյան գրականության Մեդիչիի մրցանակ

[13][14]

Մելլի Զաքսի մրցանակ

[13]

Երուսաղեմի մրցանակ

[13]

Բռնո քաղաքի մրցանակ

Բռնոյի պատվավոր քաղաքացի

Յարոսլավ Սեյֆերտի մրցանակ

[13]

Prix de la critique?

[17]

Եվրոպական գրականության Ավստրիական պետական պարգև

«Համընդհանուր բարօրություն» մրցանակ անգնահատելի վաստակի համար

[13]

Ֆրանց Կաֆկայի մրցանակ

[18]
Decoration of Merit[19]

honorary doctor of the University of Michigan?

Մոնդելո մրցանակ

[13]

The prize of the BNF?

[20]

Czech State Award for Literature?

[20]

Q3404571?

[20]
և Կլեմենտ Քոտվալդի պետական մրցանակ[14]
ԱմուսինVěra Kunderová?[21] և Olga Haasová?[22]
ԱզգականներLudvík Kundera?[23]
Изображение автографа
Միլան Կունդերա Վիքիքաղվածքում
Միլան Կունդերա Վիքիդարանում
 Milan Kundera Վիքիպահեստում

Կունդերայի ամենահայտնի ստեղծագործությունը «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերենով։ Նրա գրքերը Չեխոսլովակիայում արգելված են եղել մինչև 1989 թվականի թավշյա հեղափոխությունը, երբ կոմունիստական ռեժիմը տապալվել է։ Նա ծպտված էր ապրում և հազվադեպ էր երևում լրատվամիջոցներով[26]։ Մի քանի անգամ ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի, բայց չի հաղթել[27]։

Կենսագրություն

խմբագրել

Կունդերան ծնվել է 1929 թ․ Չեխոսլովակիայի Բռնո քաղաքի միջին դասի ընտանիքում։ Նրա հայրը՝ Լուդվիկ Կունդերան (1891-1971), աշակերտելով կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկին, եղել է չեխ կարևոր երաժշտագետ և դաշնակահար, 1948-1961 թթ․՝ Բռնոյի Յանաչեկի անվան երաժշտական ակադեմիայի տնօրենը։ Միլանը դաշնամուր նվագել սովորել է հորից, այնուհետև սովորել է երաժշտագիտություն և երաժշտական կոմպոզիցիա։ Նրա աշխատանքներում նկատվում են երաժշտության ազդեցությունը և հղումներ զանազան ստեղծագործությունների։ Կունդերան չեխ գրող և թարգմանիչ Լուդվիգ Կունդերայի զարմիկն է։ Նա պատկանել է երիտասարդ չեխերի այն սերնդին, որը շատ քիչ կամ ընդհանրապես չի ապրել նախապատերազմյան ժողովրդավարական Չեխոսլովակիայի հանրապետությունում։ Նրանց գաղափարախոսությունը մեծապես ազդված էր Երկրորդ համաշխարհային պատերազմից և գերմանական շրջափակումը։ Դեռևս պատանեկան տարիքում նա միացել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությանը, որը իշխանությունը զավթել է 1948։ Միջնակարգ կրթություն ստացել է Բրնոյի Կապիտան Յարոշի անվան գիմնազիայում։ Պրահայի Կառլոսի անվան համալսարանում սովորել է գրականություն և էսթետիկա։ Երկու կիսամյակ հետո տեղափոխվել է Պրահայի կատարողական ակադեմիայի կինոյի ֆակուլտետ, որտեղ դասախոսություններ է լսել ռեժիսորության և սցենար գրելու մասին։

1950 թ․ նրա ուսումը ժամանակավորապես ընդհատվել է քաղաքական պատճառներով։ Նա և գրող Յան Տրեֆուլկան հեռացվել են կուսակցությունից «հակակուսակցական գործողությունների համար»։ Տրեֆուլկան այս իրադարձությունը նկարագրել է իր «Նրանց վրա անձրև եկավ» վիպակում (1962), իսկ Կունդերան՝ «Կատակը» (1967) վեպում։ 1952 թ. ավարտելուց հետո կինոյի ֆակուլտետը նրան աշխատանքի ընդունեց որպես համաշխարհային գրականության դասախոս։ 1956 թ. Կունդերան կրկին ընդունվել է կուսակցություն և երկրորդ անգամ հեռացվել 1970 թվականին։ Կունդերան այլ գրողների հետ մասամբ մասնակցել է 1968 թ․ Պրահայի գարնանը։ Ռեֆորմիստական գործողությունների այս կարճատև ժամանակաշրջանն ավարտվել է 1968 թ․ օգոստոսին, երբ Սովետը մուտք է գործել Չեխոսլովակիա։ Կունդերան շարունակել է նվիրված մնալ չեխական կոմունիզմի ռեֆորմներին և թերթերում վիճել է չեխ գրող Վացլավ Հավելի հետ՝ ասելով, որ բոլորը պետք է հանգիստ մնան և որ «ոչ ոք դեռ չի բանտարկվել իր կարծիքի համար» և որ «Պրահայի աշունն ավելի կարևոր է լինել, քան Պրահայի գարունը»։ Ի վերջո, այնուամենայնիվ, Կունդերան հրաժարվել է իր ռեֆորմիստական երազանքներից և 1975 թ․ տեղափոխվել Ֆրանսիա[28]։ Մի քանի տարի շարունակ դասավանդել է Ռենի համալսարանում։ 1979 թ․ զրկվել է Չեխոսլովակիայի քաղաքացիությունից և 1981 թվականին ստացել Ֆրանսիայի քաղաքացիություն[29]։

Նա շարունակում է կապ պահել իր չեխ և սլովակ ընկերների հետ, բայց այնտեղ գնալիս միշտ ծպտված է լինում[25]։

Աշխատանք

խմբագրել

Չնայած իր առաջին բանաստեղծական փորձերը կոմունիստական էին[30][31], Կունդերայի վեպերը հնարավոր չէ գաղափարախոսական դասակարգման ենթարկել։ Նա ինքը շարունակ պնդում է, որ ինքը վիպասան է, ոչ թե քաղաքական կամ դիսիդենտ գրող։ Քաղաքական մեկնաբանություններն անհետացել են նրա վեպերից (հատկապես «Կեցության անտանելի թեթևությունից» հետո), բացի այն դեպքերից, երբ անդրադառնում է ավելի լայն փիլիսոփայական թեմաների։ Կունդերայի ոճը՝ խառնված փիլիսոփայական շեղումներով, ազդված է Ռոբերտ Մուզիլի և Նիցշեի փիլիսոփայությունից[32]։ Կունդերան, ինչպես ինքն է հաճախ գրում, ոգեշնչվում է ոչ միայն Վերածննդի գրողներ Ջովանի Բոկաչոյից և Ֆրանսուա Ռաբլեից, այլև Լորենս Սթեռնից, Հենրի Ֆիլդինգից, Դենի Դիդրոյից, Ռոբերտ Մուզիլից, Վիտոլդ Գոմբրովիչից, Հերման Բրոխից, Ֆրանց Կաֆկայից, Մարտին Հայդեգերից և, հավանաբար ամենակարևորը, Միգել դե Սերվանտեսից, որի ժառանգն է ինքն իրեն համարում։

Սկզբնական շրջանում գրել է չեխերեն։ 1993 թվականից սկսած անցել է ֆրանսերենի։ 1985 թվականի և 1987 թվականի միջև վերանայել է իր ավելի վաղ գործերի ֆրանսերեն թարգմանությունները։ Արդյունքում, նրա բոլոր գրքերի ֆրանսերեն տարբերակները համարվում են բնօրինակներ։ Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

  • «Կատակը» (Žert) (1967)
  • «Հրաժեշտի վալսը» (Valčík na rozloučenou) (1972)
  • «Կյանքն այլուր է» (Život je jinde) (1978)
  • «Կեցության անտանելի թեթևությունը» (Nesnesitelná lehkost bytí) (1984)
  • «Անմահություն» (Nesmrtelnost) (1990)
  • «Դանդաղություն» (La Lenteur) (1995)
  • «Ինքնություն» (L'Identité) (1998)
  • «Անտեղյակություն» (L'Ignorance) (2000)

Պատմվածքների ժողովածու

խմբագրել
  • «Ծիծաղելի սերեր» (Směšné lásky) (1969)

Բանաստեղծությունների ժողովածուներ

խմբագրել
  • «Մարդը․ լայն պարտեզ» (Člověk zahrada širá) (1953)
  • «Վերջին մայիսը» (Poslední máj) (1955)
  • «Մենախոսություններ» (Monology) (1957)

Էսսեներ

խմբագրել
  • «Ժառանգության վեճերի մասին» (O sporech dědických) (1955)
  • «Վեպի արվեստը․ Վլադիսլավ Վանչուրայի ուղին դեպի մեծն դյուցազներգություն» (Umění románu։ Cesta Vladislava Vančury za velkou epikou) (1960)
  • «Ռադիկալիզմ և էքսհիբիցիոնիզմ» (Radikalizmus a expozice) (1969)
  • «Գողացված արևմուտքը կամ կենտրոնական Եվրոպայի ողբերգությունը» (Únos západu aneb Tragédie střední Evropy) (1983)
  • «Վեպի արվեստը» (L'art du Roman) (1986)
  • «Դավաճանված կտակարաններ․ էսսե ինը մասից» (Les testaments trahis։ essai) (1993)
  • D'en bas tu humeras les roses. հազվագյուտ ֆրանսերեն գիրք, Էռնեստ Բրելերի պատկերազարդմամբ (1993)
  • «Վարագույրը» (Le Rideau) (2005)
  • «Հանդիպում» (Une rencontre) (2009)
  • «Բանալիների սեփականատերը» (Majitelé klíčů) (1962)
  • «Երկու ականջ, երկու հարսանիք» (Dvě uši, dvě svatby) (1968)
  • «Խառնակիչը» (Ptákovina) (1969)
  • «Յակուբը և նրա տերը» (Jakub a jeho pán։ Pocta Denisu Diderotovi) (1971)

Հայերեն լեզվով

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  5. 5,0 5,1 5,2 Boyer-Weinmann M. Milan Kundera, romancier de l’existence, est mort (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2023. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  6. 6,0 6,1 6,2 Balucha M. Ve věku 94 let zemřel Milan Kundera. Ve světě patřil mezi nejznámější české spisovatele (չեխերեն)Český rozhlas, 2023.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Fichier des personnes décédées
  8. 8,0 8,1 Lewis D. Milan Kundera, Literary Star Who Skewered Communist Rule, Dies at 94 — 2023. — ISSN 0362-4331
  9. 9,0 9,1 Chemin A. La République tchèque a rendu à Milan Kundera sa nationalité, quarante ans après (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2019. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  10. Rovenský J. Milan Kundera má po 40 letech opět české občanství (չեխերեն)Borgis, Seznam.cz, 2019.
  11. Evidence zájmových osob StB
  12. Milan Kundera, une vie d’écrivain — 2019.
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 Milan Kundera – iLiteratura.cz (չեխերեն) — 2006.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  15. 15,0 15,1 Milan KUNDERA (չեխերեն)Ústav pro českou literaturu AV ČR.
  16. Milan KunderaInstitut de France.
  17. Académie française (ֆր.)
  18. Milan Kundera 'joyfully' accepts Czech Republic's Franz Kafka prizeTheGuardian.com.
  19. Pahor pisatelju Milanu Kunderi podelil zlati red za zasluge (словен.) — 2021.
  20. 20,0 20,1 20,2 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  21. https://www.nouvelobs.com/culture/20230712.OBS75656/la-mort-de-milan-kundera-sa-derniere-plaisanterie.html
  22. Zemřela Olga Haasová-Smrčková, neteř Huga Haase a první žena Milana Kundery (չեխերեն) — 2022.
  23. https://www.ceskatelevize.cz/lide/ludvik-kundera/
  24. «Biography Milan Kunder». www.kundera.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
  25. 25,0 25,1 «Milan Kundera skips hometown conference on his work». CBC News. 2009 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  26. «Kundera rejects Czech 'informer' tag». BBC News. BBC. 2008 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. «The Czech Republic's best-known author, Milan Kundera, has spoken to the media for the first time in 25 years...»
  27. Crown, Sarah (2005 թ․ հոկտեմբերի 13). «Nobel prize goes to Pinter». The Guardian. London: Guardian Media Group. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  28. (Ֆրանսերեն) “L'intransigeant amoureux de la France” L'Express, 03/04/2003
  29. «Biography Milan Kunder». Kundera.de. 1929 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19–ին-ին.
  30. «Man, a wide garden: Milan Kundera as a young Stalinist - Enlighten». Eprints.gla.ac.uk. 2013 թ․ ապրիլի 12. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19–ին-ին.
  31. Jan Culik (January 2007). «Man, a wide garden: Milan Kundera as a young Stalinist» (PDF). Eprints.gla.ac.uk. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19–ին-ին.
  32. «Kundera Milan: The Unbearable Lightness of Being». Webster.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19–ին-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Կունդերա» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Կունդերա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Կունդերա» հոդվածին։