Շողակաթ (գյուղ)

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
(Վերահղված է Շորժաից)

Շողակաթ, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Շողակաթ համայնքի կենտրոնն է։ Մինչ 2017թ. նոյեմբերն անվանվել է Շորժա: Հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 95 կմ, իսկ Երևան քաղաքից 110 կմ։

Գյուղ
Շորժա
Շորժա, համայնապատկեր.jpg
Շորժա համայնապատկեր
Կոորդինատներ: 40°30′11″ հս․ լ. 45°16′13″ ավ. ե. / 40.50306° հս․. լ. 45.27028° ավ. ե. / 40.50306; 45.27028
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԳյուղապետՍուլիկո Շուշանյան
Մակերես39.2 կմ²
ԲԾՄ1932 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն565[1] մարդ (2011 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներ1316
##Շողակաթ (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Շողակաթ (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1810-ական թվականներին Ռուսաստանի Մոլդովիայի մարզից եկած աքսորականների միջոցով։ Գյուղը նախկինում կրել է Նադեժդինո անվանումը։ 1932 թ. Նադեժդինո գյուղը վերանվանվել է Շորժա։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 1-ին հզմ. բերդի ավերակներ, դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղում գործում է 16-րդ դարի կառուցված և 2009 թ. վերականգնված եկեղեցի։

ԿլիմանԽմբագրել

Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1932 մ բարձրության վրա։

ԲնակչությունԽմբագրել

Բնակչությունը նախկինում եղել է միատար, բնակվել են միայն մոլդովացիներ։ 20-րդ դարի սկզբից գյուղում բնակություն են հաստատել նաև թրքախոս աղկոյանլու և կարակոյանլու ցեղի ներկայացուցիչներ։ 1989-1992 թթ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից եկած փախստականներով և Արծվաշենից բռնի տեղահանվածներով։

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 140 308 469 799 762 894 956 410 565 491 565

ՏնտեսությունԽմբագրել

Զբաղվածության հիմնական ուղղություններն են՝ հողագործություն, անասնապահություն, պտղաբուծություն[2], սպասարկման ոլորտ։ Գյուղի միջով է անցնում Երևան-Զոդ ավտոճանապարհը և Երևան-Զոդ երկաթուղին։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, նախակրթարան, բուժկետ, երկաթուղային կայարան, օդևերևութաբանական կայան, մի քանի հանգստյան տներ։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել