Սան Դիեգո
Սան Դիեգո (անգլ.՝ San Diego), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Այն մտնում է Սան Դիեգո շրջանի մեջ Խաղաղ օվկիանոսի ափին, Լոս Անջելեսից 190 կմ հեռավորության վրա և անմիջապես Մեքսիկա-ԱՄՆ սահմանին:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սան Դիեգո | |||||
անգլ.՝ San Diego | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | հուլիսի 16, 1769 թ. | ||||
Մակերես | 964,497168 կմ², 964,506472 կմ² | ||||
ԲԾՄ | 422 ֆուտ | ||||
Բնակչություն | ▲1 420 000 մարդ (2017) | ||||
Ժամային գոտի | Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի, UTC-8, UTC-7 և Ամերիկա/Լոս Անջելես | ||||
Հեռախոսային կոդ | 619 և 858 | ||||
Փոստային ինդեքսներ | 92101–92117 | ||||
Պաշտոնական կայք | sandiego.gov(անգլ.) | ||||
| |||||
2017 թվականի հուլիսի 1-ի տվյալներով բնակչությունը 1.419.516 է, ինչը նրան դարձնում է ԱՄՆ-ի ութերորդ խոշոր քաղաքը և երկրորդը` Կալիֆոռնիայում: Այն Սան Դիեգո-Տիխուանա կոնուրբացիայի մասն է և երկրորդ խոշորագույն միջսահմանային ագլոմերացիան ԱՄՆ-ի և սահմանակից երկրի Դետրոյթ–Վինսդորից հետո, 4.922.723 բնակչությամբ[1]: Քաղաքը հայտնի է իր մեղմ տարեկան կլիմայով, բնական խորը ջրային հրվանդաններով, ընդարձակ լողափերով, երկարամյա համագործակցությամբ ԱՄՆ-ի նավատորմի և առողջապահական ու բիոտեխնոլոգիական զարգացման կենտրոնով:
Սան Դիեգոն անվանում են «Կալիֆոռնիայի ծննդավայր»[2]: Պատմականորեն այստեղ բնակվել է Կումեյայ ժողովուրդը: Տարածաշրջան եվրոպացիների մուտք են գործել այստեղից: Երբ այստեղ 1542 թվականին իջևանեց Խուան Ռոդրիգես Կաբրիլլոն, տարածքը հայտարարվեց Իսպանիայի գաղութ և հիմք հանդիսացավ Վերին Կալիֆոռնիայի բնակեցման հաջորդ 200 տարիներին: Սանդ Դիեգոյի նավահանգիստը և միսիոնը հիմնադրվեցին 1769 թվականին և դարձավ ներկայիս Կալիֆոռնիայի առաջի եվրոպական բնակավայրը: 1821 թվականին Սան Դիեգոն դարձավ նորանկախ Մեքսիկայի մաս, որը երկու տարի անց վերակազմավորվեց որպես Մեքսիկայի առաջին հանրապետություն: Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ-ի մաս 1848 թվականին Ամերիկա-մեքսիկական պատերազմից հետո և դարձավ ԱՄՆ նահանգ 1850 թվականին:
ԱշխարհագրությունԽմբագրել
Սան Դիեգոն գտնվում է անմիջապես Մեքսիկայի հետ սահմանի վրա։
Քույր քաղաքներԽմբագրել
- Ալկալա դե Էնարես (իսպ.՝ Alcala de Henares), Իսպանիա
- Վարշավա (լեհ.՝ Warszawa), Լեհաստան
- Վլադիվոստոկ, Ռուսաստան
- Ջելաբադ (դարի՝ جلالآباد), Աֆղանստան
- Յոկագամա (ճապ.՝ 横浜市), Ճապոնիա
- Կավիտե (անգլ.՝ Cavite), Ֆիլիպիններ
- Կամպինաս (պորտ.՝ Campinas), Բրազիլիա
- Լեոն (իսպ.՝ León), Մեքսիկա
- Պերթ (անգլ.՝ Perth), Ավստրալիա
- Թայչժուն, Թայվան
- Թեմա (անգլ.՝ Tema), Գանա
- Տիխուանա (իսպ.՝ Tijuana), Մեքսիկա
- Չոնջու (կորեերեն՝ 전주시, 全州市), Հարավային Կորեա
- Էդինբուրգ (անգլ.՝ Edinburgh, իռլ.՝ Dùn Èideann), Շոտլանդիա
- Յանթայ, Չինաստան
- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
- Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
- Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
- Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
- Անկորիջ, Ալյասկա, ԱՄՆ
- Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
- Նովոչերկաստ, Ռուսաստան
- Բաքու (ադրբ.՝ Bakı), Ադրբեջան (քույր շրջաններ - Սվիթցերհայլենդ (Սան Դիեգո) և Նասիմինյան շրջան(Բաքու))
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ America: metropolitan areas։ World Gazetteer։ 2011։ Արխիվացված է օրիգինալից November 19, 2011-ին։ Վերցված է February 19, 2012
- ↑ McGrew Clarence Alan (1922)։ City of San Diego and San Diego County: the birthplace of California։ American Historical Society։ Վերցված է July 23, 2011
ՀղումներԽմբագրել
Սան Դիեգո Վիքիպահեստում |
- Սան Դիեգո (Russian San Diego)
- Русский Сан-Диего — Эхо недели (Russian San Diego)
- Սան Դիեգոյում ռուսական միության կայք էջը (Russian San Diego)
- City of San Diego Official Website
- City of San Diego TV — live video
- Where to go and what to see in San Diego
- Official tourism site
- San Diego History
- Movie of the San Diego Exposition, 1915
- Virtual San Diego
- Port of San Diego
- San Diego International Airport