Մասնակից:EduardZakaryan/Ավազարկղ

Վոլգա (գետ) խմբագրել

Վոլգա (մարիներեն՝ Юл, չուվաշերեն՝ Атӑл, թաթ.՝ Идел, կալմ. Иҗил-һол, ղազ.՝ Едiл),

Գետ Ռուսաստանի եվրոպական մասում. գետի փոքր մասը գտնվում է Ղազախստանի տարածքում.

Վոլգան երկրագնդի խոշոր գետերից մեկն է և ամենաերկարը Եվրոպայի տարածաշրջանում: Ռուսաստանի տարածաշրջանում Վոլգայի շրջանը կոչվում է Պովոլժյե:

Գետի երկարությունը՝ 3530 կմ (նախքան ջրամբարների կառուցումը` 3690 կմ), իսկ ավազանի մակերեսը՝ 1 360 000 կմ²:

Վոլգայի ափերին են (ակունքից միջև գետաբերան) գտնվում չորս միլիոնանոց քաղաքներ

XX դարի 30—80-ական թվականներին Վոլգայի վրա կառուցվել են ութ հիդրոէլեկտրոկայաններ, որոնք կազմում են Վոլժսկի-Կամսկի կասկադի բաղկացուցիչ մաս:

Անվանման ծագումը խմբագրել

Տե՛ս նաև Իտիլ (Վոլգայի անվանում)

Ըստ առաջին դարի անտիկ պատմիչի Կլադվիոս Պտղոմեոսի և Ամմիանուս Մարցելինի Վոլգան անվանում էին Ռա (լատին․՝ Rha),(միջին մոկշ.՝  և էրզ.՝ Рав ՝ երկու անունները իրանական ծագումով): Բյուզանդական քրոնիկ Ֆեոֆան Խոստովանահայրը, նկարագրելով Հյուսիսային Մերձսեվծովյան դաշտավայրի աշխարհագրական անվանումը, մի քանի անգամ նշում է «ամենամեծ գետը, որ հոսում է օվկիանոսից վար մինչև սարմատների երկիրը, և կոչվում Ατελ»:

Միջին դարերում Վոլգա, Կամա և Բելայա հայտնի են եղել Իտիլ անվանումով (համեմատություն ժամանակակից անուներով բաշկիրերեն՝ Иҙел, թաթ.՝ Идел, ղազ.՝ Еділ, չուվաշերեն՝ Атӑл, կալմ. Иҗил). Ժամանակակից մարիականով Юл բառի ծագում թաթ.՝ елга «գետաք, գետ»:

Ռուսերեն Волга (հին-ռուս.՝ Вльга) ծագել է նախասլավոնական *Vьlga, ժամանակակից. во́лглый — волога — влага.

Սլավոնական անվան ծագումը փաստում է նաև Влга՝ գետ Չեխիայում և Вильга՝ գետ Լեհաստանում:

Ելնելով այն փաստից, որ Վոլգայի ակունքը գտնվում է այն տարածաշրջանում, որտեղ լայնորեն ներկայացված է բալթյան ժողովուրդի ծագումը, էթնոլոգիորեն առաջացել է Բալթիկ լեզուներից: ilga «երկար, երկարաձիգ» → Վոլգո լիճ → Վոլգա գետ; valka «վտակ, գետաք»:

Այլընտրանքային տարբերակը ծագում է մերձբալթյան-Ֆիններեն (ֆիններեն՝ valkea, էստ․՝ valge «белый», ср. Вологда) գետերի անվանումից և մարիներեն (հին.-մարիներեն. *Jylγ (из тюрк.), ժաման. մարիներեն՝ Юл; մարիներեն՝ Волгыдо «պայծառ») լեզուներից:

Հին Վոլգա խմբագրել

Վոլգա գետի երկրաբանական պատմությունը սկսվում է պլիոցենից՝(երրորդական շրջանի վերջին փուլը) 5 միլիոն տարի առաջ: Գետի ակունքը եղել են Ուրալյան լեռները, իսկ գլխավոր գետահունքը անցնում էր Կամայի միջով: Ժամանակակից վերին հոսանքները հանդիսանում են աննշան ներհոսք: Հին Վոլգան ներհոսում էր Կասպից ծով՝ այժմյան Բաքվի տարածաշրջանում: Հին Վոլգան հոսում էր ձորով և ներկայացնում էր փոթորկոտ լեռնային գետ: Այդ ժամանակ տարածաշրջանի կլիման եղել է մերձարևադարձային, իսկ ափերին աճում էին մագնոլիաները:

Քանի որ Կասպից ծովը սկսեց հասնել մինչև Կամսկիի գետաբերանի հյուսիս, այդ պատճառով 3—1 միլիոն տարի առաջ Կասպից ծովի մակարդակի բարձրացումը հանգեցրեց Հին Վոլգայի անհետացման:

Հետագայում սառցե դարաշրջանի և սառցադաշտերի հետագա հալեցումը ձևավորեցին գետի ժամանակակից տեսակը: Դնեպրի սառցակալման դարաշրջանում (300.000 տարի առաջ), սառույցը ծածկեց Վոլգայի ավազանը և ձգվեց մինչև ժամանակակից Վոլգոգրադի տարածքը: Գոյություն ունի մի վարկած, ըստ որի, մինչև Դնեպրի սառցակալումը Վոլգա գետը գոյություն չուներ, վերին Վոլգայի հոսանքները լցվում էին Հին Վոլգա, իսկ Կասպից ծովից լցվում էր Հին Կամա:

Պատմական տեղեկություններ խմբագրել

Ենթադրվում է, որ Վոլգայի մասին առաջին հիշատակումները հանդիպում են հին հունական պատմիչ Հերոդոտոսի աշխատություններում (Ք.ա. V դար), որտեղ պատմվում է պարսից Դարեհ I-ի արշավի ժամանակ սկյութների երկրում: Հերոդոտոսը նշում է, որ Դարեհը, հետևելով սկյութներին Տանայիս (ներկ. Դոն) գետը անցնելով կանգ էր առել Օր գետի ափին:

Օր գետը փորձում են նույնացնել Վոլգայի հետ, սակայն Հերոդոտոսը նշում է, որ այն թափվում է Մեոտիդի մեջ (ներկ. Ազովի ծով):

II-IV դարերի Հին Հռոմեական գրավոր աղբյուրներում Վոլգան աշխարհագրական առումով բնութագրվում է որպես Ра `« առատաձեռն » գետը իսկ IX դարի արաբական աղբյուրներում անվանվում է Ателью - «գետերի գետը, մեծ գետով»:

Ամենավաղ հին ռուսական տարեգրության «ժամանակաշրջանի տարիներ պատմվածքում », ասում է.

Վոլոկովի անտառից [ժամանակակից Վալդայի բարձրություն] Վոլգա կհոսի դեպի արևելք և կլցվի դեպի Խալիսյան ծովը [ժամանակակից Կասպից ծովը ]

Միջնադարյան թյուրքական և արաբա-պարսկական աշխարհագրական ավանդույթի համաձայն, Իտիլ գետի աղբյուրը գտնվում էր Աքիդելի (Белая), Կուկ-Իդելի (Дёма) եւ Կարա-Իդելի (Уфа) գետերի միախառնմանը: Ավելի ուշ, ռուսական քարտեզներում, Աք-Իդելը նշված էր որպես Սպիտակ Վոլգա (Վոլոժկա):

Վոլգայի աշխարհագրական դիրքը և հոսանքը նպաստել են առևտրային երթուղու առաջացմանը: Վոլգոդոնկյան տեղափոխման միջոցով իրականացվեց կապը Դոն-Ազով-Սև ծովի հետ: Արաբական խալիֆաթիայից արտահանվել են գործվածքներ, մետաղներ, սլավոնական տարածաշրջանից `զենք (սուր), բուրդ, մոմ, մեղր: IX-X դարերում բավականին մեծ դերը խաղում էր առևտրի այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են «Խազար Իտիլը» գետաբերան, բուլղարական Բուլգարը Միջին Վոլգայում, Ռուսական Ռոստով, Սուզալում, Վերին Վոլգայի Մուրոմսկի շրջանում:

965 թ-ին Իշխան Սվյատոսլավի դեպի Վոլգա արշավանքից և շատ քաղաքների ավերումից հետո, Վոլգայի առևտրի երթուղու կարևորությունը նվազում է, և հին առևտրային քաղաքները անկում են ապրում:Սկասծ XI դարից ռուսական միջազգային առևտրի մեծ մասն անցնում էր դնեպրովյան առևտրական ճանապարհով , որին նպաստեց իշխանի վարած քաղաքականությունը, որն հիմնված էր Բյուզանդիայի հետ առևտրական ու կրոնական կապերով: Այս շրջանում վոլգյան առևտուրը խիստ թուլանում է , իսկ XIII դարում մոնղոլ-թաթարական արշավանքները խաթարեց գյուղատնտեսական կապերը, բացառությամբ վերին Վոլգայի ջրամբարի , որտես մեծ դեր էին խաղում Նովգորոդը, Տվերը, Հյուսիս-արևելյան Ռուսաստանի: XV դարից առևտրական ճանապարհի նշանակությունը վերականգնվում է , մեծանում է այնպիսի կենտրոնների նշանակությւոնը, ինչպիսիք են Կազանը , Նիժնի Նովգորոդը, Աստրախանը: Իվան Ահեղի կողմից XVI դարում Կազանի և Աստրախանի խանությունների նվաճումից հետո Ռուսաստանի ձեռքում կենտրոնացավ Վոլգյան ամբողջ ջրային համակարգը, որն էլ հանգեցրեց XVII դարում վոլգյան առևտրի զարգացմանը: Առաջանում են նոր խոշոր քաղաքներ,, որոնցից օրինակ Սամարան , Սարատովը, Ցարիցինը, մեծ դեր խաղացին Յարոսլավլը , Կոստրոմա, Նիժնի Նովգորոդը,Ուլյանովսկ : Վոլգայով անցնում են նավերի մեծ քարավաններ (մինչև 500): XVIII դարում հիմնական առևտրական կենտրոնները տեղափոխվում են Արևմուտք, իսկ ներքին Վոլգայի տնտեսական զարգացումը ընդհատվեց քոչվոր ցեղերի արշավանքների հետևանքով: XVII—XVIII դարերում Վոլգայի ավազանը հանդիսանում էր Ե. Պուգաչովի և Ս.Տ. Ռազինի գլխավորությամբ ապստամբած կազակների և գյուղացիների հիմնական կենտրոնը:

XIX դարում երբ միացրին Մարիինյան գետի համակարգին՝ Վոլգա և Նեվաի ավազանը (1808թ), մեծ առաջընթաց է գրանցվել Վոլժսկի առևտրային ուղիների զարգացմանը: Ստեղծվում է խոշոր գետաին նավատորմը (1820 — առաջին շոգենավ), Վալգայում աշխատում են հսկա բարգե տրանսպորտային միջոցների բանակը (միջև 300.000 մարդ): իրականացվում են խոշոր բերնափոխադրումներ՝ հացի, աղի, ձկան ավելի ուշ նաֆթի և բամբակի:

Սոցիալիստական շինարարության տարիներին, ամբողջ երկրի արդյունաբերականացման հետ կապված, մեծացել է Վոլգայի երթուղու նշանակությունը: XX դարի 30-ական թվականներից ի վեր Վոլգան նաև օգտագործվում է որպես հիդրոէլեկտրակայանի աղբյուր: 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Վոլգայում տեղի ունեցան բեկումնային ու արյունալի Ռժեվի և Ստալինգրադի ճակատամարտերը։ Հետպատերազմյան շրջանում Վոլգայի տնտեսական դերը զգալիորեն աճել է, հատկապես մի շարք խոշոր ջրամբարների և հիդրոէլեկտրակայանների կարուցումից հետո:

Աշխարհագրական դիրքը խմբագրել

Վոլգան սկիզբ է առնում Վալդայի լեռներից (228 մետր բարձր.) և թափվում է Կասպից ծովը:

Գետաբերանը ծովի մակարդակից  28 մետր ցածր է: Վոլգան ամենա խոշորը ներքին հոսքով, այսինքն որ չի թափվում համաշխարհային օվկիանոսին:

Վոլգայի ավազանի գետի համակարգը ներառում է 151 հազար ջրհոսք, ընդհանուր երկարությամբ 574 հազար կմ: Վոլգան ընդունում է շուրջ 200 վտակ: Ձախ վտակները թվով և ավելի շատ են և ջրառատ են քան աջ վտակները։ Կամիշից հետո նշանակալից վտակներ չկան։

Վոլգաի ավազանը զբաղեցնում է Ռուսաստանի եվրոպական տարածքի ⅓ մասը և տարածվում է Վալդայից և միջին ռուսական բարձրավանդակից արեւմուտքում մինչև Ուրալներ արևելքում։ Վոլգայի ջրամբարի հիմնական, սնուցող մասը (աղբյուրից դեպի Նիժնի Նովգորոդ և Կազան քաղաքներ) տեղակայված է անտառային գոտում, ավազանի միջին մասը (Սամարա եւ Սարատով քաղաքներ) անտառային-տափաստանի գոտում, ստորին մասը` տափաստանային գոտում (Վոլգոգրադ քաղաքը), իսկ հարավային մասը՝ կիսաանապատային գոտում: Ընդունված է Վոլգան բաժանել երեք մասի. վերին Վոլգա` աղբյուրից դեպի Օկայի բերան, միջին Վոլգա` Օկայի գագաթից մինչեւ Կամայի բերանը և ստորին Վոլգա` Կամայի հետ միավորումից մինչեւ Կասպից ծով:

Վոլգայի ակունքը խմբագրել

Վոլգայի ակունքի բանալին Տվերի շրջանի Վոլգովերխովյան գյուղն է: Վերին հոսանքներում՝ Վալդայի բարձրավանդակի սահմաններում Վոլգան անցնում է փոքր լճերով՝ Փոքր և Մեծ Վերխիտներ, այնուհետ խոշոր լճերի համակարգով՝ հայտնի որպես Վերին Վոլգական լճեր՝ Ստերժ, Վսելուգ, Պենո, Վոլգո, որոնք միավորվում են Վերին Վոլգական ջրամբարում։

Վերին Վոլգա խմբագրել

Այն բանից հետո, երբ Վոլգան անցավ Վերին Վոլգական լճերի համակարգով, ջրի հոսանքների կարգավորման և նավարկելիությունն ապահովելու նպատակով 1843 թվականին կառուցվել է ջրամբար` Վերնեվոլժսկի Բեյսլոթ: Աղբյուրից Վոլգայի առաջին խոշոր բնակավայրը Ռժեվ քաղաքն է: Տրվեր եւ Ռիբինսկ քաղաքների միջեւ ստեղծվեց Վոլգայի` Իվանկովսկու ջրամբարը (այսպես կոչված, Մոսկովյան ծովը) ամբարտակով, Դուբնայի շրջակայքում գտնվող ՀԷԿ-ը, Ուգլիչի ջրամբարը (Ուգլիչի ՀԷԿ-ի մոտ), Ռիբինսկի ջրամբարը (Ռիբինսկի ՀԷԿ-ի մոտ): Ռիբինսկ-Յարոսլավլյան շրջանում եւ Կոստրոմայից ներքեւ, գետը հոսում է նեղ հովտում, բարձր ափերով` անցնելով Ուգլիչսկո-Դանիլովյան և Գալիչսկո-Չուխլոմսկի բարձրավանդակներով: Այնուհետև, Վոլգան հոսում է Ունժենկայա եւ Բալախնայի ցածրավանդակների երկայնքով: Գորոդեցիում (Նիժնի Նովգորոդից վերև) Վոլգան ձևավորում է Գորկու ջրամբարը: Վերին Վոլգայի խոշորագույն վտակներն են` Սելիժարովկան, Տման, Տվերցան, Մալագան, Շեկսնան, Կոտորոսլան, Ունժան։

Միջին Վոլգա խմբագրել

Միջին հատվածում Վոլգան դառնում է ավելի ջրառատ: Նա հոսում է Պրիվոլժսկիե բարձրավանդակի հյուսիսային մասի երկայնքով: Գետի աջ ափը բարձր է, իսկ ձախ ափը՝ ցածր: Չեբոքսարում կառուցվել է Չեբոքսարի ՀԷԿ-ը, իսկ նրանից վերև գտնվում է Չեբոքսարի ջրամբարը: Միջին հոսանքում Վոլգայի խոշորագույն վտակներն են՝ Օկան, Սուրան, Վետլուգան և Սվիագան:

Ստորին Վոլգա խմբագրել

Ստորին հատվածում, Կամային խառնվելուց հետո, Վոլգան դառնում է ավելի հզոր գետ: Այստեղ այն հոսում է Պրիվոլժսկիե բարձրավանդակի երկայնքով: Տոլյատովի քաղաքի մոտ, Սամարայի Լուկից վերև, որը ձևավորվում է Վոլգա գետի միջոցով, Ժիգուլևյան լեռները ձգելով կառուցվել է Ժիգուլևյան ՀԷկ-ի ամբարտակը, որից վերև գտնվում է Կույբիշևի լայնատարած ջրամբարը: Բոլագովո քաղաքի մոտ, Վոլգայի վրա կառուցվել է Սարատովի հիդրոէլեկտրակայանի պատնեշը: Նրանից վերև Սարատովի ջրամբարն է: Ստորին Վոլգան ստանում է համեմատաբար փոքր վտակներ `Սոկ, Սամարա, Մեծ Իդրիզ, Էրուսլան: Վոլգոգրադում, Վոլժսկոյ ՀԷԿ-ի շրջանում, Վոլգայից առանձնանում է ձախ թևը՝ Ախտուբան (երկարությունը 537 կմ), որը հոսում է գետի հիմնական մասին զուգահեռ: Վոլգայի և Ախտուբայի միջև ընկած մեծ տարածությունը, որի մեջ կան մեծ քանակությամբ ջրամբարներ և առվակներ, կոչվում է Վոլգա- Ախտուբինսկի հեղեղուտ, և, որի լայնությունը հասել է նույնիսկ մինչև 20—30կմ: Ախտուբայի և Վոլգոգրադի միջև Վոլգայի վրա կառուցվել է «Վոլգա» ՀԷԿ-ը, որի պատնեշի վերևում տարածվում է Վոլգոգրադի ջրամբարը:

Վոլգայի դելտան սկսվում է Բուզանի թևի ( Աստրախանից 46 կմ հյուսիս) և Վոլգայի հոսանքի բաժանման վայրից և հանդիսանում է ամենամեծը Ռուսաստանում և խոշորագույններից մեկը՝ Եվրոպայում: Դելտայում հաշվվում են շուրջ 500 փոքր գետեր և գետակներ: Հիմնական վտակներն են՝ Բուզան, Բախտեմիրը, Կամիզյակը, Հին Վոլգան, Բոլդան, Ախտուբան, նրանցից նավարկելի է Բախտեմիրը, որը ձևավորում է Վոլգա-Կասպիական ջրանցքը: Վոլգայի ստորին հատվածի ճյուղերից մեկը՝ Կիգաչը, հատում է Ղազախստանի տարածքը: Ստորին Վոլգան անցնում է Սարատովի մարզի միջով (բացառությամբ ամենահյուսիսային շրջանների), Վոլգոգրադի մարզով, Կալմիկական հանրապետությունով և Աստրախանի մարզով:

Վոլգա՝ Ռուսաստանի կենտրոնական ջրուղին խմբագրել

Վոլգան հոսում է Ռուսաստանի Դաշնության 15 ենթակա սուբյեկտների տարածքում (ակունքից դեպի բերան).

Վոլգա ավազանի տարածքային կազմը ներառում է:

ինչպես նաև Ղազախստանի Ատիռաիսկի մարզը

Վոլգան կապված է՝

  • Բալթիկ ծովով՝ Վոլգա-Բալթյան ջրաին ճանապահով, Վիշնևոլոտսկայա և Թիխվին համակարգերով;
  • Սպիտակ ծովով` Սեվերոդվինսկի համակարգի միջոցով և Բելոմորսկ-Բալթիկ ջրանցքով;

Վերին Վոլգայի ավազանում կան խոշոր անտառային լեռնազանգվածներ, միջին և մասամբ Վոլգայի ստորին շրջանում խոշոր տարածքները զբաղված են հացահատիկային և արդյունաբերական մշակաբույսերով: Բոստանաբուծությունը և այգեգործությունը զարգանում են: Վոլգա-Ուրալյան տարածաշրջանում կան հարուստ նավթային և գազային հանքեր:

Էկոլոգիա և ձկնորսություն խմբագրել

Վոլգայում կա մոտավորապես 70 ձկնատեսակ, որոնցից 40-ը արդյունաբերական(ամենակարևորը՝ վոբլա, բրամ, ծածան,շիղաձուկ, լոքո, գայլաձուկ, թառափ, ստերլետ):

Ռուսաստանի կայսրություն ժամանակ տարվա ընտացքում 4 ձկնորսական եղանակա եղել՝ գարնանը (մարտի վերչից միջև մայիսի 15-20-ը) բռնում էին ծածան, բրամ և գետածածանը: Ամառանը (Հուլիս 15-ից) թառափի (թառափ, զութխի, շիպ, ստերլետ), աշնանը՝ (սեպտեմբերի 1-ից միջև նոյեմբերի 1-ը) և ձձմռանը սառցանցքի միջոցով բռնվում էին բոլոր տեսակները: Ամենա խոշոր որսը տեղի էր ունենում գարունը, այնուհետև աշնանը, ձմռանը ձուկները բռնում էին ամենա քիչ: Ձվադման ժամանակահատվածում, մայիսի 15-ից հուլիսի 15-ը, արգելվում էր «Վոլգա»-ում ձկնորսությունը: Ձկան աղը դնելու համար միայնակ Սապոխնիկովները օգտագործում էին տարեկան 16 հազար տոննա աղ: Ձմռանը իրենց խանութներում վաճառում էին 4 մետր երկարությամբ թառափ ձուկը, պարունակող միջև 200 կգ ձկնկիթ: Արդեն XIX դարի վերջին Վոլգայում առևտրային ձկների թիվը զգալիորեն նվազել է: Ոմանք դա կապում էին անհանդուրժող ձկնորսության հետ, մյուսները `ջրերի աղտոտմը նավթով, որով ջեռուցվում էին շոգենավերը:

Նավարկություն խմբագրել

Վոլգայի երկայնքով ներքին ջրուղիները՝ Ռժեվ քաղաքից մինչև Կոլխոզնիկ նավակայանը (589 կմ), Կոլխոզնիկ մինչև Բերթյուլ (գյուղ Կարմիր Բարեկադներ)՝ 2604 կմ, ինչպես նաև գետի դելտայում գտնվող 40 կիլոմետրանոց հատվածը:

Վոլգայի երկայնքով նավարկության համար օգտագործված գետի անոթները ցուցադրվում են Նիժնի Նովգորոդի ջրային տրանսպորտի պետական համալսարանի գետերի նավատորմի թանգարանում:

Կամուրջներ և անցումներ խմբագրել

Վերին Վոլգայում գտնվող կարճ կամուրջներից բացի, գետի առաջին մշտական կամուրջը Սիզրանի մոտ Ալեքսանդրովի երկաթուղային կամուրջն էր, որը շահագործման է հանձնվել 1880 թվականին:

Մինչ այդ, շոգենավերն ու լաստանավերը օգտագործվել էին բեռներ և անձնակազմներ անցումներ կատարելու համար, իսկ ավելի վաղ` խոշոր տախտակամած նավակներ, որոնք կոչվում էին դինաներ: Այսօրվա դրությամբ Վոլգաի ամենա երկար կամուրջը, որը նաև ամենաերկարն է Ռուսաստանում, Ուլյանովսկի Նախագահական կամուրջն է (5825 մետր):