Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան
Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, թանգարան Մոսկվայում, հիմնադրվել է 1918 թվականին, որպես Արևելքի արվեստների թանգարան, 1925-1962 թվականներին կոչվել է Արևելյան մշակույթների պետական թանգարան, 1962 թվականից՝ ներկա անունով։ Հավաքածուն կազմված է Արևելքի ժողովուրդների հին և ժամանակակից գեղանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ավելի քան 30 հազար ցուցանմուշներից (1972)։ Հարուստ է ներկայացված Չինաստանի, Ճապոնիայի, Իրանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի մշակույթը։ Հայկական արվեստը (600 նմուշ) ներկայացված է Հ. Հովնաթանյանի («Դ. Քարաջյանի դիմանկարը») և նրա դպրոցի անհայտ նկարիչների («Թովմաս Օրբելյանի դիմանկարը»), Ս. Ներսիսյանի, Բաշինջաղյան Գևորգի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Արա Սարգսյանի, Անատոլի Ավետյանի և այլոց գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական աշխատանքներով, ինչպես և հայ ազգային դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցանմուշներով։ 2018 թվականի տվյալներով թանգարանի հավաքածուում հաշվվում էր 160 հազարից ավելի ցուցանմուշ[1][2]։
Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Վայր | Nikitsky Boulevard? |
Հիմնադրվել է | 1918 |
Կայք | new.orientmuseum.ru/?lang=en |
![]() | |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Музей Востока»։ Официальный сайт музея։ Վերցված է 2018-06-26
- ↑ Войтов, 2003
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 37)։ |