Կնքահայրը (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կնքահայր (այլ կիրառումներ)
«Կնքահայրը» (անգլ.՝ The Godfather), 1972 թվականին Օսկար մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ և մի քանի անվանակարգերում ևս հաղթող ճանաչված, 24 այլ կինոմրցանակներ ստացած գանգստերական դրամա, որտեղ նկարագրված է Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմությունը։
Այն նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա (ռեժիսորն է՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան)։ Ֆիլմը համարվում է համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկը, ամենադիտվող ֆիլմերից է ամբողջ աշխարհում։ Դերասանների վարպետորեն կերտած հերոսները, ռեժիսորական ձեռագիրը, լարված սյուժեն, ֆիլմում հնչող հայտնի երաժշտությունը, հերոսների արդեն հայտնի դարձած շատ խոսքեր, երբեք չհնացող գանգստերական այս լեգենդար եռերգություն ֆիլմը դարձրել են իսկապես ամենասիրված ֆիլմերից մեկը աշխարհի շատ ժողովուրդների համար։
Կնքահայրը ունի երկու շարունակություն՝ Կնքահայրը 2 (1974) և Կնքահայրը 3 (1990)։
Դերասաններ
խմբագրել- Մառլոն Բրանդո - Դոն Վիտո Կոռլեոնե
- Ալ Պաչինո - Մայքլ Կոռլեոնե
- Ռոբերտ Դյուվալ - Թոմ Հեգեն
- Ռոբերտ Դե Նիրո -երիտասարդ Վիտո Կոռլեոնե
- Ջեյմս Կան - Սանտինո Կոռլեոե
- Դայան Քիթոն - Քեյ Ադամս
- Թալիա Շայեր - Կոնստանցիա Կոռլեոնե
- Ջոն Կազալե - Ֆրեդերիկո Կոռլեոնե
Հետարքիր փաստեր ֆիլմի մասին
խմբագրել- Կնքահայրը ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Մառլոն Բրանդոն, ինքն է հեղինակը իր կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի։ Ասում են, որ նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում՝ երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար լրացուցիչ շորեր հագել, և կանգնելով հայելու առաջ արտասանել հետևյալ խոսքերը․ «Սա այն է ինչ հարկավոր է»։
- Տարբեր դերերի համար քննարկվել են Ալեն Դելոնի, Ֆրենկ Սինատրայի, Ջեք Նիկոլսոնի, Դասթին Հոֆմանի, Ռոբերտ Ռեդֆորդի, Ուորեն Բիթիի, Լոուրենս Օլիվիեի, Բերտ Ռեյնոլդսի այլ դերասանների անուններ։
- Ալ Պաչինոն այս ֆիլմում կատարել է իր առաջին դերը մեծ կինոյում, ընտրվելով տասնյակ արդեն իսկ կայացած դերասաններից, ընդ որում սկզբում ֆիլմի պրոդյուսերները չեն վստահել նրան տեսնելով նրա խաղը կինոհրապարակում.
- Ֆիլմը ունեցել է ընդամենը 6 միլիոն դոլար բյուջե, սակայն նրա եկամուտները ամբողջ աշխարհում կազմում են մոտ 250 միլիոն դոլար։
- Մառլոն Բրանդոն չի ներկայացել Օսկարի մրցանակաբաշխությանը ստանալու լավագույն դերասան անվանակարգում նվաճած Օսկարի իր արձանիկը։
- Վիտո Կոռլեոնի համար որպես կերպար Մարիո Պյուզոն ընտրել է հայտնի գանգստեր և խոշոր մաֆիական պարագլուխ Կառլո Գամբինոյին.
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
խմբագրելՄրցանակներ
խմբագրելՕսկար
խմբագրել1973 թվականի Օսկարի մրցանակաբաշխության հաղթող.
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն դերասանի համար /Մառլոն Բրանդո/
- Լավագույն հարմարեցված սցենար /Մարիո Պյուզո, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա/
Ներկայացված է եղել նաև.
- Օսկար լավագույն ռեժիսորի համար /Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա/
- Երկրորդ պլանի լավագույն դերասան /Ալ Պաչինո, Ջեյմս Կան, Ռոբերտ Դյուվալ/
- Լավագույն հանդերձներ
- Լավագույն ձայն
- Լավագույն մոնտաժ
- Լավագույն ֆիլմի համար գրված երաժշտություն /Նինո Ռոտա/
Ոսկե Գլոբուս
խմբագրել1973 թվականի Ոսկե Գլոբուս հաղթող անվակարգեր.
- Լավագույն ֆիլմ /դրամա/
- Լավագույն դերասան /Մառլոն Բրանդո/
- Լավագույն ռեժիսոր /Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա/
- Լավագույն սցենար /Մարիո Պյուզո, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա/
- Լավագույն ֆիլմի համար գրված երաժշտություն /Նինո Ռոտա/
Ներկայացված է եղել նաև
- Տղամարդու լավագույն դեր /Ալ Պաչինո/
- Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր /Ջեյմս Կան/
Ընդհանուր թվով 24 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 17-ի։
Վարկանիշային ցանկեր
խմբագրել- Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում «Կնքահայրը» գտնվում է երկրորդ տեղում, զիջելով 1941 թվականին նկարահանված «Քաղաքացի Քեյնը» ամերիկյան կուլտ-ֆիլմին (ռեժիսոր և գլխավոր դերասան Օրսոն Ուելս)
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գտնվում է 4-րդ տեղում որպես գանգստերական ֆիլմ.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Ալ Պաչինոյի մարմնավորած հերոսը «Կնքահայրը-2»-ում 11-րդ տեղում է որպես բացասական հերոս.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 11-րդն է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 25 լավագույն երաժշտություններ - 5
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում առկա է ֆիլմից երկու մեջբերում.
- 1-ին մասից Վիտո Կոռլեոնո - Ես պատրաստվում են նրան առաջարկ անել, որից նա չի կարող հրաժարվել
- 2-րդ մասից Մայքլ Կոռլեոնե - Պահիր ընկերներիդ քո կողքին, իսկ թշնամիներին ավելի մոտիկ
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում զբաղեցնում է 2-րդ տեղը (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ, 1-ին տեղում է Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Gudfadern (1972) (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=godfather.htm
- ↑ The Godfather(բազմ․) — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Kmotr (1972) (չեխերեն) — 2001.
- ↑ The Godfather — 1999.
- ↑ https://www.imdb.com/title/tt0068646/trivia/?ref_=tt_dyk_trv
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնքահայրը (ֆիլմ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնքահայրը (ֆիլմ)» հոդվածին։ |