Կաֆկան լողափին
Կաֆկան լողափին (ճապ.՝ 海辺のカフカ Umibe no Kafuka), 2002 թվականի վեպ, հեղինակ՝ Հարուկի Մուրակամի։
Կաֆկան լողափին 海辺のカフカ Umibe no Kafuka | |
---|---|
Հեղինակ | Հարուկի Մուրակամի[1] |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | magic realist fiction?, metafiction?, ֆենթեզի և postmodern fiction? |
Բնօրինակ լեզու | ճապոներեն |
Ստեղծման տարեթիվ | 2002 |
Նկարագրում է | Տակամացու |
Նախորդ | Sputnik Sweetheart? |
Հաջորդ | After Dark? |
Երկիր | Ճապոնիա |
Հրատարակիչ | Կոդանսյա և Shinchō Bunko? |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 12, 2002 |
Թարգմանիչ | Philip Gabriel? |
OCLC | 56805021 |
Պարգև(ներ) |
Սյուժե
խմբագրելԲաղկացած է երկու առանձին, սակայն միմյանց հետ փոխկապակցված սյուժեներից։ Երկու սյուժեներում իրադարձությունները գնում են առաջ և հետ՝ անցյալ։ Յուրաքանչյուր գլուխ սկսվում է առանձին սյուժեի նկարագրությամբ։
Գլուխները պատմում են 15 ամյա Կաֆկայի մասին, ով փախչում է հայրական տնից՝ Էդիպյան անեծքից խուսափելու և քրոջն ու մորը գտնելու համար[2]։ Մի շարք արկածներից հետո նա ապաստան է գտնում Տակամացուի մասնավոր գրադարանում՝ խելացի ու հյուրընկալ Օսիմայի և Միսս Սաեկիի մոտ։ Այնտեղ նա անցկացնում է իր օրերը՝ կարդալով Ռիչարդ Ֆրենսիսի «Հազար ու մեկ գիշերներ»-ի թարգմանությունը և Նացումի Սոսեկիի հավաքագրած աշխատանքները։ Շուտով ոստիկանությունը փնտրում է նրան՝ իր հոր դաժան սպանության դեպքերի մասին հարցաքննելու անելու համար։
Մյուս գլուխները պատմում են Նակատայի մասին։ Իր գերբնական ունակությունների շնորհիվ նա ծեր հասակում գտնում է կես դրույքով աշխատանք։ Նակատան գտնում է կորած կատուներին։ Մի կորած կատու գտնելու նպատակով նա հեռանում է իր տնից և կյանքում առաջին անգամ շեղվում է ճանապարհից։ Նա բարեկամանում է մի բեռնատարի վարորդի հետ, որը նրան վերցնում է որպես ուղևոր։ Շուտով նրանք դառնում են շատ մտերիմ։
Գլխավոր թեման
խմբագրելԳրելով այս պատմվածքը, Մուրակամին բնորոշում է ժամանակակից մշակույթի խառնուրդ, անորոշություն, հումոր, կախարդական ռեալիզմ, ուժեղ կիրք[3]։ Այն հատուկ ուշադրություն է դարձնում Ճապոնիայի կրոնական, մասնավորապես Սինտոյական ավանդույթներին[4]։ Հիմնական կերպարները զգալիորեն տարբերվում են Հարուկիի վեպերի գլխավոր կերպարներից, որոնք 20-ից 30 տարեկան են և շատ ձանձրալի ու միօրինակ են։ Դրանցից են՝ «Toru Watanabe of Norwegian Wood» և «Toru Okada of The Wind-Up Bird Chronicle»[2]:
Դերերում
խմբագրելՄարդիկ
խմբագրել- Կաֆկա Տամուրա, կերպարի իրական անունը երբեք չի բացահայտվում ընթերցողին։ Տնից հեռանալուց հետո նա ընտրում է Կաֆկա անունը ի պատիվ Ֆրանց Կաֆկայի։ Կաֆկան բարձրահասակ, գեղեցիկ, մեջքին ուսապարկ կրող և հայտնի քանդակագործ Կոիչի Տամուրայի որդին է։ Իր քույրը և մայրը լքել են ընտանիքը երբ նա դեռ նոր էր դառնում գիտակից։ Կաֆկան ժամանակ առ ժամանակ համագործակցում է իր երկրորդ եսի՝ «Ագռավ անունով տղայի» հետ (Չեխերենից թարգմանաբար Կաֆկա անունը նշանակում է ագռավ)։ Ագռավը ամբողջ վեպի ընթացքում ասում է Կաֆկային, որ նա պետք է լինի աշխարհի ամենախելացի 15-ամյա տղան։
- Սատորու Նակատա, իր մտավոր ունակությունները Նակատան կորցրել էր դեռ 16 տարեկան հասակում, երբ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սունկ հավաքելու ընթացքում կորցրել էր գիտակցությունը՝ երկնքում խորհրդավոր լույս տեսնելուց հետո։ Ի տարբերություն մյուս երեխաների, ովքեր կորցրել էին գիտակցությունը կարճ ժամանակով, Նակատան այդ վիճակում մնացել էր շաբաթներ շարունակ։ Արթնանալուց հետո նա հասկացավ, որ կորցրել է իր հիշողությունն ու կարդալու իմացությունը, ինչպես նաև իր բարձր մտավոր կարողությունները։ Սակայն, Նակատան պարզել էր, որ կարողանում է խոսել կատուների հետ։ Նակատան և Կաֆկան կարող են նույն անձի տարբեր մասերը լինել։
- Օսիմա, 21-ամյա գեյ տրանսգենդեր։ Նա գրադարանավար է, ով դառնում է Կաֆկայի ամենամտերիմ մարդն ամբողջ վեպի ընթացքում։
- Հոսինո, բեռնատար մեքենայի վարորդ է, ով դառնում է Նակատայի ամենամտերիմ մարդը՝ նմանեցնելով նրան իր պապիկին։ Նա ամբողջ վեպի ընթացքում օգնում է Նակատային՝ իր անորոշ նպատակին հասնելու համար։
- Միսս Սաեկի, գրադարանի տնօրենն է, որտեղ աշխատում է Օսիման և վեպի մեծ մասն ապրում է Կաֆկան։ Նա երգչուհի է և գրել է «Կաֆկան՝ ծովափին» երգը, որտեղից էլ ընտրվել է վեպի անունը։ Հնարավոր է նաև, որ նա Կաֆկայի մայրն է։
- Սակուրա, երիտասարդ կին, ով հանդիպում է Կաֆկային և օգնում է նրան։ Նա կարող է լինել Կաֆկայի քույրը։
- Ջոնի Ուոքեր, Կատուների սպանողը, ով ցանկանում էր կատուների հոգիներից քնար ստեղծել։ Հնարավոր է, որ նա Կաֆկայի հայրն է՝ հայտնի քանդակագործ Կոիչի Տամուրան։ Նրա անունը ընտրվել է Շոտլանդական վիսկիի բրենդից։
Կատուներ
խմբագրել- Գոմա, միսիս Կոիզումիի կորած կատուն։
- Օցուկա, սև տարեց կատու, որի հետ Նակատան շատ հեշտությամբ էր շփվում։
- Կավամուրա, կատու, որին հարվածել էին հեծանիվով և որի նախադասություններց Նակատան ոչինչ չէր հասկանում։
- Միմի, խելացի Սիամական կատու։
- Տորո, սև կատու։
Նովելի հասկացությունը
խմբագրելՎեպը հրատարակելուց հետո Մուրակամին իր կայքում պատասխանել է գրքի իմաստի հետ կապված շուրջ 1000-8000 հարցերին[5]։
Իր անգլիական կայքում տված հարցազրույցի ընթացքում նա ասում է, որ գիրքը հասկանալու համար այն պետք է կարդալ մի քանի անգամ, քանի որ անյ ունի շատ հանելուկներ, սակայն չունի համապատասխան լուծումները։ Այդ հանելուկների լուծումները տարբեր են յուրաքանչյուր ընթերցողի համար։ «Դժվար է բացատրել, բայց սա վեպի այն ձևն է, որը ես ձեռնամուխ եմ եղել գրելու». -ասում է Մուրակամին[5]։
Մուրակամիի բազմաթիվ երկրպագուներ պնդում են, որ վեպը կարելի է լավ հասկանալ միայն նրա նախկին գրքերը կարդալուց հետո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 'Kafka on the Shore': Reality's Cul-de-Sacs — The New York Times, 2005.
- ↑ 2,0 2,1 Miller, Laura (2005 թ․ փետրվարի 6). «'Kafka on the Shore': Reality's Cul-de-Sacs». New York Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Mitchell, David (2005 թ․ հունվարի 8). «Kill me or the cat gets it». The Guardian. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Block, Summer (July 2005). «Familiar and Alien». January Magazine. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 5,0 5,1 «An Interview with Haruki Murakami». Book Browse. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Exorcising Ghosts Արխիվացված 2011-07-21 Wayback Machine Page with plenty of links to reviews
- Official Haruki Murakami Website
- New Yorker Review by John Updike
- Kafka on the Shore Reviews Արխիվացված 2006-10-29 Wayback Machine at Metacritic.com
- 'A Sure Path... to Where?', review of Kafka on the Shore in the Oxonian Review
- Review of Kafka on the Shore, Shogokawada.com Արխիվացված 2006-06-26 Wayback Machine
- Review of Kafka on the Shore, ARC Review
- Review of Kafka on the Shore, Complete-review.com
- Kafka on the Shore, reviewed by Ted Gioia (The New Canon)
- Summary of the book