Բացել գլխավոր ցանկը

Ֆեռնանդո Տոռես

իսպանացի ֆուտբոլիստ

Ֆեռնանդո Խոսե Տոռես Սանս (իսպ.՝ Fernando José Torres Sanz, 1984 թվականի մարտի 20, Ֆուենլաբրադա քաղաք, Մադրիդ, Իսպանիա, առավել հայտնի է որպես Ֆեռնանդո Տոռես՝ Էլ Նինյո (El Niño մականվամբ, հայերեն թարգմանությամբ Փոքրիկ, երեխա[2]), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մադրիդ»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող։ 2013 թվականի մայիսի 15-ին Տոռեսը և Խուան Մատան Եվրոպայի լիգայում «Չելսիի» տարած հաղթանակից հետո ռեկորդ սահմանեցին՝ միաժամանակ դառնալով և՛ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Աշխարհի առաջնության գործող չեմպիոններ[3]։

Football pictogram.svg
Ֆեռնանդո Տոռես
իսպ.՝ Fernando Torres
Fernando Torres DEP-ATM 024 1200.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեռնանդո Խոսե Տոռես Սանս[1]
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Մականուն Էլ Նինյո
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1984 (35 տարեկան)
Ծննդավայր Ֆուենլանբրադա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 183 սմ
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 9
Պատանեկան կարիերա
1995 - 2001 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 - 2007 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 214 (82)
2007 - 2011 Անգլիա Լիվերպուլ 102 (65)
2011 - 2014 Անգլիա Չելսի 110 (20)
2014 - 2015   Իտալիա Միլան 10 (0)
2015 - ներկա Իտալիա Միլան 0 (0)
2015 - 2018   Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 49 (14)
Ազգային հավաքական
2000 Իսպանիա Իսպանիա Մ-15 1 (0)
2001 Իսպանիա Իսպանիա Մ-16 9 (11)
2001 Իսպանիա Իսպանիա Մ-17 4 (1)
2001 Իսպանիա Իսպանիա Մ-18 1 (1)
2002 Իսպանիա Իսպանիա Մ-19 5 (6)
2002 - 2003 Իսպանիա Իսպանիա Մ-21 10 (3)
2003 - ներկա Իսպանիա Իսպանիա 110 (38)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 9 ապրիլի, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 28 նոյեմբերի, 2014

Պատանեկան կարիերաԽմբագրել

Ֆեռնանդո Տոռեսը ծնվել է 1984 թվականի մարտի 20-ին։ Նա սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով, երբ տակավին երեխա էր և միացել է իր առաջին թիմին՝ «Parque 84»-ին 5 տարեկան հասակում[4]։ Ֆեռնանդոյի պապիկը ֆուտբոլի նկատմամբ անտարբեր էր, սակայն երբ խոսք էր գնում «Ատլետիկո Մադրիդ» ակումբի մասին, նա միանգամից փոխվում էր և կրքոտ երկրպագու էր դառնում։ Հենց պապիկից էր Ֆեռնանդոն ժառանգել սերը դեպի Մադրիդի ակումբը։ Փոքրիկ Ֆեռնանդոն, ֆուտբոլ խաղալով բակում, կանգնում էր դարպասի մոտ և իր հասակակիցներից լավ խաղում որպես դարպասապահ։ Մի անգամ մրցակցի հարվածից գնդակը դիպավ Ֆեռնանդոյի գլխին, և նրա մայրը նրան արգելեց այլևս երբևէ կանգնել դարպասների մոտ։

Երբ Տոռեսը 7 տարեկան էր, նա սկսեց խաղալ հարևան սրճարանի՝ «Mario’s Holanda»-ի ֆուտբոլային թիմի կազմում։ Չնայած իր փոքր տարիքին՝ նա սկսեց պարբերաբար գոլի հեղինակ դառնալ։ Երեք տարի անց նա միացավ իր առաջին ակումբին՝ «Ռայո 13»-ին[5]։ 1994 թվականին իր առաջին մրցաշրջանում «Ռայո 13»-ի կազմում տասնամյա Տոռեսը 55 գոլի հեղինակ դարձավ, որից հետո հրավիրվեց դիտվելու «Ատլետիկո Մադրիդ»։ Սկաուտները հիացած էին, իսկ պատանի ֆուտբոլիստը իրեն ներկայացրեց լավագույն կողմից և միացավ Մադրիդի ակումբին 1995 թվականին։ Երեք տարի անց Տոռեսը հաղթեց իր կարիերայի առաջին տիտղոսը երիտասարդական թիմի կազմում։ «Ատլետիկո Մադրիդի» ղեկավարությունը որոշեց մասնակցել «Nike Cup Europe» անվամբ մրցաշարին, որտեղ ներկայացված էին ոչ պակաս հայտնի եվրոպական ակումբներ մինչև 15 տարեկան տարիքային կազմով։ Տոռեսը դարձավ ակումբի առաջատարներից մեկը և օգնեց «Ատլետիկո Մադրիդին» հաղթել այդ մրցաշարում, իսկ ավելի ուշ՝ դարձավ իր տարիքային կազմում լավագույնը Եվրոպայում[6]։

Ակումբային կարիերաԽմբագրել

«Ատլետիկո Մադրիդ»Խմբագրել

 
Ֆեռնանդո Տոռեսը Ռեալի դեմ խաղում

1999 թվականին Տոռեսը ստորագրեց իր առաջին պայմանագիրը նոր ակումբի հետ։ Պատանի հարձակվողի ելույթները Իսպանիայի՝ մինչև 16 տարեկանների հավաքականում հաջողությամբ պսակվեցին։ 2001 թվականին իսպանացիները հաղթեցին Ալգարվիի մրցաշարը և մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Ֆեռնանդոն 6 խաղում դարձավ 7 գոլի հեղինակ և ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող։ Պատանի գոլահարի առաջին խաղը «Ատլետիկո Մադրիդի» մեծահասակաների թիմում կայացավ 2000-2001 մրցաշրջանի վերջում, իսկ արդեն մեկ շաբաթ անց նա կարողացավ խփել իր առաջին գոլը։ Դա տեղի ունեցավ «Ալբասետեի» դեմ խաղի ժամանակ։ Ընդամենը մեկ մրցաշրջան անց «Ատլետիկոն» վերադարձավ Լա Լիգա այդ ժամանակ Տոռեսը ցուցանիշները բավական համեստ էին՝ 6 գնդակ Սեգունդայի 36 խաղում, բայց այդ ամենը չխանգարեին Ֆեռնանդոյին շարունակել իր հաջող ելույթները տարբեր տարիքային կատեգորիաների հավաքականների կազմում։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Տոռեսը կարողացավ 13 անգամ գոլի հեղինակ դառնալ, իսկ «Ատլետիկոն» ավարտեց առաջնությունը 12-րդ հորիզոնականում։ Որոշ ժամանակ անց Ֆեռնանդոն իր առաջին խաղն անցկացրեց Իսպանիայի երիտասարդական հավաքականում։

Մի քանի մրցաշրջանների ընթացքում ակումբը անհաջող փորձեր էր կատարում՝ հայտբվելու եվրագավթների խաղարկությանը։ Օրինակ, Իսպանիայի առաջնության 2003-2004 մրցաշրջանում Տոռեսը 35 խաղում դարձավ 19 գոլի հեղինակ և տասնիննամյա տարիքում դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ ավագը։ Սակայն «Ատլետիկոն» ավարտեց մրցաշրջանը 7-րդ հորիզոնականում՝ զիջելով Եվրոպայի լիգայի ողեգիրը «Սևիլյային»։ Որոշ ժամանակ անց Էլ Նինյոն երկրի մեծահասակների հավաքական հրավիրվեց՝ առաջին խաղն անցկանելով Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի դեմ ընկերական խաղում։

Եվրոպայի առաջատար ակումբների հետաքրքրությունը գնալով մեծանում էր Տոռեսի նկատմամբ հետաքրքրությունը, բայց ամեն անգամ նա հավատարիմ էր մնում «Ատլետիկո Մադրիդին» և շարունակում էր հանդես գալ Իսպանիայի հավաքականում, որի կազմում նա 2004 թվականին մեկնեց Գերմանիա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Առաջնություն Տոռեսը դարձավ 3 գոլի հեղինակ։ 2006/07 մրցաշրջանի Իսպանիայի առաջնությունը դարձավ վերջինը «Էլ Նինյոյի» համար «Ատլետիկո Մադրիդի» կազմում։

«Լիվերպուլ»Խմբագրել

 
Տոռեսը Լիվերպուլի կազմում

2007 թվականի հուլիսի 4-ին ֆուտբոլիստը միացավ «Լիվերպուլին», որտեղ միանգամից ստացավ հանրահայտ «ինը» համար. այդ համարի ներքո ավելի վաղ հանդես էին եկել նաև այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Իան Ռաշը և Ֆաուլեր Ռոբին։

Հենց իր առաջին մրցաշրջանում Տոռեսը կարողացավ Ռոբի Ֆաուլերից հետո առաջին անգամ խփել 20 և ավելի գոլ Պրեմիեր լիգայում, ռեկորդ սահմանեց օտարերկրացու կողմից դեբյուտային մրցաշրջանում խփած գնդակների թվով։ Մինչ այդ նման ռեկորդ հաջողվել էր սահամնել միայն Ռուդ վան Նիստելռոյին (Ֆեռնանդոն կարողացավ 24 գոլի հեղինակ դառնալ)։ Ինչպես նաև նա կարողացավ կրկնել Ռոջեր Հանթի ռեկորդը՝ 8 տնային խաղում դառնալով գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում նրա հաշվին բոլոր մրցաշարերում գրանցվեց 33 գոլ։

2008 թվականի հունիսին Ֆեռնանդո Տոռեսը մեկնեց Եվրոպայի առաջնության Ավստրիա և Շվեյցարիա, որտեղ Դավիդ Վիլյայի հետ միասին դարձավ ակումբի հիմնական հարձակվողը։ Եվրոպայի առաջնության ժամանակ նա դարձավ 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը խփեց Գերմանիայի դեմ եզրափակիչ խաղում 2008 թվականի հունիսի 29-ին Վիեննայում։ Այդ խաղը հաղթական դարձավ իսպանացիների համար, որոնք հաղթեցին 1։0 հաշվով։

2008-2009 մրցաշրջանում անգլիական Պրեմիեր լիգայում Տոռեսը դարձավ «Լիվերպուլի» առաջին գոլի հեղինակը այդ մրցաշարում։ Գոլի հեղինակ նա դարձավ «Սանդերլենդի» դեմ խաղի 83-րդ րոպեին։ Այդպես էլ ավարտվեց խաղը նվազագույն՝ 0։1 հաշվով։

Նոր մրցաշրջանի սկզբում Տոռեսն օգնեց իր թիմին 3 գնդակով, բայց դա չփրկեց «Լիվերպուլին» 2 պարտություններից. «Տոտտենհեմ Հոտսպուրից» 1։2 հաշվով և «Աստոն Վիլլայից» 1։3 հաշվով։ Տոռեսը գոլի հեղինակ դարձավ «Սթոք Սիթիի», «Աստոն Վիլլայի» և «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղերում։

2009 թվականի դեկտեմբերի 29-ին «Աստոն Վիլլայի» դեմ խաղի 93-րդ րոպեին Տոռեսը դարձավ որոշիչ գոլի հեղինակ, բացի այդ՝ գոլը դարձավ 50-րդը Պրեմիրե լիգայում։ Խաղն ավարտվեց «Լիվերպուլի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով։

2009-2010 մրցաշրջանում Տոռեսը մի քանի վնասվածք ստացավ և ընդհանուր առմամբ բաց թողեց առաջնության բոլոր խաղերի մոտավորապես կեսը։ Սակայն, չնայած դժվարություններին՝ իսպանացին 22 խաղում 18 գոլի հեղինակ դարձավ, ինչը նրան թույլ տվեց 6-րդ տեղը գրավել ռմբակուներից ցուցակում Ժերմեյն Դեֆոյի հետ միասին, որը 11 խաղ ավել էր անցկացրել։

2010-2011 մրցաշրջանում Տոռեսով էր հետաքրքվում «Չելսին», որ առաջարկում էր ֆուտբոլիստի համար 35 միլիոն ֆունտ, սակայն 1մերսիսայիդցիները» հրաժարվեցին վաճառել իսպանացուն[7]։ Այդ ժամանակ Ֆեռնանդոն գրավոր խնդրանքով դիմեց ակումբի ղեկավարությանը, որպեսզի նրանք իրեն վաճառքի ներակայացնեն։ Ակումբը մերժեց[8]։

«Չելսի»Խմբագրել

2011 թվականի հունվարի 31-ին «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշեց վաճառել Տոռեսին «Չելսիին»[9]։ Նույն օրը Տոռեսը հինգուկես տարվա պայմանագիր ստորագրեց իր նոր ակումբի հետ[10] 175 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով։ Տրանսֆերը կազմեց 50 միլիոն ֆունտ, որը դարձավ ամենամեծը Պրեմիեր լիգայի պատմության մեջ[11]։ «Լիվերպուլի» մի քանի երկրպագուներ ակումբի գրասենյակի մոտ այրեցին Տոռեսի մարզաշապիկը[12]։ Իր հարցազրույցում Տոռեսը հայտարարեց, որ ոչ մի վատ բառ չի ասի «կարմիրների» մասին, և ասաց, որ վերջնական որոշում ոչ թե ընդունել է տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրերին, այլ բավականին վաղ, երբ «Չելսին» ներկայացրել է իր առաջնությունը[13]։ 2011 թվականի փետրվարի 6-ին Տոռեսն իր առաջին խաղը անկացրեց «Չելսիի» դեմ «Լիվերպուլի» դեմ տնային խաղում[14]։ Ավելի քան 14 խաղ (903 րոպե)[15] չէր կարողանում գոլի հեղինակ դառնալ նոր ակումբում, և խաղացողին աջակցելու համար Կառլո Անչելոտտին[16], Պետր Չեխը[17] և Պիտեր Օդեմվինգիեն[18]։ Ապրիլի 23-ին «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ խաղի 83-րդ րոպեին նոր ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց, իսկ արդեն ավելացված ժամանակում գոլային փոխանցում կատարեց Ֆլորան Մալուդային[19]։

Չնայած դրան՝ 2011/12 մրցաշրջանում Ֆեռնանդոն բավականին հազվադեպ էր գոլի հեղինակ դառնում. նրա գոլային երաշտներից մեկը տևեց գրեթե հինգ ամիս[20][21], ֆուտբոլիստի հոգեբանական վիճակը ծանր էր մնում[22][23], իսկ Իսպանիայի հավաքականի ղեկավարությունը քննարկում էր Տոռեսի՝ Եվրոպայի առաջնության մասնակցության հարցը[24][25][26]։

2012 թվականի ապրիլի 24-ին «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի 91-րդ րոպեին Տոռեսը գոլի հեղինակ դարձավ և վստահությամբ ցույց տվեց, որ «Չելսին» անցնում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

2012 թվականի ապրիլի 29-ին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում Տոռեսն իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց «Չելսիի» կազմում։

2012-2013 մրցաշրջանում Տոռեսը դարձավ «Չելսիի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայում՝ խփելով 6 գնդակ։ Գոլերից մեկը Տոռեսը հեղինակեց «Բենֆիկայի» դեմ եզրափակիչ խաղում, արդյունքում՝ «Չելսին» հաղթանակ տարավ 2։1 հաշվով և նվաճեց տիտղոսը։

«Միլան» և վերադարձ «Ատլետիկո»Խմբագրել

2014 թվականի օգոստոսի 29-ին «Չելսին» և «Միլանը» պայմանագիր ստորագրեցին, ըստ որի՝ ֆուտբոլիստը 2 տարի վարձավճարով հանդես պիտի գար «Միլանում»[27]։

2014 թվականի սեպտեմբերի 23-ին «Էմպոլիի» դեմ խաղում Տոռեսն իր առաջին գոլը խփեց «Միլանի» կազմում։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով[28]։

2014 թվականի դեկտեմբերի 27-ին Տոռեսը դարձավ հիմնական կազմի «ռոսոների»[29], որպեսզի Ալեսիո Չարչիի փոխարեն տեղափոխվեր մադրիդյան «Ատլետիկո»[30]։ 2015 թվականի հունվարի 7-ին Տոռեսն իր առաջին խաղն անցկացրեց «Ատլետիկոյի» կազմում՝ դուրս գալով մարզադաշտ Իսպանիայի գավաթի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում։ Խաղադաշտում նա անցկացրեց գրեթե 60 րոպե, որից հետո նրան փոխարինեց Կոկեն։ 2015 թվականի հունվարի 15-ին Տոռեսն իր առաջին գոլերը խփեց «Ատլետիկոյի» կազմ վերադառնալուց հետո։ Նա դուբլի հեղինակ դարձավ «Ռեալ Մադրիդի» դեմ պատասխան խաղում. խաղն ավարտվեց ոչ ոքի 2։2 հաշվով։

Մարիո Մանջուկիչի՝ ակումբից հեռանալուց հետո Տոռեսը փոխեց իր մարզաշապիկի համարը՝ 19-ից վերադառանալով իր սովորական դարձած 9 համարին[31]։

2016 թվականի փետրվարի 6-ին Տոռեսը իր 100-րդ գոլի հեղինակը դարձավ «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի կազմում «Էյբար»-ի դեմ խաղում. խաղը 259-րդն էր Տոռեսի համար այս ակումբում[32]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Տոռեսը դարձավ 2008 թվականի Եվրոպայի առաջնության հաղթական գոլի հեղինակը 33-րդ րոպեին։ Իսպանիայի հավաքականի համար երկու հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Դրանցից մեկը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ Նոր Զելանդիայի դեմ խաղում էր։ 2009/10 վնասվածքներով լի մրցաշրջանը երևաց նաև ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։ Տոռեսը չկարողացավ իր լավագույն խաղը ցուցադրել և ողջ մրցաշարի ընթացքում չդարձավ և ոչ մի գոլի հեղինակ, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում նույնիսկ չէր հայտնվում մեկնարկային կազմում։ Նիդերլանդների հավաքականի դեմ եզրափակիչ խաղում Ֆեռնանդոն խաղադաշտ դուրս եկավ միայն լրացուցիչ ժամանակում Դավիդ Վիլյայի փոխարեն։ Վերջին րոպեին ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և գրեթե մեկ րոպե պառկած էր խոտածածկին, մինչդեռ խաղը շարունակվում էր[33]։ 2012 թվականի հունիսի 14-ին Եվրոպայի առաջնության ժամանակ Տոռեսը դուբլի հեղինակ դարձավ և օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել Իռլանդիային 4։0 հաշվով, այդ խաղում մեկական գոլի հեղինակ դարձան Դավիդ Սիլվան և Սեսկ Ֆաբրեգասը։ 2012 թվականի հուլիսի 1-ին Եվրոպայի առաջնության Իտալիայի դեմ եզրափակիչ խաղում Տոռեսը խաղադաշտ դուրս եկավ 2-րդ խաղակեսում և գոլի հեղինակ դարձավ 84-րդ րոպեին, ինչպես նաև փոխանցում կատարեց՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու և ստանալով մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը»[34]։ Բացի այդ՝ Տոռեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի առաջնության երկու եզրափակիչ խաղերում (2008 և 2012)։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին Տոռեսն անցկացրեց իր 100-րդ խաղը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 6-րդ ֆուտբոլիստը, որ նման հաջողություն է գրանցել։ 2013 թվականին Կոնֆեդերացիաների գավաթում Տոռեսը ստացավ մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը» որպես լավագույն ռմբարկու (5 գնդակ)։

Անցկացրած հանդիպումների վիճակագրությունԽմբագրել

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Իսպանիա 2003 1 0 2 0 3 0
2004 6 1 5 0 11 1
2005 3 1 9 7 12 8
2006 6 1 7 4 13 5
2007 2 0 4 1 6 1
2008 6 1 7 2 13 3
2009 4 2 9 3 13 5
2010 4 1 8 2 12 3
2011 7 1 2 0 9 1
2012 3 1 7 3 10 4
2013 1 0 4 5 5 5
2014 1 1 3 1 4 2
Ընդհանուր կարիերայի ընթացքում[35] 43 10 67 28 110 38

Հավաքականում անցկացրած խաղերը և գոլերի թիվըԽմբագրել

Տարեթիվ Մրցակից Հաշիվ Տոռեսի գոլեր Մրցություն
1 6 Սեպտեմբեր 2003   Պորտուգալիա 3։0 Ընկերական խաղ
2 10 Սեպտեմբեր 2003   Ուկրաինա 2։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2004
3 15 Նոյեմբեր 2003   Նորվեգիա 2։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2004
4 31 Մարտ 2004   Դանիա 2։0 Ընկերական խաղ
5 28 Ապրիլ 2004   Իտալիա 1։1 1 Ընկերական խաղ
6 5 Մայիս 2004   Անդորա 4։0 Ընկերական խաղ
7 12 Հունիս 2004   Ռուսաստան 1։0 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2004
8 16 Հունիս 2004   Հունաստան 1։1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2004
9 20 Հունիս 2004   Պորտուգալիա 0։1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2004
10 18 Օգոստոս 2004   Վենեսուելա 3։2 Ընկերական խաղ
11 3 Սեպտեմբեր 2004   Շոտլանդիա 1։1 Ընկերական խաղ
12 9 Հոկտեմբեր 2004   Բելգիա 2։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
13 13 Հոկտեմբեր 2004   Լիտվա 0։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
14 18 Նոյեմբեր 2004   Անգլիա 1։0 Ընկերական խաղ
15 10 Փետրվար 2005   Սան Մարինո 5։0 1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
16 26 Մարտ 2005   Չինաստան 3։0 1 Ընկերական խաղ
17 30 Մարտ 2005   Սերբիա և Չերնոգորիա 0։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
18 4 Հունիս 2005   Լիտվա 1։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
19 8 Հունիս 2005   Բոսնիա և Հերցեգովինա 1։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
20 17 Օգոստոս 2005   Ուրուգվայ 2։0 Ընկերական խաղ
21 3 Սեպտեմբեր 2005   Կանադա 2։1 Ընկերական խաղ
22 7 Սեպտեմբեր 2005   Սերբիա և Չերնոգորիա 1։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
23 8 Հոկտեմբեր 2005   Բելգիա 2։0 2 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
24 12 Հոկտեմբեր 2005   Սան Մարինո 6։0 3 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
25 12 Նոյեմբեր 2005   Սլովակիա 5։1 1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
26 16 Նոյեմբեր 2005   Սլովակիա 1։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2006
27 1 Մարտ 2006   Կոտ դ'Իվուար 3։2 Ընկերական խաղ
28 27 Մայիս 2006   Ռուսաստան 0։0 Ընկերական խաղ
29 3 Հունիս 2006   Եգիպտոս 2։0 Ընկերական խաղ
30 7 Հունիս 2006   Խորվաթիա 2։1 1 Ընկերական խաղ
31 14 Հունիս 2006   Ուկրաինա 4։0 1 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006
32 19 Հունիս 2006   Թունիս 3։1 2 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006
33 23 Հունիս 2006   Սաուդյան Արաբիա 1։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006
34 27 Հունիս 2006   Ֆրանսիա 1։3 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2006
35 15 Օգոստոս 2006   Իսլանդիա 0։0 Ընկերական խաղ
36 2 Սեպտեմբեր 2006   Լիխտենշտայն 4։0 1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
37 6 Սեպտեմբեր 2006   Հյուսիսային Իռլանդիա 2։3 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
38 7 Հոկտեմբեր 2006   Շվեդիա 0։2 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
39 11 Հոկտեմբեր 2006   Արգենտինա 2։1 Ընկերական խաղ
40 7 Փետրվար 2007   Անգլիա 1։0 Ընկերական խաղ
41 24 Մարտ 2007   Դանիա 2։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
42 28 Մարտ 2007   Իսլանդիա 1։0 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
43 21 Օգոստոս 2007   Հունաստան 3։2 Ընկերական խաղ
44 8 Սեպտեմբեր 2007   Իսլանդիա 1։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
45 12 Սեպտեմբեր 2007   Լատվիա 2։0 1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2008
46 6 Փետրվար 2008   Ֆրանսիա 1։0 Ընկերական խաղ
47 27 Մարտ 2008   Իտալիա 1։0 Ընկերական խաղ
48 31 Մայիս 2008   Պերու 2։1 Ընկերական խաղ
49 4 Հունիս 2008   ԱՄՆ 1։0 Ընկերական խաղ
50 10 Հունիս 2008   Ռուսաստան 4։1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
51 14 Հունիս 2008   Շվեդիա 2։1 1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
52 22 Հունիս 2008   Իտալիա 4։2 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
53 26 Հունիս 2008   Ռուսաստան 3։0 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
54 29 Հունիս 2008   Գերմանիա 1:0 1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2008
55 20 Օգոստոս 2008   Դանիա 3։0 Ընկերական խաղ
56 11 Հոկտեմբեր 2008   Էստոնիա 3։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
57 15 Հոկտեմբեր 2008   Բելգիա 2։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
58 19 Նոյեմբեր 2008   Չիլի 3։0 1 Ընկերական խաղ
59 11 Փետրվար 2009   Անգլիա 2։0 Ընկերական խաղ
60 28 Մարտ 2009   Թուրքիա 1։0 Ընկերական խաղ
61 1 Ապրիլ 2009   Թուրքիա 2։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
62 9 Հունիս 2009   Ադրբեջան 6։0 1 Ընկերական խաղ
63 14 Հունիս 2009   Նոր Զելանդիա 5։0 3 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
64 17 Հունիս 2009   Իրաք 1։0 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
65 20 Հունիս 2009   Հարավաֆրիկյան Հանրապետություն 2։0 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
66 24 Հունիս 2009   ԱՄՆ 0։2 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
67 28 Հունիս 2009   Հարավաֆրիկյան Հանրապետություն 3։2 Կոնֆեդերացիաների գավաթ 2009
68 12 Օգոստոս 2009   Հյուսիսային Մակեդոնիա 3։2 1 Ընկերական խաղ
69 5 Սեպտեմբեր 2009   Բելգիա 5։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
70 9 Սեպտեմբեր 2009   Էստոնիա 3։0 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
71 10 Հոկտեմբեր 2009   Հայաստան 2։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2010
72 3 Մարտ 2010   Ֆրանսիա 2։0 Ընկերական խաղ
73 8 Հունիս 2010   Լեհաստան 6։0 1 Ընկերական խաղ
74 16 Հունիս 2010   Շվեյցարիա 0։1 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
75 21 Հունիս 2010   Հոնդուրաս 2։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
76 25 Հունիս 2010   Չիլի 2։1 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
77 28 Հունիս 2010   Պորտուգալիա 1։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
78 3 Հուլիս 2010   Պարագվայ 1։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
79 7 Հուլիս 2010   Գերմանիա 1։0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
80 11 Հուլիս 2010   Նիդերլանդներ 1:0 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2010
81 3 Սեպտեմբեր 2010   Լիխտենշտայն 4։0 2 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2012
82 17 Նոյեմբեր 2010   Պորտուգալիա 0։4 Ընկերական խաղ
83 9 Փետրվար 2011   Կոլումբիա 1։0 Ընկերական խաղ
84 25 Մարտ 2011   Չեխիա 2։1 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2012
85 4 Հունիս 2011   ԱՄՆ 4։0 1 Ընկերական խաղ
86 7 Հունիս 2011   Վենեսուելա 3։0 Ընկերական խաղ
87 10 Օգոստոս 2011   Իտալիա 1։2 Ընկերական խաղ
88 2 Սեպտեմբեր 2011   Չիլի 3։2 Ընկերական խաղ
89 7 Հոկտեմբեր 2011   Չեխիա 2։0 Եվրոպայի առաջնության նախընտրական փուլեր-2012
90 12 Նոյեմբեր 2011   Անգլիա 0։1 Ընկերական խաղ
91 15 Նոյեմբեր 2011   Կոստա Ռիկա 2։2 Ընկերական խաղ
92 30 Մայիս 2012   Հարավային Կորեա 4։1 1 Ընկերական խաղ
93 3 Հունիս 2012   Չինաստան 1։0 Ընկերական խաղ
94 10 Հունիս 2012   Իտալիա 1։1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
95 14 Հունիս 2012   Իռլանդիա 4։0 2 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
96 18 Հունիս 2012   Խորվաթիա 1։0 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
97 23 Հունիս 2012   Ֆրանսիա 2։0 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
98 1 Հուլիս 2012   Իտալիա 4:0 1 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր-2012
99 16 Օգոստոս 2012   Պուերտո Ռիկո 2։1 Ընկերական խաղ
100 7 Սեպտեմբեր 2012   Սաուդյան Արաբիա 5։0 Ընկերական խաղ
101 16 Հոկտեմբեր 2012   Ֆրանսիա 1։1 Աշխարհի առաջնության նախընտրական խաղեր-2014
102 9 Հունիս 2013   Հայիթի 2։1 Ընկերական խաղ
103 20 Հունիս 2013   Ֆրանսիական Պոլինեզիա 10։0 4 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
104 23 Հունիս 2013   Նիգերիա 3։0 1 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
105 27 Հունիս 2013   Իտալիա 0։0 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
106 1 Հուլիս 2013   Բրազիլիա 0։3 Կոնֆեդերացիաների գավաթ 2013
107 30 Մայիս 2014   Բոլիվիա 2։0 1 Ընկերական խաղ
108 13 Հունիս 2014   Նիդերլանդներ 1։5 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2014
109 18 Հունիս 2014   Չիլի 0։2 Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր-2014
110 23 Հունիս 2014   Ավստրալիա 3։0 1 ԱԱ եզրափակիչ խաղեր 2014

Արդյունքում՝ 110 խաղ / 38 գոլ, 83 հաղթանակ, 15 ոչ ոքի, 12 պարտություն։

ՄրցանակներԽմբագրել

Թիմային

  «Ատլետիկո Մադրիդ»

  • Սեգունդայի չեմպիոն (1), 2001/02
  • Արդյունքում՝ 1 տիտղոս

  «Չելսի»

  Իսպանիայի հավաքական

  • Եվրոպայի մինչև 17 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն (1), 2001
  • Եվրոպայի մինչև 19 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն (1), 2002
  • Եվրոպայի չեմպիոն (2), 2008, 2012
  • Աշխարհի առաջնության չեմպիոն (1), 2010
  • Արդյունքում՝ 5 տիտղոս

Անձնական

  • ՊՖԱ-ի վարկածով տարվա թիմ (2), 2008, 2009
  • Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող (2), փետրվար 2008, սեպտեմբեր 2009
  • Պրեմիեր լիգայի ամսվա գոլ (2), ապրիլ 2009, մարտ 2010
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքական (1), 2008
  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի վարկածով աշխարհի խորհրդանշական հավաքական (2), 2008, 2009
  • ԵՍՄ-ի վարկածով տարվա թիմ (1), 2008
  • Կոնֆեդերացիաների գավաթի խորհրդանշական հավաքական (2), 2009, 2013
  • Եվրոպայի առաջնության «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր (1), 2012
  • Կոնֆեդերացիաների գավաթի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր (1), 2013
  • Իսպանիայի հավաքականի ռեկորդակիր Եվրոպայի առաջնությունում խփած գոլերի քանակով, 5 գոլ
  • Իսպանիայի հավաքականի ռեկորդակիր Կոնֆեդերացիաների գավաթում խփած գոլերի քանակով, 8 գոլ

Անձնական կյանքԽմբագրել

Տոռեսն ամուսնացած է Օլայա Դոմինգեսի հետ[36]։ 2009 թվականի հուլիսի 8-ին զույգն ունեցավ իրենց առաջին երեխային՝ Նորային,[37] 2010 թվականի դեկտեմբերի 6-ին ծնվեց նրանց որդին՝ Լեոն[38]։ 2015 թվականի հոկտեմբերի 26-ին ծնվել է նրանց երրորդ երեխան՝ Էլզան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Statistics.
  2. Fernando Torres: exclusive interview with Liverpool and Spain's 'El Nino'(անգլ.).
  3. "Չելսին" սահմանել է եվրոպական ֆուտբոլի ռեկորդ(ռուս.).
  4. «Ֆեռնանդո Տոռես։ Իմ կենսագրությունը։ Ատլետիկո» // Liverbird.ru
  5. «Ֆեռնանդո Տոռես։ Իմ կենսագրությունը։ Ատլետիկո» // Liverbird.ru
  6. «Ֆեռնանդո Տոռես. Իմ կյանքի առանցքային պահերը» // Liverbird.ru
  7. «Լիվերպուլը» մերժել է Տոռեսի առաջարկը
  8. «Պաշտոնական. «Լիվերպուլը» մերժել է Տոռեսի վաճառքի առաջարկը» // LiverBird.ru
  9. «Պաշտոնական. «Լիվեպուլը» թույլ է տվել Տոռեսին բանակցություներ անցկացնել «Չելսիի» հետ // Liverbird.ru
  10. Պաշտոնական. Տոռեսը տեղափոխվել է «Չելսի» // Liverbird.ru
  11. Տոռեսի տրանսֆերը ամենաթանկարժեք էր Պրեմիեր լիգայի պատմության մեջ
  12. «Լիվերպուլի» երկրպագուները այրել են Տոռեսի մարզաշապիկը
  13. «Տոռես։ Ես միանգամից որոշեցի հեռանալ» // Liverbird.ru
  14. Reds ruin Torres' Blues bow // Sky Sports
  15. Փոխանցում արտասահմանից
  16. Անչելոտտի. Տոռեսը դեռ կփայլի «Չելսիում»
  17. Չեխը վստահ էր, որ Տոռեսը շուտով կսկսի գոլեր խփել «Չելսիում»
  18. Օդեմվինգի. Տոռեսը անպայման իրեն ցույց կտա «Չելսիում»
  19. Ապրիլի 19-ին «Գենկի» դեմ խաղի 11-րդ և 27-րդ րոպեներին իր առաջին դուբլը ձևակերպեց ակումբի կազմում Տոռեսը բացում է խաղի հաշիվը
  20. Տոռեսն արդեն չի հարվածել 24 ժամ. Արխիվացված է 3 Հունիսի 2012 սկզբնաղբյուրից:
  21. Տոռեսը գոլի հեղինակ չի դառնում արդեն 24 խաղային ժամ. Արխիվացված է 3 Հունիսի 2012 սկզբնաղբյուրից:
  22. Տոռեսը հոգեբանական խնդիրներ ունի. Արխիվացված է 3 Հունիսի 2012 սկզբնաղբյուրից:
  23. 10 խաղացող, որոնցից ամռանը կարող է ազատվել Ռոման Աբրամովիչը. Արխիվացված է 3 Հունիսի 2012 սկզբնաղբյուրից:
  24. Դել Բոսկե. «Տոռեսը դեռ ժամանակ ունի». Արխիվացված է 3 Հունիսի 2012 սկզբնաղբյուրից:
  25. Դել Բոսկե. Տոռեսը գիտի՝ ինչ անի, որպեսզի մեկնի Եվրո 2012. Արխիվացված է 3 Հունիսի 2012 սկզբնաղբյուրից:
  26. Լուիս Արագոնես. «Այն, որ Տոռեսին չեն հրավիրել հավաքական, շատ տրամաբանական է». Արխիվացված է 3 Հունիսի 2012 սկզբնաղբյուրից:
  27. «Չելսիի» պաշտոնական կայք. Տոռեսը տրվում է վարձավճարով
  28. Ֆեռնանդո Տոռեսը «Միլանի» կազմում իր առաջին գոլն է հեղինակել
  29. «Միլանը» գնեց Տոռեսին. նա հիմնական կազմի ֆուտբոլիստ է
  30. «Ատլետիկոն» հայտարարեց Տոռեսի տեղափոխության մասին
  31. Swaby Sean (հունիսի 24, 2015)։ «Fernando Torres Will Once Again Wear Atletico Madrid's Famed No. 9 Shirt»։ Bleacher Report։ Վերցված է հունիսի 26, 2015 
  32. «Torres scores his 100th goal with Atlético Madrid (Spanish)»։ Marca.com։ փետրվարի 6, 2016։ Վերցված է փետրվարի 6, 2016 
  33. «Տոռեսը վնասվածք է ստացել Նիդեռլանդների դեմ խաղում // Sports.ru
  34. Տոռեսը Գոմեսից խլեց «Ոսկե խաղակոշիկը»
  35. Internationals: Fernando Jose Sans Torres(անգլ.).
  36. "El Pais" իսպանական հրատարակչություն. Արխիվացված է 20 Փետրվարի 2012 սկզբնաղբյուրից:
  37. «Լիվերպուլի» երկրպագուների կայք. Արխիվացված է 20 Փետրվարի 2012 սկզբնաղբյուրից:
  38. «Լիվերպուլի» երկրպագուների կայք. Արխիվացված է 20 Փետրվարի 2012 սկզբնաղբյուրից:

Արտաքին հղումներԽմբագրել