Արփենիկ Ղափանցյան
հայ նկարիչ
Արփենիկ Գրիգորի Ղափանցյան (նոյեմբերի 12, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1996, Երևան, Հայաստան), հայ նկարչուհի։
![]() Արփենիկ Ղափանցյան, «Ինքնադիմանկար» | |
Ի ծնե | Արփենիկ Գրիգորի Ղափանցյան |
Ծնվել է | 1923 նոյեմբերի 12 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | 1996 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Գրիգոր Ղափանցյան |
Ամուսին | Ալեքսանդր Գրիգորյան |
Լեզվաբան Գրիգոր Ղափանցյանի դուստրն է, Հայաստանի վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի կինը։
Կենսագրություն
խմբագրել1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
Աշխատել է դիմանկարի, նատյուրմորտի և բնանկարի ժանրերում։ Ղափանցյանի գեղանկարչությանը բնորոշ են հոգեբանական խորությունն ու քնարականությունը[1]։
Աշխատանքներից են՝
- «Ինքնադիմանկար», 1955
- «Պատանի նկարչուհին», 1959
- «Մայրն ու երեխան», 1960
- «Նատյուրմորտ, մրգեր», 1962
- «Լիլիթի դիմանկարը», 1966
- «Դիմանկար», 1966[2]
- «Դվինի բնապատկեր», 1967
- «Տաթևի լեռներ», 1969
- «Արտուտիկը», 1969[3]
- «Նորայրի դիմանկարը», 1973[4]
- «Տիգրանի դիմանկարը», 1976[5]
1962 թվականին Երևանում մասնակցել է Հայաստանի նկարչի տանը կազմակերպված «Հինգի» խմբակային ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Հենրիկ Սիրավյան, Ալեքսանդր Գրիգորյան)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Դիմանկար», Արփենիկ Ղափանցյան
- ↑ «Արտուտիկը», Արփենիկ Ղափանցյան
- ↑ «Նորայրի դիմանկարը», Արփենիկ Ղափանցյան
- ↑ «Տիգրանի դիմանկարը», Արփենիկ Ղափանցյան