Ոսկե ազնվամորի

(Վերահղված է Ոսկե Ազնվամորիից)

«Ոսկե ազնվամորի» (անգլ.՝ Golden Raspberry), նաև «Ռազզի» (անգլ.՝ Razzie Award անվանումից), կինոյի այսպես ասած հակամրցանակ, որը տրվում է վատագույն ֆիլմ, վատագույն գլխավոր և երկրորդ պլանի դերասան/դերասանուհի, վատագույն ռեժիսոր, վատագույն սցենար և այլ անվանակարգերում։

Ոսկե ազնվամորի
Ոսկե ազնվամորի.jpg
Տեսակմրցանակների խումբ
Ենթատեսակկինոմրցանակ և Հակամրցանակ
Կազմված էGolden Raspberry Award for Worst Visual Effects?, Ոսկե ազնվամորի մրցանակ վատագույն ֆիլմի համար, «Ոսկե ազնվամորի» մրցանակ տղամարդու վատագույն դերակատարման համար, «Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ վատագույն դերասանուհու անվանակարգում, Golden Raspberry Award for Worst Actress of the Decade?, Ոսկե ազնվամորի՝ վատագույն երկրորդ պլանի դերասանի համար, «Ոսկե ազնվամորի» մրցանակ երկրորդ պլանի վատագույն դերասանուհու համար, «Ոսկե ազնվամորի» մրցանակ վատագույն սցենարի համար, «Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ վատագույն դերասանական դուետի համար և Golden Raspberry Award for Worst Screen Ensemble?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվել է1981
Կայքrazzies.com(անգլ.)

Դիտարկվում է որպես Օսկար հեղինակավոր կինոմրցանակի յուրատեսակ լրացում։ Ավանդույթի համաձայն Օսկարի թեկնածուների հրապարակումից մեկ օր առաջ հրապարակվում է «Ոսկե ազնվամորու» թեկնածուները, իսկ հաղթողները նույնպես Օսկարի հրապարակումից մեկ օր առաջ։

Razzie անվանումը ծագել է անգլիական խոսակցական (to) blow raspberry (tongue) արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է լեզուն հանած մեկին կամ ինչ-որ բանի ծաղրել։

Շնորհվում է այսպես կոչված «Ոսկե ազնվամորի» (Golden Raspberry Award Foundation, GRAF) ֆոնդի մասնակիցների կողմից։ Ֆոնդն ունի ավելի քան 500 անդամ աշխարհի 12 երկրներից, իսկ քվեարկությունը ընթանում է փոստով։

Մրցանակը իրենից ներկայացնում է ոսկեջրած ազնվամորու ողկույզներ։ Մրցանակի արժեքը մոտ 5 դոլլար է։