Մայքլ Ռուքեր (անգլ.՝ Michael Rooker, ապրիլի 6, 1955(1955-04-06)[1], Jasper, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, պրոդյուսեր։ Սկզբնական ճանաչում է ձեռք բերել «Հենրի. սերիական մարդասպանի դիմանկար» ֆիլմի թողարկումից հետո, որտեղ նկարահանվել է գլխավոր դերում։ Ավելի ուշ հայտնի է դարձել «Քայլող մեռյալները» սերիալում Մերլ Դիքսոնի դերի, «Գալակտիկայի պահապանները» և «Գալակտիկայի պահապանները.մաս 2» ֆիլմերում Յոնդուի դերի և «Իսկական խուզարկու» սերիալում Էդվարդ Հոյթի դերի շնորհիվ։

Մայքլ Ռուքեր
Michael Rooker (49645306596).jpg
Ծննդյան թիվ՝ապրիլի 6, 1955(1955-04-06)[1] (66 տարեկան)
Ծննդավայր՝Jasper, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կարատեիստ և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0740264
michaelrookeronline.com

ԿենսագրությունԽմբագրել

Մայքլ Ռուքերը ծնվել է 1955 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ Ալբամա նահանգում։ Սովորել է Գուդմանի դրամայի դպրոցում[2]։ Մայքլի թատրոնի ուսուցիչը նրան ուշ մեկնարկ էր կանխատեսում։ Այսպիսով, Ռուքերի դեբյուտը սկսվել է 1986 թվականին «Հենրի. սերիական մարդասպանի դիմանկար» ֆիլմի գլխավոր դերում, որը նկարահանվել է սերիական մարդասպան Հենրի Լուկասի կյանքի նկարագրության հիման վրա։ Նկարահանումների ժամանակ Մայքլը 31 տարեկան էր։ Ռուքերի դաժան ու սառնարյուն հերոսի մասին ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել՝ դերասանին ճանապարհ բացելով դեպի կինոյի աշխարհ։

«Քայլող մեռյալները» ֆիլմում Մերլ Դիքսոնի հաջող դերից հետո, որտեղ հերոսը ձեռքի պրոթեզով էր, Մայքլը սկսել է առաջարկություններ ստանալ ֆիլմում նկարահանվելու համար, որտեղ երկու ձեռքի պրոթեզ ունի և դիպուկահար է[3]։

Ռուքերը հայտնի է նաև Call of Duty: Black Ops (խաղացել է ինքն իր դերում)[4] և Call of Duty: Black Ops 2 (խաղացել է Մայք Հարփերի դերը) դերերի շնորհիվ։ Նա հանդիսացել է հերոսի նախատիպ՝ կատարելով մոկապ, շարժման գրավելու տեխնոլոգիա և հնչյունավորում։

«Marvel» ընկերության «Գալակտիկայի պահապանները» դիլոգիայում Մայքլ Ռուքերը խաղացել է Յոնդուի ոչ սովորական կերպար, որը դարձել է ստուդիայի ամենահայտնի հերոսներից մեկը։ Նրա խոսքերը սկսել են հաճախակի մեջբերել համացանցում։

Ամենից հաճախ դերասանը կատարում է երկրորդ պլանի խարիզմատիկ հերոսների, հասարակության սիրելիների դերերը։ Մայքլը նկարահանվել է ավելի քան 125 ֆիլմում[5]։

Անձնական կյանքԽմբագրել

Մայքլ Ռուքերը ամուսնացած է Մարգո Ռուքերի հետ և ունի երկու դուստր՝ Էլին և Ջիլիան։ Նա ունի երկու թոռ՝ Լիրա Ռուքեր-Ջոնս և Ֆեյրին Ռուքեր-Ջոնս։ Ապրում է Լոս Անջելեսում։

Ընտրված ֆիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ս Քրեական պատմություններ Crime Story լեյտենանտ
1986 ֆ Հենրի․ սերիական մարդասպանի դիմանկար Henry: Portrait of a Serial Killer Հենրի
1987 ֆ Վարձու ոստիկանը Rent-a-Cop Ջո
1988 ֆ Օրենքից վեր Above the Law մարդը բարում
1988 ֆ Ութնյակը դուրս է մնում խաղից Eight Men Out Չիկ Գենդիլ
1988 ֆ Միսիսիպին կրակի մեջ Mississippi Burning Ֆրենկ Բեյլի
1989 ֆ Սիրո ծով Sea Of Love Թերի
1989 ֆ Երաժշտական զարդատուփ Music Box Կարչի Լասլո
1990 ֆ Ամպրոպի օրեր Days of Thunder Ռոուդի Բերնս
1991 ֆ Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում JFK Բիլ Բրուսարդ
1992 հֆ Ֆորսաժ Afterburn Քեյսի «Զեթ» Զանկովսկի
1993 ֆ Մութ կես The Dark Half շերիֆ Ալան Պենգբորն
1993 ֆ Ժայռեր մագլցող Cliffhanger Հել Թաքեր
1993 ֆ Թումսթոուն. վայրի արևմուտքի լեգենդը Tombstone Շերման Մաքմասթերս
1995 ֆ Անբան մարդ Mallrats Ջարեդ Սվենինգ
1995 ս Ընկած հրեշտակները Fallen Angels Բեյբ Մաքլուր
1996 հֆ Մեջք մեջքի Back to Back Բոբ Մելոուն
1996 ֆ Ձկան կեռիկի ազդեցությունը The Trigger Effect Գերի
1997 ֆ Ստի դետեկտոր (ֆիլմ) Deceiver խուզարկու Էդվարդ Քենեսոու
1998 ֆ Մարդասպաններ փոխարինելու համար The Replacement Killers Սթեն «Զիդո» Զիդկով
1998 ֆ Ստվերների ճարտարապետ Shadow Builder հայր Ջեյկոբ Վեսի
1998 ֆ Փրկության ջոկատ Renegade Force Մեթ Կուպեր
1999 ֆ Վախի ուժ The Bone Collector կապիտան Հովարդ Չեյնի
2000 ֆ 6-րդ օր The 6th Day Ռոբերտ Մարշալ
2001 ս Հնարավորից վեր The Outer Limits գնդապետ Բեքեթ
2001 ֆ Ռեպլիկանտ Replicant խուզարկու Ջեկ Ռայլի
2002 ֆ Անվիճարկելի Undisputed Էյ Ջեյ Մերքեր
2003 ս Աստղային դարպասներ։ ԱԳ-1 Stargate SG-1 գնդապետ Էդվարդս
2003 ս C.S.I.: Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Մարտի Ջոնս
2005 ս Ռազմական-իրավաբանական ծառայություն JAG կապիտան Ջեկ Ռամսի
2006 ֆ Սահել Slither Գրանտ Գրանտ
2007 ֆ Շշնջալ Whisper Դիդնի
2008 ֆ Ցատկող Jumper Ուիլյամ Ռայս
2008 ս Օրենք և կարգ Law & Order Ջեյմի Իոսթ
2009 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds շեֆ Կարլսոն
2009 ս Պայծառատես Psych Գարտ Լոնգմոր
2010 մֆ Ցուցափեղկ DC: Ջոն Հեքս DC Showcase: Jonah Hex Ռեդ Դոք
2010 ս Սև նշան Burn Notice Դեյլ Լոուսոն
2010 ֆ Սուպեր Super Էյբ
2010-2013 ս Քայլող մեռյալները The Walking Dead Մերլ Դիքսոն
2011 ֆ - Call of Duty: Black Ops - Call of the Dead ինքն իր դերում
2012 մֆ Հատուկ գործակալ Արչեր Archer շերիֆ և Զեթ Փոնդեր
2012 ֆ - Call of Duty: Black Ops II Մայք Հարփեր
2014 ֆ Գալակտիկայի պահապանները Guardians of the Galaxy Յոնդու Ուդոնտա
2016 ֆ Գիտափորձ «Օֆիս» The Belko Experiment Բադ Մելքս
2017 ֆ Գալակտիկայի պահապանները. մաս 2 Guardians of the Galaxy Vol. 2 Յոնդու Ուդոնտա
2017 ս Հատուկ ուժեր SEAL Team մեծ պետ
2019 ս Իսկական խուզարկու True Detective Էդվարդ Հոյթ
2019 ֆ - Brightburn կոնսպիրոլոգ
2020 ֆ Ֆանտազիաների կղզի Fantasy Island Դեյմոն
2020 ֆ Սեր և հրեշներ Love and monsters Քլայդ Դաթոն
2021 ֆ Ֆորսաժ 9 F9 Բադի
2021 մս Ի՞նչ կլինի եթե… What If…? Յոնդու Ուդոնտա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Michael Rooker — 2010.
  2. Michael Rooker(անգլ.) // Wikipedia. — 2018-12-28.
  3. Made Man։ «Interview with Michael Rooker of AMC's The Walking Dead - Speakeasy»։ Վերցված է 2019-01-05 
  4. Stephany Nunneley։ «Black Ops: Escalataion’s Zombie Mode stars Romero, Freddy Krueger» (անգլերեն)։ vg247։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2011-04-27 
  5. «(Michael Rooker)» (ռուսերեն)։ Վերցված է 2019-01-05 

Արտաքին հղումներԽմբագրել