«Դատավորը» ֆիլմը (անգլ.՝ The Judge), իրավաբանական դրամա է, ռեժիսորը Դեյվիդ Դոբկինն է։ Գլխավոր դերերում են՝ Ռոբերտ Դաունին (կրտսեր) և Ռոբերտ Դյուվալը։ Պրեմիերան տեղի է ունեցեկ 2014 թվականի սեպտեմբերի 4-ին[7] Տորոնտոյի կինոոփառատոնում։ ԱՄՆ-ում ֆիլմը դուրս եկավ մեծ վաճառքի 2014 թվականի հոկտեմբերի 10-ին[8][9], իսկ Ռուսաստանում՝ 2014 թվականի հոկտեմբերի 16-ին[10]։ Ֆիլմը միանաշնակ չընդունվեց միջազգային կինոլրագրողների կողմից, բայց դասվում էր մրցանակների շարքին՝ հիմնականում Դյուվալի դերասանական խաղի համար։

Դատավորը
անգլ.՝ The Judge
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, փորձնական ֆիլմ, դրամա և քրեական ֆիլմ
Թվական2014, հոկտեմբերի 16, 2014[1] և հոկտեմբերի 23, 2014[2][3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Դոբկին
ՊրոդյուսերՍյուզան Դաունի
Սցենարի հեղինակԴևիդ Դոբկին և Նիկ Շենք[4]
ԴերակատարներԲալթազար Գեթի, Բիլի Բոբ Թորնթոն, Դևիդ Քրամհոլց, Դեքս Շեփարդ, Էրիկ Ուեսթ, Գրեյս Զաբրիսկի, Յան Նելսոն, Քեն Հովարդ, Լեյթոն Միսթր, Ռոբերտ Դաունի, Ռոբերտ Դյուվալ, Սառա Լանքաստեր, Վերա Ֆարմիգա, Վինսենթ դ'Օնոֆրիո, Ջերեմի Սթրոնգ[4], Դենիս Օ'Հեյր[4], Մարկ Քիլի[4] և Քերրի Ռոսսալ[5]
ՕպերատորՅակուշ Կամինսկի
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՄարկ Լիվոլսի
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՇելբուրն Ֆոլս[6]
ԿինոընկերությունWarner Bros., Team Downey[5], Big Kid Pictures[5], Village Roadshow Pictures[5] և Warner Bros. Pictures
Տևողություն141 րոպե
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=ZBvK6ni97W8

Սյուժե խմբագրել

Հաջողակ իրավաբան Հենկ Պալմերը վերադառնում է հարազատ քաղաք՝ ներկա գտնվելու իր մոր հուղարկավորությանը։ Հարազատ քաղաքում այնքան էլ ուրախ չեն լինում նրա վերադառնալուն։ Նրա հարաբերությունները հոր և եղբոր հետ ավելի են բարդանում, որովհետև Հենկը արդեն վաղուց հեռացել էր քաղաքից հանուն անձնական հաջողությունների և չէր պահպանել հարաբերությունները հարազատների հետ։ Հուղարկավարությունից հետո Հենկը դիտավորյալ այնպես է անում, որպեսզի իր եղբայր Գլենը ավտոմեքենայով հարվածի ավտոտնակին և վնասի դարպասը։ Մտնելով ավտոտնակ՝ եղբայրները հայտնաբերում են, որ հոր ավտոմեքենայի լուսարձակը վնասված է և արյան հետքեր կան։ Ճանապարհի կեսին ոստիկանությունը հայտնաբերում է Մարկ Բլեկվելի դիակը։ Մարկ Բլեկվելը 20 տարով ազատազրկվել էր դատավոր Պալմերի որոշմամբ և վերջերս էր ազատվեկ։ Ոստիկանությունը ձերբակալում է դատավոր Պալմերին սպանության մեղադրանքով։ Սակայն դատավոր Պալմերը ոչինչ չէր հիշում։ Հենկը առաջարկում է հորը պաշտպանել որպես իրավաբան, բայց դատավոր Պալմերը Հենկի հետ բարդ հարաբերությունների պատճառով հրաժարվում է և դիմում անփորձ իրավաբան Սի Պի Կեննեդիին։ Մեղադրողների իրավաբանն էր Դուայտ Դիկհենը, ով վրեժ է ցանկանում լուծել Հենկից հին գործերի համար, որոնք Հենկը հաղթել էր։ Սի Պի Կեննեդիի անփորձության պատճառով նախնական դատական նիստում մեղադրող կողմն է հաղթում և գործը փոխանցվում է դատարան։ Հենկը պատրաստվում է հեռանալ, բայց Գլենը պնդում է նրան մնալ։ Հենկը քաղաքում անսպասելի տեսնում է իր նախկին սիրուն, բացի այդ չիմանալով կապվում է նրա աղջկա հետ։ Որոշ ժամանակ անց Հենկը պարզում է, որ իր հայրը քաղցկեղով հիվանդ է, և դրա պատճառով տառապում է հիշողության կորստով, սակայն թաքցնում է այդ փաստը, քանզի նրան կարող էին դատապարտել սխալ դատական որոշումների համար՝ պահանջելով խոստովանել դատավոր Պալմերին, որ նա անգործունակ է։ Հենկին վերջիվերջո հաջողվում է կարգավորել հոր հետ հարաբերությունները և դատավոր Պալմերը համաձայնվում է, որ Հենկը պաշտպանի նրան դատարանում։ Բոլոր նախնական վկայությունները Հենկը ոչնչացնում է։ Մահացածի մայրը դատարանում պնդում է, որ նրա համար մեծ ուրախություն էր, երբ տղան դուրս էր եկել բանտից, քանի որ նա կարոտել էր և տղան իր միակ ուրախությունն էր։ Հենկը բանտային ամսագրի շնորհիվ ապացույցում է, որ 20 տարվա ընթանցքում մայրը այցելել է որդուն երկու անգամ և դրա համար նրա խոսքերը ամբողջությամբ սուտ են։ Մարկ Բեկվելի մահվան վայրում ոստիկանությունը պարզում է, որ չկա ոչ մի արգելակման հետք։ Հենկը այդ փաստի շնորհիվ ապացուցում է, որ դա մեղադրանքի ապացուց չէ։ Ընդմիջման ժամանակ իրավաբան Դիկհենը հրավիրում է Հենկին դեմ դիմաց շփվելու և ցույց է տալիս նրան մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես Մարկ Բլեկվելը գնում է մի կողմ, իսկ դատավոր Պալմերը մյուս կողմ, բայց շուտով դատավորը ուղևորվում է Մարկ Բլեկվելի կողմը։ Հենկը մի գործարք է առաջարկում, ըստ որի դատավոր Պալմերը խոստովանում է իր մեղքը և նրան 10 տարի ազատազրկելու են, բայց միայն 7 տարին է ազատազրկվելու։ Հենկը պնդում է, որ իր հայրը մարդասպան չէ և կպաշտպանի նրան մինչև հաղթական ավարտը։ Դատարանում իրավաբանը հարցաքննում է դատավոր Պալմերին, հարցնում է գիշերվա մասին, բայց դատավորը ոչինչ չի հիշում։ Հենկը արդեն վստահ էր, որ հաղթելու է գործը, սակայն դատավոր Պալմերը անսպասելիորեն ճակատագրական արտահայտություն է անում. «Ես ուզում եմ ասել, որ ոչինչ չեմ հիշում, թե ինչպես եմ սպանել Մարկ Բլեկվելի»։ Հենկը հուսահատված պատմում է դատարանին հոր հիվանդության մասին, այն հույսով, որ դատարանը այնքան էլ խիստ չի լինի հիվանդ մարդու նկատմամբ։ Դատավճռի արդյունքում ժյուրին որոշում է՝ առաջին աստիճանի սպանության մեղադրանքով անմեղ է, իսկ պատահաբար սպանության մեղադրանքով՝ մեղավոր։ Դատավոր Պալմերը դատավճիռով 4 տարի պետք է բանտում իր պատիժը կրի, բայց 7 ամսից մարդասիրական հիմքերով նրան հապճեպ ազատում են։ Հոր կյանքի վերջին օրերը Հենկը անցկացնում է նրա հետ։ Դրանից հետո նրա արժեքները և կյանքի վերաբերյալ վերաբերմունքը փոխվում են։

Ստեղծում խմբագրել

Ֆիլմի սցենարը գրել է Նիկոն Շենկոնը։ 2011 թվականի մատին՝ սցենարը գրեու համար վարձել էին Դեյվիդ Սլայդերին[11], իսկ 2012 թվականի ապրիլին՝ Բիլլ Դյուբյուկին[12]։ 2013 թվականի մարտին հայտարարվեց, որ ֆիլմի դերերը ստացել են՝ Ռոբերտ Դյուվալը[13], Վինսենտ դը Օնոֆրիոն[14], Վերա Ֆարմիգան[15] և Դեկս Շեպարդը[16]։ 2013 թվականի մարտի 15-ին պարզ դարձավ, որ Բիլլի Բոբ Տորնտոն բանակցություններ է տանում ֆիլմին մասնակցելու համար[17]։ 2013 թվականի մարտի 15-ին դերասանական խմբին միացավ Լեյտոն Միստերը[18]։ Դատավոր Պալմերի դերի համար դիտարկել են Ջեք Նիկոլոսոնին և Թոմմի Լի Ջենոնին[19][20]։ Արդյունքում ընտրվեց Ռոբերտ Դյուվալը։ Ֆիլմի գլխավոր դերակատարուհին է Էլիզաբետ Բենկսին[20]։ Նկարահանումները սկսվեցին 2013 թվականի մայիսի 31-ին Շելբերն Ֆոլսում (Մասսաչուսեթս)[21]։ Նկարահանումները տեղի են ունեցել նաև Էտլբորոյում, Դեդհեմում և Սանդերլենդում (Մասսաչուսեթս)[22]։ Ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվել են Վուստեր շրջանում (Մասաչուսեթս) և Բոստոնում[23][24]։

Մրցանակներ խմբագրել

  • 2014 - մրցանակ Հոլիվուդյան կինոփառատոնում լավագույն երկրորդական դերկատարի համար (Ռոբերտ Դյուվալ)։
  • 2014 - երկու մրցանակ «Սպուտնիկ» մրցանակաբաշխությունում. լավագույն երկրորդական դերկատարի համար(Ռոբերտ Դյուվալ) և լավագույն երաժշտության համար(Թոմաս Նյուման)։
  • 2015 - ԱՄՆ-ի Գիլդիի կինոդերասանների մրցանակ. լավագույն երկրորդական դերկատարի համար (Ռոբերտ Դյուվալ)։
  • 2015 - մրցանակ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունում. լավագույն երկրորդական դերկատարի համար(Ռոբերտ Դյուվալ)։
  • 2015 - մրցանակ «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխությունում. լավագույն երկրորդական դերկատարի համար(Ռոբերտ Դյուվալ)։
  • 2015 - մրցանակ «Օսկար» մրցանակաբաշխությունում. լավագույն երկրորդական դերկատարի համար(Ռոբերտ Դյուվալ)։

Դերերում խմբագրել

Դերասաններ Դերեր
Ռոբերտ Դաունի (կրտսեր) Հենկ Պալմեր
Ռոբերտ Դյուվալ դատավոր Ժոզեֆ Պալմեր
Վեռա Ֆլամինգա Սամանտա Պաուել
Վինսենտ դը Օնոֆրիո Գլեն Պալմեր
Ջերեմի Սթրոնգ Դեյլ Պալմեր
Բիլլի Բոբ Տորնտո Դուայտ Դիկհեմ
Դեկս Շեպարդ Սի Պի Կեննդի
Լեյտոն Միստեր Կառլա Պաուելլ
Դեվիդ Կրամհոլց Մայկ Կատտան
Սառա Լանկաստեր Լիզա Պալմեր
Բալտազար Գետտի շերիֆի օգնական Հենսոն
Գրեյս Զաբրիսկի տիկին Բլեկվել
Դենիս Օ'Հարե բժիշկ Միրրոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 4,2 4,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Internet Movie Database — 1990.
  6. https://www.imdb.com/title/tt1872194/locations
  7. Pond, Steve (2014 թ․ հուլիսի 25). «Robert Downey Jr. Drama 'The Judge' to Open Toronto Film Festival» (անգլերեն). The Wrap. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. The Deadline Team (2013 թ․ հուլիսի 31). «Warner Bros Releasing Robert Downey Jr Pic 'The Judge' In October 2014» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «The Judge (2014) - Release Info» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Судья / The Judge» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  11. «WB taps David Seidler for 'The Judge'». Variety. 2011 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  12. Fleming, Mike (2012 թ․ ապրիլի 4). «Warner Bros 'The Judge' Collars Scribe Bill Dubuque To Script Robert Downey Jr-Starrer». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  13. Kit, Borys (2013 թ․ մարտի 13). «Robert Duvall Joins Robert Downey Jr. in 'The Judge'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  14. «Vincent D'Onofrio Joins Warner Bros' 'The Judge'». Deadline.com. 2013 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  15. Kroll, Justin (2013 թ․ մարտի 20). «Vera Farmiga Sets Sights on 'The Judge'». Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  16. Yamato, Jen (2013 թ․ մարտի 20). «Dax Shepard Joins WB's 'The Judge'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  17. Kroll, Justin (2013 թ․ մարտի 15). «Billy Bob Thornton to Prosecute Robert Duvall in 'The Judge' (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  18. Kit, Borys (2013 թ․ ապրիլի 3). «'Gossip Girl' Star Leighton Meester Joins Robert Downey Jr. in 'The Judge'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  19. Kit, Borys (2012 թ․ նոյեմբերի 13). «Jack Nicholson Courted to Play Robert Downey Jr.'s Father». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  20. 20,0 20,1 Kroll, Justin (2013 թ․ մարտի 13). «Robert Duvall to Co-Star with Robert Downey Jr. in 'The Judge' (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  21. Broncaccio, Diane (2013 թ․ մայիսի 30). «Shooting for Robert Downey Jr. film 'The Judge' starts Friday in Shelburne Falls». Daily Hampshire Gazette. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  22. «The Judge (2014) - Filming Locations» (անգլերեն). Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  23. Christine (2013 թ․ հունիսի 6). «Updated filming locations for 'The Judge', starring Robert Downey Jr., in Shelburne Falls, MA». On Location Vacations. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  24. «Robert Downey Jr. and crew from 'The Judge' make stop at Smiarowski Farm Stand in Sunderland». Masslive.com. 2013 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.