«Ճանապարհ» (անգլ.՝ The Road), ռեժիսոր Ջոն Հիլլկոուտի հետապոկալիպտիկ դրաման, Քորմաք Մաքքարթիի համանուն վեպի Էկրանավորումը, որը թողարկվել է 2006 թվականին։

Ճանապարհ
անգլ.՝ The Road
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրհետապոկալիպտիկ դրամա
ՀիմքThe Road?
Թվական2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Հիլլկոուտ
ՊրոդյուսերՆիք Ուեքսլեր
Սթիվ Շվարց
Պոլա Մեյ Շվարց
Սցենարի հեղինակՋո Պինհոլ
ԴերակատարներՎիգգո Մորտենսեն
Կոդի Սմիթ-Մաքֆի
Շարլիզ Թերոն
Գայ Փիրս
Ռոբերտ Դյուվալ
ՕպերատորԽավիեր Ագիրեսարոբե[1]
ԵրաժշտությունՆիկ Քեյվ
Ուորեն Էլլիս
ՄոնտաժՋոն Գրեգորի
Պատմվածքի վայրԱՄՆ
Նկարահանման վայրՓիթսբուրգ
ԿինոընկերությունDimension Films
2929 Productions
Nick Wechsler Productions
Chockstone Pictures
Road Rebel
Տևողություն113 րոպե
Բյուջե25 մլն. դոլլար[2]
Շահույթ27 639 579 $[3] և 8 117 000 $[3]
 The Road (2009 film) Վիքիպահեստում

Երկու գլխավոր դերերը՝ հոր և որդու, ֆիլմում կատարում են համապատասխանաբար Վիգգո Մորտենսենը և Կոդի Սմիթ-Մաքֆին։ Ֆիլմի սցենարը գրել է Ջո Պինհոլը։ Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Փենսիլվանիայում, Լուիզիանայում և Օրեգոնում։

Սյուժե խմբագրել

Երկրի վրա որոշ աղետներ են տեղի ունենում, որի արդյունքում ոչնչանում են ոչ միայն քաղաքակրթությունը, այլև գրեթե բոլոր կենդանիները և բույսերը։ Մնացած մարդկանց միակ կերակուրը կարող է լինել աղետից առաջ պատրաստված պահածոները կամ այլ մարդիկ։ Տղամարդն ու նրա փոքր որդին պայքարում են համաշխարհային ջրհեղեղից հետո գոյատևելու համար։ Նրանք փնտրում են պահածոյացված սնունդ և փորձում են խուսափել մարդակերների ցանցերից։

Ճանապարհին թափառականները մտնում են մի տուն, որի նկուղում մարդակերները իրենց զոհերին էին պահում։ Հայր և որդի մեծ դժվարությամբ կարողանում են աննկատ փախչել։ Այնուհետև նրանք գտնում են այն տունը, որտեղ անցել է հոր մանկությունը։

Մի օր հոր և որդու բախտը բերում է. նրանք գտնում են ստորգետնյա զետեղարան, որտեղ կային կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ սնունդ, ջուր, գազի բալոններ, մոմեր և նույնիսկ ծխախոտ և վիսկի, սակայն օտար մարդկանց վախից հայրը և որդին շուտով ստիպված են լինում փախչել այստեղից։

Այնուհետև թափառականները հանդիպում են քաղցից մահացող մի ծեր մարդու, և այդ ժամանակ տղան աղաչում է հորը, որ նրան կերակրեն։ Այնուհետև նրանք նորից են հանդիպում մարդակերներին և փրկվում են երկրաշարժի շնորհիվ։ Հետո հայրը հիվանդանում է, և նրա մոտ արյունախխում է սկսվում։ Այնուամենայնիվ, թափառականները շարունակում են իրենց ճանապարհը դեպի ափ, բայց ծովը հիասթափեցնում է նրանց, այն նույնքան մեռած է, որքան շրջապատող ամբողջ աշխարհը։ Նրանք տեսնում են ծանծաղուտի մեջ խրված մի նավ, և հայրը որոշում է զննել նավը։ Մինչ նա լողում է դեպի նավը, որդին քնում է վրանի մեջ։ Այս պահին մի գող է հայտնվում և թալանում նրանց։ Հորը հաջողվում է գտնել գողին, ում ստիպում է մերկանալ այդ սառնամանիքին։ Այս ամենը ծանր ազդեցություն է թողնում տղայի վրա։ Որոշ ծեծկռտուքներից հետո թափառականները վերադարձնում են հագուստը և պահածոները թողնում այն վայրում, որտեղ վերջին անգամ տեսել են գողին։

Ամայի քաղաքներից մեկում նետով հարվածում են հոր ոտքին, և նա սկսում է կրակել նավի վրա գտնած ազդանշանային ատրճանակից։ Նա կարողանում է սպանել նետաձիգին։ Ուժաթափ եղած հայրը շուտով մահանում է որդու գրկում, ամենայն հավանականությամբ հիվանդությունից, որի պատճառով նա վաղուց արյունոտ հազում էր։ Որբացած երեխան գրեթե անմիջապես գտնում է մեկ այլ տղամարդու՝ լավ զինված, ով ունի կին, երեխաներ և շուն։ Որբացած տղան համաձայնում է շարունակել ճանապարհը նրանց հետ։

Դերերում խմբագրել

  • Վիգգո Մորտենսեն[4]՝ հայր։ Մորթենսենը այսպես է նկարագրել է հոր և որդու փոխհարաբերությունները. «Նրանք սկսում են այս դժվար ճանապարհը, և հայրը հիմնականում սովորում է որդուց»։
  • Կոդի Սմիթ-Մաքֆի[4]՝ տղա[5]։
  • Շարլիզ Թերոն՝ կին, ով հայտնվում է անցյալի հիշողություններում։ Թերոնը մասնակցել է ֆիլմի նկարահանումներին, քանի որ իրեն դուր է եկել գիրքը, և քանի որ արդեն աշխատել էր պրոդյուսեր Նիք Ուեքսլերի հետ 2000 թվականի «Յարդեր» ֆիլմի վրա[6]։ Ֆիլմում, ի տարբերություն գրքի, կերպարին տրվել է շատ ավելի մեծ դեր[7]։ Շարլիզն այս ֆիլմում ունի փոքր, բայց շատ նշանակալի դեր[8]։ Ինչ վերաբերում է այս կերպարին ավելի մեծ ուշադրություն դարձնելուն, Հիլքոտը ասել է հետևյալը. «Կարծում եմ՝ լավ է շեղվել գրքի բովանդակությունից, քանի դեռ պահպանվում է նրա հոգին փոխանցելու հնարավորությունը»[7]։
  • Մայքլ Քենեթ[5]՝ գող։
  • Գայ Փիրս[5]՝ հայր, ով թափառում է ընտանիքի հետ։
  • Ռոբերտ Դյուվալ[5]՝ մահացող ծերուկ։
  • Մոլլի Փարքեր[5]՝ վետերանի կին։
  • Գարեթ Դիլահանտ՝ մարդակերների խմբի ղեկավար։

Ֆիլմի ստեղծում խմբագրել

2006 թվականի նոյեմբերին պրոդյուսեր Նիկ Ուեքսլերը, օգտագործելով անկախ աղբյուրներից ստացված ֆինանսավորումը, իրավունք ստացավ Կորմակ Մաքքարտիի 2006 թվականի «Ճանապարհ» վեպը էկրանավորել։ «Ճանապարհ»-ը կարդալուց հետո, նա տեսավ Ջոն Հիլքոութի «Առաջարկ» (2005) ֆիլմը և որոշեց առաջարկել Հիլքոութին դառնալ ֆիլմի ռեժիսոր[9]։ 2007 թվականի ապրիլին Ջո Պինհոլին վարձել է էկրանավորման սցենար գրելու համար։ Վեքսլերը և նրա գործընկերները՝ Սթիվը և Պաուլա Մեյ Շվարցը, նախքան կինոյի դիստրիբյուտորների հետ բանակցություններ սկսելը, նախատեսել էին ստանալ սցենարիստ և դերասան՝ հոր դերի համար[10]։ Հաջորդ տարվա նոյեմբերին դերասան Վիգգո Մորտենսենը սկսեց բանակցություններ վարել կինոռեժիսորների հետ՝ հոր դերը ստանալու մասին, չնայած նա արդեն զբաղված էր Էդ Հարիսի հետ Նյու Մեքսիկոյում՝ «Ապուլազա» ֆիլմի վրա[11]։ Մորտենսենը չպետք է լիներ այս ֆիլմում, բայց այդ ժամանակ Բրեդ Փիթը, ով առաջին թեկնածուն էր հոր դերի համար, արդեն մերժել էր առաջարկը։

20 միլիոն դոլար բյուջեով[12] նկարահանումները սկսվել են 2008 թվականի փետրվարի վերջին Փենսիլվանիայի հարավ-արևմուտքում և 8 շաբաթ անց տեղափոխվել Լուիզիանա և Օրեգոն[13]։ Փենսիլվանիայի լքված ավտոմայրուղին[7] նույնպես օգտագործվել է ֆիլմի ստեղծման ժամանակ։ Ինչ վերաբերում է Պիտսբուրգին, որպես նկարահանումների համար տեղ օգտագործելուն, ռեժիսորը նշել է. «Աշնանը, երբ գույները փոխվում են, սա շատ գեղեցիկ տեղ է, բայց ձմռանը այստեղ կարող է շատ ցուրտ լինել։ Կան լքված թաղամասեր։ Մենք չէինք ցանկանում ստեղծել համակարգչային գրաֆիկայի օգտագործմամբ աշխարհ»։ Կինոռեժիսորները նկարահանել են նաև մի քանի տեսարաններ Նոր Օռլեանի այն մասերում, որոնք ոչնչացվել են Կատրինա փոթորիկի արդյունքում, և Վաշինգտոնի նահանգի Սբ․ Հելենա լեռան վրա[14]։

Հիլքոութը ձգտում էր ֆիլմում հանձնել գրքի ոգին՝ ստեղծելով «լրջորեն վնասված աշխարհ», թեև դրանում, ինչպես և գրքում, չեն բացատրվում ապոկալիպտիկ պատահարի հանգամանքները։

Ֆիլմի ստեղծողներն իրենց օգտին են դարձրել վատ եղանակի հանգամանքները, որպեսզի ավելի իրատեսական պատկերացնեն հետապոկալիպտիկ միջավայրը։ Ֆիլմի հատուկ էֆեկտների ռեժիսոր Մարկ Ֆորքերը` ավելի վավերական բնանկար ստեղծելու նպատակով տեսարաններում փոխարինել է երկինքը և թվային եղանակով հեռացրել է բուսականությունը[5]։

Ռեժիսորը պնդել է, որ տեսաֆիլմից հեռացվի այն դրվագը, որտեղ մարդակերները պտտաձողի վրա այրում են երեխայի գլխատված մարմինը[15]։

Ֆիլմի երաժշտություն խմբագրել

Ֆիլմի համար երաժշտությունը գրել են Նիք Քեյվը և Ուորեն Էլիսը[16]։ Նիկ Քեյվի հեղինակած նկարի երաժշտական ուղեկցությունն ընդգծում է շրջակա քաոսի էությունը և մարդկային ճակատագրի դրամատիզմը[8]։

Ֆիլմի թողարկում խմբագրել

 
2009 թվականի Վենետիկի կինոփառատոնում դերասաններ Վիգգո Մորտենսենը և Կոդի Սմիթ-Մաքֆին, սցենարիստ Ջո Պինհոլը, ռեժիսոր Ջոն Հիլլկոուտը և պրոդյուսեր Սթիվ Շվարցը

Սկզբում նախատեսված էր, որ ֆիլմը կթողարկվի 2008 թվականի նոյեմբերին։ Հետո ֆիլմի թողարկումը տեղափոխեցին դեկտեմբեր, իսկ հետո՝ 2009 թվական[17]։ Նոր թողարկման ամսաթիվ է սահմանվել 2009 թվականի հոկտեմբերի 16-ը[18]։ Սակայն, ըստ Screen Rant-ի և /Film-ի հաղորդումների, Վայնշտայնը որոշել է վերջին րոպեին հետաձգել ֆիլմի թողարկումը մինչև 2009 թվականի նոյեմբերի 25-ը, որպեսզի ֆիլմին հնարավորություն տա հայտնվելու Օսկարի հավակնորդների ցանկում։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում, որտեղ ֆիլմը պայքարել է ոսկե և արծաթե առյուծ մրցանակ ստանալու համար, իսկ դրանից հետո ֆիլմը ներկայացվել է Թելուրայդի և Տորոնտոյի կինոփառատոններում[19]։

DVD և Blu-Ray տարբերակները թողարկվել են 2010 թվականի մայիսի 17-ին Մեծ Բրիտանիայում[20], և 2010 թվականի մայիսի 25-ին՝ ԱՄՆ-ում[21]։

Արձագանքներ խմբագրել

Այս պահին ըստ Rotten Tomatoes-ի ֆիլմն ունի 75% վարկանիշ, հիմնված 196 կարծիքների վրա, միջին գնահատականը 6․9/10 է։ Քննադատների ընդհանուր եզրակացությունը այսպիսին է․ «Կորմակ ՄակՔարտիի «Ճանապարհ» ֆիլմի հանձնառությունը կարող է ոմանց շատ աներես քայլ թվալ, բայց ֆիլմը, անշուշտ, շահում է Վիգգո Մորտենսենի և Քոդի Մակֆիի հզոր խաղերից։»[22]։ Բացի այդ, ֆիլմը ստացել է 64/100 գնահատական Metacritic-ի վարկանիշում, որը հիմնված է 32 կարծիքների վրա[23]։

Esquire ամսագրի մեկնաբան Թոմ Չիարելլան (Tom Chiarella) ֆիլմը դիտել է դեռ մինչև մեծ էկրան բարձրանալը և ֆիլմի մասին ասել է․ «Սա սիրելի վեպի փայլուն ադապտացիա է։ Դու ուզում ես, որ հերոսները հասնեն իրենց նպատակին, հասնեն դրան, և, միևնույն ժամանակ, չես ցանկանում դա»։ Նա նկարագրել է նաև ժապավենը՝ անվանելով այն «տարվա ամենակարևոր ֆիլմ»[24]։ Ջեյմս Օ 'Քոնորը (James O’Connor) IGN–ից հինգ հնարավոր աստղերից չորս և կես աստղ փոխանցեց ֆիլմին՝ անվանելով այն «երկար ժամանակվա ամենակարևոր և հուզիչ ֆիլմերից մեկը»։

Առաջին արձագանքներից մեկում, The Guardian–ի կինոքննադատ Քսան Բրուքսը (Xan Brooks) գնահատել է ֆիլմը 5 աստղից 4, և այն նկարագրել է որպես «դաժան, հափշտակիչ, հզոր կինոնկար», Մորթենսենի հոր դերը՝ «հիանալի կատարում, որպես հայր»[25]։

The Monthly ամսագրից Լյուկ Դևիսը նկարագրել է ֆիլմը որպես «սարսափելի հոյակապ, բայց դրա մեծ սառնությունը ցույց է տալիս, թե որքան դժվար է էկրանի վրա փոխանցել մեծ գրականության բնածին հոգեբանական ջերմությունը»։ Դևիսը ենթադրել է, որ ֆիլմի թերությունները «կարող են կապված լինել ռեժիսորական տեսակետի հետ՝ ֆիլմում ամեն ինչ շատ հեռավոր է թվում, ի տարբերություն գրքի», և եզրակացրել, որ «չափազանց շատ նկարներ և ոչ բավարար գործողություններ կան ֆիլմում»[26]։

Washington Post-ից Էնն Հորնեդեյն ասել է, որ այս ֆիլմը «մի մեծ հոգեհանգիստ է… Այն ունի մռայլ վեհություն»[27]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարի Անվանակարգ Հավակնորդ Արդյունք
BAFTA 2010 Լավագույն օպերատորական աշխատանք Խավիեր Ագիրեսարոբե Առաջադրված
Քննադատների ընտրություն 2010 Լավագույն դերասան Վիգգո Մորտենսեն Առաջադրված
Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի Կոդի Սմիթ-Մաքֆի Առաջադրված
Լավագույն դիմահարդարում Առաջադրված
Սատուրն 2010 Լավագույն դերասան Վիգգո Մորտենսեն Առաջադրված
Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի Կոդի Սմիթ-Մաքֆի Առաջադրված
Սպուտնիկ 2009 Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Քրիս Քենեդին Առաջադրված
Վենետիկի կինոփառատոն 2009 Ոսկե առյուծ Ջոն Հիլլկոուտ Առաջադրված
Houston Film Critics Society 2009 Լավագույն դերասան Վիգգո Մորտենսեն Առաջադրված
San Diego Film Critics Society Awards 2009 Լավագույն դերասան Վիգգո Մորտենսեն Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Խավիեր Ագիրեսարոբե Հաղթանակ
Toronto Film Critics Association 2009 Լավագույն դերասան Վիգգո Մորտենսեն Առաջադրված
Utah Film Critics Association 2009 Լավագույն դերասան Վիգգո Մորտենսեն Հաղթանակ
Vits Awards 2010 Լավագույն օպերատորական աշխատանք Խավիեր Ագիրեսարոբե Հաղթանակ
Washington DC Area Film Critics Association Awards 2009 Լավագույն դերասան Վիգգո Մորտենսեն Առաջադրված
Լավագույն հարմարեցված սցենար Ջո Պինհոլ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Filming wraps up on post-apocalyptic 'The Road'». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. The Road (2009) — Box Office Mojo
  3. 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
  4. 4,0 4,1 Pittsburgh Post-Gazette — Filming wraps up on post-apocalyptic 'The Road' Արխիվացված 2009-06-11 Wayback Machine(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The New York Times — At World’s End, Honing a Father-Son Dynamic(անգլ.)
  6. Variety — Charlize Theron hits 'The Road'(անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 USA Today — First Look: 'The Road'(անգլ.)
  8. 8,0 8,1 «Обзор фильма Дорога 'The Road'». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. Variety — 'Road' to bigscreen(անգլ.)
  10. Variety — Penhall paves 'Road'(անգլ.)
  11. Entertainment Weekly — Viggo Mortensen May Hit 'The Road' Արխիվացված 2014-02-10 Wayback Machine(անգլ.)
  12. Pittsburgh Post-Gazette — Filming of 'The Road' leads to Pittsburgh Արխիվացված 2010-01-03 Wayback Machine(անգլ.)
  13. USA Today — Mortensen, Theron on 'The Road' to Pittsburgh(անգլ.)
  14. USA Today — Sneak peek: 'The Road' is fiction, but the bleak scenery is real(անգլ.)
  15. «Режиссёр «Дороги» убрал зажаренного ребёнка из кадра». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. Lenta.ru:Ник Кейв написал саундтрек к триллеру
  17. The Hollywood Reporter — «Road» rerouted into 2009 release schedule(անգլ.)
  18. «Dimension sets October release date for The Road». Sci Fi Wire. May 1, 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է May 1, 2009-ին.
  19. Lambert, Christine (2009). «Photos of The Road premiere at TIFF 2009». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 26-ին.
  20. Foster, Dave (2010). «The Road (R2/UK BD) in May». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
  21. Barton, Steve (2010). «The Road Leads to DVD and Blu-ray in May». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  22. «The Road Movie Reviews». Rotten Tomatoes. Flixter. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  23. «The Road». Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
  24. Chiarella, Tom (2009 թ․ մայիսի 12). «The Road Is the Most Important Movie of the Year». Esquire. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
  25. Xan Brooks (2009 թ․ սեպտեմբերի 3). «Venice film festival: The Road». The Guardian. guardian.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
  26. «Lost Boys: Jacques Audiard's 'A Prophet' and John Hillcoat's 'The Road'». The Monthly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.
  27. Ann Hornaday (2009 թ․ նոյեմբերի 29). «'The Road': Been there, done this post-apocalyptic reckoning». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհ (ֆիլմ, 2009)» հոդվածին։