Ֆրանց Կաֆկա[Ն 1] (գերմ.՝ Franz Kafka, չեխ․՝ František Kafka, հուլիսի 3, 1883(1883-07-03)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2][4][…] - հունիսի 3, 1924(1924-06-03)[5][4][3][…], Kafka Sterbehaus, Կլոստերնեոբուրգ, Ավստրիա[6]), հրեական ծագմամբ գերմանալեզու գրող[8], վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլն) ու պատմվածքների հեղինակ, որ հայտնի է որպես 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկը։ Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը[9], սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը[10]։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque (Կաֆկեսկ) տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում[11]։

Ֆրանց Կաֆկա
գերմ.՝ Franz Kafka, չեխ․՝ František Kafka
Ծննդյան անունգերմ.՝ Franz Kafka
Ծնվել էհուլիսի 3, 1883(1883-07-03)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2][4][…]
Վախճանվել էհունիսի 3, 1924(1924-06-03)[5][4][3][…] (40 տարեկան)
Վախճանի վայրKafka Sterbehaus, Կլոստերնեոբուրգ, Ավստրիա[6]
ԳերեզմանNew Jewish Cemetery[5] և Grave of Franz Kafka
Մասնագիտությունվիպասան, առակագիր, վիպասան, ասացվածքների հեղինակ, օրագրի հեղինակ, թարգմանիչ, փաստաբան, սցենարիստ, բանաստեղծ-փաստաբան, claims adjuster, արձակագիր և գրող
Լեզուգերմաներեն
Ազգությունաշկենազի
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա և  Չեխոսլովակիա
ԿրթությունԿարլ Ֆերդինանդ համալսարան (1906), Պրահայի Կարլի համալսարան, College of Philosophy of the Prague German University?[7] և Faculty of Law, German University in Prague?[7]
Ժանրերմոդեռնիզմ, բելետրիստիկա, պատմվածք, պրիտչա և Գերկարճ (ֆլեշ) արձակ
Գրական ուղղություններՄոդեռնիզմ և էքզիստենցիալիզմ
Ուշագրավ աշխատանքներԿերպարանափոխություն, Դատավարություն, Ամրոցը, Before the Law? և Ամերիկա
Ստեղծագործությունների ցանկՖրանց Կաֆկայի մատենագրություն
ԱշխատավայրAssicurazioni Generali և Ալգեմեյնի համալսարան
Համատեղ ապրողԴորա Դիամանտ
Изображение автографа
Կայքfranzkafka.de
Ֆրանց Կաֆկա Վիքիքաղվածքում
 Franz Kafka Վիքիպահեստում
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Կաֆկան աշխատել է ապահովագրական ընկերությունում, ինչի պատճառով գրական գործունեությամբ կարողացել է զբաղվել միայն ազատ ժամանակ։ Իր կյանքի ընթացքում Կաֆկան գրել է հարյուրավոր նամակներ՝ ուղղված իր ընտանիքի անդամներին ու ընկերներին, այդ թվում նաև հորը, որի հետ ունեցել է լարված ու պաշտոնական հարաբերություններ։ Նա նշանադրվել է մի քանի կանանց հետ, սակայն երբեք չի ամուսնացել։ Մահացել է 1924 թվականին՝ քառասուն տարեկանում տուբերկուլոզից։

Կաֆկայի շատ քիչ ստեղծագործություններ են հրատարակվել նրա կենդանության օրոք։ Դրանցից են «Մտորում» ու «Գյուղական բժիշկ» պատմվածքների ժողովածուները և առանձին ստեղծագործություններ, որ տպագրվել են գրական ամսագրերում, բայց քիչ ուշադրության են արժանացել։ Մահվանից առաջ Կաֆկան իր ընկերոջը՝ Մաքս Բրոդին, հանձնարարել է ոչնչացնել իր անավարտ աշխատանքները, այդ թվում նաև «Դատավարություն», «Դղյակը», «Ամերիկա» (նաև հայտնի է «Մարդը, որ անհետացավ» խորագրով) վեպերը, սակայն նա անտեսել է իր ընկերոջ խնդրանքն ու հրատարակել դրանք գրողի մահվանից հետո։ Նրա ստեղծագործություններն ազդեցություն են ունեցել 20-րդ դարի բազմաթիվ գրողների, քննադատների, նկարիչների ու փիլիսոփաների վրա։

Կենսագրություն

խմբագրել

Ընտանիք

խմբագրել
 
Հերման և Յուլյա Կաֆկաներ

Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883 թվականի հուլիսի 3-ին Պրահայում, որ այն ժամանակ մտնում էր Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ։ Նրա ընտանիքը միջին դասի պատկանող աշկենազ հրեաներ էին։ Հայրը՝ Հերման Կաֆկան (1854-1931), եղել է չորրորդ երեխան Յակոբ Կաֆկայի ընտանիքում[12][13], որ շոչետ էր, այսինքն աշխատում էր ծիսական սպանդանոցում Չեխիայի Օսեկ քաղաքում, որ ուներ մեծաքանակ հրեա բնակիչներ և տեղակայված էր հարավային Բոհեմիայում՝ Ստրակոնիցեի մոտ[14]։ Հերմանը Կաֆկաների ընտանիքը տեղափոխել է Պրահա։ Նա աշխատել է որպես նորաձև ապրանքների ու հագուստի մանրավաճառ, ում մոտ աշխատում էր տասնհինգ մարդ։ Նա ճայակի (չեխերեն՝ kavka (կավկա), որ արտասանվում և գործածական լեզվում գրվում է որպես kafka՝ կաֆկա) նկարն օգտագործել է որպես իր բիզնեսի պատկերանիշ[15]։ Կաֆկայի մայրը՝ Յուլիան (1856-1934), ծնվել է Պոդեբրադի քաղաքում՝ հարուստ վաճառական Յակոբ Լևիի ընտանիքում և ավելի լավ կրթություն է ստացել, քանի իր ամուսինը[16]։

 
Հուշատախտակ Ֆրանց Կաֆկայի ծննդավայրում, հեղինակներ՝ Կարել Հլադիկ և Յան Կապլիցկի, 1966

Ֆրանց Կաֆկայի ծնողները հավանաբար խոսել են գերմաներեն՝ իդիշի ազդեցությամբ, բայց քանի որ գերմաներենը համարվել է սոցիալական շարժունության միջոց, նրանք խրախուսել են, որ իրենց երեխաները սովորեն վերին գերմաներեն[17]։ Հերմանն ու Յուլիան ունեցել են վեց երեխա. Ֆրանց Կաֆկան եղել է նրանցից ամենաավագը[18]։ Վերջինիս երկու եղբայրները՝ Գեորգն ու Հենրիխը, մահացել են վաղ տարիքում, երբ դեռ չէր լրացել Ֆրանցի յոթ տարին։ Նա ունեցել է երեք քույր՝ Գաբրիելեն («Էլլի», 1889-1944), Վալերին («Վալլի», 1890-1942) Օտիլին («Օտլա», 1892-1943), որոնք բոլորը մահացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Հոլոքոստի ժամանակ։ Վալլին 1942 թվականին տեղափոխվել է Լեհաստան՝ Լոձի գետտո, և նրա մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Քույրերից Ֆրանց Կաֆկայի ամենասիրելին եղել է Օտլին[19]։

Հերմանը կենսագիր Ստենլի Կորնգոլդի կողմից նկարագրվում է որպես «հսկա, եսասեր, իշխող գործարար»[20], իսկ ըստ Ֆրանց Կաֆկայի՝ իր հորն իսկապես հատուկ էին՝ «ուժը, առողջությունը, ախորժակը, ձայնի բարձրությունը, պերճախոսությունը, ինքնագոհացումը, աշխարհում իշխելը, դիմացկունությունը, խելքի առկայությունը, [և] մարդու էության իմացությունը»[21]։ Աշխատանքային օրերին ծնողները բացակայում էին տնից. Յուլիա Կաֆկան ամեն օր աշխատում էր մինչև տասներկու ժամ՝ օգնելով վերահսկել ընտանեկան բիզնեսը։ Դրա հետևանքով Ֆրանց Կաֆկայի մանկությունն անցել է որոշ չափով մենակության մեջ[22]։ Երեխաները հիմնականում դաստիարակվել են տնային դաստիարակչուհիների ու ծառաների կողմից։ Կաֆկայի՝ հոր հետ ունեցած լարված հարաբերությունների մասին է վկայում ավելի քան հարյուր էջից կազմված «Կարճ նամակ հորը» երկը, որում նա գանգատվում է, թե ինքը շատ է տուժել հոր բռնապետական ու պահանջկոտ բնավորության պատճառով[23], իսկ մայրը, ընդհակառակը, եղել է հանգիստ ու ամոթխած[24]։ Կաֆկայի հոր իշխող կերպարը նշանակալի ազդեցություն է թողել նրա ստեղծագործության վրա[25]։

Կաֆկաների տանը ծառայել է մի աղջիկ, որ ապրել է նրանց ընտանիքի հետ փոքր բնակարանում։ Ֆրանց Կաֆկայի սենյակը հաճախ ցուրտ է եղել։ 1913 թվականի նոյեմբերին ընտանիքը տեղափոխվել է ավելի մեծ բնակարան, իսկ Էլլին ու Վալլին արդեն ամուսնացած էին և ապրում էին առանձին։ 1914 թվականի օգոստոսի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, քույրերը, որոնք չգիտեին, թե որտեղ են գտնվում իրենց ամուսինները պատերազմ տարվելուց հետո, իրենց երեխաների հետ վերադարձել են ապրելու իրենց հոր տանը։ Ֆրանց Կաֆկան երեսունմեկ տարեկանում տեղափոխվել է Վալլիի նախկին բնակարան և առաջին անգամ սկսել է ապրել առանձին[26]։

Կրթություն

խմբագրել

1889-1893 թվականներին Ֆրանց Կաֆկան հաճախել է գերմանացի պատանիների Deutsche Knabenschule տարրական դպրոց։ Կաֆկայի հրեական կրթությունն ավարտվել է նրա Բար Միցվայի արարողության հետ տասներեք տարեկանում։ Կաֆկան երբեք չի սիրել գնալ սինագոգ և հոր հետ այնտեղ գնացել է միայն տարվա չորս գլխավոր տոների ժամանակ[21][27][28]։

 
Կինսկի պալատը, որտեղ Կաֆկան հաճախել է գիմնազիա, իսկ նրա հայրն ունեցել է խանութ

1893 թվականին տարրական դպրոցն ավարտելուց հետո Կաֆկան ընդունվել է դասական ուղղվածության պետական գիմնազիա՝ Altstädter գերմանական գիմնազիա, որ ակադեմիական միջնակարգ դպրոց էր՝ տեղակայված Հին քաղաքի հրապարակում՝ Կինսկի պալատում։ Ուսուցման լեզուն գերմաներենն էր, սակայն Կաֆկան խոսում և գրում էր նաև չեխերեն[29][30]։ Վերջինս նա գիմնազիայում սովորել է ութ տարի՝ ստանալով բարձր գնահատականներ[31]։ Չնայած Կաֆկան լավ է իմացել չեխերեն, նա իրեն երբեք չի համարել չեխերենին լավ տիրապետող, թեև գերմաներեն խոսել է չեխական շեշտադրությամբ[32][30]։ Միջնակարգ դպրոցի ավարտական քննությունները Կաֆկան հանձնել է 1901 թվականին[33]։

1901 թվականին ընդունվելով Պրահայի Կարլ Ֆերդինանդի գերմանական համալսարան՝ Կաֆկան սկսել է ուսումնասիրել քիմիա, սակայն երկու շաբաթ անց տեղափոխվել է իրավաբանության բաժին[34]։ Չնայած այդ բնագավառը չէր հետաքրքրում նրան, այն կարիերայի համար որոշակի հնարավորություններ էր ընձեռում, ինչը խրախուսվում էր հոր կողմից։ Բացի դրանից, այդ բաժնում սովորելն ավելի երկար ժամանակ էր պահանջում, ինչը Կաֆկային թույլ էր տալիս շարունակել ուսումնասիրել գերմաներեն և արվեստի պատմություն[35]։ Նա միացել է նաև Գերմանացի ուսանողների «ընթերցանության ու դասախոսության սրահ» ուսանողական ակումբին, որ կազմակերպում էր գրական միջոցառումներ, ընթերցումներ և այլն[36]։ Կաֆկայի ընկերների թվում էին լրագրող Ֆելիքս Վելտշը, որ սովորում էր փիլիսոփայություն, դերասան Իցհակ Լոուին, որ ծնվել էր ուղղափառ հասիդների ընտանիքում՝ Վարշավայում, ինչպես նաև գրողներ Օսկար Բաումն ու Ֆրանց Վերֆելը[37]։

Սովորելու առաջին տարվա ավարտին Ֆրանց Կաֆկան ծանոթացել է Մաքս Բրոդի հետ, որ նույնպես սովորում էր իրավաբանություն։ Նրանց ընկերությունը շարունակվել է ամբողջ կյանքի ընթացքում[36]։ Մաքս Բրոդը վաղ է նկատել, որ թեև Կաֆկան ամոթխած էր ու հազվադեպ էր խոսում, սակայն նա միշտ խորիմաստ մտքեր էր արտահայտում[38]։ Կաֆկան մոլի ընթերցող է եղել իր ողջ կյանքի ընթացքում[39]։ Մաքս Բրոդի նախաձեռնությամբ նրանք միասին կարդացել են Պլատոնի «Պրոտագորասը» բնագրով (հունարեն), ինչպես նաև Գուստավ Ֆլոբերի «Զգացմունքների դաստիարակությունը» և «Սբ. Անտոնի գայթակղությունը» ֆրանսերենով Կաֆկայի նախաձեռնությամբ[40]։ Ֆրանց Կաֆկան Ֆեոդոր Դոստոևսկուն, Ֆլոբերին, Նիկոլայ Գոգոլին, Ֆրանց Գրիլպարցերին[41] և Հենրիխ ֆոն Կլեյստին համարել է իր «իսկական եղբայրակիցներ»[42]։ Նրանցից բացի Կաֆկան հետաքրքրվել է նաև չեխական գրականությամբ[29][30] և շատ է սիրել Գյոթեի ստեղծագործությունները[43][44]։ 1906 թվականի հուլիսի 18-ին Ֆրանց Կաֆկան ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան[Ն 2] և անցել մեկամյա պարտադիր չվճարվող ծառայություն քաղաքացիական ու քրեական դատարաններում[47]։

Աշխատանք

խմբագրել
 
Բանվորներին դժբախտ պատահարներից ապահովագրման ինստիտուտի նախկին շենքը

1907 թվականի նոյեմբերի 1-ին Կաֆկան աշխատանքի է ընդունվել Assicurazioni Generali ապահովագրական ընկերությունում, որտեղ աշխատել է մոտ մեկ տարի։ Այդ ընթացքում գրված նրա նամակները վկայում են, որ նա դժգոհ էր աշխատանքային գրաֆիկից. նա աշխատում էր 08:00-18:00[48][49], ինչը խանգարում էր կենտրոնանալ գրական գործունեության վրա, որը սկսել էր ավելի մեծ նշանակություն ստանալ իր համար։ 1908 թվականի հուլիսի 15-ին Կաֆկան Երկու շաբաթ անց նա գտել է իրեն հարմար աշխատանք, որը չէր խանգարի գրելուն. նա աշխատանքի է անցել Բոհեմիայի թագավորությունում բանվորներին դժբախտ պատահարներից ապահովագրման ինստիտուտում։ Այդ աշխատանքը ներառում էր արդյունաբերության ոլորտում աշխատող բանվորների ստացած մարմնական վնասվածքների ուսումնասիրում ու փոխհատուցման գումարի որոշում։ Դժբախտ պատահարները, ինչպիսիք են մատների կամ վերջույթների կորուստը, սովորական երևույթ էին այդ ժամանակ աշխատանքի անվտանգության վատ կազմակերպվածության պատճառով։ Դա առանձնապես հատուկ էր այն գործարաններին, որտեղ օգտագործվում էին խառատի ու շաղափող հաստոցներ, ռանդա և պտտվող սղոց, որոնք հազվադեպ էին ունենում պաշտպանական միջոցներ[50]։

Կառավարման պրոֆեսոր Պիտեր Դրուկերը Կաֆկային է վերագրում առաջին քաղաքացիական սաղավարտի մշակումը, որ իբր նա կատարել է Բանվորներին դժբախտ պատահարներից ապահովագրման ինստիտուտում աշխատելու ընթացքում, սակայն նրա գործատուի անունից այդ մասին վկայող փաստաթղթեր չկան[51][52]։ Ֆրանց Կաֆկայի հայրը նրա աշխատանքը հաճախ անվանել է Brotberuf, որ բառացի նշանակում է «հացի աշխատանք», այսինքն՝ այդ աշխատանքը թույլ է տվել միայն վճարել հաշիվները։ Շուտով Ֆրանց Կաֆկայի պարտականությունների շարքում ընդգրկվել են փոխհատուցման պահանջների մշակումն ու ուսումնասիրումը, հաշվետվությունների կազմումը, դիմումների ընդունումն այն գործատուներից, որոնք կարծում էին, թե իրենց ընկերությանը տրվել է չափազանց բարձր ռիսկի կատեգորիա, ինչի պատճառով իրենք ստիպված են ավելի շատ վճարել ապահովագրության համար[53]։ Նա կազմել է տարեկան հաշվետվություն ապահովագրման ինստիտուտի համար այնտեղ աշխատելու մի քանի տարվա ընթացքում։ Այդ հաշվետվությունները նա ներկայացրել է ղեկավարությանը[54]։ Կաֆկան սովորաբար իր աշխատանքն ավարտել է ժամը 14-ին և մնացած ժամանակը նվիրել է գրական գործունեությանը[55]։ Կաֆկայի հայրը հույս է ունեցել, որ որդին կօգին իրեն և իր վրա կվերցնի նորաձև իրերի խանութի գործը[56]։ Կյանքի վերջին տարիներին Կաֆկայի հիվանդությունը հաճախ խանգարել է ապահովագրական գործակալի աշխատանքին ու գրելուն։ Տարիներ հետո Մաքս Բրոդը հորինել է Der enge Prager Kreis («Պրահայի նեղ շրջան») տերմինը՝ անվանելու համար այն գրողների խումբը, որի կազմում ընդգրկված էին Կաֆկան, Ֆելիքս Վելտշն ու ինքը[57][58]։

1911 թվականի վերջին Էլլիի ամուսինը՝ Կարլ Հերմանը և Կաֆկան դարձել են գործընկերներ՝ հիմնադրելով Պրահայում ազբեստի առաջին գործարանը, որ հայտնի էր որպես Prager Asbestwerke Hermann & Co. և օգտագործվել է օժիտի գումարը, որ ստացվել էր Հերման Կաֆկայից։ Սկզբնական շրջանում Կաֆկան մեծ ուշադրություն է դարձրել այդ բիզնեսին՝ դրան նվիրելով իր ազատ ժամանակի մեծ մասը, սակայն հետագայում վրդովվել է, որ այն խլում է գրելուն հատկացված ժամանակը[59]։ Այդ ընթացքում նա հետաքրքրվել է նաև իդիշով թատրոնով։ 1911 թվականի հոկտեմբերին այդ թատրոնում ներկայացում դիտելուց հետո նա վեց ամիս նվիրել է իդիշ լեզվի ու գրականության ուսումնասիրմանը[60]։ Այդ հետաքրքրությունը նրա համար խթան է հանդիսացել նաև հուդայականություն ուսումնասիրելու համար[61]։ Մոտավորապես այդ ժամանակ Կաֆկան դարձել է բուսակեր[62]։ Մոտ 1915 թվականին Կաֆկան ստացել է նախնական ծանուցումը Առաջին համաշխարհային պատերազմի կապակցությամբ զինվորական ծառայության հրավիրվելու վերաբերյալ, սակայն ապահովագրման ինստիտուտում նրա գործատուն ձևակերպել է տարկետում, քանի որ նրա աշխատանքը համարվում էր պետական կարևոր ծառայություն։ Հետագայում նա փորձել է միանալ բանակին, սակայն դա արգելվել է առողջական վիճակի՝ տուբերկուլոզով հիվանդ լինելու պատճառով[63], որը նրա մոտ ախտորոշվել է 1917 թվականին[64]։ 1918 թվականին Բանվորներին դժբախտ պատահարներից ապահովագրման ինստիտուտը Կաֆկային նշանակել է թոշակ հիվանդության պատճառով, որն այն ժամանակ անբուժելի էր։ Իր հետագա կյանքի մեծ մասը Կաֆկան անցկացրել է առողջարաններում[11]։

Անձնական կյանք

խմբագրել

Կաֆկան երբեք ամուսնացած չի եղել։ Մաքս Բրոդի խոսքերով՝ Կաֆկան «տանջվում» էր սեռական ցանկությունից[65], իսկ Կաֆկայի կենսագիր Ռայներ Ստախը պնդում էր, թե նրա կյանքում եղել են կապեր բազմաթիվ կանանց հետ, և նա վախենում էր «սեռական անհաջողությունից»[66]։ Նա այցելել է հասարակաց տներ իր հասուն կյանքի մեծ մասի ընթացքում[67][68][69] և հետաքրքրվել է պոռնոգրաֆիայով[65]։ Դրանից բացի՝ նա իր կյանքի ընթացքում մտերիմ հարաբերությունների մեջ է եղել մի քանի կանանց հետ։ 1912 թվականի օգոստոսի 13-ին Կաֆկան ծանոթացել է Մաքս Բրոդի ազգականուհի Ֆելիս Բաուերի հետ, որ Բեռլինում աշխատում էր որպես դիկտոֆոնների ընկերության ներկայացուցիչ։

Դրանից կարճ ժամանակ հետո Կաֆկան գրել է «Դատավճիռ» պատմվածքը մեկ գիշերում և աշխատել «Մարդը, որ անհետացավ» ու «Կերպարանափոխություն» ստեղծագործությունների վրա։ Հետագա հինգ տարիների ընթացքում Կաֆկան ու Ֆելիս Բաուերը շփվել են հիմնականում նամակների միջոցով, հանդիպել են մի քանի անգամ և երկու անգամ նշանվել են[70]։ Կաֆկայի՝ աղջկան ուղղված նամակները տպագրվել են «Նամակներ Ֆելիսին» խորագրով, իսկ Ֆելիսի նամակները չեն պահպանվել[71][72][73]։ Ըստ կենսագիրներ Ստախի ու Ջեյմս Հոուսի՝ շուրջ 1920 թվականին Կաֆկան նշանվել է երրորդ անգամ. նրա ընտրյալը եղել է Ջուլի Վոգրիժեկը, որ աղքատ էր ու անկիրթ և հյուրանոցում աշխատում էր որպես սպասուհի[70][74]։ Չնայած նրանք բնակարան են վարձել և որոշել հարսանիքի օրը, սակայն երբեք չեն ամուսնացել։ Այդ ժամանակաընթացքում Կաֆկան սկսել է գրել «Նամակներ հորը», որը դեմ էր Ջուլիի հետ ամուսնությանը սիոնիստական համոզմունքների պատճառով։ Մինչ նշանակված հարսանիքի օրը նա հանդիպել է այլ կնոջ հետ[75]։

Ստախն ու Բրոդը պնդում են, թե Ֆելիս Բաուերի հետ հարաբերությունների ընթացքում Ֆրանց Կաֆկան կապ է ունեցել նրա ընկերուհու՝ Մարգարետ «Գրետե» Բլոխի հետ[76], որ հրեա էր Բեռլինից։ Մաքս Բրոդի խոսքերով՝ Բլոխը որդի է ունեցել Կաֆկայից, սակայն վերջինս երբեք չի իմացել երեխայի մասին։ Երեխան, որի անունը հայտնի չէ, ծնվել է 1914 կամ 1915 թվականներին և մահացել Մյունխենում 1921 թվականին[77][78]։ Սակայն Կաֆկայի կենսագիր Պետեր Անդրե Ալտը պնդում է, թե Կաֆկան չի եղել Բլոխի որդու հայրը, քանի որ նրանք երբեք մտերիմ հարբերություններ չեն ունեցել[79][80]։ Ըստ Ստախի՝ Բլոխն ունեցել է որդի, սակայն ստույգ փաստեր չկան, որ երեխայի հայրը եղել է Կաֆկան[81]։

1917 թվականի օգոստոսին Կաֆկայի մոտ ախտորոշվել է տուբերկուլոզ, և նա մի քանի ամսով տեղափոխվել է Բոհեմիայի Զյուրաու գյուղ, որտեղ իր քույրը՝ Օտլան, աշխատում էր իր քրոջ ամուսնու՝ Կարլ Հերմանի ֆերմայում։ Հետագայում այնտեղ անցկացրած ամիսների մասին Կաֆկան գրել է, թե դա գուցե լավագույն ժամանակն էր իր կյանքում. դրա պատճառը հավանաբար այն էր, որ նա չուներ պարտականություններ։ Պահպանվել են նրա օրագրերն ու Oktavhefte-ը։ Դրանց հիման վրա հետագայում տպագրվել է «Զյուրաուի աֆորիզմներ, կամ Մտորումներ մեղքի, հույսի, տառապանքի ու ճշմարիտ ուղու մասին» (Die Zürauer Aphorismen oder Betrachtungen über Sünde, Hoffnung, Leid und den wahren Weg)[82]։

1920 թվականին Կաֆկան հարաբերություններ է սկսել չեխ լրագրող և գրող Միլենա Եսենսկայի հետ։ Վերջինիս ուղղված նամակները հետագայում տպագրվել են «Նամակներ Միլենային» խորագրով[83]։ 1923 թվականի հուլիսին՝ Բալթիկ ծովի ափին՝ Գրալ Մյուրիցում արձակուրդն անցկացնելիս, Կաֆկան ծանոթացել է մանկապարտեզի քսանհինգամյա ուսուցչուհի Դորա Դիամանտի հետ, որ ուղղափառ հրեաների ընտանիքից էր։ Կաֆկան, հույս ունենալով խուսափել իր ընտանիքի ազդեցությունից և կենտրոնանալ գրական աշխատանքի վրա, կարճ ժամանակով մեկնել է Բեռլին, որտեղ ապրել է Դիամանտի հետ։ Նա դարձել է Կաֆկայի սիրուհին ու նրան ստիպել հետաքրքրվել Թալմուդով[84]։ Կաֆկան աշխատել է չորս պատմվածքների վրա, որոնք նա տպագրության է նախապատրաստել «Սոված նկարիչը» («Ein Hungerkünstler) խորագրով[83]։

Անհատականություն

խմբագրել

Կաֆկան վախենում էր, որ մարդիկ իրեն կհամարեն ֆիզիկական ու մտավոր առումներով նողկալի։ Այնուամենայնիվ, Կաֆկային ճանաչողները գտել են, որ նա ունի հանգիստ ու անվրդով վարք, ակնհայտ ինտելեկտ և հումորի չոր զգացում։ Նրան նաև համարել են օժտված տղայական համակրանքով, թեև ունեցել է խիստ արտաքին[85][86][87]։ Մաքս Բրոդը Կաֆկային համեմատել է Հենրիխ ֆոն Կլեյստի հետ՝ նշելով, որ այդ երկու գրողներն էլ ունեն իրադրությունը իրատեսորեն ու ստույգ մանրամասներով նկարագրելու ունակություն[88]։ Բրոդը Կաֆկային համարում էր իր հանդիպած ամենահետաքրքիր մարդկանցից մեկը. Կաֆկան հաճույքով էր կատակում ընկերների հետ, սակայն և դժվարին պահերին օգնում էր նրանց իր խորհուրդներով[89]։ Ըստ Բրոդի՝ նա մոլի ասմունքող էր, որ կարող էր այնպես արտասանել, ասես երաժշտություն է հնչում[90]։ Բրոդը Կաֆկային առանձնացնող լավագույն հատկանիշները համարում էր «բացառիկ ճշմարտացիությունն» (absolute Wahrhaftigkeit) ու «հստակ բարեխղճությունը» (präzise Gewissenhaftigkeit)[91][92]։

Չնայած վաղ հասակում Կաֆկան քիչ է զբաղվել ֆիզիկական վարժություններով, սակայն ավելի ուշ հետաքրքրվել է խաղերով ու ֆիզիկական ակտիվությամբ[39] և եղել է լավ հեծյալ, լողորդ և թիավար[91]։ Ազատ օրերին նա իր ընկերների հետ գնացել է երկարատև արշավների, որոնք հաճախ ինքն է կազմակերպել[93]։ Հետաքրքրվել է նաև այլընտրանքային բժշկությամբ, կրթության ժամանակակից համակարգերով, ինչպիսին է Մոնտեսսորիի մանկավարժությունը[91], ինչպես նաև տեխնիկական նորարարություններով, ինչպիսիք էին ինքնաթիռներն ու ֆիլմերը[94]։ Գրական գործունեությունը նույնպես շատ կարևոր էր Կաֆկայի համար. գրելը նա համարել է «աղոթքի ձև»[95]։ Նա շատ զգայուն էր աղմուկի նկատմամբ և գրելիս նախընտրում էր լռություն[96]։

Պերես Ալվարեսը պնդում էր, թե Կաֆկան կարող էր ունենալ անձի շիզոֆրենիկ խանգարում[97]։ Նրա ոճը, ինչպես հավաստվում է, ոչ միայն «Կերպարանափոխություն» երկում, այլև մյուս աշխատանքներում ցույց է տալիս ստորին և միջին մակարդակների շիզոֆրենիկին բնորոշ գծեր, ինչը բացատրում է նրա ստեղծագործությունների մեծ մասը[98]։ Նրա տառապանքը կարելի է տեսնել իր օրագրի հետևյալ գրառման մեջ, որ արվել է 1913 թվականի հունիսի 21-ին[99].

  Հսկայական աշխարհ ունեմ ես իմ գլխում։ Բայց ինչպես ազատեմ ինձ և ազատեմ նրանց առանց ճեղքվածքի։ Սակայն ավելի լավ է հազար անգամ ճեղքել, քան պահել կամ թաղել նրան իմ մեջ։ Նրա համար եմ ես ապրում աշխարհում, դա ինձ համար բոլորովին պարզ է[100]։  

Նույնը կարելի է տեսնել Զյուրաուի 50-րդ աֆորիզմում.

  Մարդը չի կարող ապրել առանց մշտական վտահության դեպի ինչ-որ ավերված բանի իր ներսում, ընդ որում՝ և՛ այդ ավերվածը, և՛ այդ վստահությունը կարող են երկար մնալ նրանից գաղտնի[101]։  

Թեև Կաֆկան երբեք ամուսնացած չի եղել, սակայն բարձր է գնահատել ամուսնությունն ու երեխաներին։ Նա հարաբերություններ է ունեցել մի քանի կանանց հետ[102]։ Հնարավոր է, որ նա ունեցել է ուտելու խանգարում։ Մյունխենի համալսարանի հոգեբուժական հիվանդանոցի բժիշկ Մանֆրեդ Մ. Ֆիխտերը ներկայացրել է ապացույցներ այն վարկածի համար, թե Ֆրանց Կաֆկան տառապում էր ոչ տիպական նյարդային անորեքսիայով[103], ինչպես նաև Կաֆկան ոչ միայն մենակ էր ու ճնշված, այլև երբեմն նրա մոտ ծագում էր ինքնասպանության միտքը[86]։ 1995 թվականին տպագրված «Ֆրանց Կաֆկան՝ հրեա հաճախորդը» գրքում Սանդեր Գիլմանն ուսումնասիրել է, թե արդյոք Կաֆկային կարելի է համարել «սևամաղձոտ» կամ «համասեռամոլ»[104]։ Համարվում է, որ Կաֆկան առնվազն մեկ անգամ կատարել է ինքնասպանության փորձ 1912 թվականի վերջին[105]։

Քաղաքական հայացքներ

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ[106] Կաֆկան հաճախել է Մլադիխ ակումբի մի քանի հանդիպումների, որ չեխական անարխիստական, հակառազմական ու հակակղերական կազմակերպություն էր[107]։ Հուգո Բերգմանը, որ Կաֆկայի հետ սովորել է նույն միջնակարգ ու ավագ դպրոցներում, ուսումնական վերջին տարում (1900-1901) չի շփվել Կաֆկայի հետ, քանի որ «[Կաֆկայի] սոցիալիզմն ու իմ սիոնիզմը չափազանց սուր էին»[108][109]։ «Ֆրանցը դարձավ սոցիալիստ, ես դարձա սիոնիստ 1898 թվականին։ Սիոնիզմի ու սոցիալիզմի սինթեզն այդ ժամանակ դեռ գոյություն չուներ»[109]։ Բերգմանը պնդում է, թե Կաֆկան դպրոցում կրում էր կարմիր մեխակ՝ ցույց տալու համար իր աջակցությունը սոցիալիզմին[109]։ Իր օրագրային գրառումներից մեկում Կաֆկան հիշատակել է անարխիստական ազդեցիկ փիլիսոփա Պյոտր Կրոպոտկինին. «Մի՛ մոռացեք Կրոպոտկինին»[110]։

Կոմունիստական դարաշրջանում Սոցիալիզմի արևելյան բլոկի համար Կաֆկայի աշխատանքի դերը դարձել է բուռն քննարկումների առարկա։ Կարծիքները հենվում էին այն կարծիքի վրա, որ նա ծաղրել է կործանվող Ավստրո-Հունգարական կայսրության բյուրոկրատական տեսանկյունից վատ կառուցված լինելը, և պնդում էին, թե նա մարմնավորել է սոցիալիզմի վերելքը[111]։ Կարևորվել է նաև Մարքսի օտարման տեսությունը։ Թեև ուղղափառական տեսանկյունից Կաֆկայի օտարման նկարագրությունները այլևս չէին վերաբերում այն հասարակությանը, որ հավանաբար արդեն վերացրել էր օտարումը, սակայն 1963 թվականին Չեխոսլովակիայի Լիբլիցե բնակավայրում անցկացված կոնֆերանսում, որ նվիրված էր գրողի ծննդյան ութսունամյակին, վերագնահատվել է Կաֆկայի կողմից բյուրակրատիայի նկարագրման կարևորությունը[112]։ Այն հարցը, թե արդյոք Կաֆկան քաղաքական գրող է, թե ոչ, դեռևս մնում է բանավեճի առարկա[113]։

Հուդայականություն և սիոնիզմ

խմբագրել
 
Կաֆկան 1910 թվականին

Կաֆկան հասակ է առել Պրահայում որպես գերմանախոս հրեա[114]։ Նա խորապես հմայված էր Արևելյան Եվրոպայի հրեաներով, որոնք, իր կարծիքով, ունեին հոգևոր կյանքի այնպիսի ուժգնություն, որ բացակայում էր Արևմուտքի հրեաների մոտ։ Նրա օրագիրը լի է իդիշով ստեղծագործող գրողներից մեջբերումներով[115]։ Սակայն ժամանակ առ ժամանակ նա հեռացել է հուդայականությունից ու հրեական կյանքից․ «Ի՞նչ ունեմ ես ընդհանուր հրեաների հետ։ Ես գրեթե ընդհանուր ոչինչ չունեմ ինքս ինձ հետ և պետք է շատ հանգիստ կանգնեմ անկյունում՝ գոհ լինելով նրանով, որ կարող եմ շնչել»[116]։ Իր պատանեկության տարիներին Կաֆկան իրեն հայտարարել է աթեիստ[117]։

Հոուսը ենթադրել է, որ Կաֆկան ընդունել է իր հրեա լինելը, սակայն դա չի ընդգրկել իր աշխատանքներում, որոնցում չկան հրեա հերոսներ, հրեաներին վերաբերող տեսարաններ կամ թեմաներ[118][119][120]։ Գրաքննադատ Հարոլդ Բլումի կարծիքով՝ չնայած Կաֆկան անհարմար է զգացել իր հրեական ժառանգության համար, նա եղել է տիպիկ հրեա գրող[121]։ Լոթար Կանը նույնպես չի երկմտում այդ հարցում. «Կաֆկայի ստեղծագործության մեջ հրեականության ներկայությունն այլևս բանավեճի առարկա չէ»[122]։ Պավել Էյսները՝ Կաֆկայի ստեղծագործությունների առաջին թարգմանիչներից մեկը, «Դատավարությունը» մեկնաբանել է որպես մարմնավորում «Պրահայում հրեաների եռաչափ գոյության... նրա պրոտագոնիստ Յոզեֆ Կ․-ն ձերբակալվել է (խորհրդանշորեն) գերմանացու (Ռաբենշտայների), չեխի (Կուլյուխի) ու հրեայի (Կամիների) կողմից։ Նա հանդես է գալիս որպես «անմեղ մեղավոր», ինչպես հրեաները ժամանակակից աշխարհում, թեև չկա վկայություն, որ նա ինքը հրեա է»[123]։

«Տխրություն Պաղեստինում» էսսեում Դան Միրոնը քննում է Կաֆկայի կապի սինիզմի հետ։ «Թվում է, թե նրանք, որոնք պնդում են, որ գոյություն է ունեցել այդպիսի կապ, և որ սիոնիզմը կենտրոնական դեր է խաղացել նրա կյանքում ու գրական աշխատանքում, և նրանք, որոնք հերքում են այդ կապն ընդհանրապես կամ մերժում են դրա կարևորությունը, երկուսն էլ սխալ են։ Ճշմարտությունն ընկած է այդ երկու պարզեցված բևեռների միջև ընկած բավական անորսալի մի կետում»[115]։ Համարվում է, որ Կաֆկան գնացել է Պաղեստին Ֆելիս Բաուերի, ապա Դորա Դիամանտի հետ։ Բեռլինում ապրելու ժամանակ Կաֆկան սովորել է եբրայերեն Բրոդի պաղեստինցի ընկերոջ՝ Պուա Բատ Տովիմի մոտ[115] և հաճախել ռաբբի Յուլիուս Գրյունտալի[124] ու ռաբբի Յուլիուս Գուտմանի դասերին Բեռլինի Հուդայականության ուսումնասիրման քոլեջում[125]։

Լիվիա Ռոտկիրխենը Կաֆկային կոչում է իր «դարաշրջանի խորհրդանշական կերպարը»[123]։ Նրա ժամանակակիցների շարքում եղել են հրեա, չեխ ու գերմանացի բազմաթիվ գրողներ, որոնք անտարբեր չեն եղել հրեական, չեխական ու գերմանական մշակույթի նկատմամբ։ Ըստ Ռոտկիրխենի՝ դրա շնորհիվ նրանց ստեղծագործություններին բնորոշ է աշխարհաքաղաքացու տեսանկյունն ու խանդավառությունը, որ հանդես է գալիս տրանսցենդենտալ մետաֆիզիկական հայեցության հետ, և դրա բնորոշ օրինակը Ֆրանց Կաֆկան է[123]։

Իր կյանքի վերջում Կաֆկան իր ընկերոջը՝ Հուգո Բերգմանին ուղարկել է բացիկ Թել Ավիվ՝ հայտնելով Պաղեստին տեղափոխվելու իր մտադրության մասին։ Բերգմանը հրաժարվել է ընդունել նրան, քանի որ ուներ փոքր երեխաներ և վախենում էր, որ Կաֆկան նրանց կվարակի տուբերկուլոզով[126]։

 
Ֆրանց Կաֆկայի շիրիմը Պրահայի Հրեական նոր գերեզմանատանը

Կաֆկայի կոկորդի տուբերկուլոզը խորացել է, և 1924 թվականի մարտին նա Բեռլինից վերադարձել է Պրահա[70], որտեղ նրա ընտանիքի անդամները, հիմնականում քույրը՝ Օտլան, խնամել են նրան։ Բուժման նպատակով նա ապրիլի 10-ին մեկնել է բժիշկ Հոֆմանի առողջարան, որ գտնվում էր Վիեննայից ոչ հեռու՝ Քյորլինգում[83], որտեղ էլ մահացել է 1924 թվականի հունիսի 3-ին։ Նրա մահվան պատճառը եղել է սովը. Կաֆկայի կոկորդի վիճակի պատճառով ուտելը նրա համար չափազանց ցավոտ էր, և քանի որ պարենտերալ սնուցումն այդ ժամանակ դեռ զարգացած չէր, նրան սնելու այլ ձև չի եղել[127][128]։ Մահվան մահճում Կաֆկան խմբագրել է «Սոված նկարիչը» ստեղծագործությունը, որ նա սկսել էր այն ժամանակ, երբ դեռ կարողանում էր ուտել[129]։ Նրա մարմինը տեղափոխվել է Պրահա, որտեղ թաղվել է 1924 թվականի հունիսի 11-ին Հրեական նոր գերեզմանատանը՝ Պրահա-Ժիժկովում[68]։ Կաֆկան մեծ ճանաչում չի ունեցել իր կենդանության օրոք, սակայն նա կարևորություն չի տվել հայտնի լինելուն։ Նա հայտնի է դարձել իր մահվանից կարճ ժամանակ անց[95]։ Կաֆկայի շիրմաքարը հեղինակել է ճարտարապետ Լեոպոլդ Էրմանը[130]։

Ստեղծագործություն

խմբագրել
 
Կաֆկայի «Նամակներ հորը» երկի առաջին էջը

Կաֆկայի բոլոր հրատարակված ստեղծագործությունները գրված են գերմաներեն, բացառությամբ Միլենա Եսենսկային ուղղված չեխերեն նամակների։ Կենդանության օրոք հրատարակած լինելով ոչ մեծ թվով ստեղծագործություններ՝ նա քիչ է արժանացել հասարակության ուշադրությանը։

Կաֆկան չի ավարտել իր երկարաշունչ վեպերից ոչ մեկը և այրել է իր ստեղծագործության շուրջ 90 տոկոսը[131][132] հիմնականում այն ժամանակ, երբ ապրում էր Բեռլինում Դիամանտի հետ, որը նրան օգնել է սևագրերը ոչնչացնելու գործում[133]։ Ստեղծագործելու նախնական շրջանում Կաֆկան կրել է ֆոն Կլեյստի ազդեցությունը, ում ստեղծագործությունը նա Բաուերին ուղղված նամակում նկարագրել է որպես վախեցնող, և որին նա համարել է իրեն ավելի մոտ, քան իր սեփական ընտանիքը[134]։

Պատմվածքներ

խմբագրել

Կաֆկայի՝ առաջինը հրատարակված ստեղծագործություններն են ութ պատմվածքները, որ տպագրվել են 1908 թվականին Hyperion գրական ամսագրի առաջին համարում «Մտորում» (Betrachtung) խորագրով։ Նա գրել է «Պայքարի նկարագրություն» (գերմ.՝ Beschreibung eines Kampfes) պատմվածքը 1904 թվականին և ցույց տվել Բրոդին 1905 թվականին, որն էլ նրան խորհուրդ է տվել շարունակել գրելը և ուղարկել այն Hyperion ամսագրին։ Կաֆկան մի հատված տպագրել է 1908 թվականին[135] և երկու հատված՝ 1909 թվականի գարնանը. բոլորը հրատարակվել են Մյունխենում[136]։

1912 թվականի սեպտեմբերի 22-ի գիշերը ստեղծագործական պոռթկման արդյունքում գրվել է «Դատավճիռ» պատմվածքը, որը հեղինակը նվիրել է Ֆելիս Բաուերին։ Մաքս Բրոդը նկատել է, որ ստեղծագործություն գլխավոր հերոսի ու նրա հորինված հարսնացուի անունները՝ Գեորգ Բենդեման և Ֆրիդա Բրանդենֆելդ, նման են Ֆրանց Կաֆկայի ու Ֆելիս Բաուերի անուններին[137]։ Այդ պատմվածքը հաճախ համարվում է Կաֆկայի ստեղծագործության մեջ մեծ առաջխաղացում։ Այն վերաբերում է որդու ու նրա գերիշխող հոր դժվարին հարաբերություններին, որ բախվում են նոր իրավիճակի հետ որդու նշանադրությունից հետ[138][139]։ Կաֆկան հետագայում այդ ստեղծագործությունը նկարագրել է որպես «մարմնի և հոգու լիակատար բացահայտում»[140], մի պատմվածք, որը «զարգացել է որպես իրական ծնունդ՝ ծածկված գարշելիությամբ ու լորձով»[141]։ Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է Լայպցիգում 1912 թվականին և նվիրվել է «օրիորդ Ֆելիս Բաուերին», իսկ հետագա հրատարակություններում միայն նշվել է՝ «Ֆ-ին»[83]։

1912 թվականին Կաֆկան գրել է «Կերպարանափոխությունը» (գերմ.՝ Die Verwandlung)[142], որ հրատարակվել է 1915 թվականին Լայպցիգում։ Այն ներկայացնում է մի շրջիկ վաճառականի պատմություն, որ մի առավոտ արթնանալուց հետո զգում է, որ վերափոխվել է մեծ ուտիճի՝ Ungeziefer-ի, ինչպես կոչում են զզվելի ու կեղտոտ կենդանիներին ընդհանրապես։ Քննադատներն այդ ստեղծագործությունը համարում են 20-րդ դարի գրականության յուրօրինակ նմուշներից մեկը, որ իր ազդեցությունն է թողել հետագայում ստեղծված այլ ստեղծագործությունների վրա[143][144][145]։ «Պատժիչ գաղութում» (գերմ.՝ In der Strafkolonie) պատմվածքը, որում պատմվում է տանջանքի ու մահապատժի բարդ գործիքի մասին, գրվել է 1914 թվականի հոկտեմբերին[83], վերանայվել 1918 թվականին և տպագրվել Լայպցիգում 1919 թվականի հոկտեմբերին։ «Սոված նկարիչը» պատմվածքը, որ տպագրվել է Die neue Rundschau պարբերականում 1924 թվականին, պատմում է պրոտագոնիստի մասին, որ քննադատվում է իր արտասովոր աշխատանքների համար ու իրեն մատնում սովի[146]։ Կաֆկայի վերջին պատմվածքը՝ «Երգչուհի Ժոզեֆինան, կամ մկնային ժողովուրդ» (գերմ.՝ «Josephine, die Sängerin, oder Das Volk der Mäuse»), նույնպես անդրադառնում է արտիստի ու իր լսարանի հարաբերություններին[147]։

Իր առաջին վեպը Կաֆկան սկսել է գրել 1912 թվականին[148]. դրա առաջին գլուխն է դարձել «Հնոցապան» («Der Heizer») պատմվածքը։ Այդ ստեղծագործությունը, որ մնացել է անավարտ, Կաֆկան կոչել է «Մարդը, որ անհետացավ» (գերմ.՝ «Der Verschollene»), սակայն Մաքս Բրոդը գրողի մահվանից հետո այն հրատարակելիս վերնագիրը դարձրել է «Ամերիկա»[149]։ Վեպի համար ներշնչման աղբյուր է դարձել նախորդ տարի իդիշով թատրոնում անցկացված ժամանակը, որը նրան ստիպել է վերագնահատել իր ժառանգությունը, ինչը հանգեցրել է այն մտքին, որ մարդու ժառանգության արժևորումը խորն է ընկած յուրաքանչյուր մարդու մեջ[150]։ Վեպն ավելի երգիծական ու թեթևակիորեն ավելի ռեալիստական է, քան Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը։ Այն ներկայացնում է դաժան ու անըմբռնելի համակարգի մոտիվը, որ պրոտագոնիստին բազմիցս դնում է տարօրինակ իրավիճակների մեջ[151]։ Վեպում օգտագործվել են բազմաթիվ դետալներ հեղինակի հարազատների կյանքից, որոնք արտագաղթել էին Ամերիկա[152], և այն Կաֆկայի միակ ստեղծագործությունն է, որի համար հեղինակը նախատեսել է լավատեսական ավարտ[153]։

1914 թվականին Կաֆկան սկսել է «Դատավարություն» (գերմ.՝ Der Prozeß) վեպը[136]։ Այն պատմում է մի մարդու մասին, որ ձերբակալվում և դատվում է հեռավոր, անհասանելի իշխանության կողմից, սակայն նրա հանցանքը մնում է անհայտ և՛ իրեն, և՛ ընթերցողին։ Կաֆկան չի վերջացրել վեպը, չնայած ավարտել է նրա վերջին գլուխը։ Ըստ Նոբելյան և Կաֆկայի անվան մրցանակների դափնեկիր Էլիաս Քանետտիի՝ Ֆելիսը կենտրոնական տեղ է զբաղեցնում «Դատավարություն» ստեղծագործության սյուժեում, և Կաֆկան ասել է, որ դա «նրա պատմությունն է»[154][155]։ Էլիաս Քանետտին Կաֆկայի՝ Ֆելիսին ուղղված նամակներին նվիրված իր գիրքը վերնագրել է «Կաֆկայի մյուս դատավարությունը» («Kafka's Other Trial»)՝ ընդգծելով նամակների ու վեպի միջև եղած կապը[155]։ Միչիկո Կակուտանին The New York Times պարբերականի համար գրած գրախոսականում նշում է, որ Կաֆկայի նամակները կրում են «իր գեղարվեստական ստեղծագործության տարբերակիչ նշանները՝ նույն նյարդային ուշադրությունը փոքր մանրամասների նկատմամբ, նույն խելացնոր իրազեկվածությունը քաղաքական ուժերի փոփոխական հավասարակշռության վերաբերյալ, էմոցիոնալ շնչահեղձության նույն մթնոլորտը, որ զարմանալիորեն համակցված են տղայական եռանդի ու հիացմունքի հետ[155]։

Ըստ Կաֆկայի օրագրի՝ նա «Դղյակ» վեպը պլանավորել է նախքան 1914 թվականի հունիսի 11-ը, սակայն չի գրել այն մինչև 1922 թվականի հունվարի 27-ը[136]։ Ստեղծագործության հերոսը հողաչափ Կ.-ն է։ Նա պայքարում է անհայտ պատճառների դեմ, որպեսզի հասնի Դղյակի խորհրդավոր տերերի մոտ, որոնք ղեկավարում են գյուղը։ Ի վերջո մահվան մահճում գտնվող հերոսին հայտնում են, որ գյուղում նրա գտնվելն անօրինական է, սակայն հաշվի առնելով լրացուցիչ որոշակի պայմաններ՝ նրան թույլատրվում է ապրել և աշխատել այնտեղ[156]։ Մռայլ և ժամանակ առ ժամանակ սյուրռեալիստական վեպը նվիրված է օտարմանը, բյուրոկրատիային, մարդու՝ անվերջ թվացող պայքարին համակարգի դեմ և նպատակին հասնելու ապարդյուն ու անհույս փորձերին։ Հարտմուտ Մ. Ռաստալսկին նշել է. «Ինչպես երազները, նրա տեքստերը ստույգ «ռեալիստական» դետալները համակցում են աբսուրդի հետ, մանրամասն զննումն ու գլխավոր հերոսների անունից կատարվող դատողությունները՝ մոռացկոտության ու անփութության հետ»[157]։

Հրատարակման պատմություն

խմբագրել
 
«Մտորում» ստեղծագործության առաջին հրատարակությունը, 1912

Սկզբնական շրջանում Կաֆկայի պատմվածքները տպագրվել են գրական պարբերականներում։ Առաջին ութ պատմվածքները հրատարակվել են 1908 թվականին Hyperion երկամսաթերթի առաջին համարում[158]։ Ֆրանց Բլեյը 1909 թվականին տպագրել է երկու երկխոսություններ, որոնք հետագայում դարձել են «Պայքարի նկարագրություն» ստեղծագործության մաս[158]։ «Օդանավեր Բրեսկիայում» պատմվածքից մի հատված, որ գրվել է Մաքս Բրոդի հետ Իտալիայում ճանապարհորդելու ժամանակ, տպագրվել է Bohemia օրաթերթում 1909 թվականի սեպտեմբերի 28-ին[158][159]։ 1910 թվականի մարտի 27-ին մի քանի պատմվածքներ, որ հետագայում դարձել են «Մտորում» գրքի մաս, տպագրվել են Bohemia ամսագրի՝ Զատկին նվիրված համարում[158][160]։ 1913 թվականին Լայպցիգում Բրոդն ու հրատարակիչ Կուրտ Վոլֆը Կաֆկայի «Դատավճիռ։ Ֆրանց Կաֆկայի պատմվածքը» (գերմ.՝ Das Urteil. Eine Geschichte von Franz Kafka) ընդգրկել են իրենց «Արկադիա» գրական տարեգրքում։ «Օրենքի առաջ» (գերմ.՝ Vor dem Gesetz) պատմվածքը հրատարակվել է 1915 թվականին Selbstwehr հրեական անկախ շաբաթաթերթի ամանորյա համարում. 1919 թվականին այն վերահրատարակվել է «Գյուղական բժիշկ» (գերմ.՝ Ein Landarzt) պատմվածքների ժողովածուում և դարձել «Դատավարություն» վեպի մաս։ Այլ պատմվածքներ են տպագրվել տարբեր հրատարակություններում՝ ներառյալ Մարտին Բուբերի Der Jude ամսագիրը, Prager Tagblatt թերթը, Die neue Rundschau, Genius և Prager Presse պարբերականները[158]։

Կաֆկայի առաջին տպագրված գիրքը կոչվել է «Մտորում» («Betrachtung») և ներառել է 1904-1912 թվականներին գրված 18 պատմվածքներ։ Դեպի Վելյմար կատարված ամառային ուղևորության ընթացքում Բրոդը կազմակերպել է Կաֆկայի ու Կուրտ Վոլֆի հանդիպումը[161]։ Վերջինս լույս է ընծայել «Մտորումը» Rowohlt Verlag հրաարակչությունում 1912 թվականի վերջին (գրքի վրա նշված է 1913)[162]։ Կաֆկան այն նվիրել է Մաքս Բրոդին (գերմ.՝ Für M.B.), իսկ նրան նվիրած օրինակի վրա մակագրել է. «Ինչպես արդեն տպագրված է այստեղ, իմ ամենասիրելի Մաքսին» (So wie es hier schon gedruckt ist, für meinen liebsten Max‍—‌Franz K)[163]։

Կաֆկայի «Կերպարանափոխություն» ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1915 թվականի հոկտեմբերին էքսպրեսիոնիստական գրականությանը նվիրված Die Weißen Blätter ամսաթերթում, որ խմբագրում էր Ռենե Շիկելեն[162]։ Պատմվածքների ևս մեկ ժողովածու, որ կոչվել է «Գյուղական բժիշկ» (գերմ.՝ Ein Landarzt), լույս է ընծայվել Կուրտ Վոլֆի կողմից 1919 թվականին[162] և նվիրվել է Կաֆկայի հորը[164]։ Կաֆկան տպագրության է նախապատրաստել չորս պատմվածքներից կազմված ժողովածու՝ «Սոված նկարիչը» (գերմ.՝ Ein Hungerkünstler), որ լույս է տեսել Verlag Die Schmiede հրատարակչությունում 1924 թվականին՝ հեղինակի մահվանից հետո։ 1924 թվականի ապրիլի 20-ին Berliner Börsen-Courier օրաթերթում տպագրվել է Կաֆկայի էսսեն Ադալբերտ Շտիֆտերի մասին[165]։

Մաքս Բրոդ

խմբագրել
 
«Դատավարություն» ստեղծագործության առաջին հրատարակությունը, 1925

Իր հրատարակված ու չհրատարակված աշխատանքները Ֆրանց Կաֆկան թողել է ընկերոջը՝ Մաքս Բրոդին, որ եղել է նրա կտակակատարը գրական հարցերում. Կաֆկան Բրոդին հանձնարարել էր իր մահվանից հետո ոչնչացնել իր թղթերը։ Կաֆկան գրել է. «Սիրելի՛ Մաքս, իմ վերջին պահանջն է. ամեն ինչ, որ ես թողնում եմ ինձնից հետո... օրագրերի, ձեռագրերի, նամակների (իմը և ուրիշներինը), էսքիզների ձևով և այլն, պետք է ոչնչացվի առանց կարդացվելու»[166][167]։ Մաքս Բրոդն անտեսել է ընկերոջ պահանջն ու հրատարակել նրա վեպերն ու ստեղծագործությունների ժողովածուները 1925 թվականից մինչև 1935 թվականը։ Չտպագրված թղթերը նա իր հետ տարել է Պաղեստին, ուր փախել է 1939 թվականին[168]։ Կաֆկայի վերջին սերը՝ Դորա Դիամանտը (հետագայում՝ Դիմանտ-Լասկ), նույնպես անտեսել է գրողի ցանկությունն ու գաղտնի պահպանել նրա 20 նոթատետրերն ու 35 նամակները։ 1933 թվականին դրանք բռնագրավվել են գեստապոյի կողմից, սակայն գիտնականները շարունակում են դրանց որոնումները[169]։

Երբ Մաքս Բրոդը հրատարակել է իր տրամադրության տակ գտնվող ստեղծագործությունների մեծ մասը[170], Կաֆկայի աշխատանքներն սկսել են արժանանալ մեծ ուշադրության և քննադատական արձագանքների։ Բրոդը դժվարացել է Կաֆկայի նոթատետրերը դասավորել ժամանակագրական կարգով։ Խնդիրը եղել է այն, որ Կաֆկան հաճախ սկսել է գրել տարբեր էջերից՝ երբեմն սկսելով գրել մեջտեղից, երբեմն էլ վերջից[171][172]։ Բրոդն ավարտին է հասցրել Կաֆկայի անավարտ մնացած աշխատանքների մի մասը հրատարակության համար։ Օրինակ՝ Կաֆկան «Դատավարությունը» թողել էր չհամարակալված ու չավարտված գլուխներով, իսկ «Դղյակը»՝ անավարտ նախադասություններով ու երկիմաստ բովանդակությամբ[172]։ Բրոդը վերադասավորել է գլուխները, խմբագրել տեքստը և ուղղել կետադրությունը։ «Դատավարությունը» լույս է տեսել 1925 թվականին Verlag Die Schmiede հրատարակչությունում։ Կուրտ Վոլֆը տպագրել է Կաֆկայի մյուս երկու վեպերը՝ «Դղյակը» 1926 թվականին և «Ամերիկան» 1927 թվականին։ 1931 թվականին Մաքս Բրոդը խմբագրել է Կաֆկայի արձակի ու չտպագրված պատմվածքների ժողովածուն, որ վերնագրվել է «Չինական մեծ պարիսպ» («Beim Bau der Chinesischen Mauer») և ներառել է համանուն պատմվածքը։ Գիրքը լույս է տեսել Gustav Kiepenheuer Verlag հրատարակչությունում։ Բրոդի կողմից տպագրության նախապատրաստված տարբերակները սովորաբար կոչվում են «վերջնական խմբագրություններ»[173]։

Ժամանակակից հրատարակություններ

խմբագրել

1961 թվականին Մալքոլմ Պեսլին ձեռք է բերել Կաֆկայի բնօրինակ ձեռագրերի մեծ մասը Օքսֆորդի Բոդլեյան գրադարանի համար[174][175]։ «Դատավարություն» ստեղծագործության տեքստը հետագայում վաճառվել է աճուրդում և պահվում է Գերմանական գրական արխիվում (Մարբախ ամ Նեկար, Գերմանիա)[175][176]։ Հետագայում Պեսլին գլխավորել է այն խումբը (ներառյալ Գերհարդ Նոյմանը, Յոստ Շիլեմիտն ու Յուրգեն Բորնը), որը խմբագրել է գերմաներեն վեպերը, որոնք վերահրատարակել է S. Fischer Verlag հրատարակչությունը[177]։ Պեսլին խմբագրել է «Դղյակը», որ հրատարակվել է 1982 թվականին, և «Դատավարությունը», որ հրատարակվել է 1990 թվականին։ Յոստ Շիլեմիտը խմբագրել է «Ամերիկա» վեպը, որ հրատարակվել է 1983 թվականին։ Սրանք կոչվում են «քննադատական խմբագրություններ» կամ «Fischer Editions»[178]։

Չհրատարակված թղթեր

խմբագրել

1968 թվականին Մաքս Բրոդի մահվանից հետո Կաֆկայի չտպագրված թղթերը (ենթադրվում է, որ եղել են հազարավոր թղթեր) մնացել են Բրոդի քարտուղարի՝ Էսթեր Հոֆի մոտ[179]։ Նա հրատարակել կամ վաճառել է մի քանիսը, սակայն մեծ մասը թողել է իր դուստրերին՝ Եվային ու Ռութին, որոնք նույնպես հրաժարվել են հրատարակել դրանք։ 2008 թվականին դատական գործ քույրերի ու Իսրայելի ազգային գրադարանի միջև, որը պնդում էր, թե այդ աշխատանքները դարձել են Իսրայելի ժողովրդի սեփականություն այն բանից հետո, երբ Բրոդը տեղափոխվել է Բրիտանական Պաղեստին 1939 թվականին։ Եսթեր Հոֆը 1988 թվականին «Դատավարության» բնօրինակ ձեռագիրը 2 մլն ամերիկյան դոլարով վաճառել է Գերմանիայի ժամանակակից գրականության թանգարանի գրական արխիվին (Մարբախ ամ Նեկար)[131][180]։ Միայն Եվան էր կենդանի մինչև 2012 թվականը[181]։ Թել Ավիվի ընտանեկան դատարանը որոշել է, որ թղթերը պետք է հրատարակվեն, սակայն տպագրվել են միայն մի քանիսը, որոնց թվում էր նախկինում անհայտ մի պատմվածք, իսկ դատական վեճը շարունակվել է[182]։ Հոֆերը հավաստել են, որ թղթերն իրենց անձնական սեփականությունն են, իսկ Ազգային գրադարանը պնդել է, որ դրանք հրեա ժողովրդի մշակութային սեփականությունն են[182], ինչպես նաև ենթադրել է, որ Բրոդը թղթերը նրանց կտակել է իր կամքով։ Թել Ավիվի ընտանեկան դատարանը 2012 թվականի հոկտեմբերին որոշել է, որ այդ թղթերն Ազգային գրադարանի սեփականությունն են[183]։

Քննադատական արձագանքներ

խմբագրել

Քննադատական մեկնաբանություններ

խմբագրել

Ուիսթեն Հյու Օդենը Ֆրանց Կաֆկային կոչել է «քսաներորդ դարի Դանթե»[184], ռուս վիպագիր Վլադիմիր Նաբոկովը նրան դասել է 20-րդ դարի խոշորագույն գրողների շարքում[185], Գաբրիել Գարսիա Մարկեսը նշել է, որ Կաֆկայի «Կերպարանափոխություն» ստեղծագործության ընթերցումն իրեն ցույց է տվել, որ կարելի է գրել ուրիշ ձևով[116][186]։ Կաֆկայի ստեղծագործության գլխավոր թեման, որ առաջին անգամ իր արտացոլումն է գտել «Դատավճիռ» պատմվածքում[187], հոր և որդու կոնֆլիկտն է. մեղքը, որ բարդվում է որդու վրա, լուծվում է տառապանքի ու քավության միջոցով[23][187]։ Հաճախ հանդիպող թեմաներ ու արքետիպեր են օտարացումը, ֆիզիկական ու ֆիզիոլոգիական դաժանությունը, միստիկական կերպարանափոխությունները[188]։

Կաֆկայի ոճը համեմատվել է Կլեյստի ոճի հետ դեռ 1916 թվականին Օսկար Վալցելի՝ «Կերպարանափոխություն» և «Հնեցապանը» ստեղծագործությունների գրախոսականում, որ տպագրվել է Berliner Beiträge-ում[189]։ Կաֆկայի արձակը թույլ է տալիս կատարել տարբեր մեկնաբանություններ, և քննադատները դրանք վերագրում են գրական տարբեր դպրոցների[113]։ Մարքսիստները, օրինակ, խիստ տարբեր մեկնաբանություն են տալիս Կաֆկայի երկերին[107][113]։ Ոմանք նրան մեղադրել են իրականությունն աղավաղելու մեջ, իսկ մյուսները պնդում են, թե նա քննադատում է կապիտալիզմը[113]։ Անհուսությունն ու անհեթեթությունը, որ սովորական են Կաֆկայի ստեղծագործությունների համար, համարվում են խորհրդանշական, որ բնորոշ է էքզիստենցիալիզմին[190]։ Կաֆկայի գրքերից մի քանիսը կրում են էքսպրեսիոնիստական շարժման ազդեցությունը, սակայն նրա գրական ստեղծագործությունների մեծ մասն ասոցացվում է փորձարարական մոդեռնիստական ժանրի հետ։ Կաֆկան անդրադառնում է նաև բյուրոկրատիայի հետ մարդու ունեցած կոնֆլիկտի թեմային։ Վիլյամ Բերոուզը պնդում է, թե Կաֆկայի ստեղծագործությունը կենտրոնացած է պայքարի, ցավի, միայնության և հարաբերությունների պահանջի հայեցակարգերի վրա[191]։ Մյուսները, ինչպիսին է Թոմաս Մանը, Կաֆկայի ստեղծագործությունը դիտարկում են որպես այլաբանական՝ Աստծո որոնում, որ իր բնույթով մետաֆիզիկական է[192][193]։

Ըստ Ժիլ Դելյոզի և Ֆելիքս Գուատարիի՝ օտարացման ու հետապնդման թեմաներն առկա են Կաֆկայի ստեղծագործություններում, սակայն քննադատները չափազանց շատ են շեշտադրում կատարում դրանց վրա։ Նրանց կարծիքով՝ Կաֆկայի ստեղծագործությունն ավելի միտումնավոր ու կործանարար է և ավելի ուրախ, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Նրանք նշում են, որ Կաֆկայի ստեղծագործությունների ընթերցումը, երբ ուշադրությունը կենտրոնացվում է հերոսների պայքարի անօգուտ լինելու վրա, ցույց է տալիս Կաֆկայի հումորը. նա պարտադիր կերպով չի մեկնաբանում խնդիրները, այլ ցույց է տալիս, որ մարդիկ ունեն խնդիրներ ստեղծելու հակում։ Իր ստեղծագործություններում Կաֆկան հաճախ ստեղծել է չարամիտ, անհեթեթ աշխարհներ[194][195]։ Կաֆկան իր երկերի սևագրերը կարդացել է իր ընկերների համար՝ սովորաբար կենտրոնանալով իր հումորային արձակի վրա։ Գրող Միլան Կունդերան ենթադրում է, թե Կաֆկայի սյուրռեալիստական հումորը կարող է լինել Դոստոևսկու՝ կերպարնեի ներկայացման շրջված ձևը։ Եթե Դոստոևսկու մոտ հերոսները պատժվում են իրենց կատարած հանցանքի համար, ապա Կաֆկայի մոտ հերոսները պատժվում են, թեև ոչ մի հանցանք չի գործվել։ Կունդերան հավատում է, թե Կաֆկայի՝ իրեն բնորոշ իրադրությունների պատկերման համար ներշնչման աղբյուր են եղել հայրիշխանական ընտանիքում մեծանալն ու բռնատիրական երկրում ապրելը[196]։

Եղել են փորձել պարզելու իրավական հիմունքների ազդեցությունը Կաֆկայի վրա և իրավունքի դերը նրա արձակում[197][198]։ Քննադատների մեծ մասը հանգել է այն կարծիքին, որ իրավունքն ու օրինականությունը կարևոր տեղ ունեն նրա ստեղծագործություններում[199], որոնցում իրավական համակարգը հաճախ ճնշող է[200]։ Օրենքը Կաֆկայի ստեղծագործություններում ոչ թե իրավաբանական կամ քաղաքական ստույգ երևույթի ներկայացումն է, այլ սովորաբար ներկայացնում է անհայտ, անհասկանալի ինչ-որ ուժերի։ Վերջիններս գաղտնի են մնում հերոսներից, սակայն վերահսկում են մարդկանց կյանքը, որոնք դառնում են իրենց վերահսկողությունից դուրս գտնվող համակարգերի անմեղ զոհերը[199]։ Այս մեկնաբանությանը կողմ քննադատները բերում են օրինակներ, որ Կաֆկան իրեն նույնպես նկարագրում է որպես աբսուրդ տիեզերքի հետ կոնֆլիկտ ունեցող մարդ, ինչպիսին է հետևյալ մեջբերումը նրա օրագրից.

  Փակված իմ սեփական չորս պատերի մեջ՝ ես ինձ գտա որպես գաղթական՝ բանտարկված օտար երկրում... Ես տեսա իմ ընտանիքը որպես անծանոթ օտարականներ, որոնց օտար սովորությունները, ծեսերն և հենց լեզուն մնում էին անըմբռնելի... թեև ես դա չէի ուզում, նրանք ինձ ստիպում էին մասնակցել իրենց տարօրինակ ծեսերին... Ես չէի կարողանում դիմադրել[201]։  

Այնուամենայնիվ, Ջեյմս Հոուսը ներկայացնում է Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործության մեջ պատկերված բազմաթիվ դատկան գործեր՝ մետաֆիզիկական, անհեթեթ, շփոթեցնող ու մղձավանջային, ինչպես կարող են թվալ, որոնք վկայում են, որ հեղինակը շատ լավ ծանոթ էր Գերմանիայի ու Ավստրիայի իր ժամանակի քրեական գործերին, որոնք ավելի հաճախ ինկվիզիցիոն բնույթի էին, քան բանավիճական[202]։ Չնայած Կաֆկան աշխատել է ապահովագրության բնագավառում, սակայն ստացած լինելով իրավաբանական կրթություն՝ նա տեղյակ է եղել իրեն ժամանակակից իրավաբանական վեճերի մասին[198][203]։ 21-րդ դարասկզբի մի հրատարակության մեջ, որում Կաֆկայի գրասենյակային գրառումներն օգտագործվել են որպես նրա տեսակետի բացահայտման միջոց[204], Փոթիկ Գոշը պնդում է, թե ըստ Կաֆկայի՝ օրենքը ոչ մի նշանակություն չունի[205]։

Թարգմանություններ

խմբագրել

Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների անգլերեն առաջին թարգմանությունը կատարվել է Էդվին և Վիլլա Մյուիրների կողմից, որոնք 1930 թվականին թարգմանել են «Դղյակ» ստեղծագործության գերմաներեն առաջին հրատարակությունը։ Այն The Castle («Դղյակ») վերնագրով տպագրվել է Secker & Warburg հրատարակչության կողմից Անգլիայում և Alfred A. Knopf հրատարակչության կողմից Միացյալ Նահանգներում[206]։ 1941 թվականի հրատարակության շնորհիվ, որ ներառում էր Թոմաս Մանի հարգանքի տուրքը, Կաֆկայի ստեղծագործությունը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել ԱՄՆ-ում 1940-ական թվականների վերջին[207]։ Մյուիրները թարգմանել են այն բոլոր պատմվածքները, որոնք Կաֆկան պատրաստ է համարել տպագրության. ժողովածուն տպագրվել են Schocken Books հրատարակչության կողմից 1948 թվականին «Ուղղիչ գաղութ։ Պատմվածքներ և կարճ հատվածներ» (The Penal Colony: Stories and Short Pieces) խորագրով[208] և ներառել է նաև «Առաջին երկար ճանապարհորդությունը գնացքով» ստեղծագործությունը՝ գրված Կաֆկայի ու Բրոդի կողմից, Կաֆկայի «Վեպը երիտասարդության մասին», նրա գրախոսականը Ֆելիքս Շտերնհեյմի Die Geschichte des jungen Oswald աշխատության վերաբերյալ, նրա էսսեն Կլեյտսի «Անեկդոտների» վերաբերյալ, նրա գրախոսականը Hyperion գրական ամսագրի մասին, ինչպես նաև Բրոդի գրած վերջաբանը։

Հայերեն թարգմանվել և հրատարակվել են Ֆրանց Կաֆկայի հետևյալ ստեղծագործությունները՝

Ճանաչում

խմբագրել

Գրական և մշակութային ազդեցություն

խմբագրել

Ի տարբերություն շատ հայտնի գրողների՝ Կաֆկայից հազվադեպ են մեջբերումներ կատարում ուրիշները։ Գրաքննադատ, գրող և պրոֆեսոր Շիմոն Սենդբենկի կարծիքով՝ Կաֆկան ազդել է Խորխե Լուիս Բորխեսի, Ալբեր Քամյուի, Էժեն Իոնեսկոյի, Ջոն Մաքսվելլ Կուտզեի և Ժան Պոլ Սարտրի վրա[209]։ Financial Times-ի գրաքննադատի կարծիքով՝ Կաֆկան ազդել է Ժոզե Սարամագոի վրա[210], իսկ գրող և խմբագիր Ալ Սիլվերմանը պնդում է, թե Ջերոմ Դեյվիդ Սելինջերը սիրում էր կարդալ Կաֆկայի ստեղծագործությունները[211]։ 1999 թվականին 99 հեղինակներից, գիտնականներից ու գրաքննադատներից կազմված հանձնաժողովի կողմից «Դատավարություն» և «Դղյակ» ստեղծագործություններն ընդգրկվել են 20-րդ դարի գերմանալեզու ամենակարևոր վեպերի ցանկի երկրորդ և իններորդ հորիզոնականներում[212]։ Սենդբենկը նշում է, որ չնայած Կաֆկայի ժողովրդականությանը, նրա խորհրդավոր ոճը դեռևս չունի իր մրցակիցը[209]։ Բինգեմտոնի համալսարանի պրոֆեսոր Նեյլ Քրիստիան Փեյջեսը, որ զբաղվում է Կաֆկայի ստեղծագործության ուսումնասիրությամբ, նշում է, որ Կաֆկայի ազդեցությունը զգալի է հետագա գրականության ու գրականագիտության, ինչպես նաև կերպարվեստի, երաժշտության ու ժողովրդական մշակույթի վրա[213]։ Գերմանական ու հրեական գրականության մասնագետ Հարրի Շտեյնհաուերը գրում է, որ Կաֆկան «ավելի մեծ ազդեցություն է թողել գրական հասարակության վրա, քան 20-րդ դարի որևէ այլ գրող»[11]։ Մաքս Բրոդն ասել է, թե մի օր 20-րդ դարը կկոչվի «Կաֆկայի դար»[11]։

Մայքլ Անդր Բոսին գրում է, թե Կաֆկան ստեղծել է աննկուն ու անպտուղ բյուրոկրատական տիեզերք։ Կաֆկան իր ստեղծագործություններում օգտագործել է իրավական ու գիտական բազմաթիվ տերմիններ։ Այնուամենայնիվ, նրա լուրջ տիեզերքում առկա է նաև խորաթափանց հումոր։ Բոլորի կողմից ընդգծվում է, որ «իբր թե ռացիոնալ աշխարհն իր արմատներում իռացիոնալ է»[188]։ Նրա հերոսները հայտնվում են թակարդում, շփոթվում, մեղավոր են, հուսահատ ու չեն հասկանում իրենց սյուրռեալիստական աշխարհը։ Կաֆկայից հետո ստեղծված գեղարվեստական գրականության, հատկապես գիտագեղարվեստականի մեծ մասը հետևում է Կաֆկայի տիեզերքի թեմաներին ու պատվիրաններին։ Դա կարելի է տեսնել այնպիսի հեղինակների գործերում, ինչպիսիք են Ջորջ Օրվելն ու Ռեյ Բրեդբերին[188]։

Անվանում Տարի Տեսակ Նշումներ Ծան․
Կաֆկայի ընկերը 1962 պատմվածք Նոբելյան մրցանակակիր Իսահակ Բաշևիս Զինգերի պատմվածքը իդիշ դերասան Ժակ Կոնի մասին, որ ասում է, թե ինքը ճանաչել է Ֆրանց Կաֆկային, այս պատմվածքում, ըստ Ժակ Կոնի, Կաֆկան հավատացել է Գոլեմին՝ հրեական բանահյուսության առասպելական արարածին։ [214]
Դատավարություն 1962 ֆիլմ Ֆիլմի ռեժիսոր Օրսոն Ուելսն ասել է. «Ասեք՝ ինչ ուզում եք, բայց «Դատավարությունն» իմ մեծագույն աշխատանքն է, նույնիսկ ավելի մեծ, քան «Քաղաքացի Քեյնը»։ [215][216]
Ձմերուկ մարդը 1970 ֆիլմ Մասամբ ոգեշնչված է «Կերպարանափոխությունից». ֆիլմում սպիտակամորթ ռասիստն արթնանում է որպես սևամորթ։ [217]
Klassenverhältnisse 1984 ֆիլմ «Ամերիկա» ստեղծագործության էկրանավորումը, ռեժիսորներ՝ Շտրաուբ և Յույե։
Kafka-Fragmente, Op. 24 1985 երաժշտություն հունգարացի կոմպոզիտոր Գիորգի Կուրթագի ստեղծագործությունը սոպրանոյի ու ջութակի համար, օգտագործված են հատվածներ Կաֆկայի օրագրից ու նամակներից։ [218]
Kafka's Dick 1986 պիես Հեղինակ՝ Ալան Բենետ. պիեսում Կաֆկայի, նրա հոր՝ Հերմանի ու Բրոդի հոգիները գալիս են անգլիացի ապահովագրական գործակալի (որ Կաֆկայի երկրպագու է) և նրա կնոջ տուն։ [219]
Կաֆկա 1991 ֆիլմ Ջերեմի Այրոնսը կատարում է համանուն հեղինակի դերը, սցենարի հեղինակ՝ Լեմ Դոբս, ռեժիսոր՝ Ստիվեն Սոդերբերգ։Ֆիլմում խառն են Կաֆկայի կյանքն ու հորինվածքը. այն Կաֆկայի կյանքի ու ստեղծագործության մասին կիսակենսագրական ֆիլմ է։ Կաֆկան քննում է իր գործընկերներից մեկի անհետացումը, իսկ ֆիլմի սյուժեի ծավալումը հիեցնում է իր սեփական ստեղծագործությունները, հատկապես «Դղյակ» և «Դատավարություն» երկերը։ [220]
Das Schloß 1992 օպերա Արիբերտ Ռայմանի գերմանալեզու օպերան, որի լիբրետոն նույնպես հեղինակել է ինքը Կաֆկայի վեպի ու դրա մոտիվներով Բրոդի ստեղծած պիեսի հիման վրա։ Պրեմիերան կայացել է 1992 թվականի սեպտեմբերի 2-ին Բեռլինի գերմանական օպերայում, բեմադրությունը՝ Վիլլի Դեկերի, դիրիժոր՝ Մայքլ Բոդեր։ [221]
Ֆրանց Կաֆկայի այս հրաշալի կյանքը 1993 ֆիլմ Կատակերգական կարճամետրաժ ֆիլմ BBC Scotland-ի համար, արժանացել է «Օսկարի», ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Պիտեր Կապալդի, Կաֆկայի դերում՝ Ռիչարդ Գրանտ։ [222]
Bad Mojo 1996 համակարգչային խաղ Ստեղծվել է «Կերպարանափոխություն» ստեղծագործության հիման վրա, կերպարները կոչվում են Ֆրանց և Ռոջեր Զամզ (Գրեգոր Զամզայի անունից)։ [223]
Ուղղիչ գաղութում 2000 օպերա Հեղինակ՝ Ֆիլիպ Գլաս։ [224]
Կաֆկան լողափին 2002 վեպ Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի վեպը, The New York Times-ի կողմից ընդգրկվել է 2005 թվականի տասը լավագույն գրքերի ցանկում, Ֆենտեզիի համաշխարհային մրցանակի դափնեկիր [225]
Կաֆկայի դատավարությունը 2005 օպերա Դանիացի կոմպոզիտոր Պոլ Ռուդերսի օպերան՝ ստեղծված Կաֆկայի վեպի ու նրա կյանքի հիման վրա, առաջին անգամ ներկայացվել է 2005 թվականին։ [226]
Կաֆկայի ապուր 2005 գիրք Հեղինակ՝ Մարք Քրիք, ստեղծվել է խոհարարական գրքի ձևով, որի բաղադրատոմսերը գրված են Կաֆկայի ոճով։ [227]
Ներկայացնելով Կաֆկային 2007 գրաֆիկական վեպ Ռոբերտ Քրամբի ու Դեյվիդ Զեյն Մայրովիցի գիրքը, որ ներառում է Կաֆկայի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող տեքստ ու նկարներ։
Գյուղական բժիշկ 2007 կարճամետրաժ ֆիլմ Ռեժիսոր՝ Կոձի Յամամուրա
"Kafkaesque" 2010 հեռուստասերիալ «Ամբողջ ծանրությամբ» սերիալի երրորդ եթերաշրջանի էպիզոդ, որի սցենարի հեղինակներն են Պիտեր Գուլդն ու Ջորդ Մաստրասը։ Ջեսի Փինկմանը։ Խմբային թերապիայի ժամանակ իր նոր աշխատավայրը նկարագրում է որպես մռայլ, «լրիվ ընդհանուր» լվացքատուն՝ ապականված բյուրոկրատիայով։ Նա գանգատվում է իր ղեկավարից և այն բանից, որ ինքն արժանի չի համարվել հանդիպել գործատուին, որից բոլորը վախենում են։ Խմբի ղեկավարը պատասխանում է. «Հնչում է ինչպես Kafkaesque»։
Kafka the Musical 2011 ռադիոներկայացում BBC Radio 3-ի ներկայացումը Play of the Week հաղորդման շրջանակներում։ Ֆրանց Կաֆկայի դերը կատարում է Դեյվիդ Տենանտը։ [228]
Sound Interpretations − Dedication To Franz Kafka 2012 երաժշտություն Նվիրված է Կաֆկայի գրական ժառանգությանը։ [229]
Google Doodle 2013 համացանցային մշակույթ Google-ն ստեղծել է Դուդլ, որում գլխարկով ուտիճը բացում է դուռը։ Նվիրված է Ֆրանց Կաֆկայի ծննդյան 130-ամյակին։ [230]
Կերպարանափոխություն 2013 պար Ստեղծվել է Royal Ballet-ի կողմից, պարող՝ Էդվարդ Ուոթսոն։ [231]
Café Kafka 2014 օպերա Ստեղծվել է իսպանացի կոմպոզիտոր Ֆրանսիսկո Կոլի կողմից Մերեդիթ Օուքսի տեքստի հիման վրա, որն էլ իր հերթին գրվել է Կաֆկայի աշխատանքների հիման վրա։ [232]
 
Կաֆկայի «Կերպարանափոխությունը» տպագրվել է Famous Fantastic Mysteries ամսագրի 1953 թվականի հունիսի համարում

«Kafkaesque» տերմինն օգտագործվում է նկարագրելու համար այնպիսի հասկացություններ ու իրավիճակներ, որոնք հիշեցնում են Կաֆկայի ստեղծագործությունները, հատկապես «Դատավարություն» և «Կերպարանափոխություն» երկերը։ Դրա օրինակներ են այնպիսի դեպքեր, երբ բյուրոկրատիան ընկճում է մարդկանց. դա հաճախ տեղի է ունենում սյուրռեալիստական, մղձավանջային միջավայրերում և առաջացնում անիմաստության զգացում, ապակողմնորոշում և անհուսություն։ Kafkaesque-ի հերոսները հաճախ չունեն գործողությունների որոշակի ուղղվածություն, ինչը թույլ կտար խուսափել լաբիրինթոսային իրավիճակից։ Kafkaesque-ի տարրեր հաճախ առկա են էքզիստենցիալիստական ստեղծագործություններում, սակայն տերմինն օգտագործվում է նաև իրական աշխարհի այն դեպքերի ու իրադրությունների վերաբերյալ, որոնք անհասկանալի են, տարօրինակ ու անտրամաբանական[11][215][233][234]։

 
Ֆրանց Կաֆկայի բրոնզե արձանը Պրահայում (հեղինակ՝ Յարոսլավ Ռոնա)

Բազմաթիվ ֆիլմեր ու հեռուստատեսային աշխատանքներ նկարագրվել են որպես Kafkaesque, և այդ ոճն առավելապես նկատելի է գիտական ֆանտաստիկայում։ Այդ ժանրի նմանատիպ ստեղծագործություններից են Պատրիկ Բուկանովսկու կողմից 1982 թվականին նկարահանված «Հրեշտակը», Թերրի Գիլիամի կողմից 1985 թվականին նկարահանված «Բրազիլիա» ֆիլմերը և 1998 թվականին նկարահանված «Մութ քաղաք» նուար ֆիլմը։ Այլ ժանրերի նմանատիպ ֆիլմերից են՝ «Բնակիչը» (1976) և «Բարթոն Ֆինկ» (1991)[235]։ «Կալանվորը» և «Մթնշաղ գոտի» հեռուստասերիալները ևս հաճախ համարվում են Kafkaesque[236][237]։

Այնուամենայնիվ, սովորական իմաստով տվյալ տերմինը այնքան է տարածվել, որ Կաֆկայի ստեղծագործությունն ուսումնասիրող գիտնականները դրա բազմաթիվ կիրառություններ համարում են չարաշահում[238]։

Հիշատակի հավերժացում

խմբագրել

Պրահայում գործում է Ֆրանց Կաֆկայի կյանքին ու ստեղծագործությունը նվիրված թանգարան, որի հիմնական մասը «Ֆրանց Կաֆկայի քաղաքն ու Պրահան» ցուցադրությունն է, որը 1999 թվականին ներկայացվել է Բարսելոնայում, տեղափոխվել Նյու Յորքի հրեական թանգարան, իսկ 2005 թվականին հաստատվել Պրահայում՝ Մալա Ստրանայում, որ տեղակայված է Վլտավայի ափին։ Թանգարանում ներկայացված են լուսանկարներ ու փաստաթղթեր։ Այն նպատակ ունի այցելուներին ցույց տալ այն աշխարհը, որտեղ ապրել և որի մասին գրել է Կաֆկան[239]։

Ֆրանց Կաֆկայի մրցանակը գրական անվանական մրցանակը, որ շնորհվում է Ֆրանց Կաֆկայի միության կողմից, սահմանվել է 2001 թվականին։ Ընտրող հանձնաժողովն ու մրցանակակիրները կարող են լինել աշխարհի տարբեր երկրներից, սակայն հեղինակը պետք է ունենա չեխերենով հրատարակված առնվազն մեկ ստեղծագործություն[240]։ Մրցանակակիրն ստանում է $10,000, դիպլոմ և Պրահայի Հին քաղաքի քաղաքապետարանը ներկայացնող բրոնզե արձանիկ, որոնք նրան հանձնվում են հոկտեմբերի վերջին՝ Չեխոսլովակիայի հանրապետության հռչակման օրը[240]։

Սան Դիեգոյի պետական համալսարանը 1998 թվականին սկսել է Կաֆկա նախագիծը, որն զբաղվում է Կաֆկայի վերջին ստեղծագործությունների որոնման աշխատանքներով[169]։

Նշումներ

խմբագրել
  1. Գերմաներեն արտասանություն՝ [fʁants ˈkafkaː], չեխերեն արտասանություն՝ [ˈfrants ˈkafka], Չեխիայում նա հաճախ կոչվում է Ֆրանտիշեկ Կաֆկա (չեխերեն արտասանություն՝ [ˈfrancɪʃɛk ˈkafka]), անգլերեն արտասանություն՝ /ˈkɑːfkɑː, -kə/ (Random House Webster's Unabridged Dictionary: "Kafka")։
  2. Ըստ որոշ աղբյուրների՝ Կաֆկան կրթությունն ավարտել է հունիսին (Մարեյ), ըստ մյուս աղբյուրների՝ հուլիսին (Բրոդ)[45][46]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Robertson R. Kafka: A Very Short IntroductionUniversity of Oxford, 2004. — P. 1. — ISBN 978-0-19-280455-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kafka F. The Metamorphosis: The Translation, Backgrounds and Contexts, Criticism / S. Corngold — 1 — W. W. Norton & Company, 1996. — P. 211. — ISBN 978-0-393-96797-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кафка Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kafka F. The Metamorphosis: The Translation, Backgrounds and Contexts, Criticism / S. Corngold — 1 — W. W. Norton & Company, 1996. — P. 213. — ISBN 978-0-393-96797-5
  6. 6,0 6,1 6,2 Trenkler T. Kafka in Kierling: Siechtum prolongiert (գերմ.) / Hrsg.: O. Bronner — 2011.
  7. 7,0 7,1 Studenti pražských univerzit 1882–1945
  8. Franz Kafka, Lebensdaten, Werk Արխիվացված 2016-10-11 Wayback Machine, Regionaler Arbeitskreis Internet am Oberschulamt Karlsruhe
  9. Spindler, William (1993). «Magical Realism: A Typology» (PDF). Forum for Modern Language Studies. XXIX (1): 90–93. doi:10.1093/fmls/XXIX.1.75. ISSN 0015-8518.
  10. Franz Kafka at Encyclopædia Britannica
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Steinhauer, 1983, էջեր 390–408
  12. Gilman, 2005, էջեր 20–21
  13. Northey, 1997, էջեր 8–10
  14. Kohoutikriz, 2011
  15. Brod, 1960, էջեր 3–5
  16. Gilman, 2005, էջեր 20-21
  17. Gray, 2005, էջեր 147–148
  18. Hamalian, 1974, էջ 3
  19. Kafka, Franz (2009). The Metamorphosis. 1230 Avenue of Americas: Simon and Schuster Paperbacks. էջեր ix. ISBN 978-1-4165-9968-5.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  20. Corngold, 1972, էջեր xii, 11
  21. 21,0 21,1 Kafka-Franz, Father, 2012
  22. Brod, 1960, էջ 9
  23. 23,0 23,1 Brod, 1960, էջեր 15–16
  24. Brod, 1960, էջեր 19–20
  25. Brod, 1960, էջեր 15, 17, 22–23
  26. Stach, 2005, էջեր 390–391, 462–463
  27. Stach, 2005, էջ 13
  28. Brod, 1960, էջեր 26–27
  29. 29,0 29,1 Hawes, 2008, էջ 29
  30. 30,0 30,1 30,2 Sayer, 1996, էջեր 164–210
  31. Kempf, 2005, էջեր 159–160
  32. Koelb, 2010, էջ 12
  33. Corngold, 2004, էջ xii
  34. Diamant, 2003, էջեր 36-38
  35. Brod, 1960, էջեր 40-41
  36. 36,0 36,1 Gray, 2005, էջ 179
  37. Stach, 2005, էջեր 43-70
  38. Brod, 1960, էջ 40
  39. 39,0 39,1 Brod, 1960, էջ 14
  40. Brod, 1966, էջեր 53–54
  41. Stach, 2005, էջ 362
  42. Gray, 2005, էջեր 74, 273
  43. Brod, 1960, էջեր 51, 122–124
  44. Stach, 2005, էջեր 80–83
  45. Murray, 2004, էջ 62
  46. Brod, 1960, էջ 78
  47. Steinhauer, 1983, էջեր 390-408
  48. Karl, 1991, էջ 210
  49. Glen, 2007, էջեր 23–66
  50. Corngold et al., 2009, էջ 28
  51. Drucker, 2002, էջ 24
  52. Corngold et al., 2009, էջեր 250–254
  53. Stach, 2005, էջեր 26–30
  54. Brod, 1960, էջեր 81–84
  55. Stach, 2005, էջեր 23–25
  56. Stach, 2005, էջեր 25–27
  57. Spector, 2000, էջ 17
  58. Keren, 1993, էջ 3
  59. Stach, 2005, էջեր 34–39
  60. Koelb, 2010, էջ 32
  61. Stach, 2005, էջեր 56–58
  62. Brod, 1960, էջեր 29, 73–75, 109–110, 206
  63. Brod, 1960, էջ 154
  64. Corngold, 2011, էջեր 339–343
  65. 65,0 65,1 Hawes, 2008, էջ 186
  66. Stach, 2005, էջեր 44, 207
  67. Hawes, 2008, էջեր 186, 191
  68. 68,0 68,1 European Graduate School, 2012
  69. Stach, 2005, էջ 43
  70. 70,0 70,1 70,2 Stach, 2005, էջ 1
  71. Banville, 2011
  72. Seubert, 2012
  73. Brod, 1960, էջեր 196–197
  74. Hawes, 2008, էջեր 129, 198–199
  75. Murray, 2004, էջեր 276–279
  76. Stach, 2005, էջեր 379–389
  77. Brod, 1960, էջեր 240–242
  78. S. Fischer, 2012
  79. Alt, 2005, էջ 303
  80. Hawes, 2008, էջեր 180–181
  81. Stach, 2005, էջեր 1, 379–389, 434–436
  82. Apel, 2012, էջ 28
  83. 83,0 83,1 83,2 83,3 83,4 Brod, 1966, էջ 389
  84. Hempel, 2002
  85. Janouch, 1971, էջեր 14, 17
  86. 86,0 86,1 Fichter, 1987, էջեր 367–377
  87. Repertory, 2005
  88. Brod, 1966, էջ 41
  89. Brod, 1966, էջ 42
  90. Brod, 1966, էջ 97
  91. 91,0 91,1 91,2 Brod, 1966, էջ 49
  92. Brod, 1960, էջ 47
  93. Brod, 1966, էջ 90
  94. Brod, 1966, էջ 92
  95. 95,0 95,1 Brod, 1960, էջ 214
  96. Brod, 1960, էջ 156
  97. Pérez-Álvarez, 2003, էջեր 181–194
  98. Miller, 1984, էջեր 242–306
  99. McElroy, 1985, էջեր 217–232
  100. Project Gutenberg, 2012
  101. Gray, 1973, էջ 196
  102. Brod, 1960, էջեր 139–140
  103. Fichter, 1988, էջեր 231–238
  104. Gilman, 1995, back cover
  105. Brod, 1960, էջ 128
  106. Brod, 1960, էջ 86
  107. 107,0 107,1 Lib.com, 2008
  108. Bergman, 1969, էջ 8
  109. 109,0 109,1 109,2 Bruce, 2007, էջ 17
  110. Preece, 2001, էջ 131
  111. Hughes, 1986, էջեր 248–249
  112. Bathrick, 1995, էջեր 67–70
  113. 113,0 113,1 113,2 113,3 Socialist Worker, 2007
  114. History Guide, 2006
  115. 115,0 115,1 115,2 Haaretz, 2008
  116. 116,0 116,1 Kafka-Franz, 2012
  117. Gilman, 2005, էջ 31
  118. Connolly, 2008
  119. Harper's, 2008
  120. Hawes, 2008, էջեր 119–126
  121. Bloom, 1994, էջ 428
  122. Kahn, Hook, էջ 191
  123. 123,0 123,1 123,2 Rothkirchen, 2005, էջ 23
  124. Tal, Josef. Tonspur – Auf Der Suche Nach Dem Klang Des Lebens. Berlin: Henschel, 2005. pp. 43–44
  125. Brod, 1960, էջ 196
  126. Bloom, 2011
  127. Believer, 2006
  128. Brod, 1960, էջեր 209–211
  129. Brod, 1960, էջ 211
  130. F. Kafka, New Jewish Cemetery, Prague: Marsyas 1991, p.56
  131. 131,0 131,1 New York Times, 2010
  132. Stach, 2005, էջ 2
  133. Murray, 2004, էջեր 367
  134. Furst, 1992, էջ 84
  135. Pawel, 1985, էջեր 160–163
  136. 136,0 136,1 136,2 Brod, 1966, էջ 388
  137. Brod, 1966
  138. Ernst, 2010
  139. Hawes, 2008, էջեր 159, 192
  140. Stach, 2005, էջ 113
  141. Brod, 1960, էջ 129
  142. Brod, 1966, էջ 113
  143. Sokel, 1956, էջեր 203–214
  144. Luke, 1951, էջեր 232–245
  145. Dodd, 1994, էջեր 165–168
  146. Gray, 2005, էջ 131
  147. Horstkotte, 2009
  148. Brod, 1960, էջ 113
  149. Brod, 1960, էջեր 128, 135, 218
  150. Koelb, 2010, էջ 34
  151. Sussman, 1979, էջեր 72–94
  152. Stach, 2005, էջ 79
  153. Brod, 1960, էջ 137
  154. Stach, 2005, էջեր 108–115, 147, 139, 232
  155. 155,0 155,1 155,2 Kakutani, 1988
  156. Boyd, 2004, էջ 139
  157. Rastalsky, 1997, էջ 1
  158. 158,0 158,1 158,2 158,3 158,4 Itk, 2008
  159. Brod, 1966, էջ 94
  160. Brod, 1966, էջ 61
  161. Brod, 1966, էջ 110
  162. 162,0 162,1 162,2 European Graduate School, Articles, 2012
  163. Brod, 1966, էջ 115
  164. Leiter, 1958, էջեր 337–347
  165. Krolop, 1994, էջ 103
  166. Kafka, 1988, publisher's notes
  167. McCarthy, 2009
  168. Butler, 2011, էջեր 3–8
  169. 169,0 169,1 Kafka Project SDSU, 2012
  170. Contijoch, 2000
  171. Kafka, 2009, էջ xxvii
  172. 172,0 172,1 Diamant, 2003, էջ 144
  173. Classe, 2000, էջ 749
  174. Jewish Heritage, 2012
  175. 175,0 175,1 Kafka, 1998, publisher's notes
  176. O'Neill, 2004, էջ 681
  177. Adler, 1995
  178. Oxford Kafka Research Centre, 2012
  179. Guardian, 2010
  180. Buehrer, 2011
  181. NPR, 2012
  182. 182,0 182,1 Lerman, 2010
  183. Rudoren, Noveck
  184. Bloom, 2002, էջ 206
  185. Durantaye, 2007, էջեր 315–317
  186. Paris Review, 2012
  187. 187,0 187,1 Gale Research Inc., 1979, էջեր 288–311
  188. 188,0 188,1 188,2 Bossy, 2001, էջ 100
  189. Furst, 1992, էջ 83
  190. Sokel, 2001, էջեր 102–109
  191. Burrows, 2011
  192. Panichas, 2004, էջեր 83–107
  193. Gray, 1973, էջ 3
  194. Kavanagh, 1972, էջեր 242–253
  195. Rahn, 2011
  196. Kundera, 1988, էջեր 82–99
  197. Glen, 2007
  198. 198,0 198,1 Banakar, 2010
  199. 199,0 199,1 Glen, 2011, էջեր 47–94
  200. Hawes, 2008, էջեր 216–218
  201. Preece, 2001, էջեր 15–31
  202. Hawes, 2008, էջեր 212–214
  203. Ziolkowski, 2003, էջ 224
  204. Corngold et al., 2009, էջեր xi, 169, 188, 388
  205. Ghosh, 2009
  206. Guardian, 1930
  207. Koelb, 2010, էջ 69
  208. Kafka, 1948, էջեր 3–4
  209. 209,0 209,1 Sandbank, 1992, էջեր 441–443
  210. Financial Times, 2009
  211. Silverman, 1986, էջեր 129–130
  212. LiteraturHaus, 1999
  213. Coker, 2012
  214. Singer, 1970, էջ 311
  215. 215,0 215,1 Adams, 2002, էջեր 140–157
  216. Welles Net, 1962
  217. Elsaesser, 2004, էջ 117
  218. Opera Today, 2010
  219. Times Literary Supplement, 2005
  220. Writer's Institute, 1992
  221. Herbort, 1992
  222. New York Times, 1993
  223. Dembo, 1996, էջ 106
  224. Glass, 2001
  225. Updike, 2005
  226. Ruders, 2005
  227. Milner, 2005
  228. BBC, 2012
  229. HAZE, 2012
  230. Bury, 2013
  231. Rizzulo, 2013
  232. Jeal, 2014
  233. Aizenberg, 1986, էջեր 11–19
  234. Strelka, 1984, էջեր 434–444
  235. Palmer, 2004, էջեր 159–192
  236. O'Connor, 1987
  237. Los Angeles Times, 2009
  238. «The Essence of 'Kafkaesque'». The New York Times. 1991 թ․ դեկտեմբերի 29.
  239. Kafka Museum, 2005
  240. 240,0 240,1 Kafka Society, 2011

Աղբյուրներ

խմբագրել
Ամսագրեր
Թերթեր
Օնլայն աղբյուրներ

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Կաֆկա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Կաֆկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 354