Հայաստանի երաժշտական ընկերություն

Հայաստանի երաժշտական ընկերություն, երաժշտական ընկերություն Երևանում, հիմնադրվել է 1958 թվականին։ Միավորում է հանրապետության երգչախմբային արվեստի գործիչներին (կոմպոզիտորներ, խմբավարներ, երգիչներ) և ինքնագործ ու մասնագիտական երգչախմբերի անդամներին։

Հայաստանի երաժշտական ընկերություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1958
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի հուշատախտակը Հայաստանի երաժշտական ընկերության պատին, քանդակագործ՝ Արա Հարությունյան, բրոնզ, 70х140

Հիմնվել է 1958 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1962 թվականին), գործադիրը՝ վարչության նախագահությունը։ Նպաստում է սովետահայ խմբերգային արվեստի մասսայականացմանը, երգչախմբերի կազմակերպմանն ու կատարելագործմանը, դպրոցներում երգեցողության դասավանդման բարելավմանը, կազմակերպում երգի տոներ, ստեղծագործական և կատարողական մրցույթներ և այլն։ Միավորում է 7 պրոֆեսիոնալ, 64 ինքնագործ և 300 մանկական երգչախումբ։

Բաժանմունքներ ունի Լենինականում, Կիրովականում, էջմիածնում, Դիլիջանում և այլ վայրերում։ Ընկերությանը կից գործում են մանկական, երգչախումբ, երաժշտական ստուդիա և հայ խմբերգային արվեստի տունը Երևանում։ 1986 թվականին ուներ 12․300 անդամ։

Պատմություն խմբագրել

Կազմակերպվել է Երևանում, 1987 թվականին՝ Հայաստանի երգչախմբային ընկերության հիման վրա, որը հիմնադրվել էր 1958 թվականին և միավորում էր հանրապետության երգչախմբային արվեստի գործիչներին, օժանդակում երգչախմբերի ստեղծմանն ու կատարելագործմանը, խմբերգային գրականության բազմացմանը, սեմինարների, երգի տոների, մրցույթների անցկացմանը։ 1996 թվականից Երգչախմբային ընկերությունը վերանվանվել է երաժշտականի։

Նախագահներ, անդամներ խմբագրել

Երգչախմբային ընկերության հիմնադիրներից էին՝

Գործունեություն խմբագրել

Բաժանմունքներ է ունեցել Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Կապանում, Արմավիրում, Վաղարշապատում, Արտաշատում, Եղեգնաձորում, ինչպես և մեթոդիստներ՝ հանրապետության այլ քաղաքներում ու գյուղերում։ Ընդգրկել է 68 ինքնագործ, 7 պրոֆեսիոնալ (այդ թվում՝ Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբը) և բազմաթիվ մանկական երգչախմբեր։ Երևանում և բաժանմունքներում ընկերությանը կից գործում են մանկական երգչախումբ-ստուդիաներ, Երևանում՝ Խմբերգային արվեստի տունը[1]։ Հայաստանի երաժշտական ընկերությունը ընդլայնել է երգչախմբային ընկերության գործունեությունը՝ միավորելով հանրապետության երաժշտական մշակույթի գործիչներին՝ պրոֆեսիոնալ երաժիշտների, մանկավարժների, գեղարվեստական ինքնագործունեության մասնակիցների։ Այն նպաստում է երաժշտալուսավորչական աշխատանքների կազմակերպմանը և դրա մեթոդների կատարելագործմանը, ժողովրդական լայն զանգվածների գեղագիտական դաստիարակմանը։ Հայաստանի երաժշտական ընկերության 7 բաժանմունքների գործունեությանը հասարակական կարգով ընդգրկված են հանրապետության պրոֆեսիոնալ երաժիշտները։

Հասցե խմբագրել

Հայաստանի երաժշտական ընկերությունը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցի 15 հասցեում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 138