Սարգիս Մուրադյան պատկերասրահ
Սարգիս Մուրադյան պատկերասրահ, ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ժառանգությունը ներկայացնող պատկերասրահ Երևանում։
Սարգիս Մուրադյան պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Իսահակյան 38, հեռախոս 56-56-98Իսահակյան փողոց (38) |
Հիմնադրվել է | 2014 |
![]() | |
![]() |
Պատկերասրահ խմբագրել
Սարգիս Մուրադյան պատկերասրահը հիմնվել է 2014 թվականին Մուրադյան ընտանիքի կողմից (ամուսիններ Զարուհի Մուրադյանի (նկարչի դուստրը) և Հակոբ Ճաղարյանի ջանքերով)[1]։ Պատկերասրահի նպատակն է ներկայացնել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ժառանգությունը, զարգացնել Հայաստանում ժամանակակից արվեստը՝ կազմակերպելով մշակութային և կրթական միջոցառումներ։
Պատկերասրահը բացվել է «Կինը Մուրադյանի արվեստում» ցուցահանդեսով՝ նվիրված նկարչի տիկնոջ՝ Լյուդմիլա Քեչեկի հիշատակին։
Սարգիս Մուրադյանն առաջին հայ արվեստագետներից է, որ սովետական տարիներին անդրադարձել է ազգային թեմային՝ «Կոմիտաս. վերջին գիշերը» (1956) կտավում (Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մաս է կազմում)[2][3]։ Նա գործուն մասնակցություն է ունեցել 1965 և 1988 թթ. հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Արցախյան հիմնախնդրի արդար լուծմանն ուղղված պայքարին։
Սարգիս Մուրադյանի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում, Քյոլնի ժամանակակցի արվեստի Լյուդվիգ թանգարանում[4] և մասնավոր հավաքածուներում։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի բացումը
- ↑ «Կոմիտաս. Վերջին գիշեր (1956)», ՀԱՊ
- ↑ "САРКИС МУРАДЯН" - НОВАЯ ГАЛЕРЕЯ В СЕРДЦЕ СТОЛИЦЫ
- ↑ «Սարգիս Մուրադյան Պատկերասրահ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-26-ին։ Վերցված է 2020-12-01