Սպանել ծաղրասարյակին (ֆիլմ)
Սպանել ծաղրասարյակին (անգլ.՝ To Kill a Mockingbird), 1962 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, Հարպեր Լիի համանուն գրվածքի էկրանավորումը։ Ֆիլմը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։ Ստացել է 3-ական Օսկար և Ոսկե Գլոբուս։
Սյուժե խմբագրել
Ֆիլմի գլխավոր հերոսը իրավաբան Ատտիկուս Ֆինչն է, ով ունի երկու երեխա և մեծ հոգատարությամբ զբաղվում է նրանց դաստիարակությամբ առանց կնոջ։ Իմաստուն և հանգիստ բնավորությամբ Ատտիկուսը դատարանում պետք է պաշտպանի սևամորթ աֆրոամերիկացու շահերը, ով մեղադրվում է սպիտակամորթ կնոջ բռնաբարության մեջ։ Դատավարության ընթացքը մեծ աղմուկ է առաջացնում քաղաքում, քանի որ այդ ժամանակ սևամորթների շատ իրավունքներ ոտնահարված էին և նրանք չէին դիտարկվում որպես հասարակության լիիրավ անդամ։
Ատտիկուսը բախվում է տարբեր դժվարությունների ...
Դերակատարներ խմբագրել
Դերակատար | Դեր |
---|---|
Գրեգորի Պեք | Ատտիկուս Ֆինչ |
Ռոբերտ Դյուվալ | Արթուր Ռեդլի |
Մերի Բեդեմ | Ջին Լուիզա Ֆինչ |
Ֆիլիպ Օլֆորդ | Ջերեմի Ֆինչ |
Ջոն Մեգնա | Դիլլ Հարրիս |
Բրուք Պիտերս | Թոմ Ռոբինսոն |
Ալիս Գոստլի | Ստեֆանի Քրոուֆորդ |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր խմբագրել
Մրցանակներ խմբագրել
Ֆիլմը ստացել է 12 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 12-ի, որոնց թվում
Օսկար խմբագրել
Ներկայացվել է Օսկարի 8 անվանակարգերում, ստացել 3-ը
- Օսկար լավագույն դերասանի համար - Գրեգորի Պեք
- Լավագույն հարմարեցված սցենար - Հորտոն Ֆուտ
- Լավագույն հագուստների նկարիչ - Ալեքսանդր Գոլիցեն, Հենրի Բամստիդ, Օլիվեր Էմերտ
Ներկայացված է եղել
- Օսկար լավագույն ֆիլմի համար - Ալան Պակուլա
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Ռոբերտ Մալլիգան
- Լավագույն երաժշտություն - Էլմեր Բեռնստայն
- Լավագույն օպերատորական աշխատանք - Ռասսել Հառլան
- Երկրորդ պլանի դերասանուհի - Մերի Բեդեմ
Ոսկե Գլոբուս խմբագրել
Ներկայացվել է 5 Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը
- Լավագույն ֆիլմ միջազգային ճանաչման տեսակետից - հատուկ մրցանակ
- Լավագույն դերասան - Գրեգորի Պեք
- Լավագույն երաժշտություն - Էլմեր Բեռնստայն
Այլ մրցանակներ խմբագրել
Ստացել է Կաննի կինոփառատոնի 1 մրցանակ (ներկայացված է եղել 2-ի), 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ, ներկայացված է եղել BAFTA-ի 2 անվանակարգում, ներկայացված է եղել ԱՄՆ-ի գրողների և ռեժիսորների գիլդիայի, ԱՄՆ-ի մոնտաժողների միության մրցանակների և այլն։ 1995 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
Վարկանիշային ցանկեր խմբագրել
Ֆիլմը ընդգրկված է Ամերիկյան կինոակամեդմիայի կողմից կազմված տարբեր վարկանշային ցանկերում հետևալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1997 թ. 34, 2007 թ. 25
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Գրեգորի Պեքի հերոս Ատտիկուս Ֆինչը 1-ինն է դրական հերոսների ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 1-ինն է դատական դրամաների ցանկում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 2 (1-ը Այս հրաշալի կյանքը ֆիլմն է)
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ - 17
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0056592/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 http://www.filmaffinity.com/es/film513636.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 https://www.imdb.com/title/tt0056592/releaseinfo
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 http://www.cinematografo.it/cinedatabase/film/il-buio-oltre-la-siepe/10339/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 http://www.imdb.com/title/tt0056592/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://bbfc.co.uk/releases/kill-mocking-bird-1970
Արտաքին հղումներ խմբագրել
- Սպանել ծաղրասարյակին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Սպանել ծաղրասարյակին»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Սպանել ծաղրասարյակին»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում