Ռոբերտ Օլթմեն (անգլ.՝ Robert Bernard Altman; փետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] - նոյեմբերի 20, 2006(2006-11-20)[5][6][1][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, նաև պրոդյուսեր։

Ռոբերտ Օլթմեն
անգլ.՝ Robert Altman
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 20, 2006(2006-11-20)[5][6][1][…] (81 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունWentworth Military Academy and College?, Southwest Early College Campus?, Rockhurst High School? և Southwest High School?
Ազդվել էՀովարդ Հոուքս
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, գրող, լիբրետիստ, թատերական ռեժիսոր, կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա
ԵրեխաներRobert Reed Altman?
Կայքrobertaltman.com
 Robert Altman Վիքիպահեստում

Միակ ամերիկացի ռեժիսորն է, ով ստացել է եվրոպական Ոսկյա արմավենու ճյուղ, Ոսկե առյուծ և Ոսկե արջ հեղինակավոր մրցանակները։ Արժանացել է նաև ամերիկյան ամենահեղինակավոր կինոմրցանականերին՝ Օսկար, Ոսկե գլոբուս, BAFTA և Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ։

Մարտին Սկորսեզեյի, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի, Սեմ Պեկինպայի, Վուդի Ալլենի, Սթենլի Կուբրիկի և Ռոման Պոլանսկու հետ միասին համարվում է Նոր Հոլիվուդի խոշորագույն ռեժիսորներից մեկը։

Մոտ 80 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսոր է, որոնցից առավել նշանավորներն են «Ռազմադաշտային հոսպիտալը», «ՄակՔեյբը և միսիս Միլլերը» վեսթերնը (ընգրկված է ամերիկյան 10 լավագույն վեստեռնների ցանկում), «Նեշվիլլ», «Երեք կանայք», «Վինսենթ և Թեո», «Խաղացողը», «Բարձր նորաձևություն», «Բժիշկ Թ.- ն և նրա կանայք», «Գոսֆորդ-Պարկ»։

Ռոբերտ Օլթմենը ծնվել է Հելեն Մեթյուզի և Բեռնարդ Կլեմենտ Օլթմենի ընտանիքում, հայրը հարուստ ապահովագրական գործակալ և սիրողական մակարդակի խաղացող էր, ով ուներ գերմանական, անգլիական և իռլանդական արմատներ[7][8]։ Օլթմենը ստացել է կաթոլիկ դաստիարակություն[9]։

1943 թվականին ավարտել է Վենտվորտի (Լեքսինգտոն, Միսսուրի նահանգ) ռազմական ուսումնարանը, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմում որպես օդաչու։

Պատերազմի վարատից հետո սկսել է գրել սցենարներ, մասնավորապես նար սցենարով Ռիչարդ Ֆլեյշերը 1948 թվականին նկարահանել է «Թիկնապահը» նուրա ժանրի ֆիլմը։ Ապրելով Նյու Յորքում որպես ապրուստի միջոց սկսել է գրել[10]։

1999 թվականին ընտրվել է Ամերիկայի արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ[11]։

Մահացել է 2006 թվականին 81 տարեկան հասակում Լոս Անջելեսի «Սիդարզ-Սինայ» բժշկական կենտրոնում, Լեյկեմիա հիվանդությունից։ Մահվանից մի քանի ամիս առաջ պարգևատրվել է Օսկար մրցանակի կինոարվեստում ունեցած բացառիկ նվաճումների համար։

Ռեժիսոր Պոլ Թոմաս Անդերսոնը Ռոբերտ Օլթմենին է նվիրել իր «Նավթ» ֆիլմը (There Will Be Blood, 2007 года)[12]:

Գրականություն

խմբագրել
  • Syska, Rafal (2008). Keep the Distance. The film world of Robert Altman. Cracow: Rabid. ISBN 978-83-60236-36-9.
  • Patrick McGilligan. Robert Altman: Jumping Off the Cliff. St Martins Pr; 1st ed edition, 1989
  • Robert Altman, David Sterritt. Robert Altman: Interviews (Conversations With Filmmakers). University Press of Mississippi; 2000
  • Robert Phillip Kolker. A Cinema of Loneliness: Penn, Stone, Kubrick, Scorsese, Spielberg, Altman. Oxford University Press; 3rd edition, 2000
  • Jan Stuart. The Nashville Chronicles: The Making of Robert Altman's Masterpiece. Limelight Editions; 1st Limelight ed edition, 2003

Արտաքին հղումներ

խմբագրել
Տեսանյութ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Barson M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11850231X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2006/11/21/movies/22altmancnd.html
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Lemons, Stephen. «Robert Altman». Salon.com. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. The Daily Telegraph (2006 թ․ նոյեմբերի 22). «Robert Altman, 81, Mercurial Director of Masterworks and Flops». The New York Sun. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «The Religious Affiliation of Robert Altman». Adherents.com. 2005 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. «Человеческая комедия: 7 главных фильмов Роберта Олтмена». Вечерняя Москва (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «Book of Members, 1780–2010: Chapter A» (PDF). American Academy of Arts and Sciences. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  12. International Film Guide: The Definitive Annual Review of World Cinema / Smith, Ian Haydn. — London: Columbia University Press, 2008. — С. 316. — ISBN 978-1-905674-61-9
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Օլթմեն» հոդվածին։