Փաստաբան, այն անձն է, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր՝ փաստաբանական գործունեություն իրականացնելու համար[1]։

Փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին ու արտոնություններին, որոնք նրան վստահել են պաշտպանելու իր վստահորդի շահերը։ Փաստաբանի մասնագիտական գործունեության հանդեպ հարգանքը կարևոր պայման է հասարակության մեջ իրավունքի գերակայության և ժողովրդավարության համար[2]։

Փաստաբանները հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ։ Այլ պետության փաստաբանը Հայաստանում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հավատարմագրվի փաստաբանների պալատում։ Հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։

Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Սահմանադրությամբ, Հայաստանի միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով։ Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով[3]։

Փաստաբանն իրավունք ունի ունենալու օգնականներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀՀ օրենքը փաստաբանության մասին
  2. Փաստաբանի վարքագծի կանոնագիրք
  3. ՀՀ քրեական օրենսգիրք

Տես նաև

խմբագրել