Օր (գետ)

գետ Ռուսաստանում

Օր, գետ, որը հոսում է Ակտյուբինի (Ղազախստան) և Օրենբուրգի մարզերում։ Ուրալ գետի ձախ վտակն է։

Օր
Բնութագիր
Երկարություն332
Ավազանի մակերես18 600 կմ²
Ջրի ծախս21,3 (Գետաբերանից 61 կմ հեռու)
Ջրահոսք
ԱկունքՇիյլի և Տերիսբուտակ
գետերի միաձուլման վայր
Ակունքի տեղակայումQ13643424?
Բարձրություն303 մ
ԳետաբերանՈւրալ
Գետաբերանի տեղակայումՕրսկ
Բարձրություն185,1 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերMamyt?, Mendybay?, Ashchebutak? և Kamsak?
Երկրամաս
Ուրալի ավազան

Թյուրքական ծագմամբ ор բառը ղազախերեն նշանակում է խրամ, առու, հեղեղատ։

Երկարությունը 332 կմ է, ավազանի մակերեսը՝ 18,6 հազար կմ²։ Օրը ձևավորվում է այն վայրում, որտեղ միաձուլվում են Շիյլի և Տերիսբուտակ գետերը, որոնք սկիզբ են առնում Մուգոջարի արևմտյան լանջերից։

Սնուցումը հիմնականում ձյունային է։ Տարեկան միջին ջրի ծախսը 21,3 մ³/վ է, որի չափման վայրը գտնվում է գետաբերանից 61 կմ հեռավորության վրա։ Ջրառատ է դառնում ապրիլից մինչև մայիս ամսի կեսերը, իսկ տարվա մյուս ամիսներին մակարդակը խիստ ցածր է։ Սառչում է հոկտեմբերի 2-րդ կեսին, նոյեմբերին և հալչում է մարտի վերջին կամ ապրիլին։ Օրի ջրերը օգտագործվում են լիմանային ոռոգման և ջրամատակարարման համար։ Թափվում է Օրսկ քաղաքի Ուրալ գետը։

1735 թվականին Օրի՝ Ուրալ թափվելու վայրում հիմնադրվել են Օրսկի ամրոցը և Օրենբուրգ բնակավայրը, որը ապագայում տեղափոխվեց Ուրալի հոսքի ուղղությամբ ավելի ներքև (ներկայիս Օրենբուրգը Օրենբուրգի մարզի վարչական կենտրոնն է), իսկ հին վայրում մնաց միայն Օրսկի ամրոցը։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Государственный водный реестр РФ: Орь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.