HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամուլ (այլ կիրառումներ)

Մամուլ, զանգվածային լրատվամիջոցների տարր, որն ուղղված է լայն հասարակությանը կամ թիրախային խմբերին նորություններ հաղորդելուն։ Մամուլի մեջ են մտնում տպագիր մեդիան (թերթեր, լրատվական հանդեսներ), նորությունների հեռարձակումը (ռադիո, հեռուստատեսություն), համացանցը (առցանց լրատվականներ, նորությունների բլոգեր, նորությունների տեսանյութեր, լուրերի ուղիղ հեռարձակում և այլն)։

«The Wall Street Journal»-ի առաջին համարը

Ձևավորվել է Եվրոպայում, 15-րդ դարում (գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ և այլն)։ 17-րդ դարում սկսեցին հրատարակվել թերթեր ու ամսագրեր, 19-րդ դարի կեսերին ստեղծվեցին մամուլի գործակալություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 197 CC-BY-SA-icon-80x15.png