Յուրգեն Կլինսման

գերմանացի ֆուտբոլիստ

Յուրգեն Կլինսման (գերմ.՝ Jürgen Klinsmann; հուլիսի 30, 1964(1964-07-30)[1][2][3][…], Գյոպինգեն, Nordwürttemberg Government Region, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] ), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն գերմանացի ֆուտբոլիստներից մեկը։ Մազերի գույնի և գոլեր խփելու ունակության համար համար ստացել է «ոսկե ռմբարկու» մականունը։

Football pictogram.svg
Յուրգեն Կլինսման
գերմ.՝ Jürgen Klinsmann
Trainer Klinsmann.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յուրգեն Կլինսման
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա
Մականուն Klinsi
Ծննդյան ամսաթիվ 30 հուլիսի 1964
Ծննդավայր

Գյոպինգեմ,

Բադեն-Վյուրթեմբերգ, ԳՖՀ
Հասակ 181 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981-1984 ԳերմանիաՇտուտգարտ Կիկերս 61(22)
1984-1989 ԳերմանիաՇտուտգարտ 156 (79)
1989-1992 ԻտալիաԻնտեր 95 (34)
1992-1994 ՖրանսիաՄոնակո 65 (29)
1994-1995 ԳերմանիաՏոտենհեմ Հոտսպուր 41 (21)
1995-1997 ԳերմանիաԲավարիա Մյունխեն 65 (31)
1997 ԻտալիաՍամպդորիա 8 (2)
1998 ԱնգլիաՏոտենհեմ Հոտսպուր 15 (9)
Ազգային հավաքական
1980-1984 Գերմանիա ԳՖՀ (Մ16) 3 (0)
1984 - 1958 ԳերմանիաԳՖՀ (Մ21) 8 (3)
1987 - 1988 ԳերմանիաԳՖՀ (օլիմպ.) 14 (8)
1987 - 1998 ԳերմանիաԳերմանիա 108 (47)
Մարզչական կարիերա
ԳերմանիաԳերմանիա
2008 - 2009 ԳերմանիաԲավարիա Մյունխեն
2011 - Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱՄՆ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆուտբոլիստի կարիերանԽմբագրել

Ակումբային կարիերանԽմբագրել

Ֆուտբոլ խաղալ սկսել է 8 տարեկանից, խաղալով բոլոր դիրքերում, նույնիսկ դարպասապահ։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկանից, հանդես գալով Գերմանիայի 2-րդ դիվիզիոնի «Շտուտգարտ Կիկերս» ակումբում։ 1984 թվականից սկսել է խաղալ արդեն բունդեսլիգայի «Շտուտգարտ» ավելի հեղինակավոր ակումբում։ Կլինսմանը հանդես է եկել նաև Մյունխենի Բավարիայի, Ինտերի, Մոնակոի, Սամպդորիայի և Տոտենհեմ Հոտսպուրի կազմում։

Հավաքականի կարիերանԽմբագրել

Կլինսմանը Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղալով ունեցել է փայլում կարիերա, խաղալով 108 խաղ և խփելով 47 գնդակ։ Իր խաղային լավագույն տարիներին համարվում էր հավաքանի առաջատար հարձակվողն ու գլխավոր հարվածային ուժը։ 1998 թվականին ավարտել է խաղային կարիերան որպես ֆուտբոլիստ և աշխատել է որպես մարզիչ։

Մրցանակներ և փաստերԽմբագրել

  • 1988 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
  • Մասնակցել է ֆուտբոլի Եվրոպայի 1988, 1992 և 1996 թթ. առաջնություներին
    • 1992 թվականի արծաթե մեդալակիր
    • 1996 թվականի Եվրոպայի չեմպիոն
  • Մասնակցել է ֆուտբոլի աշխարհի 1990, 1994 և 1998 թթ. առաջնություններին
    • 1990 թվականի աշխարհի չեմպիոն է, խփել է 3 գոլ
    • 1994 թվականին խփել է 5 գոլ
    • 1998 թվականին խփել է 3 գոլ
  • Կլինսմանը ֆուտբոլի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցելով 3 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների, յուրաքանչյուր առաջնությունում խփել է 3 և ավելի գնդակ։
  • Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկում։
  • ՈւԵՖԱ-ի գավաթի 1991 և 1996 թվականի հաղթող (համապատասխանաբար Ինտերի և Բավարիայի կազմում)
  • Գերմանիայի 1994 և 1998 թթ. տարվա լավագույն ֆուտբոլիստ
  • Անգլիայի 1995 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ (Անգլիայի ֆուտբոլի պատմության առաջին արտասահմանցի ֆուտբոլիստը, ով արժանացել է այդ մրցանակին)
  • Գերմանիայի 1997 թվականի չեմպիոն
  • Ընդհանուր թվով հավաքականի կազմում մասնակցել է 130 խաղի, խփել 58 գնդակ, իսկ ակումբային խաղերում մասնակցել 506 խաղի խփելով 277 գնդակ

Մարզչական կարիերանԽմբագրել

2004 թվականի հուլիսի 26-ից եղել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, փոխարինելով Ռուդի Ֆյոլլերին։ 2006 թվականի հուլիսի 12-ից նրան փոխարինել է Յոահիմ Լյովը։ 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 27-ը մարզել է Բավարիա ակումբը։ 2010 թվականի նոյեմբերի 3-ից պաշտոնապես նշանակվել է «Տորոնտո» ակումբի մարզիչ-խորհրդատու։ 2011 թվականի հուլիսի 29-ից փոխարինել է Բոբ Բրեդլիին ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում[5][6][7][8]։ Իսկ 2011 թվականի օգոստոսին նրա մարզչությամբ ԱՄՆ-ն անցկացրել է 2 հանդիպում Մեքսիկայի և Ֆիլադելֆիայի հետ։

Մարզչական մրցանակներԽմբագրել

Անձնական կյանք և այլ գործունեությունԽմբագրել

Կլինսմանը իր կարիերայի ընթացքում հանդես գալով արտասահմանյան երկրներում, իր մայրենի գերմաներենից բացի տիրապետել է նաև անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին«The Person»։ klinsmann.com։ 16 June 2014։ Արխիվացված է օրիգինալից 4 June 2014-ին։ Վերցված է 16 June 2014  </ref>։ 1995 թվականին ամուսնացել է նախկին մոդել Դեբբի Չինի հետ (ծնունդով Սան-Խոսե քաղաքից), ունեն երկու երեխա` աղջիկը Լեյլա և տղան Ջոնաթան [9][10]։ 1998 թվականից բնակվում է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի Հանտինգտոն-Բիչ թաղամասում։ Մինչև ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ աշխատելը աշխատել է նաև Los Angeles Galaxy ակումբում որպես գլխավոր մարզչի օգնական։

Կլինսմանը 2000 թվականին ստեղծված Գերմանիայի երիտասարդական ֆուտբոլի ֆոնդի նախագահության անդամ է։ Ֆոնդը Գերմանիայում զբաղվում է պատանեկան և երիտասարդական, ինչպես նաև այսպես կոչված բակային ֆուտբոլի զարգացմանը։ Յուրգեն Կլինսմանը զբաղվում է նաև բարեգործական աշխատանքներով։ Նա հիմնել է Agapedia բարեգործական ընկերությունը, ով օգնում է հիվանդ երեխաներին։ 2001 թվականից նա ԱՄՆ-ի սպորտային խորհրդատվական ընկերության ֆուտբոլի բաժնի փոխնախագահն է։

ԼուսանկարներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Encyclopædia Britannica
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #118841181 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Клинсманн стал главным тренером сборной США»։ Чемпионат.com։ 2011-07-29։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 30 July 2011 
  6. «Klinsmann Named Head Coach of U.S. Men's National Team» (անգլերեն)։ US Soccer։ 29.07.2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 30 July 2011 
  7. «Klinsmann neuer Fußball-Nationaltrainer der USA» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 29.07.2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 30 July 2011 
  8. «Bradley's Tenure as Head Coach of U.S. Men's National Team Ends» (անգլերեն)։ Official site of US Soccer and the United States National Soccer Teams։ 28.07.2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 30 July 2011 
  9. «Klinsmann may finally be next U.S. soccer coach»։ Yahoo Sports։ 28 July 2011։ Վերցված է 28 July 2011 
  10. Zeigler Mark (7 June 2006)։ «The face of Germany»։ utsandiego.com։ Վերցված է 8 February 2013