Ռոբերտ Պրոսինեչկի (խորվ.՝ Robert Prosinečki, հունվարի 12, 1969(1969-01-12)[1][2][3][…], Ֆիլինգեն-Շվենինգեն), հարավսլավացի և խորվաթ ֆուտբոլիստ, մարզիչ։ Հանդես է եկել Խորվաթիայի և Հարավսլավիայի հավաքականների կազմերում։ Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Ռոբերտ Պրոսինեչկի
խորվ.՝ Robert Prosinečki
Քաղաքացիությունը  Խորվաթիա և  ՀՍՖՀ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1969(1969-01-12)[1][2][3][…] (55 տարեկան)
Ծննդավայր Ֆիլինգեն-Շվենինգեն
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Ռոբերտը ծնվել է 1969 թվականի հունվարի 12-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում՝ Հարավսլավիայից արտագաղթածների ընտանիքում։ Մանկության տարիներին տեղափոխվել է պատմական հայրենիք։ Գործունեությունն սկսել է զագրեբյան «Դինամո» ակումբում, որից հետո տեղափոխվել է բելգրադյան «Ցրվենա Զվեզդա»։ Այդ ակումբի կազմում 1991 թվականին նվաճել է Չեմպիոնների գավաթը։ Հարավսլավիայի չեմպիոն է դարձել 1988, 1990, 1991 թվականներին։ 1990 թվականին նվաճել է Հարավսլավիայի գավաթը։

Նաև հանդես է եկել մադրիդյան «Ռեալ», «Օվյեդո», «Բարսելոնա», «Սևիլյա», «Խրվատսկի Դրագովոլյաց», «Ստանդարտ», «Պորտսմուտ», «Օլիմպիա» և «Զագրեբ» ակումբների կազմերում։

Խաղացողի գործունեությունն ավարտել է 2004 թվականին։

Մարզչի կարիերա խմբագրել

2006-ից 2010 թվականներին աշխատել է Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում։ 2010 թվականի դեկտեմբերի 9-ին դարձել է «Ցրվենա Զվեզդա» ակումբի գլխավոր մարզիչը[4][5][6], որտեղ աշխատել է 2 տարի։

2014 թվականին գլխավորել է Ադրբեջանի հավաքականը, բայց չի կարողացել հավաքականին օգնել դուրս գալ Եվրո 2016 կամ 2018 թվականի աշխարհի առաջնություն։ Լքել է հավաքականը 2017 թվականին։

2018 թվականի հունվարի 4-ից Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ցրվենա Զվեզդա

  • Հարավսլավիայի չեմպիոն՝ 1987-88, 1989/90, 1990/91
  • Հարավսլավիայի գավաթակիր՝ 1989/90
  • Եվրոպեական չեմպիոնների գավաթակիր՝ 1990/91

Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի գավաթակիր՝ 1992/93
  • Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 1993

Կրոացիա

  • Խորվաթիայի չեմպիոն՝ 1997/98, 1998/99, 1999/00
  • Խորվաթիայի սուպերգավաթակիր՝ 1998
  • Խորվաթիայի գավաթակիր՝ 1997/98

Օլիմպիա

  • Սլովենիայի գավաթակիր՝ 2001/02

Հարավսլավիայի հավաքական

  • Աշխարհի չեմպիոն՝ 1987
  • Երիտասարդական ակումբների միջև Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր՝ 1990

Անձնական խմբագրել

  • Երիտասարդական աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ 1987
  • Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող՝ 1990
  • Հարավսլավիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1990
  • Բրավոյի տիտղոսակիր՝ 1991
  • Խորվաթիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1990, 1997[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Просинечки возглавил «Црвену Звезду»». Чемпионат.ру. 9.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «Роберт Просинечки поново у Звезди» (սերբերեն). ФК Црвена звезда. 9.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Prosinecki angeblich neuer Trainer in Belgrad» (գերմաներեն). transfermarkt.de. 9.12.2010. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. Просинечки возглавил сборную Боснии и Герцеговины
  8. Player of the Year, Večernji list

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Պրոսինեչկի» հոդվածին։