Բուրդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բուրդ` կենդանիներից` ոչխարից, այծից, ուղտից խուզվող մազածածկը, որն ունի մանվելու հատկություն և որից գործելու կամ թաղիքացնելու միջոցով հնարավոր է տարբեր գործվածքներ պատրաստել։ Մազածածկը, որից հնարավոր չէ գործվածք կամ թաղիք պատրաստել, չի պատկանում բրդային հումքին։
Իր ֆիզիկատեխնիկական, տեխնոլոգիական և մեխանիկական համալիր հատկություններով ոչխարի բուրդը համարվում է բարդ կառուցվածքով արժեքավոր հումք։ Այն ունի վատ ջերմահաղորդականություն, լավ էլեկտրաջերմամեկուսիչ է, ամուր է, խոնավածուծ է, բաց է թողնում օդը (շնչող է) և ուլտրամանուշակագույն ճառագայթները, օժտված է ներկվելու բացառիկ հատկությամբ և չափազանց հիգիենիկ է։
ԱրտադրությունըԽմբագրել
Բրդի տարեկան համաշխարհային արտադրությունը կազմում է մոտավորապես 1.3 միլիոն տոննա։
- Ավստրալիա։ համաշխարհային խուզի 25%-ը (2004/2005 թթ. 475 միլիոն կգ չլվացած)
- Չինաստան։ 18%
- ԱՄՆ։ 17%
- Նոր Զելանդիա։ 11%
- Արգենտինա։ 3%
- Թուրքիա։ 2%
- Իրան։ 2%
- Մեծ Բրիտանիա։ 2%
- Հնդկաստան։ 2%
- Սուդան։ 2%
- Հարավային Աֆրիկա։ 1%
Արտաքին հղումներԽմբագրել
- Ավստրալական բրդի շուկա
- AWI կայք Archived 2009-08-15 at the Wayback Machine.
- Բրդի արդյունաբերությունը Միացյալ նահանգներում Archived 2009-01-15 at the Wayback Machine.
Ընթերցե՛ք «բուրդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |