Ստերլետ
Ստերլետ | |
Ստերլետ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Կարգ | Թառափազգիներ (Acipenseriformes) |
Ենթակարգ | Acipenseroidei |
Ընտանիք | Թառափ (Acipenseridae) |
Ցեղ | Թառափ (Acipenser) |
Տեսակ | Ստերլետ (A. ruthenus) |
Միջազգային անվանում | |
Acipenser ruthenus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ |
Ստերլետ, Ստերլյադ[1], Տարաղան (Acipenser ruthenus), թառափազգիների ընտանիքի ձուկ։
Տարածված է Սև, Ազովի, Կասպից ծովերի և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանների գետերում (արևելքում մինչև Ենիսեյը ներառյալ)։ Հայտնի են կիսագաղթող ձևեր։ Ձվադրում է գարնանը, դնում՝ 4—137 հզ․ ձկնկիթ։ Ապրում է մինչև 22 տարի։ Սնվում է գլխավորապես միջատների թրթուրներով։ Արժեքավոր ձուկ է։ Արհեստականորեն բուծվում է։
- Մարմնի երկարությունը՝ մինչև 125 սմ
- Զանգվածը՝ 16 կգ։
Ստերլետի հին հայերեն անվանումը տարաղան է, որն առաջացել է ձկան գլուխը տարաղի հետ նմանեցնելու արդյունքում (տարաղը քարգործական մուրճի տեսակ է)։ Իսկ թառափազգու այն տեսակը, որից ձկնկիթ են ստանում, կոչվում է "թուխու" (խոսքը թիաքիթի մասին է (բելուգա))։ Արդի խոսակցական լեզվում լայնորեն կիրառվում է "ստեռլեց" աղավաղված ձեւը։ (Անգլ.՝ Sterlet, ռուս.՝ Стерлядь)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://freda.am/wp-content/uploads/2015/06/8.pdf Հայաստանի Հանրապետության ձկնաբուծության ոլորտի ուսումնասիրություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 124)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերլետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերլետ» հոդվածին։ |
Հղումներ
խմբագրելhttp://www.nayiri.com/search?dt=HY_HY&r=0&l=hy_LB&query=%D5%8F%D5%A1%D6%80%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6