Լիդիա Դուռնովո
Լիդիա Ալեքսանդրովնա Դուռնովո (Մայիսի 1, 1885 - Հունվարի 7, 1963), ռուս արվեստաբան, վերականգնող նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ 1945 թվականից։
Լիդիա Դուռնովո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1885 |
Ծննդավայր | Սմոլենսկ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 7, 1963 (77 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Սմոլենսկում, 1915 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ 1918 թվականից աշխատել է ռուսական թանգարաններում։
1936 թվականից Հայաստանի Պետական Պատկերասրահի հրավերով տեղափոխվել է Հայաստան։
ԳործունեությունըԽմբագրել
Ուսումնասիրել է հայկական միջնադարյան մոնումենտալ գեղանկարչությունը, քանդակագործությունը, դաջարվեստը ու մանրանկարը։ Վերականգնել է Էջմիածնի և ընդօրինակել Արուճի, Թալինի, Տաթևի, Հաղպատի որմնանկարները։ Վերականգնել է ավելի քան 300 հայկական մանրանկար և դաջվածք։ Բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է[1]։
Տպագիր գործերըԽմբագրել
- Հին հայկական մանրանկարչությունը, 1953, Երևան
- Краткая история древнеармянской живописи, 1957, Երևան(ռուս.)
- Հայկական նկարչությունը, 1967, Երևան
- Очерки изобразительного искусства средневековой Армении, 1979 (ռուս.)
- Фрески монастыря Киранц։ Материалы из арх. Гл. упр. по охране и использ. памятников истории и культуры при Совете Министров АрмССР, Гос. картин. галерея Армении Երևան, Հայաստան հրատարակչություն, 1990 isbn=5-540-00556-2 (ռուս.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
Արտաքին հղումներԽմբագրել
- Լիդիա Դուռնովոյի մասին (ռուս.)
- Լիդիա Դուռնովո (ռուս.)