Առնո Բաբաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առնո Հարությունի Բաբաջանյան (հունվարի 22, 1921[1][2][3][…], Երևան, Հայկական ԽՍՀ[4][5] - նոյեմբերի 11, 1983[4][3][6], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5] և Մոսկվա, ԽՍՀՄ[3]), հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության (1971[7]) և ՀԽՍՀ (1962[7]) ժողովրդական արտիստ։
Առնո Բաբաջանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1921[1][2][3][…] Երևան, Հայկական ԽՍՀ[4][5] |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 11, 1983[4][3][6] (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5] կամ Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Ժանրեր | ակադեմիական երաժշտություն և էստրադա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[5] |
Լեյբլ | Մելոդիա |
Կրթություն | Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1947)[5] և Մոսկվայի կոնսերվատորիա (1948)[5] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Կայք | babajanyan.ru |
Arno Babajanian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱռնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում (ծնվել է հունվարի 21-ին, սակայն հայրը նրա ծննդյան վկայականում դարձրել է հունվարի 22[8] 1924 թվականին Վլադիմիր Լենինի մահվանից հետո, քանի որ հունվարի 21-ը հայտարարվել է ամենամյա սգո օր)[8]։ Հայրը՝ Հարություն Հակոբի Բաբաջանյանը (1890-1963), լինելով մաթեմատիկայի ուսուցիչ, նվագել է հայկական ժողովրդական տարբեր գործիքներ։ Կոմպոզիտորի մայրը՝ Արծվիկ Հովսեփի Հարությունյանը (1894-1975), եղել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա․ Գորկու անվան դպրոցում։
Վաղ մանկությունից Առնո Բաբաջանյանը ցուցաբերել է երաժշտական ունակություններ։ Երեք տարեկանում սկսել է նվագել իրենց տան հին ֆիսհարմոնիան։ 1926 թվականին նրա տաղանդը նկատել է Արամ Խաչատրյանը։
1928 թվականին սկսել է հաճախել Գորկու անվան միջնակարգ հանրակրթական դպրոց և միաժամանակ ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խումբ։ Արդեն 9 տարեկանում գրել է «Պիոներական քայլերգը» (հրատարակվել է 1932 թվականին)։ 12 տարեկանում ստացել է իր առաջին մրցանակը Երիտասարդ երաժիշտների մրցույթում, որտեղ կատարել է Լ. վան Բեթհովենի Չորրորդ սոնատը և Ֆելիքս Մենդելսոնի «Ռոնդո կապրիչիոզոն»։ Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցն ավարտելուց հետո 1935 թվականին ընդունվել է կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի ֆակուլտետներ (Սարգիս Բարխուդարյանի և Վ. Տալյանի դասարան)։
1938 թվականին տեղափոխվել է Մոսկվա և անմիջապես ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրս՝ ավարտելով այն դաշնամուրի դասարանում Ե. Ֆ. Գնեսինայի և կոմպոզիցիայի դասարանը՝ Վ. Յ. Շեբալինի մոտ։ Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիա (Բորիս Մ. Բեռլինի հատուկ դաշնամուրի դասարան)։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում մոբիլիզացվել էր Սմոլենսկի մոտ պաշտպանական աշխատանքների համար։ 1941 թվականի վերջին Մոսկվայի կոնսերվատորիայի հետ տարհանվել է Սարատով։
1942 թվականից սովորել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանում Կ. Իգումնովի մոտ և կոմպոզիցիայի դասարանում՝ Վ. Տալյանի մոտ՝ անցնելով Երևանի կոնսերվատորիայի լրիվ դասընթացը առանց պետական քննությունների, ապա տեղափոխվել է Մոսկվա և վերականգնվել Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի ֆակուլտետի նախավերջին կուրսում։
1943 թվականին դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։
1946 թվականին երիտասարդ կոմպոզիտորների մի խմբի հետ գործուղվել է Մոսկվա՝ կատարելագործվելու համար։ 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայկական ԽՍՀ մշակույթի տանը։ 1947 թվականին էքստեռն կարգով ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը (Վ. Տալյանի կոմպոզիցիայի դասարան), իսկ 1948 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան (Կ. Իգումնովի դաշնամուրի դասարան)։
Իր ստեղծագործական ձգտումներում մտերմացել է Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի հետ։ Եղել է «Հայկական հզոր խմբակի» (ռուս.՝ Армянская могучая кучка) անդամներից մեկը։
1950-1956 թվականներին դաշնամուր է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում։ 1956 թվականին արժանացել է դոցենտի կոչման։
1956 թվականից ապրել և աշխատել է Մոսկվայում։ Նույն թվականին անդամակցել է ԽՄԿԿ-ին։
Առնո Բաբաջանյանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել որպես երգահան, հաջողությամբ համագործակցել է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի[9] («Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։ Մեծ հաջողություն են ունեցել նաև Եվգենի Եվտուշենկոյի («Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու («Год любви», «Москва-река», «Верни мне музыку»), Լեոնիդ Դերբենյովի («Лучший город земли») հետ համահեղինակությամբ գրված երգերը։ «Առաջին սիրո երգը» և «Երևանը» ընկալվում են որպես հայրենի քաղաքի օրհներգ։ Լայն ճանաչում ունի «Նոկտյուրնը»։
Կոմպոզիտորն աշխատել է նաև գործիքային ջազի, երաժշտական-թատերական ժանրերի բնագավառում։ Գրել է «Քեռի Բաղդասար», «Հարսնացուն հյուսիսից», «Իմ սիրտը լեռներում է» և այլ մյուզիքլներ։ Ռեպերտուարային են դարձել «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար, Դաշնամուրային տրիոն, Սոնատը ջութակի և դաշնամուրի համար, «Վեց պատկեր» դաշնամուրային սյուիտը, ինչպես նաև դաշնամուրի համար գրված այլ պիեսներ։ «Պոեմը» ներառվել է Պ. Չայկովսկու անվան երրորդ միջազգային մրցույթի ծրագրում (1966) որպես պարտադիր ստեղծագործություն երկրորդ փուլում։
Համաշխարհային ճանաչման են արժանացել նրա գրավիչ և վիրտուոզ ստեղծագործությունները երկու ռոյալների համար, որոնք ստեղծվել էին Ա. Հարությունյանի հետ համահեղինակությամբ («Հայկական ռապսոդիա», «Տոնական»՝ հարվածային գործիքներով)։ Մեծ մասամբ զարգացրել է Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործական փորձը։ Կյանքի վերջին շրջանում իր արվեստում ձգտել է ավելի մեծ ռացիոնալիզմի։
Առնո Բաբաջանյանի ակադեմիական երաժշտության կատարողների թվում են Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Դավիդ Օյստրախը, Լ. Վլասենկոն, Սվետլանա Նավասարդյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Դ. Խանջյանը, Riga piano duo, Firenze piano duo։
Հաճախ որպես դաշնակահար հանդես է եկել տարբեր քաղաքների բեմերում՝ ներկայանալով իր ստեղծագործությունների փայլուն կատարմամբ։ Այդ կատարումները ձայնագրվել են և հրատարակվել աուդիոսկավառակներով։
Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվական նոյեմբերի 11-ին լեյկեմիայի հետևանքով առաջացած բարդություններից։ Թաղվել է Երևանում՝ Թոխմախի քաղաքային գերեզմանատանը[10]։
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Թերեզա Սոկրատի Բաբաջանյան (օրիորդական ազգանունը՝ Հովհաննիսյան, 1924-1990), դաշնակահարուհի, երգեհոնահար,
- Որդին՝ Արա Բաբաջանյան (ծնվ. 11 դեկտեմբեր 1951), դերասան, էստրադային երգիչ, հասարակական գործիչ։ 1990 թվականին ստեղծել է Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Հայկական ԽՍՀ պետական մրցանակ (1967, 1983 (հետմահու)[11]
- Պրահայի երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի 5-րդ մրցանակ (1947) «Պրելյուդիա», «Վաղարշապատի պար» և «Տոկատա» դաշնամուրային պիեսների համար
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (7 հուլիսի, 1956)[12]
- Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1962)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)
- Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1951) «Հերոսական բալլադի» (1950) համար
- Լենինի շքանշան (22 հունվարի, 1981)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (27 հունիսի, 1956)
- Տոկիոյի համաշխարհային մրցանակաբաշխության առաջին մրցանակ (1973) «Чёртово колесо» երգի համար[13]։
Սկավառակագրություն
խմբագրելՁայնապնակներ
խմբագրել- 1953 – «Трио фа диез минор» («Апрелевский завод», Д—1372-3)[14]
- 1956 – «Песни и танцы Арно Бабаджаняна» («Апрелевский завод», Д—003314-15)[15]
- 1965 – «А. Бабаджанян (р. 1921)» («Мелодия», Д—15601-2)[16]
- 1965 – «Песни А. Бабаджаняна» («Мелодия», Д—00016745-6)[17]
- 1966 – «Море зовёт» («Мелодия», 33ДИ16980/1-2)[18]
- 1966 – «Муслим Магомаев. Песни Арно Бабаджаняна» («Мелодия», 33Д—00017241-2)[19]
- 1967 – «Песни Арно Бабаджаняна» («Мелодия», 33Д—20541-2)[20]
- 1968 – «Песни Арно Бабаджаняна» («Мелодия», ГД—0001059-60)[21]
- 1973 – «Арно Бабаджанян — Песни» («Мелодия», 33Д—034007-8)[22]
- 1974 – «Арно Бабаджанян (р. 1921)» («Мелодия», М10—36363-4)[23]
- 1981 – «Арно Бабаджанян. Песни» («Мелодия», С60—15365-66)[24]
- 1986 – «Арно Бабаджанян — пианист» («Мелодия», М10—46995 007)[25]
CD սկավառակներ
խմբագրել- 1995 – «Composer And Pianist» («RSD», RSD 16251)
- 1997 – «Arno Babajanian» («Parseghian Records», CD 11-177)
- 2006 – «Посвящение Арно Бабаджаняну» («Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ»)
- 2006 – «Песни Арно Бабаджаняна. Золотая коллекция Ретро» («Бомба Мьюзик», Bomb 033-250/ 251)[26]
- 2007 – «Избранное. Лучшее» («Бомба Мьюзик», BoMB 033-343 MP3)
- 2008 – «Не спеши» («Мелодия», MEL CD 60 00693)[27]
- 2015 – «Пока я помню, я живу» («Мелодия», MEL CD 60 02429)[28]
- 2021 – «Песни, песни, песни» («Мелодия», MEL CO 0675)[29]
Պատկերասրահ
խմբագրել-
Առնո Բաբաջանյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում (քանդակագործ՝ Աշոտ Արամյան)
-
Առնո Բաբաջանյանի հուշատախտակը Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը
Հարգանքի տուրք
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Бабаджанян Арно Арутюнович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.oxfordmusiconline.com/subscriber/article/grove/music/01642
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopaedia Beliana (словацк.) — SAV, 1999.
- ↑ 7,0 7,1 Бабаджаняна!, Все права защищены! Информация является собственностью фонда. «Биография - Арно Бабаджанян Официальный сайт». babajanyan.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 8,0 8,1 Арно Бабаджанян
- ↑ Магомаев Муслим, «Воспоминания об Арно Бабаджаняне»
- ↑ Арно Бабаджанян родился 21 января 1921 — Арно Бабаджанян умер 11 ноября 1983
- ↑ Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. 1986. էջ 33.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Хронография Еревана = Երևանի տարեգրությունը. — Ер.: Музей истории города Еревана, 2009. — С. 114. — 240 с.
- ↑ Биография — Арно Бабаджанян. Официальный сайт Արխիվացված 2016-02-24 Wayback Machine
- ↑ «Трио фа диез минор» (1953), records.su
- ↑ «Песни и танцы Арно Бабаджаняна» (1956), records.su
- ↑ «А. Бабаджанян (р. 1921)» (1965), records.su
- ↑ «Песни А. Бабаджаняна» (1965), records.su
- ↑ «Море зовёт» (1966), records.su
- ↑ «Муслим Магомаев. Песни Арно Бабаджаняна» (1966), records.su
- ↑ «Песни Арно Бабаджаняна» (1967), records.su
- ↑ «Песни Арно Бабаджаняна» (1968), records.su
- ↑ «Арно Бабаджанян — Песни» (1973), records.su
- ↑ «Арно Бабаджанян (р. 1921)» (1974), records.su
- ↑ «Арно Бабаджанян. Песни» (1981), records.su
- ↑ «Арно Бабаджанян — пианист» (1986), records.su
- ↑ «Песни Арно Бабаджаняна. Золотая коллекция Ретро» (2006), discogs.com
- ↑ «Не спеши» (2008), records.su
- ↑ «Пока я помню, я живу» (2015), records.su
- ↑ «Песни, песни, песни» (2021), records.su
Գրականություն
խմբագրել- Վ. Սանթրյան, «Լույս պարգևել», կենսագրական ակնարկ, Երևան, «Սովետական գրող», 1986։
- Григорян А. А. Бабаджанян. — М., 1961.
- Тащян С. А. Бабаджанян. — Ер., 1961 (на арм. яз.)
- Аматуни С. Арно Бабаджанян: Инструментальное. творчество : Исследование. 204 с. ил., нот. ил. 18 см, Ереван, Советакан грох, 1985.
- Тероганян М. Арно Бабаджанян: Монография. — М., 2001
- Наш Арно. юбилейный альбом, воспоминания современников. — Ер., 2006
- Сборник статей. Арно Бабаджаняну посвящается. — Ер., 2008
- Евдокимова Ю. «Шесть картин» Арно Бабаджаняна // Советская музыка. — 1967. — № 2.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թերթ.ամ - Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է Արխիվացված 2009-04-15 Wayback Machine
- Առնո Բաբաջանյանին նվիրված էջ, Արա Բաբաջանյանի պաշտոնական կայքից Արխիվացված 2012-05-11 Wayback Machine (ռուս.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնո Բաբաջանյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնո Բաբաջանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնո Բաբաջանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 187)։ |