Ջեյմս Գրեյ
Ջեյմս Գրեյ (անգլ.՝ James Gray, ապրիլի 14, 1969, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» պարգևի դափնեկիր։ Գրեյի կինոնկարները 4 անգամ ներառվել են Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում։
![]() անգլ.՝ James Gray | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 14, 1969 (53 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և կինեմատոգրաֆ |
IMDb | ID ID 0336695 |
Առավել հայտնի է որպես աղմուկ հանած «Յարդեր» քրեական թրիլլերի, «Սիրահարները» դրամայի և «Լքված քաղաք Z» արկածային ֆանտաստիկայի բեմադրող անձ։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1969 թվականի ապրիլի 14-ին Նյու Յորք նահանգի համանուն քաղաքում` համալսարանի պրոֆեսորի և նրա կնոջ հրեական ընտանիքում։ Գրեյի տատն ու պապն ուկրաինական Ստարի Օստրոպոլ ավանից ներգաղթել են Միացյալ Նահանգներ, տատի ծնողներն սպանվել են Սպիտակ գվարդիայի ջարդերի ժամանակ[3][4]։ Մեծացել է Քուինսում, մշտապես բաց է թողել դասերը` այցելելով կինոթատրոններ[5]։
Հաճախել է դպրոց, որը գտնվում էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մոտակայքում, որտեղ էլ ավելի ուշ ստացել է բարձրագույն կրթություն[5]։ Համալսարանում կրթվել է երկակի մասնագիտացմամբ. ուսումնասիրել է կինոարտադրություն և կինոքննադատություն[5]։ Այնտեղ Գրեյը առաջին անգամ տեսել է այն կինոնկարները, որոնք հուզել են նրան՝ Նագիսա Օսիմայի «Տղային» ֆիլմը և ճապոնական կինեմատոգրաֆիայի վարպետ Քենձի Միդզոգուտիի մի քանի գործեր[5]։ Գրեյի տաղանդը բացահայտել է բրիտանացի պրոդյուսեր Փոլ Ուեբսթերը, որը դիտել է դերասանի պատրաստած կուրսային աշխատանքը` կարճամետրաժ «Կովբոյներ և հրեշտակներ» ֆիլմը։
1994 թվականին ներկայացրել է իր առաջին լիամետրաժ աշխատանքը` «Փոքր Օդեսա» տխուր քրեական դրաման, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակին։ Նման հաջող առաջնելույթի և այդ կինոնկարի սցենարի համար Գրեյն առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ 4 տարի անց նկարահանել է իր ամենից հանրահռչակ (և, ինչպես ընդգծում է Գրեյը, ամենասիրելի[6]) թրիլլեր ֆիլմը` «Յարդեր», որտեղ գլխավոր դերակատարներն են Մարկ Ուոլբերգը և Հոակին Ֆենիքսը։ Կինոնկարը թողարկվել է 2000 թվականին միայն այն պատճառով, քանի որ «Miramax Films» ստուդիայի ղեկավարությունը (մասնավորապես, Հարվի Վայնշտեյնը) այն համարել է չափազանց մռայլ և ձանձրալի։ Վայնշտեյնին պետք էր, որ այն հասնի մինչև «Օսկար», բայց նա դրանում վստահ չէր[5][6]։
Գրեյի հաջորդ երկու նախագիծը` «Գիշերվա տերերը» և «Սիրահարները», թողարկվել են համապատասխանաբար 2007 և 2008 թվականներին։ Առաջինը Կաննի կինոփառատոնում ստացել է էապես տարբերվող կարծիքներ, լրագրողներն այն անվանել են «ոստիկանական»[5]։ Գրեյն անձամբ կարծում է, որ այն իր գործունեության ամենից թանկ ֆիլմն է[5]։
2013 թվականին Գրեյի արդեն 4-րդ աշխատանքը` «Ներգաղթյալը», ընտրվել է Կաննի ստուգատեսի հիմնական մրցույթում։ Մամուլը ֆիլմի մասին ավելի ջերմ է արտահայտվել, քան ռեժիսոր Ջորդան Հոֆմանն էր արտահայտվել նախկին ֆիլմերի մասին, օրինակ` գրել է, որ սա Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա»-ի ժամանակներից ի վեր այս տիպի լավագույն ֆիլմն է»[7]։
2017 թվականին Գրեյը ներկայացրել է «Լքված քաղաք Z» արկածային կինոնկարը, որի գլխավոր դերակատարներն են Չարլի Հանեմը և Ռոբերտ Փեթինսոնը[8]։ Ֆիլմը պատմում է աշխարհագրական համայնքի անդամ մայոր Փերսի Ֆոսետայի պատմությունը, որը մեկնում է Էլդորադո` որոնումների։
Անձնական կյանքԽմբագրել
Վավերագրական ռեժիսոր Ալեքսանդրա Դիքսոնի և երեք երեխայի հետ բնակվում է Լոս Անջելեսում[9]։ Իր սերնդի բեմադրիչներ Դեյվիդ Ֆինչերի և Փոլ Թոմաս Անդերսոնի հետ սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում[5]։
Բրիտանական «The Clash» ռոք խմբի երկրպագու է[5]։ Սիրելի ռեժիսորն է Ֆեդերիկո Ֆելինին[5]։
ՖիլմագրությունԽմբագրել
- 1994` «Փոքր Օդեսա» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2000` «Յարդեր» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2007` «Գիշերվա տերերը» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2008` «Սիրահարները» (ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր)
- 2013` «Արյան կապեր» (սցենարիստ, գործադիր պրոդյուսեր)
- 2013` «Ճակատագրական կիրք» (ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր)
- 2016` «Լքված քաղաք Z» (ռեժիսոր, սցենարիստ)
- 2019` «Դեպի աստղեր» (ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր)
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
- «Կոնֆորմիստ»
- «Ապոկալիպսիսը հիմա» («միայն այս և «Կատաղած ցուլ» ֆիլմերի շնորհիվ ես հասկացա, որ պետք է դառնամ ռեժիսոր»)
- «Կատաղած ցուլ»
- «Գլխապտույտ»
- «Ռոկկոն և նրա եղբայրները»
- 1994` «Արծաթե առյուծ» (Վենետիկի կինոփառատոն) («Փոքր Օդեսա»). հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն։
- 1994` կինոքննադատների մրցանակ Դովիլի կինոփառատոնում («Փոքր Օդեսա»)։
- 1996` «Անկախ ոգի» մրցանակի երկու առաջադրում` «Լավագույն սցենար» և «Լավագույն առաջնելույթ» («Փոքր Օդեսա»)։
- 2000` Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Յարդեր»)։
- 2007` Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Գիշերվա տերերը»)։
- 2008` Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Սիրահարները»)։
- 2008` Չիկագոյի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Սիրահարները»)։
- 2008` «Սեզար» մրցանակի առաջադրում` «Արտասահմանյան լավագույն ֆիլմի» համար («Գիշերվա տերերը»)։
- 2009` «Սեզար» մրցանակի առաջադրում` «Արտասահմանյան լավագույն ֆիլմի» համար («Սիրահարները»)։
- 2010` «Անկախ ոգի» մրցանակի առաջադրում` «Լավագույն ռեժիսորական աշխատանքի» համար («Սիրահարները»)։
- 2013` Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին մասնակցություն («Ներգաղթյալը»)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #129579866 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «James Gray» (անգլերեն)։ BFI։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին։ Վերցված է 2013-7-31
- ↑ «Джеймс Грэй представил в Канне фильм об иммигрантах» (ռուսերեն)։ РИА Новости։ 24 мая 2013։ Վերցված է 2013-7-31
- ↑ «James Gray Interview For ‘The Immigrant’» (անգլերեն)։ Flicks and Bits։ 23 мая 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-19-ին։ Վերցված է 2013-7-31
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Эмманюэль Бюрдо. (8 августа 2009)։ «Джеймс Грей: "Я не люблю смотреть свои фильмы"» (ռուսերեն)։ Синематека։ Վերցված է 2013-7-31
- ↑ 6,0 6,1 Джорджан Минтцер.։ «Джеймс Грэй: Нью-Йорк, которого больше нет» (ռուսերեն)։ Cineticle։ Վերցված է 2013-7-31
- ↑ Джордан Хоффман. (29 мая 2013)։ «Cannes Review: ‘The Immigrant’» (անգլերեն)։ Film.com։ Վերցված է 2013-7-31
- ↑ «Джеймс Грэй задумал сайфай-триллер» (ռուսերեն)։ Look at Me։ 17 мая 2013։ Վերցված է 2013-7-31
- ↑ Грегг Килдэй (21 мая 2013)։ «Cannes: James Gray on 'The Immigrant,' Marion Cotillard and Returning to the Fest (Q&A)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2013-7-31
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեյմս Գրեյ կատեգորիայում։ |