Բացել գլխավոր ցանկը

Հենրիկ Սիրավյան

հայ նկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

 
«Հայ ժողովրդական երգի տոն, ծաղկի տոն», Հայաստանի երաժշտական ընկերության ճեմասրահ, որմնանկար՝ նվիրված արևմտահայության հիշատակին, 1984-1987 թթ., տեմպերա, 330 x 1350 սմ
  • 1962 թ. արժանացել է մրցանակի համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում (Մոսկվա) Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարների համար
  • 1962 թ. մասնակցել է «Հինգի ցուցահանդեսին» (Արփենիկ Ղափանցյան, Լավինա Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մինաս Ավետիսյան և Հենրիկ Սիրավյան)
  • 1966 թ. ուղեկցել է Մարտիրոս Սարյանին Բուխարեստ (Ռումինիա) Մարտիրոս Սարյանի անհատական ցուցահանդեսի կապակցությամբ (45 օր)
  • 1967 թ. նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ կատարել է «Հայաստան» պաննոն Դամասկոսի միջազգային տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար
  • 1968 թ. Պաննո Բրազիլիայի (Ռիո դե Ժանեյրո) տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար
  • 1969 թ. արժանացել է մրցանակի «Պիոներ» մանկական ամսագրի լավագույն նկարչական ձևավորման համար
  • 1969 թ. Էջմիածնի Կոմիտասի թանգարանի (Գևորգյան ճեմարան) գմբեթի նկարչական ձևավորումը (կազմված է 8 մասից) նկարիչներ Հակոբ Հակոբյան]]ի և Ա. Մելքոնյանի հետ
  • 1970 թ. կատարել է Հրազդանի շրջանի Քաղսի գյուղի Մշակույթի տանը «Աղբյուրի մոտ»(2 x 12 մ) և «Որս»(4 x 7 մ) որմնանկարները
  • 1973 թ. «Հայաստան» եռապատկեր որմնանկարը Հայաստանի գրողների միության նախագահության ճեմասրահում
  • 1974 թ. ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը Նիգերիայի Լագոս քաղաքում
  • 1975 թ. մասնակցել է հինգ նկարիչների ցուցահանդեսի Չեխոսլովակիայի Պրահա քաղաքում
  • 1975 թ. «Բջնիի անցյալը և ներկան»որմնանկարը Բջնիի Մշակույթի ակումբում (4x40 մ)
  • 1976 թ. ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում
  • 1977 թ. ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը ԱՄՆԼոս Անջելես քաղաքում (պաննո 2x62մ)
  • 1977 թ. Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում
  • 1978 թ. Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատվոգիր
  • 1979 թ. ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորումը Հարավսլավիայի Զագրեբ քաղաքի միջազգային տոնավաճառում
  • 1981 թ. «Դավիթ Բեկ» օպերայի ձևավորումը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի նորաբաց եռամաս բեմի համար
  • 1981 թ. Հայաստանի տաղավարի ձևավորումը «Էքսպո-81»միջազգային ցուցահանդեսում Կանադայի Մոնրեալ քաղաքում
  • 1982 թ. միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի ձևավորումը Հնդկաստանի Դելի քաղաքում: Ստացել է ոսկե մեդալ լավագույն ձևավորման համար
  • 1982 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ ԱԱՊ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական շքանշանով
  • 1984 թ. ԽՍՀՄ տաղավարի հայկական բաժնի ձևավորումը Իսպանիայի Բարսելոնա քաղաքի միջազգային տոնավաճառում, որի համար արժանացել է Բարսելոնայի քաղաքապետարանի «Գեղեցկության աստվածուհի»մրցանակին
  • 1984-1987 թթ. «Հայկական երգ» որմնանկարը (3.3 x 15.5 մ) Հայաստանի երգչախմբային ընկերության ճեմասրահում
  • 1985 թ. արժանացել է առաջին մրցանակի «Երևանը և երևանցիները» ցուցահանդեսում
  • 1985 թ. Եղեգնաձոր քաղաքի ձևավորումը Գլաձորի Համալսարանի 700-ամյակի առթիվ
  • 1986 թ. ԽՍՀՄ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի բաժնի ձևավորումը (4 x 16 մ) Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Գրան Պրի լավագույն ձևավորման համար
  • 1986 թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով
  • 1993 թ. անհատական ցուցահանդես Երևանում` Նկարչի տանը[3]

ՍտեղծագործություններԽմբագրել

Հենրիկ Սիրավյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին։ Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ։ Կատարել է մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներ՝

Ձևավորել Է՝

1962 թվականին Երևանում մասնակցել է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան

Սիրավյանի արվեստին բնորոշ են պատկերի պայմանական ընդհանրացումը, նուրբ քնարականությունը, գուներանգների և կոմպոզիցիայի ներդաշնակումն ու կերպարների վառ արտահայտչականությունը։

Հենրիկ Սիրավայանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։

ՊարգևներԽմբագրել

1962 թվականից Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունը նշանավորվել է տարբեր պարգևներով ու մրցանակներով։

  • Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսի մրցանակ, Մոսկվա, 1962
  • Մանկական ամսագրի լավագույն նկարազարդման համար մրցանակ, 1969, «Պիոներ», Երևան
  • Գերագույն խորհրդի պատվոգիր, 1978
  • Հոբելյանական շքանշան ԽՍՀՄ առևտրա-արդյունաբերական պալատի 50-ամյակի առթիվ, 1982
  • «Երևան և երևանցիներ» ցուցահանդեսում առաջին մրցանակ, 1985
  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան, 1986
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1977

ՑուցահանդեսներԽմբագրել

Անհատական ցուցահանդեսներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 4, Երևան, 2003 
  3. Siravyan Davit, Siravyan Gagik (2008-01-01)։ Henrik Siravian։ Երեվան: Henrik Siravian։ ISBN 9789939532851 
  4. «Զանգեզուր», Հենրիկ Սիրավյան
  5. «Բջնիի տաճարը, Հենրիկ Սիրավյան
  6. «Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար), Հենրիկ Սիրավյան
  7. «Ուսանողուհի Ժաննա Հակոբյանի դիմանկարը», Հենրիկ Սիրավյան
  8. «Առավոտը Զանգեզուրում», Հենրիկ Սիրավյան
  9. «Գառնիի սարը», Հենրիկ Սիրավյան
  10. «Ծաղկեպսակ», Հենրիկ Սիրավյան
  11. «Զանգեզուրի լեռներ», Հենրիկ Սիրավյան
  12. «Ձմեռ. Երևան», Հենրիկ Սիրավյան
  13. «Եկեղեցի. Տրդատի դուռը», Հենրիկ Սիրավյան
  14. «Գեղարդ», Հենրիկ Սիրավյան
  15. «Պրահայի գարուն. Կոմիտասի անվան քառյակը Էդգար Հովհաննիսյանի հետ», Հենրիկ Սիրավյան
  16. «Երանոս սարը», Հենրիկ Սիրավյան
  17. «Ժայռեր», Հենրիկ Սիրավյան
  18. «Նա ոտաբոբիկ քայլեց Հայաստանով» Հենրիկ Սիրավյան (տեսանյութ, լուսանկարներ)
  19. Բացվել է Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը
  20. Հետմահու ցուցահանդեսով նշվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի 80-ամյակը
  21. Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես
  22. Հենրիկ Սիրավյանի չցուցադրված կտավներն ու ընկերների հուշերը
  23. Հենրիկ Սիրավյանի նկարների ցուցադրություն, 2016
  24. Mediamax։ «Ուրիշ Հայաստանից մինչեւ ժպտացող Կոմիտաս. ցուցահանդես՝ նվիրված Հենրիկ Սիրավյանի 90-ամյակին»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2018-12-19 
  25. «Հենրիկ Սիրավյան․ աշակերտի վերադարձը՝ որպես Վարպետ»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2018-12-22 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներԽմբագրել