Կալուգայի մարզ (ռուս.՝ Калужская область)՝ մարզ Ռուսաստանում։ Կազմվել է 1944 թվականի հուլիսի 5-ին։ Տարածությունը 29,9 հազար կմ2 է, բնակչությունը՝ 1 005 585։ Բաժանված է 23 շրջանի, ունի 17 քաղաք։ Կենտրոնը՝ Կալուգա։ 1967 թվականի հուլիսի 25-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Picto infobox map.png
Կալուգայի մարզ
Калужская область
Flag of Kaluga Oblast? Զինանշան
Flag of Kaluga Oblast.svg
Coat of arms of Kaluga Oblast.svg
Пейзаж Калуга.JPG
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասն էԿենտրոնական դաշնային շրջան
ԿարգավիճակՌուսաստանի երկրամաս
Մտնում էՌուսաստան[1]
ՎարչկենտրոնԿալուգա
Օրենսդրական մարմինQ4184913?
Բնակչություն1 000 070 մարդ (2020)[2]
Տարածք29 800 կմ²
Map of Russia - Kaluga Oblast.svg
Հիմնադրված էհուլիսի 5, 1944 թ.
Սահմանակցում էՄոսկվա, Մոսկվայի մարզ, Տուլայի մարզ, Օրյոլի մարզ, Բրյանսկի մարզ և Սմոլենսկի մարզ
Ժամային գոտիմոսկովյան ժամանակ
ՓոխարինեցԿալուժսկայա գուբերնիա
ISO 3166-2 կոդRU-KLU
Ավտոմոբիլային կոդ40
admobl.kaluga.ru(ռուս.)

ԱշխարհագրությունԽմբագրել

Կալուգայի մարզի մակերևույթը բլրաթմբային է՝ մասնատված գետահովիտներով, հեղեղատներով։ Հյուսիս-արևմուտքում և հյուսիսում տարածված են մորենային, հարավարևմուտքում՝ գանդրային, կենտրոնական և արևելյան մասում՝ էրոզիոն հարթությունները։ Տերիտորիայի առավելագույն բարձրությունը 270-280 մ է։ Կլիման բարեխառն է, ամառը՝ չափավոր տաք և խոնավ, ձմեռը՝ չափավոր ցուրտ՝ ձյան կայուն շերտով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17,5 °C-ից մինչև 18,5 °C է, հունվարինը՝ -9 °C-ից - 10, 3 °C։ Տարեկան տեղումները՝ 550-650 մմ։

Կալուգայի մարզի քաղաքներն են․ Կալուգա, Բալաբանովո, Բելոուսովո, Բորովսկ, Երմոլինո, Ժիզդրա, Ժուկով, Լյուդինովո, Կիրով, Կոզյոլսկ, Կոնդրովո, Կրեմյոնկի, Մալոյարոսլավեց, Մեդին, Մեշյովսկ, Մոսալսկ, Յուխնով, Սոսենսկի, Սպաս-Դեմենսկ, Սուխինիչի, Տարուսա, Օբնինսկ։

ԲնակչությունԽմբագրել

Բնակիչները հիմնականում ռուսներ են։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 33 մարդ է։

Ֆլորա և ֆաունաԽմբագրել

Խոշոր գետերն են Օկան (Ուգրա, ժիզդրա, Պրոտվա վտակներով) և Դեսնայի վտակ Բոլվան։ Անտառները գրավում են տարածքի ավելի քան 40% ը։ Գերակշռում են կեչին, կաղամախին, սոճին, եղևնին։ Անտառներում հանդիպում են աղվես, գայլ, նապաստակ, որմզդեղն։ Կան թռչունների շատ տեսակներ։

ԱրդյունաբերությունԽմբագրել

Արդյունաբերության առաշատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը։ Զարգացած են նաև փայտամշակությունը, թաղանթանյութի, թղթի, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը մասնագիտացած է կաթնատու անասնապահության, խոզաբուծության ուղղությամբ։

ԳյուղատնտեսությունԽմբագրել

Զարգացած է կարտոֆիլի, բանջարեղենի արտադրությունը և մասամբ՝ վուշագործությունը։ Մշակում են ցորեն, գարի, տարեկան, վարսակ, հնդկացորեն, կերային կուլտուրաներ։ Ունի 868 կմ երկաթուղի և ավտոմոբիլային ճանապարհների խիտ ցանց։ Նավարկելի է Օկա գետը։

Կալուգայում կա օդանավակայան։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Атлас Калужской области / Автор-составитель В. В. Трефилов; Ред. Н. В. Солнцева.. — Калуга։ Золотая аллея, 2002. — 176 с. — 4 000 экз. — ISBN 5-7111-0338-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 186