Ոսկե գնդակ
Ոսկե գնդակ (ֆր.՝ Ballon d'Or), ամենամյա ֆուտբոլային մրցանակ, որ շնորհվում էր ֆրանսիական «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույն ելույթ ունեցող ֆուտբոլիստին՝ 1956-ից մինչև 2009-ը։ Մրցանակը ստեղծվել է Գաբրիել Անոյի նախաձեռնությամբ, որը խնդրեց իր գործընկերներին քվեարկել 1956-ին Եվրոպայի լավագույն խաղացողի համար. մրցանակը կոչում էին նաև Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Առաջին հաղթողը Սթենլի Մեթյուզն էր՝ «Բլեքպուլ» ակումբից[1][2][3]։
Ի սկզբանե, լրագրողները կարող էին միայն քվեարկել եվրոպական ակումբներում հանդես եկող եվրոպացի խաղացողների համար և այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան և Պելեն չէին կարող ստանալ այն։ 1995-ին, կանոնները փոփոխվեցին, ինչը թույլ տվեց ոչ եվրոպացի ֆուտբոլիստներին հաղթել մրցանակը, եթե նրանք խաղում էին եվրոպական ակումբում։ Առաջին ոչ եվրոպացին, որը հաղթեց մրցանակը կանոնների փոփոխությունից հետո լիբերիացի Ջորջ Վեան էր[4]։ Հետագայում լրագրողների թվաքանակը նույնպես աճեց՝ հասնելով 96-ի։
Միայն երեք ֆուտբոլսիտներին է հաջողվել հաղթել մրցանակը երեքական անգամ. Յոհան Կրոյֆ, Միշել Պլատինի և Մարկո վան Բաստեն։ Ընդ որում Պլատինին միակն է, որը արժանացել է Ոսկե գնդակին երեք անգամ անընդմեջ՝ 1983-1985 թվականներին։ Գերմանացի և հոլանդացի ֆուտբոլիստներն ամենաշատն են արժանացել մրցանակին. 7-ական անգամ։ Իտալական Յուվենտուս և Միլան ակումբների խաղացողներն ամենաշատն են ստացել մրցանակը. վեց ֆուտբոլիստներ ստացել են ութ Ոսկե գնդակ նշված ակումբներում հանդես գալու ընթացքում։ Վերջին ֆուտբոլիստը, որը արժանացել է «Ֆրանս ֆուտբոլի» Ոսկե գնդակին համարվում է Լիոնել Մեսսին։
Լև Յաշինը միակ դարպասապահն է, որը ստացել է այդ մրցանակը (1963-ին)։
2010 թվականին «France Football»-ի Ոսկե գնդակ և ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ մրցանակները միավորվեցին։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը սկսեց նոր մրցանակ ստանալ, այն կոչվում է «ՖԻՖԱ Ոսկե գնդակ»։ Այս տիտղոսի առաջին մրցանակակիրը դարձավ Լիոնել Մեսսին[5]։
Հաղթողներ Խմբագրել
Վիճակագրություն Խմբագրել
Ըստ երկրների Խմբագրել
|
Ըստ ակումբների Խմբագրել
|
ՖԻՖԱ Ոսկե գնդակի հաղթողներ (2010-2015 թթ.) Խմբագրել
Տեղ | Ֆուտբոլիստ | Երկիր | Միավորներ | ||
---|---|---|---|---|---|
2010 | |||||
1 | Լիոնել Մեսսի | Արգենտինա | 22,65 % | ||
2 | Անդրես Ինիեստա | Իսպանիա | 17,36 % | ||
3 | Չավի Էռնանդես | Իսպանիա | 16,48 % | ||
4 | Ուեսլի Սնեյդեր | Նիդերլանդներ | 14,48 % | ||
5 | Դիեգո Ֆորլան | Ուրուգվայ | 7,61 % | ||
2011 | |||||
1 | Լիոնել Մեսսի | Արգենտինա | 47,88% | ||
2 | Կրիշտիանու Ռոնալդու | Պորտուգալիա | 21,60% | ||
3 | Չավի Էռնանդես | Իսպանիա | 9,23% | ||
4 | Անդրես Ինիեստա | Իսպանիա | 6,01% | ||
5 | Ուեյն Ռունի | Անգլիա | 2,31% | ||
2012 | |||||
1 | Լիոնել Մեսսի | Արգենտինա | 41,60% | ||
2 | Կրիշտիանու Ռոնալդու | Պորտուգալիա | 23,68% | ||
3 | Անդրես Ինիեստա | Իսպանիա | 10,91% | ||
2013 | |||||
1 | Կրիշտիանու Ռոնալդու | Պորտուգալիա | 27,99% | ||
2 | Լիոնել Մեսսի | Արգենտինա | 24,72% | ||
3 | Ֆրանկ Ռիբերի | Ֆրանսիա | 23,39% | ||
4 | Զլատան Իբրահիմովիչ | Շվեդիա | 5,29% | ||
5 | Նեյմար | Բրազիլիա | 3,17% | ||
2014 | |||||
1 | Կրիշտիանու Ռոնալդու | Պորտուգալիա | 37.66% | ||
2 | Լիոնել Մեսսի | Արգենտինա | 15.76% | ||
3 | Մանուել Նոյեր | Գերմանիա | 15.72% | ||
4 | Արիեն Ռոբեն | Ֆրանսիա | 7.17% | ||
5 | Թոմաս Մյուլեր | Գերմանիա | 5.42% | ||
2015 | |||||
1 | Լիոնել Մեսսի | Արգենտինա | 41.33% | ||
2 | Կրիշտիանու Ռոնալդու | Պորտուգալիա | 27.76% | ||
3 | Նեյմար | Բրազիլիա | 7.86% | ||
4 | Ռոբերտ Լևանդովսկի | Լեհաստան | 4.17% | ||
5 | Լուիս Սուարես | Ուրուգվայ | 3.38% |
Վիճակագրություն Խմբագրել
Ըստ երկրների Խմբագրել
|
Ըստ ակումբների Խմբագրել
|
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://news.bbc.co.uk/sport2/hi/football/7750881.stm
- ↑ https://www.cambridge.org/core/journals/perspectives-on-politics/article/abs/messi-ronaldo-and-the-politics-of-celebrity-elections-voting-for-the-best-soccer-player-in-the-world/36CB5CB44D4C06866305408163A49290
- ↑ https://www.sportbible.com/football/ballon-dor-votes-lionel-messi-cristiano-ronaldo-665271-20230302
- ↑ http://news.bbc.co.uk/sport2/hi/football/7750898.stm
- ↑ «The FIFA Ballon d’Or is born»։ FIFA։ 05.07.2010։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 31
Աղբյուրներ Խմբագրել
- Մրցանակի պաշտոնական կայք Archived 2015-03-25 at the Wayback Machine.
- RSSSF