Պլիոցենյան բաժին
Պլիոտենյան բաժին (հին հունարեն՝ πλεῖον - ավելի թվաշատ, ավելի զգալի, ավելի տևական և καινός - նոր, ժամանակակից), պլիոցեն, նեոգենյան համակարգի վերին բաժինը։

Ընդգրկել է 2 մլն-ից մինչև 7 միլիոն տարի առաջ ընկած ժամանակահատվածը։
Ենթաբաժիններ Խմբագրել
Ստորաբաժանվում է 3 ենթաբաժինների՝
- ստորին,
- միջին
- վերին։
Որոշ հետազոտողներ պլիոցենյան բաժնի վերջը առանձնացնում են որպես հատուկ դարաշրջան՝ էոպլեյստոցեն, որը հանդիսանում է չորրորդական համակարգի ստորին բաժինը։ Պլիոցենյան բաժին անջատել է Չ․ Լայելը 1833 թվականին։ Պլիոցենյան բաժնում տեղի են ունեցել Հայաստանի տարածքի բարձրացում և բարձրադիր ռելիեֆի ձևավորում, որն ուղեկցվել է ինտենսիվ հրաբխականությամբ։ Պլիոցենյան բաժնի վերջում դիտվել է կլիմայի խիստ սառեցում։
Գրականություն Խմբագրել
- Comins Niel F., William J. Kaufmann III (2005)։ Discovering the Universe (7th ed.)։ New York, NY: Susan Finnemore Brennan։ ISBN 0-7167-7584-0
- 2004։ A Geologic Time Scale 2004, Cambridge University Press.
- Ogg Jim (June 2004)։ «Overview of Global Boundary Stratotype Sections and Points (GSSP's)»։ Վերցված է 2006 թ․ ապրիլի 30
- Van Andel Tjeerd H. (1994)։ New Views on an Old Planet: a History of Global Change (2nd ed.)։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-44243-5
Արտաքին հղումներ Խմբագրել
- Mid-Pliocene Global Warming: NASA/GISS Climate Modeling Archived 2005-06-23 at the Wayback Machine.
- Palaeos Pliocene Archived 2004-12-07 at the Wayback Machine.
- PBS Change: Deep Time: Pliocene
- Possible Pliocene supernova Archived 2007-12-06 at the Wayback Machine.
- "Supernova dealt deaths on Earth? Stellar blasts may have killed ancient marine life" Science News Onlineretrieved February 2, 2002 Archived February 21, 2006, at the Wayback Machine.
- UCMP Berkeley Pliocene Epoch Page
- Pliocene Microfossils: 100+ images of Pliocene Foraminifera
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 331)։ |